Էմբեր Հերդ
Էմբեր Լորա Հերդ (անգլ.՝ Amber Laura Heard, ապրիլի 22, 1986[1][2], Օստին, Տեխաս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Բիլի Բոբ Տորնտոնի «Փառքի ճաճանչներում» սպորտային դրամայում, Մարիի դերում։ Հերդը իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» ֆիլմում և հայտնվել է «The CW» ընկերության «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» հեռուստասերիալում։
Էմբեր Հերդ անգլ.՝ Amber Heard | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Օստին, Տեխաս, ԱՄՆ[3] |
Կրթություն | St. Michael's Catholic Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն[4] և աթեիզմ[4] |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոնի Դեփ[5][6] |
Համատեղ ապրող(ներ) | Tasya van Ree?[7] և Իլոն Մասկ[8][9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Նրա համար բեկումնային է հանդիսանում 2008 թվականին «Երբեք մի հանձնվիր» և «Արքայախնձորի ճեպընթաց» ֆիլմերում դերակատարումները։ Նա արժանանում է «Տարվա բեկում» մրցանակին «Young Hollywood Awards» մրցանակաբաշխությունում։ Այնուհետև նա նկարահանվում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ», «Խելահեղ արշավ»՝ Նիկոլաս Քեյջի հետ և «Ռոմե օրագիր»՝ Ջոնի Դեփի հետ, ֆիլմերում, որի համար նա արժանանում է Հոլլիվուդի կինոփառատոնի «Spotlight» մրցանակին։
Հերդը հայտնվել է ամսագրերի ամենագեղեցիկների և ամենասեքսուալների ցուցակներում[11][12][13]։ Նա նաև ակտիվ գործունեություն է ունենում հասարակական աշխատանքներում, ինչպիսին են սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ստրկության վերացման, Habitat for Humanity International, United Nations Foundation, Amnesty International կազմակերպությունները[14][15]։
Վաղ տարիներ
խմբագրելԷմբեր Հերդը ծնվել է 1986 թվականի ապրիլի 22-ին Օստինում, Տեխասի նահանգ, համացանցային հետազոտող Պատրիսիա Փեյջի (ծնված Պարսոնս) և աշխղեկ Դևիդ Քլինթոն Հերդի ընտանիքում[16][17]։ Նա ունի քույր՝ Ուիթնի։ Նա թողնում է դպրոցը և վերջ ի վերջո վկայական է ստանում տնային ուսուցման արդունքում[18]։ Դեռահաս տարիքում ապագա դերասանուհին մասնակցություններ է ունենում դպրոցական թատերական բեմադրություններում, նկարահանվում է գովազդային հոլովակներում և քաղաքական արշավներում։
Երբ Էմբերը 16 տարեկան էր, նրա լավագույն ընկերուհին զոհվում է ավտովթարից։ Այդ ժամանակ Հերդը՝ մինչ այդ համոզված կաթոլիկ, իրեն հայտարարում է աթեիստ և հրապուրվում Այն Ռանդի աշխատանքներով։ 17 տարեկանում նա թողնում է Սուրբ Միքայելի կաթոլիկական ակադեմիան և ուղևորվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել որպես մոդել։ Այդպիսի մասնագիտությունը, սակայն, նրան չէր հրապուրում և շուտով նա ուղևորվում է Լոս Անջելես, իր երազանքի հետևից՝ դերասանուհու կարիերա։
Կարիերա
խմբագրելԼոս Անջելեսում Հերդը հայտնվում է բազմաթիվ հեռուստասերիալներում. «Ջեկ և Բոբ» (2004) պիլոտային սերալում՝ Լիզի դերում, «Լեռ» (2004) սերիալում՝ Ռայլիի դերում և «Միայնակ սրտեր» (2005) սերիալում, որտեղ Էմբերն ուներ աղջիկ-վաճառողուհու կարճ և վառ դեր։
2004 թվականին Հերդն առաջին անգամ հայտնվում է կինոյում, նկարահանվելով Մարիի դերում «Փառքի ճաճանչներում» ֆիլմում։ Այնուհետև հետևում է Շեյնի դերը «Գերեզմանահոգու պարագաներ» ցածրաբյուջե սարսափ ֆիլմում, ինչպես նաև երկրորդական դերերով «Սպանող սեքսուալություն» (2005), «Հատուցման գինը» և «Այստեղ և հիմա» (2006) ֆիլմերում։
2005 թվականին նա նկարահանվում է «Հյուսիսային երկիր» ֆիլմում, իսկ 2006 թվականին՝ «Ալֆա Դոգ», որտեղ նրա դերերը մի քիչ ավելի նշանակալից էին։
Այնուհետև Էմբերին հրավիրում են նկարահանվելու «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» սերիալում, Գրետա Մեթյուի դերում, ով կորցնում է մորը և սիրեցյալին և սկսում է ընկերություն անել ֆիլմի գլխավոր հակահերոս Ջոնի հետ։
Ֆիլմում այդ դերը ստանալու համար Էմբերը ստիպված էր նիհարել, նա չորս ամսվա խիստ սննդակարգի արդյունքում կորցնում է 11 կիլոգրամ քաշ, իրեն զրկելով ալկոհոլից, առանց մսային, կաթնային և շաքարային սննդից։ ԱՄՆ-ում սերիալի պրեմիերան կայանում է 2007 թվականի մայիսին։ Վերջին արդյունքում, հեռուստաընկերությունը սերիալն ամառային եթերաշրջանում փակվում է նախատեսվածից շուտ, մեկնարկային 12 դրվագների փոխարեն ցուցադրվում են ընդամենը 8-ը։ Շոուն ավարտվում է 2007 թվականի հուլիսի 4-ին, նախատեսվածից երկու շաբաթ շուտ։
Դերասանուհու հաջորդ նախագիծն է դառնում «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» սարսափ ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Տորոնտոյի կինոփառատոնում, 2006 թվականի սեպտեմբերին, սակայն բրիտանական կինոթատրոններում այն ցուցադրվում է միայն մեկ տարի անց[19]։
2007 թվականին դերասանուհին նկարահանվում է «Օր 73 Սառայի հետ» 16-րոպեանոց կարճամետրած ֆիլմում, որի պրեմիերան կայանում է 2007 թվականին Լոս Անջելեսի կինոփառատոնում, իսկ այնուհետև՝ «Շփոթվածություն» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվում է «Արքայախնձորե ճեպընթաց» կատակերգությունում, ինչպես նաև «Երբեք մի հանձնվիր» սպորտային դրամայում։ Երկու ֆիլմերն էլ դրամարկղում հաջողություն են ունենում։ «Երբեք մի հանձնվիր» ֆիլմում գլխավոր հերոսին սիրահարված աղջկա դերը Հերդին ոչ միայն դրամային շահույթ է բերում, այլ նաև զգալիորեն ավելացնում է նրա հանրաճանաչությունը և «Տարվա բեկում» մրցանակ Հոլլիվուդի կինոփառատոնում։
2008 թվականին Էմբերը նկարահանվում է նաև «Իրազեկիչները» ֆիլմում։ Նույն թվականի վերջերին դերասանուհին նկարահանվում է «Գետ-հարց» և «Ջոնսերի ընտանիքը» ֆիլմերում։ «Variety» ամսագիրը բարձր է գնահատում դերասանուհու աշխատանքը և նշում, որ նա ավելի լավ է աշխատում, քան ֆիլմի առաջատար աստղ Դեմի Մուրը[20]։ Ջեյմս Բերարդինելին նույնպես բարձր է գնահատում նրա աշխատանքը[21]։ Այնուհետև հետևում են «Բարի գալուստ Զոմբիլենդ» (2009), որտեղ Էմբերը խաղում է հերոս Ջեսի Այզենբերգի, ով անսպասելիորեն վեր է ածվում զոմբիի, կրքի առարկայի փոքրիկ դերը, «Խորթ հայր» սարսափ և «Աչքից հեռու-սրտից դուրս» կատակերգական ֆիլմերը։
2010 թվականին Էմբերը խաղում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ» և «Եվ կգա մթությունը» ֆիլմերում, իսկ 2011 թվականին՝ «Ռոմե օրագիր» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջոնի Դեփը։
2014 թվականի սեպտեմբերին Հերդը միանում է «Սուպեր Մայք XXL» ֆիլմի դերասանական կազմին, որը հանդիսանում էր 2012 թվականի «Սուպեր Մայք» ֆիլմի շարունակությունը[22]։ Ֆիլմը թողարկվում է 2015 թվականի հուլիսին, նա խաղում է լուսանկարիչ Զոիի դերը, ով սիրահետում է Չենինգ Թաթումի հերոսին։
2015 թվականին նա նկարահանվում է «Ադերալյան օրագիրներ» ֆիլմում, Ջեյմս Ֆրանկոի, Քրիստիան Սլեյթերի և Էդ Հարիսի հետ։ «Indiewire» կայքը ֆիլմին տալիս է խառը գնահատականներ։ Նա նաև նկարահանվում է «Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքը» երաժշտական դրամայում, Քրիստոֆեր Ուոկենի հետ։ Ֆիլմում նկարահանման համար Հերդը սովորում է նվագել դաշնամուրի և կիթառի վրա[23]։
Հերդը նաև երկրորդական դեր է խաղում Թոմ Հուպերի «Դանիացի աղջիկը» (2015) ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայանում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնում և արժանանում դրական գնահատականների և թողարկվում 2015 թվականի նոյեմբերի 27-ին[24][25]։ Նրա խաղը շատ լավ է բնութագրվում և անվանվում «ցնցող լավ»[26][27]։ Նրա խաղընկեր-աստղ Ալիսիա Վիկանդերը հարցազրույցում հայտնում է, որ Հերդը նկարահանվել է երկու «առավելապես ցնցող» պարային դրվագներում, որոնք հանվել են ֆիլմի եզրափակիչ տարբերակից երկարության պատճառով, սակայն Ալիսիայի և Էդի Ռեդմեյնի պնդմամբ նրանք տեղ են գտել ֆիլմի DVD-ում, լրացուցիչ նյութերում[28]։
2016 թվականի հունվարի 13-ին, ինչպես հայտարարում է «The Hollywood Reporter»-ը, Հերդը բանակցություններ է վարում, որպեսզի խաղա Ատլանտիդայի թագուհի Մերա Ակվամենին 2018 թվականին նախատեսված «Ակվամեն» ֆիլմում։ Այս ֆիլմը հանդիսանում է «Ընդլայնված երկնոլորտ» ֆիլմաշարի մասերից մեկը։ Հոդվածում նշվում է, որ Մերան կհայտնվի «Արդարության լիգա։ Մաս առաջին» սերիայում, որի պրեմիերան կկայանա 2017 թվականին[29]։
Անձնական կյանք
խմբագրել2007-2008 թվականներին դերասանուհին հանդիպում էր դերասան Կրիսպին Գլովերի հետ, «Սպանող սեքսուալություն» ֆիլմում իր խաղընկերոջը[30][31]։
2008 թվականից[32][33] մինչև 2011 թվականը Էմբերը կապված էր լուսանկարչուհի Տասյա Վան Ռիի հետ[34][35]։
2010 թվականի դեկտեմբերին, «GLAAD» («Գեյերն և լեսբուհիներն ընդդեմ ստի») կազմակերպության երեկույթում Էմբերը «coming out» է անում՝ կամավոր խոստովանում է սեռական փոքրամասնությանը պատկանելու մասին[36]։ Ըստ Հերդի խոսքերի, նա իր մեջ ուժ է գտել խոստովանել իր կողմնորոշման մասին մեծ մասամբ այդ ալյանսի գործունեության պատճառով։ «Կարծում եմ, որ GLAAD-ը դարձել է այն պատճառներից մեկը, որի շնորհիվ ես, 24-ամյա աղջիկս, կարող եմ բացեիբաց խոսել։ Ես ատում եմ պիտակները, ինչպես և մնացած բոլորը, սակայն ես այն եմ, ինչ ես կամ»,-հայտարարել է դերասանուհին։ «Ըստ իմ անձնական կարծիքի, եթե դուք ինչ-որ բան թաքցնում եք կամ հերքում, դուք ակամա խոստովանում եք, որ դա ճիշտ չէ։ Իսկ ես չեմ զգում, որ ես ճիշտ չեմ։ Ես չեմ զգում, որ միլիոնավոր մարդիկ ճիշտ չեն նրա համար, որ սիրում են նրանց, ում սիրում են»,-համոզված է դերասանուհին[34]։
2015 թվականի փետրվարի 3-ից Էմբեր Հերդը ամուսնացած է դերասան և «Ռոմե օրագիր» ֆիլմում իր խաղընկեր Ջոնի Դեփի հետ[37], ում հետ նա հանդիպում էր ամուսնությունից երեք տարի առաջ[38][39][40]։ Սակայն 2016 թվականի մայիսի 26-ին լուրեր են տարածվում այն մասին, որ Հերդը, Ջոնի Դեփի մոր մահվանից երեք օր անց, փաստաթղթեր է ներկայացրել ամուսնալուծության համար[41]։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ դատական լսումներից մեկ օր առաջ նրանք համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում և Դեփը նրան որպես փոխհատուցում կվճարի մոտ 7 միլիոն դոլար գումար, որը Հերդը ցանկանում է ուղղել բարեգործության՝ օգնելու բռնություններից տուժած անձանց[42]։
Մրցանակներ և անվանակարգումներ
խմբագրել- «Young Hollywood Awards» մրցանակ 2008 թվականին, «Տարվա բեկում» անվանակարգում։
- 2010 թվականի Դալլասի միջազգային կինոփառատոնի մրցանակ։
- 2011 թվականի Հոլլիվուդի կինոփառատոնի մրցանակ «Ռոմե օրագիր» ֆիլմի համար։
- Էմբեր Հերդը մտել է «Maxim» ամսագրի 2008 և 2009 թվականների «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակի մեջ, ինչպես նաև նույն ժամանակների «FHM»-ի նմանատիպ վարկանիշային ցուցակների մեջ։
Թվական | Աշխատանք | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Անձամբ | Երիտասարդ Հոլլիվուդ մրցանակ | Տարվա բեկում | Հաղթանակ |
2009 | Զոմբիլենդ | Դեհրոյհի կինոքննադատների միության մրցանակ | Լավագույն թիմ | Առաջադրված |
2010 | Անձամբ | Դալլասի միջազգային կինոփառատոն | Դալլասի աստղ | Հաղթանակ |
2011 | Ռոմե օրագիր | Հոլլիվուդի կինոփառատոն | Ուշադրության կենտրոն | Հաղթանակ |
2014 | Անձամբ | Տեխասի կինոփառքի սրահ | Փառքի սրահ | Հաղթանակ |
Ամսագրերի վարկանիշներ
խմբագրելԹվական | Ամսագիր | Ցուցակ | Վարկանիշ |
---|---|---|---|
2008 | FHM | 2008 թվականի 100 ամենասեքսուալ կանայք | #90 |
Maxim | 2008 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք | #21 | |
2009 | FHM | 2009 թվականի 100 ամենասեքսուալ կանայք | #31 |
Maxim | 2009 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք | #56 | |
2010 | FHM | 2010 թվականի 100 ամենասեքսուալ կանայք | #25 |
Maxim | 2010 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք | #13 | |
2011 | FHM | 2011 թվականի 100 ամենասեքսուալ կանայք | #34 |
2012 | Maxim | 2012 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք | #53 |
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Փառքի ճաճանչներում | Friday Night Lights | Մարիա |
2005 | Գերեզմանահոգու պարագաներ | SideFX | Շեյ |
2005 | Միայնակ սրտեր | The O.C. | վաճառողուհի |
2005 | Սպանող սեքսուալություն | Drop Dead Sexy | Կենդի |
2005 | Հյուսիսային երկիր | North Country | փոքրիկ Ջոզի |
2006 | Հատուցման գինը | Price to Pay | Տրիշա |
2006 | Արքայազն | The Prince | Սերենա |
2006 | Ալֆա Դոգ | Alpha Dog | Ալմա |
2015 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Լայլա Արչեր |
2006 | Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին | All the Boys Love Mandy Lane | Մենդի Լեյն |
2007 | Օր 73 Սառայի հետ | Day 73 with Sarah | Մերի |
2007 | Շփոթություն | Remember the Daze | Ջուլիա Ֆորդ |
2007 | Պալ Սփրինգի գաղտնիքները | Hidden Palms | Գրետա Մեթյուզ |
2007 | Կալիֆորնիական | Californication | Էմբեր |
2008 | Երբեք մի հանձնվիր | Never Back Down | Բահա Միլեր |
2008 | Արքայախնձորե ճեպընթաց | Pineapple Express | Էնջի Անդերսոն |
2008 | Իրազեկիչները | The Informers | Քրիստի |
2009 | Սատկիր | ExTerminators | Նիկի |
2009 | Ջոնսերի ընտանիքը | The Joneses | Ջենի Ջոնս |
2009 | Բարի գալուստ Զոմբիլենդ | Zombieland | 406 |
2009 | Խորթ հայր | The Stepfather | Կելի Պորտեր |
2010 | Եվ կգա մթությունը | And Soon the Darkness | Ստեֆանի |
2010 | Գետ-հարց | The River Why | Էդդի |
2010 | Հիվանդասենյակ | The Ward | Կրիստեն |
2011 | Խելագար արշավ | Drive Angry 3D | Պայպեր |
2011 | Ռոմե օրագիր | The Rum Diary | Շենո |
2011 | Փլեյբոյ ակումբ | The Playboy Club | Մորին |
2012 | Սիրոպ | Syrup | 6 |
2013 | Մաչետեն սպանում է | Machete Kills | միսս Սան Անտոնիո |
2013 | Պարանոյա | Paranoia | Էմմա Ջենգինս |
2014 | Երեք օր սպանության համար | Three Days to Kill | Վիվի Դիլեյ |
2015 | Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքը | When I Live My Life Over Again | Ջուդ |
2015 | Լոնդոնյան դաշտեր | London Fields | Նիկոլա Սիքս |
2015 | սուպեր Մաքս XXL | Magic Mike XXL | Զոի |
2015 | Ադերոլյան օրագրեր | The Adderall Diaries | Լանա Էդմոնդ |
2015 | Դանիացի աղջիկը | The Danish Girl | Օօլա Պոլսոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 https://web.archive.org/web/20110628203153/http://www.usatoday.com/life/television/news/2007-05-29-amber-heard_N.htm
- ↑ https://www.faz.net/aktuell/gesellschaft/menschen/ehe-aus-fuer-hollywood-paar-johnny-depps-ehefrau-reicht-scheidung-ein-14253550.html#GEPC;s6
- ↑ https://variety.com/2016/biz/news/johnny-depp-amber-heard-divorce-settlement-1201837685/
- ↑ https://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-johnny-depp-amber-heard-engagement-rumors-engaged-20140117-story.html
- ↑ https://www.businessinsider.com/elon-musk-relationships-2017-11#musk-began-dating-actress-amber-heard-in-2016-but-they-broke-up-a-year-later-due-to-their-intense-schedules-17
- ↑ https://www.newsweek.com/elon-musk-amber-heard-relationship-timeline-johnny-depp-court-lawsuit-1703011?amp=1
- ↑ 10,0 10,1 10,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Amber Heard, sex symbol et femme fatale confirmée». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «FHM profile of Amber Heard». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Interview: Amber Heard at Stylist». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Amber Heard to host Abolish Slavery Chairty Event». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Ten Reasons of Why We Love Amber Heard - Entertainment Daily». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ https://familysearch.org/ark:/61903/1:1:VDQT-DMX
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ William Keck (2007 թ․ մայիսի 30). «Amber Heard will be heard». USA Today.
- ↑ Wilson, Samantha (2013 թ․ օգոստոսի 23). «'All the Boys Love Mandy Lane' Trailer Finally Debuts After Seven Years». Film School Rejects. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «The Joneses Review». Variety. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ ReelView review of "The Joneses"
- ↑ «Amber Heard To Co-Star In 'Magic Mike 2′». deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Christopher Walken, Amber Heard Sing and Strum in 'When I Live My Life Over Again'». Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Kiang, Jessica (2015 թ․ սեպտեմբերի 5). «Venice Review: Tom Hooper's 'The Danish Girl' With Eddie Redmayne & Alicia». Indiewire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ McNary, Dave (2015 թ․ մարտի 4). «Eddie Redmayne's 'Danish Girl' Set for Nov. 27». Variety (magazine). Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «AwardsCircuit review on "The Danish Girl"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ The Danish Girl review - HeyUGuys
- ↑ Alicia Vikander interview with MTV International
- ↑ Kit, Borys (2016 թ․ հունվարի 13). «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Amber Heard» (անգլերեն). heatworld.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Amber Heard and Crispin Glover» (անգլերեն). Contactmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Joyce Lee. (2010 թ․ դեկտեմբերի 6). «Amber Heard, "Pineapple Express" Actress, Comes Out as Lesbian» (անգլերեն). CBS News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Amber Heard is Gay: Everything You Need to Know About the Openly Lesbian Actress» (անգլերեն). Autostraddle.com. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 34,0 34,1 «Актриса Эмбер Хёрд совершила coming out» (ռուսերեն). bluesystem.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ J. Halterman. (2010 թ․ դեկտեմբերի 4). «EXCLUSIVE: Amber Heard talks about being out in Hollywood» (անգլերեն). afterellen.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Jordan Zakarin. (12/06/10). «Amber Heard Gay: Actress Comes Out As Lesbian» (անգլերեն). Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Johnny Depp and Amber Heard Tie the Knot: Source
- ↑ Джонни Депп приехал в Токио с детьми и новой возлюбленной — Афиша Mail.Ru
- ↑ «Джонни Депп сделал предложение Эмбер Херд» (ռուսերեն). Радио Маяк — www.radiomayak.ru. 18.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «СМИ сообщили о скорой женитьбе Джонни Деппа на Эмбер Херд» (ռուսերեն). МИР 24 — mir24.tv. 18.01.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
- ↑ https://lady.mail.ru/article/490641-molodaja-zhena-dzhonni-deppa-podala-na-razvod/
- ↑ Эмбер Херд отдала полученные после развода $7 миллионов на благотворительность
Արտաքին հղումներ
խմբագրել- Էմբեր Հերդի պաշտոնական կայք
- Էմբեր Հերդը Internet Movie Database կայքում
- Էմբեր Հերդը AllMovie կայքում
- Հերդը TCM Movie տվյալների բազայում
- Էմբեր Հերդը Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբեր Հերդ» հոդվածին։ |