Սպարտակ Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սպարտակ Երեմի Խաչիկյան (հունիսի 12, 1932[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 26, 2005[2] կամ մարտի 25, 2005, Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Սպարտակ Խաչիկյան ռուս.՝ Спартак Еремович Хачикян | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1932[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մարտի 26, 2005[2] (72 տարեկան) կամ մարտի 25, 2005 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955)[1] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ[1] և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոսիա կինոթատրոն[1], Երիտասարդական պալատ[1], Զվարթնոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր[1] և Շենք Կինոգործիչների հանգստյան տան[1] |
Պարգևներ | |
Սպարտակ Խաչիկյան Վիքիդարանում |
Ճարտարապետ Լիա Սաֆարյանի ամուսինն է, աստղագետ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996) Էդուարդ Խաչիկյանի եղբայրն է։
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ Աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1964 թվականից՝ արվեստանոցի ղեկավար), 1984-1991 թթ.՝ ՀՀ պետշինի բնակելի և քաղաքացիական շինության վարչության պետ, 1991-1993 թթ.՝ մասն. ճարտ. արվեստանոցի («Խաչիկյանի արվեստանոց») ղեկավար։ 1991-2005 թթ. դասավանդել է ԵՊՃՇՀ-ում։
Համահեղինակ է՝
- Աբովյան (1961-1970) և Սևան (1962-1970) քաղաքների գլխավոր հատակագծեր (Արթուր Թարխանյանի, Հրաչյա Պողոսյանի, Է. Չերքեզյանի հետ)
- Երևանի «Այրարատ» կինոթատրոն (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ՝ 1979)
- Երիտասարդության պալատ (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ՝ 1981)
- «Զվարթնոց» օդանավակայան (1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- Դիլիջանում՝ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տուն (համահեղինակներ՝ Հրաչյա Պողոսյան, Լիա Սաֆարյան), 1984
- Տուապսեում պիոներական ճամբար 720 տեղով, (հեղինակային խմբի հետ)
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), խորհրդային ճարտարապետության 1973-1977 թթ. նվաճումների, 1982 թվականի «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 511.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ Խաչիկյան» հոդվածին։ |