Էդուարդ Սիմոնյանց
Էդուարդ Գրիգորի Սիմոնյանց (1937, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2005, Երևան, Հայաստան), հայ քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր։ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ (1993-1994)[1]։
Էդուարդ Սիմոնյանց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1937 |
Ծննդավայր | Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 2005 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Գրոզնիի տեխնոլոգիական նավթային ինստիտուտը։ Մինչև 1990 թվականն իր մասնագիտությամբ աշխատել է Մոսկվայի և Հայաստանի ձեռնարկություններում՝ մանրէաբանության խնդիրներով։ 1990 թվականից տեղափոխվել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգ, եղել գլխավոր խորհրդականի առաջին տեղակալ (1991-1993)։ 1993-1994 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ։ 1994 թվականից ազգային անվտանգության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է «Վարկած» վերլուծական խմբի ղեկավար, Մտավորականների ֆորումի ավագների խորհրդի անդամ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ[2]։
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 399։ ISBN 978-9939-53-105-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ ԱԱԾ։ Պատմություն։ Էդուարդ Գրիգորի Սիմոնյանց (1937-2005թթ.)
- ↑ «Симонянц Эдуард Григорьевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
Նախորդող Վալերի Պողոսյան |
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Էդուարդ Սիմոնյանց 1993-1994 |
Հաջորդող Դավիթ Շահնազարյան |