Էդվին Քեմերեր
Էդվին Ուոլթեր Քեմերեր (անգլ.՝ Edwin Walter Kemmerer, հունիսի 29, 1875[1], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 16, 1945[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Փրինսթոնի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, 1926 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, հայտնի է որպես «Դրամական դոկտոր»։
Էդվին Քեմերեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1875[1] Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1945[1] (70 տարեկան) Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Phi Beta Kappa և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Ուեսլեական համալսարան և Կոռնելի համալսարան |
Գիտական ղեկավար | Ջերեմի Ջենքս[2] |
Եղել է գիտական ղեկավար | William Wilson Cumberland?[2] և Frank Whitson Fetter?[2] |
Edwin Walter Kemmerer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդվինը ծնվել է 1875 թվականի հունիսի 29-ին, Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաքում։ Էդվինն ուներ երեք կրտսեր եղբայր՝ Ֆրանկը, Ռոյը և Արթուրը և մեկ քույր՝ Ջեսսին։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է 16 մղոն հյուսիս՝ Ֆակտորիվիլ։ Էդվինը հաճախել է Կիստոունի ակադեմիայի մասնավոր դպրոց}[3]։
1899 թվականին Կեմմերերը գերազանցությամբ ավարտել է արվեստի բակալավրի կոչումը՝ Ուեսլեյան համալսարանի պրոֆեսոր Ուիլարդ Քլարկ Ֆիշերի ղեկավարությամբ և եղել է Ֆի Բետա Կապա և Դելտա Կապա Էփսիլյոն ընկերությունների անդամ։ 1903 թվականին նա ստացել է իր դոկտորական կոչումը Կոռնելի համալսարանում՝ պրոֆեսոր Ջերեմի Ջենքսի ղեկավարությամբ։ 1926 թվականին դարձել է իրավագիտության դոկտոր[4]։
Դասախոսական գործունեությունը սկսել է Կոռնելի համալսարանում՝ 1899-1901 թվականներին լինելով տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի աշխատակից, 1901-1903 թվականներին՝ Պերդյու համալսարանի տնտեսագիտության և պատմության դասախոս։ 1906 թվականից Կոռնելի համալսարանում եղել է պրոֆեսորի օգնական, դասավանդելով բանկային գործ, ԱՄՆ տնտեսության և ֆինանսական պատմության հիմունքներ։ 1909 թվականից Կոռնելի համալսարանում եղել է տնտեսագիտության և ֆինանսների պրոֆեսոր, իսկ 1912 թվականից՝ Փրինսթոնի համալսարանում տնտեսագիտության և ֆինանսների պրոֆեսոր, 1928 թվականից՝ Ուոքերի անվան միջազգային ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր և 1928-1943 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի Միջազգային ֆինանսների բաժնի տնօրեն։ 1943 թվականից Փրինսթոնի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է[4]։
Իր «Դրամական և վարկային գործիքները և դրանց կապն ընդհանուր գնի հետ» ատենախոսության շնորհիվ 1903 թվականին Ֆիլիպինների նահանգապետ Ուիլյամ Տաֆտի կողմից նշանակվել է Ֆիլիպինների Ամերիկյան հանձնաժողովի ֆինանսական խորհրդատու։ 1904-1906 թվականներին եղել է Ֆիլիպինների արժույթների բաժնի պետը, որտեղ մշակել է օրինագծերի պլան, որն ապահովում է ոսկու ստանդարտի համակարգը, փոստային-խնայողական համակարգի կազմակերպումը և երկրում գյուղատնտեսական բանկի ստեղծումը։ 1917 թվականին եղել է Մեքսիկայի կառավարության խորհրդականը, իսկ 1919 թվականին՝ Գվատեմալայի կառավարության խորհրդականը, 1923 թվականին և 1930 թվականին՝ Կոլումբիայի, 1925 թվականին՝ Չիլիի, 1926 թվականին՝ Լեհաստանի, 1926-1927 թվականներին՝ Էկվադորի, 1927 թվականին՝ Բոլիվիայի, 1929 թվականին՝ Չինաստանի, 1931 թվականին՝ Պերուի, ինչի շնորհիվ ստացել է «Դրամական դոկտոր» մականունը։ 1934 թվականին նշանակվել է Հայնս Կեմմերերի հանձնաժողովի համանախագահ, որը ստեղծվել է Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու համար։ 1922 թվականին Կեմմերերը ծառայել է որպես Հարավային Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի հարցերով հանձնակատար։ 1924-1925 թվականներին եղել է Դաուեսի կոմիտեի անդամ՝ որպես արժութային և բանկային գործի փորձագետ, պատրաստել է գերմանական Ռեյխսբանկի վերակազմավորման և գերմանական արժույթի կայունացման ծրագիր[4]։
Քեմերերը 1903 թվականից եղել է Աերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ, իսկ 1926 թվականին՝ նախագահ, 1907-1910 թվականներին Economic Bulletin ամսագրի գլխավոր խմբագիրը, 1911-1913 թվականներին՝ The American Economic Review նոր անվանումով ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 1936-1945 թվականներին՝ դրամավարկային քաղաքականության հարցերով Տնտեսագետների ազգային կոմիտեի նախագահ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ և փոխնախագահ, Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, Ուեսլեյան համալսարանի և Սքրանթոն-Քիստոուն քոլեջի հոգաբարձու և Թուրքիայում Ռոբերտ քոլեջի անդամ[4]։
Քեմերերը 1933 թվականին Օգլթորփի համալսարանից, 1933 թվականին Ռատգերսի համալսարանից, 1926 թվականին Ուեսլեյան համալսարանից, 1928 թվականին Օքսիդենտալ քոլեջից, 1935 թվականին Կոլումբիայի համալսարանից, 1927 թվականին Էկվադորի Կենտրոնական համալսարանից ստացել է պատվավոր կոչումներ։ «1916 թվականի Փրինսթոնի դասի» պատվավոր անդամ է։
Կեմմերերը մահացել է 1945 թվականի դեկտեմբերի 16-ին 70 տարեկան հասակում[5]։
Ընտանիք
խմբագրելՔեմերերն ամուսնացել է 1901 թվականի դեկտեմբերի 24-ին Ռեյչել Դիկելի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Դոնալդ Լորենցոն և դուստր՝ Ռութ Կ. Դորֆ Կեմմերերը[4]։
Մատենագրություն
խմբագրել- Kemmerer E.W. Report on the Advisability of Establishing a Government Agricultural Bank in the Philippines, 1906
- Kemmerer E.W. Report on the Agricultural Bank of Egypt. 1906.
- Kemmerer E.W. Money and Credit Instruments in Their Relation to General Prices, 1907.
- Kemmerer E.W. Seasonal Variations in the Relative Demand for Money and Capital in the United States (in report of National Monetaiy Commission), 1910
- Kemmerer E.W. Modern Currency Reforms, 1916
- Kemmerer E.W. The United States Postal Savings System. 1917.
- Kemmerer E.W. The ABC of the Federal Reserve System, 1918
- Kemmerer E.W. Six Lectures on the Federal Reserve System. 1920.
- Kemmerer E.W. High Prices and Deflation. 1920.
- Kemmerer E.W. Kemmerer on Money, 1934
- Kemmerer E.W. Money: The Principles of Money and Their Exemplification in Outstanding Chapters of Monetary History, 1935
- Kemmerer E.W. Inflation and Revolution; Mexico’s Experience of 1912—1917. 1940.
- Kemmerer E.W. The ABC of Inflation, 1942
- Kemmerer E.W. Gold and the Gold Standard, 1944.
- Кеммерер Э. У. Золото и золотой стандарт: Золотые деньги в прошлом, настоящем и будущем // Золотой стандарт: теория, история, политика. — М.: «Социум», 2010. — 576 с. — ISBN 978-5-91603-045-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Kemmerer D.L. Princeton’s “Money Doctor” // Princeton University Library Chronicle / P.H. Marks. —Princeton University Press, 1993. — Vol. LV 1993-1994. — P. 10—13. Архивировано из первоисточника 18 հունիսի 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kemmerer, Edwin Walter, 1875-1945 // The Trustees of Princeton University.(չաշխատող հղում)
- ↑ Kemmerer, Edwin Walter // A Princeton Companion / Alexander Leitch. —Princeton University Press, 1978. Архивировано из первоисточника 16 օգոստոսի 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Քեմերեր» հոդվածին։ |