Էդվին վան դեր Սար
Էդվին վան դեր Սար (հոկտեմբերի 29, 1970[1][2], Voorhout), հոլանդացի դարպասապահ, ով խաղացել է Այաքսի, Յուվենտուսի, Ֆուլհեմի և Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Իր ֆուտբոլային կարիերան սկսել է Այաքսի կազմում, որտեղն 9 տարի խաղալուց հետո տեղափոխվել է Թուրինի Յուվենտուս, հետո Անգլիա, որտեղ խաղացել է Ֆուլհեմի և Յունայթեդի կազմում։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր հաղթել են Չեմպիոնների Լիգան երկու տարբեր թիմերի հետ՝ Այաքսի հետ՝ 1995 թվականին, իսկ Յունայթեդի հետ՝ 2008 թվականին։ Նա Հոլանդիայի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է։ Վան դեր Սարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասպահներից մեկը։
Էդվին վան դեր Սար հոլ.՝ Edwin van der Sar | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1970 (54 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վորհութ, Հոլանդիա | |||||||||||||||||
Հասակ | 202 սմ | |||||||||||||||||
Քաշ | 93 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԱյաքս
խմբագրել1990 թվականի վան դեր Սարը պայմանագիր կնքեց Հոլանդական Այաքսի հետ։ Այաքսում ցույց տվեց շատ լավ խաղ օգնելով թիմին հաղթել 1994-1995 թվականների Չեմպիոնների Լիգան և ոչ ավել ոչ պակաս 1995 թվականի Եվրոպայի լավագույն դարպասապահի կոչումը։ Նա պաշտպանում էր դարպասը նաև 1996 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրաակչում, սակայն այնտեղ թիմը 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Յուվենտուսին։ Վան դեր Սարը Այաքսի կազմում խաղաց ընդհանուր առմամբ 226 խաղ և դարձավ մեկ գոլի հեղինակ, որտեղ թիմը հաղթանակ տարավ 9-1 հաշվով Գրաֆշափի նկատմամբ։
Յուվենտուս
խմբագրել1999 թվականի վան դեռ Սարը հայտնվեց Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի ուշադրության տակ, սակայն ընտրեց Յուվենտուսը։ Նա դարձավ առաջին այլազգի դարպասապահը, ով պաշտպանել է Յուվենտուսի դարպասը։ Առաջին խաղը անցկացրեց Ռեգինայի դեմ խաղում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշիվը։ 1990-2000 թվականին Յուվենտուսը մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում։ Վան դեր Սարը իր տեղը հիմնական կազմում կորցրեց 2001 թվականի ամռանը, երբ Յուվենտուսի շարքերը համալրեց իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
Ֆուլհեմ
խմբագրել2001 թվականի օգոստոսի 1-ին վան դեր Սարը տեղափոխվեց Անգլիա՝ միանալով Ֆուլհեմին։ Նա կնքեց չորսամյա պայմանագիր, իսկ տռանսֆերի արժեքը կազմեց 7.1 մլն եվրո։ Հենց հաջորդ օրը վան դեր Սարը կիսվեց իր տպավորություններով՝ ասելով, որ տիրում է շատ ընկերասեր և համերաշխ մթնոլորտ։ Իր առաջին պաշտոնական խաղը անցկացրեց օգոստոսի 18-ին, երբ թիմը մրցում էր Մանչեսթեր Յունայթեդի հետ և պարտվեց 3-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ֆուլհեմի կազմում անցկացրեց 127 խաղ և արժանացավ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությանը։
Մանչեսթեր Յունայթեդ
խմբագրելՎան դեր Սարը միացավ Մանչեսթեր Յունայթեդին 2005 թվականի հունիսի 10-ին 2 միլիոն եվրոյով։ 2007 թվականին նրա կատարած սեյվը 11 մետրանոց հարվածից օգնեց թիմին հաղթանակ տանել Մանչեսթերյան դերբիում։ Չելսին պետք է կարողանար հաղթել Արսենալին, որ Մանչեսթեր Յունայթեդը կարողանար դառնալ չեմպիոն։ 2007-2008 թվականը վան դեր Սարի համար լավագույն մրցաշրջանն էր, նրա տեղափոխվելուց հետո։ 2008 թվականի դեկտեմբերին վան դեր Սարը երկարաձգեց պայմանագիրը մեկ տարով։ 2007 թվականի հունվարի 27-ին օգնեց թիմին դառնալ նոր ռեկորդի հեղինակ։ Վան դեր Սարը գոլ բաց չէր թողել 11 խաղ կամ 1032 րոպե՝ շրջանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Պետր Չեխին՝ 10 խաղ կամ 1025 րոպե։ Էդվին վան դեր Սարը համարվում էր Յունայթեդի բացարձակ առաջատարներից մեկը և ավագը։ Վան դեր Սարը վնասվածք ստացավ մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ՝ Աուդի Քափի շրջանակներում։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց իր առաջին 12 խաղերը 2009-2010 մրցաշրջանում։ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին նա վերադարձավ և խաղաց Էվերթոնի դեմ խաղում։ Հոկտեմբերի 17-ին նա խաղաց նաև Բոլթոնի դեմ խաղում։
Անգլիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էդվին վան դեր Սարը ավարտելու է կարիերան մրցաշրջանից հետո։ Մարտի 12-ին՝ Արսենալի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիսը մի քանի հրաշալի սեյվեր կատարելուց հետո։ Այդ խաղում Արսենալը պարտվեց 2-0 հաշվով՝ Ֆաբիոյի և Ուեյն Ռունիի գոլերի շնորհիվ։ 2011 թվականի մայիսի 22-ին նա խաղաց առաջնության իր վերջին խաղը Բլեքփուլի դեմ, որտեղ թիմը հաղթեց 4-2 հաշվով։ Նրա վերջին խաղը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր՝ Բարսելոնայի դեմ, որտեղ Յունայթեդը չեմպիոնի կոչումը զիջեց Բարսային՝ պարտվելով 3-1 հաշվով։ 2011 թվականի մայիսի 28-ին վան դեր Սարը ավարտեց կարիերան։
Միջազգային կարիերա
խմբագրելՎան դեր Սարը Հոլանդիայի հայտացուցակում էր 1994 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չմասնակցեց ոչ մի խաղի։ 1995 թվականի հունիսի 7-ին առաջին անգամ Հոլանդիայի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելառուսի դեմ խաղում։
Եվրո 2004
խմբագրելՄինչև 11 մետրանոց հարվածաշարը վան դեր Սարը պահեց 11 մետրանոց հարված խաղի ընթացքում։ հոլանդիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 5-4 հաշվոց, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Պորտուգալիային։
2006 թվականի աշխարհի առաջնություն
խմբագրելԽմբային փուլի՝ Կոտ դ Իվուարի դեմ խաղում վան դեր Սարը գոլ բաց չթողեց և շրջանցեց Ֆրանկ Բոերի ռեկորդը։
2010 աշխարհի առաջնության որակավորման փուլ
խմբագրել2010 աշխարհի առաջնության որակավորման փուլին վան դեր Սարը չմասնակցեց մարզչի հետ ոչ լավ հարաբերություններ ունենալու պատճառով։ Խաղերին մասնակցեց Ստելենբուրգը։
Անձնական կյանքը
խմբագրելՎան դեր Սարը ամուսնացած է Անեմարի վան Կեստերենի հետ։ Նրանք ունեն մեկ տղա և մեկ աղջիկ։
Ցուցանիշներ
խմբագրելԱկումբ
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Այաքս | 1990–91 | 9 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
1991–92 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
1992–93 | 19 | 0 | 3 | 0 | – | 3 | 0 | 0 | 0 | 25 | 0 | ||
1993–94 | 32 | 0 | 4 | 0 | – | 6 | 0 | 1 | 0 | 43 | 0 | ||
1994–95 | 33 | 0 | 3 | 0 | – | 11 | 0 | 1 | 0 | 48 | 0 | ||
1995–96 | 33 | 0 | 2 | 0 | – | 11 | 0 | 4 | 0 | 50 | 0 | ||
1996–97 | 33 | 0 | 1 | 0 | – | 10 | 0 | 1 | 0 | 45 | 0 | ||
1997–98 | 33 | 1 | 5 | 0 | – | 8 | 0 | 0 | 0 | 46 | 1 | ||
1998–99 | 34 | 0 | 5 | 0 | – | 6 | 0 | 1 | 0 | 46 | 0 | ||
Ընդհանուր | 226 | 1 | 23 | 0 | – | 55 | 0 | 8 | 0 | 312 | 1 | ||
Յուվենտուս | 1999–2000 | 32 | 0 | 3 | 0 | – | 11 | 0 | 0 | 0 | 46 | 0 | |
2000–01 | 34 | 0 | 2 | 0 | – | 6 | 0 | 0 | 0 | 42 | 0 | ||
Ընդհանուր | 66 | 0 | 5 | 0 | – | 17 | 0 | 0 | 0 | 88 | 0 | ||
Ֆուլհեմ ՖԱ | 2001–02 | 37 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 0 |
2002–03 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 30 | 0 | |
2003–04 | 37 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 0 | |
2004–05 | 34 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 0 | |
Ընդհանուր | 127 | 0 | 15 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 154 | 0 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2005–06 | 38 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 51 | 0 |
2006–07 | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2007–08 | 29 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 44 | 0 | |
2008–09 | 33 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 4 | 0 | 49 | 0 | |
2009–10 | 21 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2010–11 | 33 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 46 | 0 | |
Ընդհանուր | 186 | 0 | 13 | 0 | 5 | 0 | 56 | 0 | 6 | 0 | 266 | 0 | |
Ընդհանուր | 605 | 1 | 56 | 0 | 6 | 0 | 139 | 0 | 14 | 0 | 820 | 1 |
Միջազգային
խմբագրելՀոլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
1995 | 5 | 0 |
1996 | 10 | 0 |
1997 | 6 | 0 |
1998 | 14 | 0 |
1999 | 8 | 0 |
2000 | 12 | 0 |
2001 | 9 | 0 |
2002 | 6 | 0 |
2003 | 8 | 0 |
2004 | 17 | 0 |
2005 | 11 | 0 |
2006 | 12 | 0 |
2007 | 4 | 0 |
2008 | 8 | 0 |
Ընդհանուր | 130 | 0 |
Մրցանակներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԱյաքս
խմբագրել- Երեդիվիզիա(4) 1993-94, 1994-95, 1995-96, 1997-98
- Գավաթ(3) 1992-93, 1997-98, 1998-99
- Յոհան Կրույֆի գավաթ(3) 1993, 1994, 1995
- Չեմպիոնների լիգա (1) 1994-1995
- Ուեֆայի գավաթ(1) 1991-1992
- Ուեֆայի սուպերգավաթ(1)1995
- Միջազգային ակումբային գավաթ(1) 1995
Յուվենտուս
խմբագրել- Ուեֆա Ինտերտոտո գավաթ(1) 1999
Ֆուլհեմ
խմբագրել- Ուեֆա Ինտերտոտո գավաթ(1)
Մանչեսթեր Յունայթեդ
խմբագրել- Անգլիայի Պրեմիեր Լիգա(4) 2006-07, 2007-08, 2008-09, 2010-11
- Անգլիայի գավաթ(2) 2005-06, 2008-09
- ՖԱ գավաթ(3) 2007, 2008, 2010
- Չեմպիոնների Լիգա(1) 2007-2008
- Աշխարհի ակումբային առաջնություն(1) 2008
Անհատական ձեռքբերումներ
խմբագրել- Միակ դարպասապահը,որ հաղթել է ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայում երկու տարբեր թիմերի կազմում (Այաքսի հետ 1995 թվականին և Մանչեստեր Յունայթեդի հետ 2008 թվականին)
- Ռեկորդակիր Բրիտանական պատմության մեջ առանցգուլ բաց թողնելու անկացրած աննդմեջ խաղերի թվով՝ 1311 րոպե (14 խաղ)
- «Ոսկե ձեռնոցի» դափնեկիր։ 2009 (21 խաղ առանց գոլ բաց թողնելու).
- ՊՖԱ հատուկմրցանակ ֆուտբոլում ունեցած ավանդի համար։ 2008.
- Ռեկորդակիր ազգային հավաքականումանցկացրած խաղերի թվով։
- եվրոպայի լավագույն դարպասապահ ՈՒԵՖԱ վարկածով։ 1995, 2009.
- Նիդեռլանդների լավագույ դարպասապահ։ 1994, 1995, 1996, 1997.
- Նիդեռլանդներիլավագույն ֆուտբոլիստ։ 1998.
- եվրոպայի առաջնության 2008 թվականի խորհրդանշական հավաքականի անդամ ՖԻՖԱ վարկածով։ 2008
- Էդվին Վան դեր Սարը տարիքով ամենամեծ ֆուտբոլիստն է որը խաղացել է չեմպիոնների լիգայի եզրափակչում։ 2011 թվականի մայիսի 28-ին երբ Վան դեր Սարը խաղադաշ է դուրս չեմպիոնների լիգայի 2010-11 մրցաշրջանի Բարսելոնա-Մանչեստեր Յունայթեդ եզրափակիչ խաղում նրա տարիքը եղել է40տարեկան և 212 օրական[3]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Champions League Records» (PDF) (անգլերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին վան դեր Սար» հոդվածին։ |