Էդուարդ Խաչիկյան (աստղաֆիզիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Երեմի Խաչիկյան (դեկտեմբերի 16, 1928[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 4, 2018, Երևան, Հայաստան[3]), հայ աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[4]։ Միջազգային Աստղագիտական միության անդամ (1967 թվականից)։
Էդուարդ Խաչիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1928[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | փետրվարի 4, 2018 (89 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Պաշտոն(ներ) | դեկան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ, Միջազգային աստղագիտական միություն[1] և Եվրոպական աստղագիտական ընկերություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1955) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1975) |
Գիտական ղեկավար | Վիկտոր Դոմբրովսկի |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/2/23/%D4%B1%D5%AF%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD_%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF_1.jpg/220px-%D4%B1%D5%AF%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD_%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF_1.jpg)
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1969 թթ․ եղել է Բյուրականի աստղադիտարանի գիտնական քարտուղարը, 1970 թ-ից սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչը, 1986 թվականից՝ խմբի վարիչ, 1980-1985 թթ., միաժամանակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 1988-1993 թթ. և 1999 թվականից՝ աստղադիտարանի տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են գազային, փոշային և գիսավորաձև միգամածություններին, միգամածությունների ճառագայթման բևեռացմանը, աստղասփյուռներին և գերաստղասփյուռներին, արտագալակտիկ աստղագիտությանը, ակտիվ գալակտիկաներին, Սեյֆերտի և ուլտրամանուշակագույն ավելցուկների գալակտիկաներին։ Ուսումնասիրել է գազային միգամածությունները և ակտիվ գալակտիկաները։
Առաջինն է կատարել Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցների հայտնաբերած ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթում ունեցող օբյեկտների մանրակրկիտ սպեկտրային ուսումնասիրությունը և հայտնաբերել Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաներ։
1967 թվականից Միջազգային Աստղագիտական միության անդամ է, 1991 թվականից՝ նույն միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի անդամ, 1983 թվականից Աստղագիտության խորհրդի «Գալակտիկաների և մետագալակտիկայի ֆիզիկա և էվոլյուցիա» բաժանմունքի նախագահ[5]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Պատվո շքանշանով, կառավարական մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրով։
Աշխատություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Observational evidence of activity in galaxies.- Dordrecht, Sold and distributed in the U.S.A. and Canada by Kluwer Academic Publishers, 1987, xxii, 601 p.
- Գալակտիկաները և նրանց ակտիվությունը.- Երևան, Գիտելիք, 1987, 24 էջ։
- Վիկտոր Համբարձումյան.- Երևան, Գիտելիք, 1968, 61 էջ[6]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ «Վախճանվել է աստղաֆիզիկոս Էդուարդ Խաչիկյանը». news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդուարդ Խաչիկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Academician of NAS Armenia, professor Edvard Khachikian Արխիվացված 2014-04-30 Wayback Machine. On site of Byurakan Astrophysical Observatory. Արխիվացված 2012-07-20 archive.today (անգլ.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Խաչիկյան (աստղաֆիզիկոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 27)։ |