Մեդոն[5] ( ֆր.՝ Meudon ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Սեն գետի հարավային ափին, Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի հարավ-արևմտյան արվարձանն է։ Զբաղեցնում է շուրջ 10 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է 44200։

Բնակավայր
Մեդոն
ֆր.՝ Meudon[1]
ֆր.՝ Rabelais[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՕ դը Սեն, canton of Issy-les-Moulineaux-Ouest?, Սենա և Ուազա, arrondissement of Boulogne-Billancourt? և Մեծ Փարիզ
Ներքին բաժանումMeudon Bellevue?
Մակերես9,9 կմ²
ԲԾՄ103 մետր, 28 մետր, 179 մետր
Բնակչություն46 342 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ92190[4] և 92360[4]
Պաշտոնական կայքmeudon.fr(ֆր.)
Մեդոն (Ֆրանսիա)##
Մեդոն (Ֆրանսիա)
Մեդոնի երկաթուղային կայարանը դարերի սահմանագծին

Մեդոնը աճել է Բուրբոնների նստավայր-պալատի շուրջ, որը Լուի XIV-ը կառուցել է իր որդու՝ « Մեծ Դոֆինի» համար։ Գահաժառանգի մահից հետո Մեդոնի պալատը անկում է ապրել և վերջնականապես ավերվել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Նրա ավերակները հանձնվել են Փարիզի աստղադիտարանի մասնաճյուղի տնօրինությանը։ Նման ճակատագրի է արժանացել նաև Մեդոնում գտնվող Բելվյու / Bellevue պալատը, որը կառուցվել էր արքունի ճարտարապետ Գաբրիելի նախագծով ու ղեկավարությամբ՝ մարքիզուհի դը Պոմպադուրի համար։

Մեդոնը հավակնում է ֆրանսիական ավիացիայի ծննդավայր կոչվելու պատվին։ 1880 թվականին ինժեներ Շառլ Ռենարը Մեդոնում կառուցել է մի անգար, որի մերձակայքում փորձարկվել են առաջին թռչող սարքերը։ Հենց Մեդոնում է օդ բարձրացել La France դիրիժաբլը։

1876 թվականին Մեդոնում շարք է մտել Փարիզի աստղադիտարանի աստղաֆիզիկայի հետազոտական կենտրոնը[7]։ ONERA- ի աերոդինամիկայի գիտահետազոտական ինստիտուտը նույնպես գործում է Մեդոնում[8]։ 1921-1981 թվականներին այստեղ էր տեղակայված ավիացիոն թանգարանը, որն այնուհետև տեղափոխվեց Փարիզից հյուսիս ՝ Լը Բուրժե օդանավակայան։

19-րդ դարում Մեդոնը իսկական մեքքա է դարձել արվեստագետ երիտասարդների համար։ Այստեղ ապրել են Մոպասանը, Ռենուարը և Մանեն, իսկ Ռոդենի վիլլան՝ նրա գերեզմանով հանդերձ, հռչակվել է ազգային թանգարան։ Մեդոնի հետ են կապված գրողներ Ռաբլեի և Սելինի կյանքի վերջին տարիները։ Ռիխարդ Վագները այստեղ է գրել իր նշանավոր «Թռչող հոլանդացին», իսկ Մարինա Ցվետաևան՝ Ռիլկեին ձոնած ուղերձը (Ամանորյա»-ն)։

1897 թվականի փետրվարին Մեդոնում տեղի է ունեցել մենամարտ բանաստեղծ, արձակագիր և քննադատ Ժան Լորենի և գրող Մարսել Պրուստի միջև։ Մենամարտի պատճառը Պրուստի «Զվարճանքներ և օրեր» գրքի վերաբերյալ Լորենի հրատարակած խորտակիչ գրախոսությունն էր։ Պրուստի մարտավկան նրա ընկերն էր՝ իմպրեսիոնիստ նկարիչ Ժան Բերոն։

Մեդոնում է Սարտրն անցկացրել իր մանկության մի քանի տարիները։

Ռուսաստանում հեղափոխությունից հետո Մեդոնը՝ այդ ոչ մեծ ու հին քաղաքը, որը գտնվում է Փարիզի և Վերսալի միջև, անմիջապես նախընտրելի բնակավայր հանդիսացավ ռուսաստանցի փախստականների համար. այնտեղից մինչև մայրաքաղաք գնացքով ընդամենը 20 րոպե էր, իսկ բնակարաններն այստեղ ավելի էժան էին։ 1920-ականների վերջին այստեղ կառուցվել է Փրկչի հարության ուղղափառ եկեղեցին, որը պատկերազարդել է Յու . Ն.Ռեյթլինգերը 1932թ.

Քաղաքի ժամանակակից բնակիչներից ամենահայտնիներից են Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին, Բորիս Սպասկին Մեդոնում ապրել է մոտ 40 տարի։

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 2250—    
1800 2015−1.56%
1806 2311+2.31%
1821 2265−0.13%
1831 3026+2.94%
1836 3233+1.33%
1841 3174−0.37%
1846 3680+3.00%
1851 3783+0.55%
1856 4789+4.83%
1861 5157+1.49%
1866 6620+5.12%
1872 12 037+10.48%
1876 6425−14.53%
1881 6080−1.10%
1886 7621+4.62%
1891 8005+0.99%
1896 8892+2.12%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 9702+1.76%
1906 10 289+1.18%
1911 12 292+3.62%
1921 15 649+2.44%
1926 18 123+2.98%
1931 20 870+2.86%
1936 20 749−0.12%
1946 20 797+0.02%
1954 24 729+2.19%
1962 34 878+4.39%
1968 50 623+6.41%
1975 52 806+0.60%
1982 48 450−1.22%
1990 45 339−0.83%
1999 43 663−0.42%
2007 44 873+0.34%
2012 45 107+0.10%
2017 45 352+0.11%
Աղբյուր՝ EHESS[9] and INSEE (1968-2017)[10]

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=22356
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. 4,0 4,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. Словарь географических названий Франции / Под ред. Г. Г. Арутюновой. — М., 1983. — Т. III. — С. 26.
  6. Verkkoviite|Osoite=https://www.citypopulation.de/php/france-hautsdeseine.php%7CNimeke=France: Hauts-de-Seine|Tekijä=Citypopulation.de|Julkaisija=|Luettu=27.8.2017
  7. verkkoviite | Osoite = https://www.obspm.fr/-histoire-du-site-de-meudon-.html | Nimeke = L'Observatoire à Meudon | Julkaisija = Pariisin observatorio | Kieli = (Ֆրանսերեն) | Viitattu = 2.11.2016
  8. verkkoviite | Osoite = http://www.onera.fr/fr/nos-centres/centre-de-meudon-activites | Nimeke = Centre de Meudon: Activités | Julkaisija = ONERA | Kieli = (Ֆրանսերեն) | Viitattu = 2.11.2016 | arkisto = https://web.archive.org/web/20161104030949/http://www.onera.fr/fr/nos-centres/centre-de-meudon-activites | arkistoitu = 4.11.2016
  9. Cassini-Ehess|22356|Meudon
  10. Population en historique depuis 1968, INSEE
  11. https://www.celle.de/Celle-entdecken/Partnerstädte/Meudon-Frankreich-.php?object=tx,2727.5&ModID=7&FID=2092.180.1&NavID=2727.396&La=1
  12. History of the Imperial Cedar of Meudon

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Քաղաքի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2011-03-03 Wayback Machine
  • Le musée de Meudon
  • Observatoire de Paris (Paris Observatory)
  • «Медон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդոն» հոդվածին։