Էլենիո Էռերա
Էլենիո Էռերա Գավիլան (իսպ.՝ Helenio Herrera Gavilán, ապրիլի 10, 1910[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3] - նոյեմբերի 9, 1997[4][3], Վենետիկ, Իտալիա[5]), արգենտինական ծագմամբ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք ֆրանսիական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իսպանական Բարսելոնան, Ատլետիկո Մադրիդը, Մալագան, իտալական Ինտերը, Ռոման, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականը։ Համարվում «կատենաչչո» տակտիկական սխեմայի հիմնադիրը, վերջինիս հիմքում ընկած է խաղ, որը հիմնված է ավելի շատ պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Էլենիոն համարվում է ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի մեծագույն մարզիչներից մեկը, ըստ Football Pantheon-ի գրավել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների և ազգերի լավագույն մարզիչների շարքում[6]։
Էլենիո Էռերա իսպ.՝ Helenio Herrera Gavilán | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Արգենտինա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1910[1][2] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[3] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1997[4][3] (87 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա[5] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելՄանկության տարիներին Էռերան ընտանիքի հետ հաստատվեց Մարոկկոյում, որտեղ և սկսեց իր ֆուտբոլային կարիերան, քիչ անց նա ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և սկսեց հանդես գալ ֆրանսիական ակումբներում։ Էռերան իր մարզչական կարիերան նույնպես սկսեց Ֆրանսիայում, սակայն նրա հիմնական հաջողությունները սկսվել են Իսպանիայում և Իտալիայում, առաջին հերթին Բարսելոնայում և Ինտերում։ Էռերան համարվում է հայտնի և տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչներից մեկը, պաշտպանողական ֆուտբոլի ջատագովը։
Էռերան մահացել է Վենետիկում և հուղարկավորվել է Սան Միկելե կղզում[7]։
Նվաճումներ
խմբագրելՄարզչական
խմբագրել- Իսպանիայի չեմպիոն՝ 1950, 1951, 1959, 1960
- Իսպանիայի գավաթ՝ 1959, 1981
- Իտալիայի չեմպիոն՝ 1963, 1965, 1966
- Իտալիայի գավաթակիր՝ 1969
- Չեմպիոնների գավաթի հաղթող՝ 1964, 1965
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 1964, 1965
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 La Vanguardia, La Vanguardia (կատ.) — Barcelona: La Vanguardia Ediciones, 2024. — ISSN 1133-4835
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Fichier des personnes décédées
- ↑ 4,0 4,1 4,2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ The 50 greatest managers of all time
- ↑ VENISE : cimetière San Michele — Cimetières de France et d’ailleurs
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենիո Էռերա» հոդվածին։ |