Վալերի Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վալերի Վաղարշակի Պողոսյան (մարտի 25, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Վալերի Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երևանում։
Կրթություն
խմբագրել- 1961-1966 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։
- 1969-1972 թթ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1974-1990 թթ. - Հայկական հանրագիտարանի խմբագրության փիլիսոփայության և իրավունքի խմբագրության վարիչ։
- 1990-1991 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
- 1991-1992 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։
- 1992-1993 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ։
- 1993-1996 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։
- 1990-1998 թթ. - ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահ։
- 1996 փետրվարից 2014 թ. հունիս - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
- 2014 թ. հունիսից - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։
Կոչումները
խմբագրել- 1992 թ. գեներալ-մայոր է։
- ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
Հեղինակ է 5 գրքերի և ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության և իրավունքի փոխհարաբերության հարցերին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է հայերենին և ռուսերենին։
Նախորդող Աշոտ Մանուչարյան |
ՀՀ Ներքին գործերի նախարար Վալերի Պողոսյան 5 դեկտեմբերի 1991-10 փետրվարի 1992 |
Հաջորդող Վանիկ Սիրադեղյան |
Նախորդող Հուսիկ Հարությունյան |
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Վալերի Պողոսյան 10 փետրվարի 1992-11 սեպտեմբերի 1992 |
Հաջորդող Էդուարդ Սիմոնյանց |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյան 5 փետրվարի 1996-19 ապրիլի 2014 |
Հաջորդող Արայիկ Թունյան |