Էլիս Քուփեր (անգլ.՝ Alice Cooper) (Վինսենթ Դեյմոն Ֆուրնիեր անգլ.՝ Vincent Damon Furnier փետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1][2][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3])[7], ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Քուփերը եղել է առաջին շոկ-ռոքերներից և ըստ All Music Guide-ի դարձել է այդ ժանրի արքա, նրա նորարական աշխատանքները ընդլայնեցին ռոք աստղի բեմական հնարավորությունները[8]։

Էլիս Քուփեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAlice Cooper
Ի ծնե անունՎինսենթ Դեյմոն Ֆուրնիեր
Նաև հայտնի է որպեսAlice Cooper
Ծնվել էփետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1][2][…] (76 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀարդ ռոք, Մետալ, Շոկ ռոք, Գլեմ ռոք
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, դերասան
Գործիքներվոկալ, կիթառ, շրթնահարմոն
Գործունեություն1963-ից այժմ
ԼեյբլStraight Records, Warner Bros. Records, Atlantic Records, MCA Records, Epic Records, Spitfire Records, Eagle Records, New West Records, Universal Music Enterprises
ԿրթությունCortez High School? և Glendale Community College?
ԱնդամակցությունAlice Cooper?
ԱմուսինSheryl Cooper?
Պարգևներ
Կայքalicecooper.com
 Alice Cooper Վիքիպահեստում

Էլիս Քուփեր խմբի անդամներն էին՝ Ֆուրնիենը՝ վոկալ և շրթնահարմոն, կիթառ՝ Գլեն Բաքսթոն, ռիթմիկ կիթառ՝ Մայքլ Օուեն Բրյուս, բասս կիթառ՝ Դենիս Դանուուեյ և հարվածայիյն գործիքներ՝ Նիլ Սմիթ։ Իրական Էլիս Քուփեր խումբը ներխուժել է միաջազգային երաժշտություն իր 1971 թվականին I'm Eighteen («Ես տասնըութ տարեկան եմ») հիթով, Love It to Death («Սիրիր դա միջև մահ») ալբոմից։ Խումբը հասել է իր գագաթնակետին իր 1973 թվականի Billion Dollar Babies («Մեկ միլլիարդ դոլար փոքրիկներ») ալբոմով։

Ֆուրնիենը խումբը անվանել է իր անունով 1970-ականներին և սկսել է իր սոլո կարիերան Welcome to My Nightmare («Բարի գալուստ իմ մղձավանջ») ալբոմով։ 2011 թվականին նա թողարկել է Welcome 2 My Nightmare ալբոմը, իր 18-րդ ալբոմը որպես մենակատար արտիստ և ընդհանուր 26-րդ ալբոմը։ Ընդլայնելով Դեթրոյդից իր ռոք արմատները իր կարիերայում Քուփերը փորձել է իրեն երաժշտական մի շարք ժանրերում, այդ թվում՝ արտ ռոք, հարդ ռոք, մետալ, նոր ալիք, Փոփ ռոք, էքսպերիմենտալ ռոք և արդյունաբերական ռոք։

The Rolling Stone Album Guide-ը համարել է Էլիս Քուփերին աշխարհի «ամենասիրելի մետալ կատարող»[9]։ Նա ձևափոխում է հեվի մետալի տեսքը և ձայնը, և համարվել է առաջին արտիստը, ով «առաջին անգամ ներդրել է սարսափ պատկերներ Ռոքնռոլի մեջ, և նրա արվեստը մշտապես ձևափոխվում է ժանրի»[10]։ Երաժշտությունից հեռու, Քուփերը դերասան է, գոլֆ խաղացող և 2004 թվականից՝ հայտնի ռադիո դիջեյ։

2011 թվականին Էլիս Քուփեր խումբը հրավիրվում է Ռոքնռոլի փառքի սրահ[11]։

Վաղ կյանք

խմբագրել

Քուփերը ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, Էլա Մեյի և Իթեր Մուրոունի Ֆուրնիերի որդին է։ Նրա հայրը եղել է քարոզիչ Պենսիլվանիա քաղաքի Հիսուս Քրիստոս եկեղեցում[12]։ Նա ուներ անգլիական, հուգենոտական, իռլանդական, շոտլանդական և սիուական ծագում[13], անվանվել է իր հորեղբայրներից մեկի (Վինսենթ Քոլիեր Ֆուրնիեր) և գրող Դեյմոն Ռոնիոնի անունով։ Նրա հայրական պապը՝ Թուրման Սիլվասթեր Ֆուրնիերը եղել քահանա Հիսուս Քրիստոս եկեղեցում[14][15]։

Կարիերա

խմբագրել

1964 թվականին 16-ամյա Ֆուրնիերը ցանկանում էր մասնակցել Լեթերմենի տաղանդի շոուին, նա տարբեր երկրներից հավաքեց մարդկանց և ստեղծեց խումբ շոուի համար[16]։ Նրանք իրենց անվանեցին «Earwigs»[17]։ Քանի որ նրանք չգիտեին, թե ինչ գործիք պետք է նվագեին ցանկացած պահի, նրանք հագնվեցին The Beatles-ի անդամների նման և կատարեցին Beatles-ի երգերը շոուի ժամանակ։ Շոուն հաղթելուց և բեմի վրա սիրված լինելուց հետո անմիջապես խումբը շտապեց սովորել, թե ինչպես նվագել երաժշտական գործիքներ։ Շուտով խումբը իրեն անվանեց «The Spiders», որի անդամներն էին՝ Ֆուրնիերը, որպես երգիչ, Գլեն Բուքսթոնը՝ կիթառահար, Ջոն Թաթումը՝ ռիթմիկ կիթառահար, Դենիս Դանուույը՝ բաս կիթառահար և Ջոն Սպիրը՝ հարվածային գործիքներ նվագող։ Երաժշտական մասով խումբը ոգեշնչվել է՝ The Beatles, The Rolling Stones, The Who, The Doors, The Kinks և The Yardbirds խմբերից։

1965 թվականին խումբը ձայնագրում է իր առաջին սինգլը Why Don't You Love Me («Ինչու՞ դուք չեք սիրում ինձ») անվանմամբ, Ֆուրնիերը երգի համար սովորում է նվագել շրթնահարմոն։

1966 թվականին խմբի անդամները ավարտում են ավագ դպրոցը և երբ Հյուսիսային ավագ դպրոցի ֆուտբոլիստ Մայքլ Բրյուսը փոխարինում է Ջոն Թաթումին, խումբը ձայնագրում է իր Don't Blow Your Mind («Մի հարվածիր քո մտքին») երկրորդ սինգլը, յուրօրինակ խումբը դարձավ համար 1-ը տարածաշրջանում։

1967 թվականին խումբը սկսել էր ճանապարհորդություններ կատարել դեպի Լոս Անջելես՝ շոուներ ցուցադրելու համար։ Շուտով նրանք անվանեցին իրենց՝ Nazz անունով և ձայնագրեցին Wonder Who's Lovin' Her Now («Պատկերացրու ով է հիմա սիրում նրան») սինգլը, ապագան ապահովվեց Էլիս Քուփերի Lay Down and Die, Goodbye («Պարկիր և մահացիր, ցտեսություն») երգը։ Այդ ժամանակ հարվածային գործիքներ նվագող Ջոն Սփիրին փոխարինեց Նիլ Սմիթը։ Տարվա վերջում խումբը տեղափոխվեց Լոս Անջելես։

Խումբը փոխում է իր անվանումը՝ «Alice Cooper»

խմբագրել

1968 թվականին խումբը իմանալով, որ Թոդ Ռունդերգենը ունի մի խումբ, որի անունը նույնպես Nazz է, որոշեցին փոխել իրենց անունը և որդեգրեցին «Alice Cooper» անվանումը։ Alice Cooper-ը հեռուստասերիալի դեր է և Ֆուրնիերը փոխեց իր բեմական անունը հենց այդ անունով։ Ֆուրնիերը, ով այժմ Էլիս Քուփերն է, հետագայում ասել է, որ իր բեմական անվան փոփոխությունը իր կարիերայի ամենակարևոր քայլերից է[18]։

Այնուհանդերձ, Քուփերը և խումբը հասկացան, որ արական սեռի ներկայացուցիչը պետք է լինի ոճրագործ, կանանց մարդասպան, հագնի պատառոտված շորեր և դիմահարդարվի, խառնաշփոթ առաջացնի համացանցում։ 2007 թվականին իր գրքում Էլիս Քուփերը հայտարարել է, որ իր կերպարը ոգեշնչվել և վերցրել է ֆիլմի մի մասից։ Խմբի ամենասիրելի ֆիլմերից է եղել «Ինչ է պատահել Ջեյնի հետ» ֆիլմն է։

Դասական Alice Cooper խումբի կազմը բաղկացած էր՝ վոկալիստ Ֆուրնիերից, սոլո կիթառահար Գլեն Բուքսթոնից, Ռիթմիկ կիթառահար Մայքլ Բրյուսից, բասս կիթառահար Դենիս Դանուուեյից և հարվածային գործիքներ նվագող Նիլ Սմիթից։

Էլիս Քուփերի «Շոկ ռոք» հեղինակությունը առաջին հայացքից երևում է, գրեթե պատահական։ Քուփերի անսպասելի փոփոխությունները՝ փետուրներով բարձը և կենդանի հավը բեմի վրա, գրավեցին մամուլի ուշադրությունը այն բանի վրա, որ խումբը ցանկանում է սենսացիայի միջոցով ստեղծել նոր ժանր՝ շոկ ռոք։ Քուփերը պնդում է, որ Տորոնտոյում 1969 թվականի սեպտեմբերին եղած «հավի միջադեպը» պատահականություն է։

1970-ականներ

խմբագրել

1972 թվականի ամռանը թողարկվեց խմբի նոր սինգլը՝ School's Out («Դպրոցի դուրսը»)։ Այն տեղ գտավ ԱՄՆ-ի թոփ 10-ում ու դարձավ համար 1-ը Մեծ Բրիտանիայում, և այն մինչև այսօր առկա է դասական ռոքի ռադիոյում։ School's Out ալբոմը դարձել է №2-ը ԱՄՆ-ում և վաճառվել ավելի քան մեկ միլլիոն օրինակով։ Խումբը տեղափոխվում է բնակություն հաստատելու Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում[19]։ Մեծ Բրիտանիայում, քրիստոնեական բարոյության ակտիվիստ Մերի Ուայնհաուսը խնդրեց BBC-ին արգելել School's Out երգի տեսահոլովակը, չնայած որ Ուայնհաուսի բողոքները չէին կանխել սինգլի առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում հասնելուն։ Քուփրը նրան ուղարկեց մի փունջ ծաղիկներ հասարակության երախտագիտության համար։ Ընդ որում Բրիտանական պառլամենտի լաբորական անդամ Լեո Աբսը համագործակցելով Ռեգինալդ Մաուդլինգի հետ արգելում է խմբին համերգ ունենալ իրենց երկրում[20]։

 
Խումբը 1973 թվականին

1973 թվականի փետրվարին Billion Dollar Babies ալբոմը թողարկվել է ամբողջ աշխարհում և դարձել խմբի տնտեսապես ամենահաջողված ալբոմը, զբաղեցնելով առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Elected («ընտրվածը»)՝ 1972 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում Թոփ 10-ի հիթ Billion Dollar Babies ալբոմից։ Այդ ժամանակահատվածում Գլեն Բուքսթոնը կարճ ժամանակով լքում է Էլիս Քուփեր խումբը վատառաղջ լինելու պատճառով։

Ալբոմների և մի քանի սինգլների հաջող լարով խումբը շարունակել է իրենց ուժասպառ անող գրաֆիկը և շրջեցին ԱՄՆ-ով ևս մեկ անգամ։ 1973 թվականի նրանց շրջագայություն ԱՄՆ-ով հասցրեց նրանց նոր ռոք թատերական բարձունքների։

Muscle of Love («Սիրո մկան»)՝ թողարկվել է 1973 թվականի վերջերին, եղել է խմբի վերջին ալբոմը դասական կազմով և համարվել է Էլիս Քուփերի վերջին թոփ 20 սինգլը Մեծ Բրիտանիայում 1970-ական թվականներին։ Անցանկալի երգ է ձայնագրվել Ջեյմս Բոնդի «Ոսկե ատրճանակով մարդը» ֆիլմի համար, սակայն ընտրվել է ուրիշ երգ նույն անունով, որը կատարում է երգչուհի Լուլուն։

Այդ ժամանակահատվածում Էլիս Քուփերը վերադառնում և բնակություն է հաստատում Լոս Անջելեսում և սկսվում է հաճախ նկարահանվել Hollywood Squares հեռուստաշոուում և Warner Bros.-ը թողարկում է Էլիս Քուփերի Greatest Hits ալբոմը։ Այն ցուցադրվել է որպես դասական ոճ ունեցող արվեստի գործեր և հասել է մինջև թոփ 10 ԱՄՆ-ում, համարվելով ավելի լավը քան Muscle of Love-ը։ Այնուամենայնիվ 1974 թվականին խմբի ֆիլմը՝ «Ուրախ ենք կրկին տեսնել ձեզ, Էլիս Քուփեր» (ֆիլմում հիմնականում երևում էր 1973 թվականին համերգներից կադրեր), թողարկվեց փոքր կինոարվեստի հաշվով և չունեցավ շատ հաջողություններ թատրոնների տոմսարկղներում վաճառված տոմսերի քանակով։ 1974 թվականի մարտի 5-ին Քուփերը նկարահանվել է «Լրտես քույրերը» հեռուստասերիալի 3 սրիաներում և մարմնավորել է սատանայական երգչի։ Էլիս Քուփերի վերջնական ցուցադրությունը որպես խումբ, եղել է 1974 թվականի մարտին և ապրիլին Բրազիլիայում, նրանց համար ռեկորդային է համարվում Սան Պաուլոյում 158.000-ից ավելի երկրպագուների քանակը մարտի 30-ին։

1975 թվականին Էլիս Քուփերը վերադարձավ որպես սոլո արտիստ և թողարկեց Welcome to My Nightmare ալբոմը։ Ալբոմի հաջողությունը նշանավորվեց խմբի անդամների վերջնական բաժանմանը, Քուփերի հետ համագործակցում էին նրանց պրոդյուսեր Բոբ Էզրինը, ով հավաքեց Լու Ռիդի խումբը և կիթառիստներ Դիք Ուագներ ու Սթիվ Հանթերին, որպեսզի նվագեն ալբոմում։

 
Քուփերը 1978 թվականին

1980-ականներ

խմբագրել

1983 թվականի կեսերին, DaDa ալբոմը թողարկելուց հետո, Քուփերին տեղափոխում են հիվանդանոց ալկոհոլիզմի պատճառով[21]։ Քուփերը վերջապես գտնվում էր կայուն և սթափ վիճակում, այդ ժամանակ թողարկվեցին DaDa և The Nightmare ալբոմների տեսահոլովակները և երկուսնել թողարկվեցին չիրականացնելով սպասելիքները։ The Nightmare ալբոմը նույնիսկ վաստակեց Grammy Award for Best Music Film մրցանակը, սակայն դա քիչ էր Warner Bros.-ի համար պահել Քուփերին իր գրքերում։ 1984 թվականի փետրվարից Քուփերը դարձավ «ազատ գործակալ» առաջին անգամ իր կարիերայում։

Քուփերը անցկացրել է երկար ժամանակահատված երաժշտական բիզնեսից դուրս, անձնական հարցերով զբաղվելու համար։ Նրա և Շերիլ Քուփերի ամուսնալուծության մասին լսվեց Արիզոնա նահանգից 1984 թվականի հունվարի 30-ին։ Սյուն ամսվա ընթացքում Քուփերը հրավիրվեց 26-րդ ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությանը։ Բեմի ետևի տեսարաններում Քուփերը աշխատում էր մի նոր նյութի վրա Aerosmith խմբի գիթառիստ Ջո Փերիի հետ։ 1984 թվականի գարնանը Քուփերը նկարահանվում է «Հրեշ շուն» Բ-կարգի սարսափ ֆիլմում, որը նկարահանվել է Իսպանիայի Տորելոդոնես քաղաքում։ Կարճ ժամանակ անց նա հաշտվեց Շերիլի հետ, նրանք սկսեցին բնակվել Չիկագոյում[22]։ 1985 թվականին նա հանդիպել և սկսել է երգեր գրել կիթառահար Քեյն Ռոբերտսի հետ։

1986 թվականին Քուփերը վերջնական վերադարձել է երաժշտական արդյունաբերություն Constrictor ալբոմով[23][24]։

Constrictor և Raise Your Fist and Yell ալբոները թողարկվել են կիթառահար Քեյն Ռոբերտսի և բասսիստ Քիփ Ուիգների հետ, ովքեր երկուսնել պետք է թողնեին խումբը 1988 թվականի տարեվերջին (թեև Քեյն Ռոբերտսը նվագել է կիթառ Bed of Nails երգի համար 1989 թվականին)։

1987 թվականին Էլիս Քուփրը նկարահանվում է «Մթության արքայազն» սրսափ ֆիլմում, որի ռեժիսորն էր Ջոն Քարփենթերը։

1987 թվականին Քուփերը նաև WrestleMania III-ում, ուղեկցելով ըմբիշ Ջեյք Ռոբերթսին մինչև ռինգ, Ռոյ Ուենս Ֆերիսի դեմ խաղի ժամանակ։

Էլիս Քուփերը ձայնագրում է նոր երգ «Որկաթե արծիվ 2» ֆիլմի համար, որ անվանումն էր «I Got a Line on You»։ Երգի տեսահոլովակը նկարահանվել է և ունեցել է չնչին նշանակություն MTV-ի համար։ Երգը իրականում ձայնագրվել և թողարկվել է 1969 թվականին Spirit խմբի կողմից։

Ապրիլի 7-ին Քուփերը գրեթե մահացել է շնչահեղձությունից, այն բանից հետո, երբ անվտանգության պարաններից մեկը կտրվել է համերգի ժամանակ, երբ նա աճպարարության շնորհիվ ցուցադրում էր, իբր նա կախաղան է եղել[25]։

1990-ականներ

խմբագրել

1991 թվականին Քուփերը թողարկել է իր Hey Stoopid անվանմամբ 19-րդ ստուդիական ալբոմը։

1992 թվականին Քուփերը ստեղծել է իր հայտնի կամեոյի կերպարը նկարահանվելով «Ուեյնի աշխարհը» ֆիլմում։

2000-ականներ

խմբագրել
 
Էլիս Քուփերը 2004 թվականին

21-րդ դարի առաջին տասնամյակը տեսավ Էլիս Քուփերի կայուն գործունեությունը։ Տասնամյակում նա լայնորեն շրջել է և թողարկել է ստուդիական ալբոմներ։ Այդ ժամանակահատվածում Քուփերը ճանաչվել և մրցանակների է արժանացել տարբեր ձևերով. նա ստացել է Rock Immortal (Անմահ Ռոք) մրցանակ 2007 թվականին Scream մրցանակաբաշխությունում[26]. Հոլիվուդյան փառքի ծառուղում 2003 թվականի աստղ է բացվել նրա պատվին[27]. նա ստացել է (2004 թվականի մայիսին) պատվավոր դոկտորի աստիճան Գրանդ Կանյոնի համալսարանում[28]. ստացել է (2006 թվականի մայիսին) Էլիս քաղաքի բանալին[29]. նա արժանացել է կենդանի լեգենդ մրցանակը 2006 թվականին Classic Rock Roll of Honour միջոցառմանը[30]. և 2007 թվականին նա հաղթել է Mojo երաժշտական ամսագրի Հերոսի մրցանակը։

2000 թվականին ստուդիական ալբոմներ թողարկելու դադարին վերջ դրեց Brutal Planet ալբոմը[31]։ Ալբոմի պրոդյուսերն էր Բոբ Մառլեթը, իսկ Քուփերի երկար տարիների պրոդյուսեր Բոբ էզրինը վերադառնում է, որպես գործադիր պրոդյուսեր։ Ուղեկցող համաշխարհային շրջագայությունը, որը իր մեջ նեռարում էր Էլիս Քուփերի առաջին մենահամաերգը Ռուսաստանում՝ ունեցավ ջախջախիչ հաջողություն, Քուփերին ներկայացնելով նոր լսարանի[32]։

2006 թվականի դեկտեմբերին Alice Cooper խումբը վերամիավորվեց՝ խմբի վեց դասական երգերը կատարելու համար[33]։

2007 թվականի հուլիսի 1-ին Էլիս Քուփերը Մերիլին Մենսոնի հետ կատարեց դուետ Ռումինիայի Բուխարեստ քաղաքում[34]։

2008 թվականի հունվարին Քուփերը եղել է մեկը Avantasia ռոք խմբի The Scarecrow ալբոմում հրավիրված երգիչներից, երգելով 7-րդ երգը՝ «The Toy Master»։

Երկար ուշացումից հետո՝ 2008 թվականի մայիսին Քուփերը թողարկեց Along Came a Spider-ը՝ իր ստուդիական 25-րդ ալբոմը։

2010-ականներ

խմբագրել

2010 թվականի հունվարի հայտարարվեց, որ Էլիս Քուփերը Ռոբ Զոմբիի հետ դուրս է գալու հրջագայության[35]։ 2010 թվականի Մայիսին Քուփերը հայտվել է American Idol ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանի եզրափակչում, որտեղ երգել է «School's Out» երգը[36]։

 
Էլիս Քուփերը Wembley Arena-ում հմաերգի ժամանակ, 2012 թվական

2010 թվականի ընթացքում Քուփերը սկսում է աշխատել իր նոր Welcome 2 My Nightmare ալբոմի վրա, որը Welcome to My Nightmare օրիգինալ ալբոմի հետևանքն էր։ Հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Մենք դրեցինք մի քանի օրիգինալ մարդկանց դրա վար և ավելացրին մի քանի նորին... ես շատ ուրախ եմ, որ կրկին աշխատում եմ Բոբի (Էզրին) հետ»[37]։

2010 թվականի դեկտեմբերի 15-ին Քուփերը և իր նախկին խումբը հրավիրվում են Ռոքնռոլի փառքի սրահ։

2011 թվականի մարտի 11-ին Ջեքսոն Բրաունը, Դեյվիդ Քրոբսին, Նաշ Գրեհեմը, Էլիս Քուփերը , Ջեննիֆեր Ուորնսը և այլք Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում կատարեցին բարեգործական համերգ[38]։

2011 թվականի հունիսի 9-ին Էլիս Քուփերը ստանում է Kerrang! Icon մրցանակը Kerrang! ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությանը[39]։

2012 թվականի հունիսից մինչև հուլիսի 21-ը Քուփերը աջակցել է Iron Maiden ռոք խմբին Անգլիայում տուրի ժամանակ[40][41]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Էլիս Քուփերը հայտնվել է Լոնդոնում Ալբերտ թագավորական սրահում տեղի ունեցած բարեգործական համերգին, որտեղ կատարել են նաև Քուին խմբի կիթառիստ Բրայան Մեյը, Լեդ Զեփելինի բասսիստ Ջոն Պաուլ Ջոնսը, Դիփ Փարփլի հարվածային գործիքներ նվագող Յան Փեյսը և Iron Maiden-ի վոկալիստ Բրյուս Դիքինսոնը[42]

 
Էլիս Քուփերը 2015 թվականին

2012 թվականին Քուփերը մարմնավորում է ինքն իրեն Թիմ Բարթոնի «Մռայլ ստվերներ» ֆիլմում։ Ֆիլմում նաև նկարահանվել են Ջոնի Դեփը, Միշել Պֆայֆերը, Հելենա Բոնեմ Քարթերը, Եվա Գրինը և Քլոյե Գրեյս Մորեցը։ Ֆիլմում Բառնաբաս Քոլինզը (դերակատար Ջոնի Դեփ) Քուփերին նկարագրեց, որպես ամենատգեղ կինը, որ երբևիցե նա տեսելն է[43]։

Էլիս Քուփերը մասնակցել է Theory of a Deadman խմբի «Savages» երգի մեջ։

Քուփերը եղել է Super Duper Alice Cooper կենսավավերագրական ֆիլմի թեման[44]։ Ֆիլմը հաղթել է Կանադական էկրանի մրցանակը, համարվելով լավագույն լիամենտրաժ վավերագրական ֆիլմ[45]։

Հոկտեմբերի Քուփերը թողարկում է «Raise the Dead» կենդանի ալբոմը, որը ձայնագրվել էր Գերմանիայում՝ հեվի մետալ փառատոնին անցած տարում։

2015 թվականին Քուփերը միանում է Hollywood Vampires խմբին, որի անդամներից էին Ջոնի Դեփը և Ջո Փերին։

Սկավառակագրություն

խմբագրել
Տարի Անվանում
1969 Pretties for You
1970 Easy Action (Հեշտ գործողություն)
1971 Love It to Death (Սիրիր դա մինչև մահ)
1971 Killer (Մարդասպան)
1972 School's Out (Դպրոցի դուրսը)
1973 Billion Dollar Babies (Մեկ միլլիարդ դոլար փոքրիկներ)
1973 Muscle of Love (Սիրո մկան)
1975 Welcome to My Nightmare (Բարի գալուստ իմ մղձավանջ)
1976 Alice Cooper Goes to Hell (Էլիս Քուփերը գնում է դժոխք)
1977 Lace and Whiskey (Ժանյակ և Վիսկի)
1978 From the Inside (Ներսից)
1980 Flush the Fashion (Դիպչել նորաձևությանը)
1981 Special Forces (Հատուկ ուժեր)
1982 Zipper Catches Skin
1983 DaDa
1986 Constrictor (Վիշապ օձ)
1987 Raise Your Fist and Yell (Բարձրացրու բռունցքդ և բղավիր)
1989 Trash (Աղբ)
1991 Hey Stoopid (Հեյ, հիմար)
1994 The Last Temptation (Վերջին գայթակղությունը)
2000 Brutal Planet (Դաժան մոլորակ)
2001 Dragontown
2003 The Eyes of Alice Cooper (Էլիս Քուփերի աչքեր)
2005 Dirty Diamonds (Կեղտոտ ադամանդներ)
2008 Along Came a Spider (Եկավ մի սարդ)
2011 Welcome 2 My Nightmare (Բարի գալուստ իմ մղձավանջ)
2017 Paranormal
2021 Detroit Stories
2023 Road

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմի բնօրինակ անվանում Ֆիլմի Հայերեն անվանում
1970 Diary of a Mad Housewife Խենթ տնային տնտեսուհու օրագիրը
1980 Roadie Ռուդի
1984 Monster Dog Հրեշ շուն
1987 Prince of Darkness Մթության արքայազն
1991 Freddy's Dead։ The Final Nightmare Ֆրեդիի մահը։ Վերջին մղձավանջը
1992 Wayne's World Ուեյնի աշխարհը
2009 Suck -
2012 Dark Shadows Մռայլ ստվերներ
2012 Bigfoot Մեծ ոտնաթաթ
2013 Skum Rocks!
2014 Super Duper Alice Cooper Սուպեր դուպեր Էլիս Քուփեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20161223164811/https://www.theguardian.com/music/2011/mar/15/tom-waits-rock-roll-hall-fame
  5. https://www.express.co.uk/celebrity-news/309103/Cooper-receives-honorary-doctorate-at-L-A-s-Musicians-Institute
  6. https://azchamber.com/blog/the-2012-2013-heritage-award-goes-to-alice-cooper/
  7. «Էլիս Քուփերի կենսագրությունը». NME. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
  8. «All Music: Էլիս Քուփեր». allmusic. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. The New Rolling Stone Album Guide. ISBN 0-7432-0169-8.
  10. «Gig reviews: Էլիս Քուփեր». 2007 թ․ հուլիսի 2. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  11. name=HallofFame
  12. «Քարոզչի որդին, ով դարձավ Էլիս Քուփերը». People. 1974 թ․ ապրիլի 1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  13. «Ինչպես գոլֆը ռոքեր Էլիսին դարձրեց կանաչ ու ջինջ». Times LIVE. 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. Cooper, Alice Me: Alice (autobiography)
  15. «Հայտնի Մորմոնները». TimesAndSeasons.org. 2003 թ․ դեկտեմբերի 30. See comment No. 34. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  16. Քուփերը մանրամասն նկարագրում է իր ինքնակենսագրությունը, «Ես, Էլիսը», ինչպես նա հավաքեց մարդկանց խմբի համար
  17. name="autogenerated1"
  18. «Էլիս Քուփերի անվան փոփոխությունը». Contactmusic.com. 2007 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «Էլիս Քուփեր խմբի ոչ պաշտոնական կայքը». 1971 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  20. «Հոդվածներ». 2001 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  21. «1982-1983». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  22. «Էլիս Քուփեր». Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  23. «Ոչ պաշտոնական Էլիս Քուփերի կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  24. «Ոչ պաշտոնական Էլիս Քուփերի կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  25. «Ռոքի պատմություն - 1988 – Քուփերը գրեթե մահացել է շնչահեղձությունից, այն բանից հետո…». 1988 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Քուփրը կատակել է մրցանահաբաշխության հարցազրույցի ժամանակ». 2007 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
  27. «հոդվածը լուսաբանում է միջոցառումը». 2003 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  28. «Էլիս Քուփերը ստացել է պատվավոր դոկտորի աստիճան». 2004 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  29. «հոդվածը մրցանակում». 2006 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  30. «Էլիս Քուփերը ստանում է լեգենդի մրցանակ». 2006 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  31. «Երաժշտություն – Երաժիշտ – Քուփեր, Էլիս։ Իրականությունը վախենում է Քուփերից». 2000 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  32. Alice Cooper: Brutally Live. London. 2000 թ․ հուլիսի 19.
  33. Damon Johnson, a guitarist in Cooper's then band, filled in for the deceased Glen Buxton.
  34. «Միջոցառումը ստացել է զգալի լրատվամիջոցների լուսաբանումը». 2007 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  35. «Ռոբ Զոմբի և Էլիս Քուփեր». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  36. «Էլիս Քուփրը ելույթ է ունեցել American Idol-ում - School's Out». 2010 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  37. «Էլիս Քուփրը խոսում է իր նոր ալբոմի մասին». 2010 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  38. «Էլիս Քուփերը և այլք կատարեցին բարեգործական համերգ Թուսոնում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  39. «Top Gear». Motorward. 2011 թ․ հունիսի 24. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  40. «Maiden-ը հայտարարում է տուր». 2012 թ․ փետրվարի 15. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  41. «Bloodstock - Էլիս Քուփեր». 2012 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  42. «Led Zeppelin, Iron Maiden and Queen խմբերի անդամները մասնակցել են բարեգործական համերգին». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  43. «Մռյալ ստվերներ». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  44. "Who the heck is Alice?". ', April 28, 2014.
  45. "Canadian Screen Awards 2015". , Մարտի 1, 2015.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Քուփեր» հոդվածին։