«Ակվամեն» (անգլ.՝ Aquaman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comicsհամանուն կերպարի վրա։ Այն տեղայնացված է Warner Bros. Pictures-ի կողմից և DC-ի ընդարձակ տիեզերքի վեցերորդ ադապտացիան է։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Վանը, իսկ սցենարիստն է Ուիլ Բիլը։ Ֆիլմում նկարահանվում են Ջեյսոն Մամոան, Էմբեր Հերդը, Յահա Աբդուլ-Մատին II-ը, Պատրիկ Ուիլսոնը, Դոլֆ Լունդգրենը, Թեմուերա Մորիսոնը, Նիկոլ Քիդմանը և Ուիլեմ Դեֆոն։ Այն համարվում է Ակվամեն կերպարի մասնակցությամբ երրորդ լայվ-էքշն ֆիլմը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» և «Արդարության լիգա» ֆիլմերից հետո։ «Ակվամեն» ֆիլմում Արթուրը, ով ստորջրյա Անտլանտիս թագավորության թագաժառանգն է, պետք է դուրս գա իր խորթ եղբայր Օրմի դեմ, ով ցանկանում է միավորել ստորջրյա յոթ թագավորությունները և պատերազմ սկսել արտաքին աշխարհի դեմ։

Ակվամեն
անգլ.՝ Aquaman
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրմարտաֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին[3], ֆանտաստիկ ֆիլմ[1][2] և ֆենթեզի ֆիլմ[4]
ՀիմքԱկվամեն
Թվականնոյեմբերի 26, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Վան
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակՈւիլ Բիլ և Դևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք
ԴերակատարներՋեյսոն Մամոա[4], Էմբեր Հյորդ, Նիկոլ Քիդման, Դոլֆ Լունդգրեն, Պատրիկ Ուիլսոն, Ուիլեմ Դեֆո, Յահյա Աբդուկ Մատին II, Տեմուերա Մորիսոն, Լուդի Լին, Մայքլ Բիչ և Գրեհեմ ՄակԹավիշ
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս[5]
ՄոնտաժՔիրք Մ. Մորի
Պատմվածքի վայրՄեն, Ատլանտիդա (կոմիքս), Սիցիլիա, Սահարա, Հնդկական օվկիանոս և Ատլանտյան օվկիանոս
Նկարահանման վայրVillage Roadshow Studios[1], Նյուֆաունդլենդ[1], Սաութփորթ[1], Մեյն Բիչ[1], Մերզուգա[1], Հասթինգս Փոինթ[1], Էրֆուդ[1], Քարամբին Բիչ[1] և Ամիթի[1]
ԿինոընկերությունWarner Bros. և The Safran Company
Տևողություն143 րոպե[6]
Բյուջե160 000 000 $[1]
Շահույթ1 148 528 393 $[7], 335 104 314 $[7] և 67 873 522 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Aquaman (film) Վիքիպահեստում

Ակվամենի մասին ֆիլմի արտադրությունը սկսել էր դեռ 2004 թվականից, սակայն ծրագրերը միշտ ձախողվել էին։ 2014 թվականի օգոստոսին Ուիլ Բիլը և Քուրթ Ջոնստադը նշանակվեցին սցենարիստներ, ովքեր պետք է գրեին երկու տարբեր սցենարներ, իսկ ֆիլմի դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարվել է 2014 հոկտեմբերին։ 2015 թվական ապրիլին Ջեյմս Վանը նշանակվեց ֆիլմի ռեժիսոր և 2016 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ ֆիլմի սցենարը լինելու է Բիլի գրած սցենարը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմը հաստատվեց 2016-ից 2017 թվականի սկիզբ ընկած ժամանակհատվածում։ Նկարահանման շրջանը սկսել է Ավստրալիայում 2017 թվականի մայիսի 2-ին։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Գոլդ Քոստում և արտադրությունը հիմնական տեղի է ունեցել Կանադայում, Իտալիայում և Մարոկկոյում։ Նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին։

«Ակվամեն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին, և Warner Bros. Pictures-ի կողմից թողարկվել է ԱՄՆ-ում 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Real D 3D, IMAX և IMAX 3D ձևափաերով։ Ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար գումար։ Այն համարվում է DC-ի ընդարձակ տիեզերքի ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը, ինչպես նաև 2018 թվականի հինգերորդ և բոլոր ժամանակների 37-րդ ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ իր բնույթի, կինեմատոգրաֆիայի համար, սակայն բացասական արձագանքներ սցենարի, երկխոսությունների և ֆիլմի երկար լինելու համար։

Սյուժե

խմբագրել

1985 թվականին Մեն նահանգում փարոսի պահակ Թոմաս Քարին փոթորկի ժամանակ փրկում է Ատլանային՝ ստորջրյա Ատլանտիս թագավորության արքայադստերը։ Նրանք սիրահարվում են և ունենում են Արթուր անունով որդի, որը ծնվում է ծովային կենդանիների հետ շփվելու ունակություններով։ Ատլանան ստիպված է լինում լքել իր ընտանիքին և վերադառնալ Ատլանտիս, իսկ իր հավատարիմ խորհրդատու Նուիդիս Վուլկոյին խնդրում է մարզել Արթուրին։ Վուլկոյի առաջնորդությամբ Արթուրը դառնում է հմուտ մարզիկ, սակայն մերժվում է ատլանտացիների կողմից՝ համարվելով խառնածին։

Ներկա օրերում՝ Ստեփենվուլֆի հարձակումից մեկ տարի անց, Արթուրը կանգնեցնում է մի խումբ ծովահենների, որոնք փորձում էին առևանգել ռուսական ատոմային սուզանավը։ Կռվի ժամանակ նրանց առաջնորդ Ջեսի Քեյնը մահանում է, իսկ նրա որդին՝ Դեյվիդը, երդվում է վրեժ լուծել Արթուրից։ Հետո Դեյվիդը հարձակում է կատարում Ատլանտիսի վրա, Օրմի իմացությամբ։ Օրմը Արթուրի խորթ եղբայրն է և Ատլանտիսի թագավորը, ով այս հարձակումը ընդունում է որպես պատճառ արտաքին աշխարհի դեմ պատերազմ սկսելու համար։ Զեբելի թագավոր Ներեուսը դաշնակցում է Օրմի հետ, սակայն նրա դուստր Մերան, ով նաև Օրմի նշանածն էր, հրաժարվում է համագործակցել և գնում է Արթուրին գտնելու, որպեսզի նրանից օգնություն խնդրի։ Փրկելով Թոմասին Օրմի ստեղծած ուժեղ ալիքից, Մերան շահում է Արթուրի վստահությունը։ Արթուրն ու Մերան գնում են Վուլկոյի հետ հանդիպման, և Վուլկոն Արթուրին ասում է, որ նա պետք է գտնի Ատլանի եռաժանին (կախարդական արտեֆակտ, որը պատկանել է Ատլանտիսի առաջին արքային), որպեսզի կարողանա լինի Ատլանտիսի թագավորը։ Նրանց խանգարում են Օրմի մարդիկ, Վուլկոն և Մերան կարողանում են փախչել առանց աչքի ընկնելու, սակայն Արթուրը ձերբակալվում է։

Օրմը այցելում է Արթուրին, մինչ վերջինս բանտարկված էր, և հայտնում է, որ Ատլանան մահապատժի է ենթարկվել խառնածին որդի ունենալու պատճառով, և մեղադրում է Արթուրին և արտաքին աշխարհին դրա համար։ Նա Արթուրին առաջարկում է հավերժ լքել Ատլանտիսը, փոխարեն Արթուրը նրան մարտահրավեր է նետում։ Մենամարտի ժամանակ Օրմը գրեթե սպանում է Արթուրին, սակայն Մերան փրկում է նրան։ Միասին, Արթուրն ու Մերան գնում են Սահարա անապատ, որտեղ պատրաստվել էր Ատլանի եռաժանին, և գտնում են մի հոլոգրամ, որ նրանց ուղղորդում է Սիցիլիա։ Այնտեղ էլ իմանում են եռաժանիի գտնվելու վայրը։ Մինչդեռ Օրմը Դեյվիդին տալիս է Ատլանտական զենքեր և հրամայում է սպանել Արթուրին, դավաճանության համար ձերբակալում է Վուլկոյին, և բռնով ստիպում է մյուս ստորջրյա թագավորություններին համագործակցել իր հետ և դուրս գալ արտաքին աշխարհի դեմ։

Փոփոխելով Օրմի տեխնոլոգիան, Դեյվիդը ամբողջովին զինված (նա իրեն արդեն անավնում էր Սև Մանտա), Սիցիլիայում հարձակվում է Մերայի և Արթուրի վրա, վիրավորելով Արթուրին, որից հետո նա ընկում է ժայռի վերևից և, հավանաբար, մահանում է։ Եռաժանին գտնելու ճանապարհին Մերան մշակում է Արթուրի վերքերը և խրախուսում է նրան։ Տեղ հասնելով, նրանց վրա հարձակվում են ծովային հրեշներ՝ թրենչները, որոնցից փախչելով նրանք հասնում են չբացահայտված ծով, որը գտնվում է Երկրի կենտրոնում։ Այնտեղ նրանք անսպասելիորեն տեսնում են Ատլանային, ում զոհոբերել էին՝ տալով թրենչերին, սակայն նա նույնպես կարողացել էր փախչել չբացահայտված ծով։

Արթուրը դիմակայում է Քարաթենին, և ցույց տալով, որ արժանի է թագավոր լինելուն, վերցնում է եռաժանին, որը տալիս է նրան յոթ ծովերը կառավարելու կարողություն։ Երբ Օրմն իրեն օվկիանոսի վարպետ է հռչակում, Արթուրը, Մերան, Քարաթենի, թրենչների և այլ ծովային կենդանիների հետ միասին դուրս են գալիս նրա դեմ։ Օրմի հետևորդներրը սկսում են Արթուրին համարել իրենց թագավորը, երբ իմանում են, որ նրա ձեռքում է եռաժանին։ Արթուրը հաղթում է Օրմին մարտում, սակայն որոշում է նրան չսպանել։ Ատլանան վերադառնում է Թոմասի մոտ, մինչ Արթուրը մնում է Ատլանտիսում։

Տիտրերից հետո կադրում երում է, որ Դեյվիդին փրկում է Սթիվեն Շինը, մի գիտնական, ով ամեն գնով ցանկանում է գտնել Ատլանտիսը։ Դեյվիդը համաձայնվում է Շինին տանել այնտեղ, եթե նա օգնի Արթուրից վրեժ լուծել։

Դերակատարներ

խմբագրել

Ստորջրյա Ատլանտիս պետության թագավորը, ով ունի օվկիանոսում մակընթացություններ կեղծելու, այլ ջրային կենդանիների հետ շփվելու և գերձայնային արագությամբ լողալու կարողություններ։

  • Օթիս Դանջին մարմնավորում է երիտասարդ Արթուր Քարիին[8]։

Ստորջրյա Ատլանտիս պետության թագուհին և Արթուրի սիրային հետաքրքրությունը։ Մերան ունի հիդրոկինետիկ և թելեպատիկ կարողություններ, որոնք թույլ են տալիս նրան վերհսկել ջրային միջավայրը և շփվել այլ ատլանտացիների հետ։

Ատլանտիսի գլխավոր գիտական խորհրդականը, ով Արթուրի մենտորն է։

Ակվամենի խորթ եղբայրը, ով Ատլանտիսի թագավորն է։ Նա ցանկանում է պատերազմ սկսել մարդկանց դեմ, քանի որ նրանք աղտոտում են օվկիանոսները[9][10]։

Ստորջրյա Զեբել պետության թագավորը և Մերայի հայրը[11]։

Արթուր Քարիի մայրը և Ատլանտիսի նախկին թագուհին[12]։

Գրեմ ՄաքԹևիշը մարմնավորում է Ատլանին, ով Ատլանտիսի առաջին թագավորն է[13], Թամուերա Մորիսոնը մարմնավորում է Թոմաս Քարիին՝ Արթուրի հորը[14], Լուդի Լինը մարմնավորում է Մուրքին, ով գեներալ է Ատլանտիսի բանակում[15]։

Ջուլի Էնդրյուսը հնչյունավորում է Քարաթենին, մի ծովային արարծի, ով համագործակցում է Ակվամենի հետ[16]։

Արտադրություն

խմբագրել

Զարգացում

խմբագրել

2004 թվականին FilmJerk.com-ը հայտարարեց, որ Sunrise Entertainment-ից Ալան և Փիթեր Ռիչիները Warner Bros.-ի հետ միասին ցանկանում են նկարահանել Ակվամենի մասին ֆիլմ, որի սցենարիստը կլինի Բեն Գրանթը[17]։ Սակայն դա չիրականացավ։ 2009 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Լեոնարդո ԴիԿապրիոյի Appian Way ընկերությունը զբաղվում է ֆիլմի զարգացմամբ։ Warner-ի նախագահ և գործադիր տնօրեն Բարի Մայերսը ասում է, որ ֆիլմը զարգացման ընթացքի մեջ է[18]։ Warner Bros.-ի աղբյուրներից հայտնել են The Wrap-ին, որ նրանք քննարկում են Պողպատե մարդու, Սուպերմենի/ Բեթմենի, Հրաշք կնոջ և Ակվամենի ֆիլմերի նկարահանման հնարավորության մասին[19][20][21]։ Ջեոֆ Ջոնսը հայտնել է Variety-ին, որ Ակվամենը կազմակերպության համար առաջնահերթային կերպար է[22]։ 2014 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվեց, որ Warner Bros. վարձել է սցենարիստներ Ուիլ Բիլին և Քուրթ Ջոնսթադին, որպեսզի գրեն երկու առանձին սցենարներ Ակվամենի երկու ֆիլմերի համար։ Ֆիլմը զարգանում էր երկակի ճանապարհով, ինչը նշանակում է, որ գրվելու է երկու սցենար, մեկը՝ Բիլի կողմից, մյուսը՝ Ջոնսթադի, բայց միայն ամենալավը կօգտագործվեր առաջինը[23]։ 2010 թվականի ապրիլի 10-ին The Hollywod Reporter-ը հայտարարվեց, որ Ջեյմս Վանը ֆիլմի ռեժիսորի առաջատար թեկնածուն է[24]։ 2015 թվականի հունիսին Վանը հաստատվեց որպես ռեժիսոր և անտեսեց Ջոնսթադի սցենարը[25]։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Դեյվիդ Լեսլի Ջոնսոնը վարձվեց՝ ֆիլմի սցենարը գրելու համար, սակայն անհասկանալի էր, արդյոք նա գրում էր առանձին սցենար, թե՞ աշխատում էր Վանի հետ[26]։ Պարզվեց, որ նախորդ բոլոր սցենարները հանվել են, և՛ Ջեյմս Վանը, և՛ Ջեոֆ Ջոնսը ցանկանում են առաջ շարժվել նոր սցենարով, որը գրվեց Ուիլ Բիլի կողմից[27]։ Նախնական արտադրությունը սկսվել է 2016 թվականի նոյեմբերի վերջերին Ավստրալիայում[28][29]։

Քասթինգ

խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 20-ին, Ջեյսոն Մամոան ComicBook.com-ին տված հարցազրույցի ժամանակ բացահայտեց, որ «Արդարության լիգա» ֆիլմը կլինի առաջինը, և նա ասաց, որ չգիտի թե ինչի են նրանք պատրաստվում, նաև չգիտեր, թե Ակվամենի ֆիլմը կլինի «Արդարության լիգա»-ից առաջ, թե հետո[30]։ Warner Bros.-ը հայտարարել էր, որ «Ակվամեն» ֆիլմը կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի յոթերորդ ադապտացիան, որում կնկարահանվի Ջեյսոն Մամոան[31]։ 2014 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Մամոան ստորագրել է չորս ֆիլմում նկարահանվելու պայմանագիր, և նա ցանկանում էր որ Ակվամենի սոլո ֆիլմի ռեժիսորը լիներ Զաք Սնայդերը[32]։ 2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ բանակցություններ են գնում Էմբեր Հերդի հետ՝ ֆիլմի գլխավոր իգական կերպարի՝ Մերայի դերը տանելու համար[33]։ Երկու ամիս անց հաստատվեց, որ Հերդը կատարելու է Ակվամենի սիրային հետաքրքրության դերը[34]։ 2016 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ուիլեմ Դեֆոն կատարելու է Նուիդիս Վուլկոյի դերը[35]։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատվեց, որ Պատրիկ Ուիլսոնը մարմնավորելու է Օվկիանոսի վերպետին[36], 2017 թվականի հունվարի 31-ին հայտարարվեց, որ Յահա Աբդուլ-Մատին II-ը մարմնավորելու է Սև Մանտային[37]։

Նկարահանումներ

խմբագրել

Նկարահանումները սկսվել են 2017 թվականի մայիսի 2-ին Ավստրալիայում[38]։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Քվինսլենդ նահանգի, Գոլդ Քոստ քաղաքում գտնվող Village Roadshow ստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Նյուֆաունդլենդում, Սիցիլիայում և Մարոկկոյում[39]։

Ֆիլմի նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[40]։

Հետարտադրություն

խմբագրել

Ֆիլմի խմբագիր հանդիսացավ Ջեյմս Վանի հետ արդեն հինգ անգամ աշխատած՝ Քիրք Մորին։ Երկու անգամ Օսկար մրցանակի արժանացած Չարլզ Գիբսոնը («Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը») և Քելվին ԲաքԷլվինը (Ֆորսաժ) ֆիլմի վիզուալ էֆեկտների մատակարարներն են[41]։

Վիզուալ էֆեկտներ

խմբագրել

Ֆիլմում կան 2300 վիզուալ էֆեկտ պարունակող տեսարան, որոնք ստեղծել են «Industrial Light & Magic» (ILM), «Rodeo FX», «Scanline VFX», «DNEG», «Moving Picture Company» (MPC), «Method Studio»s և «Digital Domain» կազմակերպությունները[42][43]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Ջեյմս Վանը հայտարարեց, որ ֆիլմի հետարտադրությունը ավարտվել է[44]։

Երաժշտություն

խմբագրել

2018 թվականի մարտի 8-ին հայտարարվեց, որ ֆիլմի կոմպոզիտորը լինելու է Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը, ով նախկինում եղել է DC-ի ընդարձակ տիեզերքի չորրորդ ֆիլմի՝ «Հրաշք կնոջ» կոմպոզիտորը[45]։ Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին «WaterTower Music»-ի կողմից[46][47]։ Ալմբոմի մեջ է նաև ամերիկացի երգչուհի Սկայլար Գրեյի «Everything I Need» երգը, որի հեղինակներն են Գրեյը և Էլիոթ Թեյլորը[48]։ Ֆիլմի երկորդ թրեյլերում լսելի է Ֆիլ Լոբերի հեղինակած «Sidewinder» երգը[49]։

Թողարկում

խմբագրել

«Ակվամեն» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին Լոնդոնում[50]։ Ֆիլմը թողարկվել է ԱՄՆ-ում 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, 3D և IMAX ձևաչափերով, Warner Bros. Pictures-ի կողմից[51]։ Այն պետք է թողարկվեր 2018 թվականի հուլիսի 27-ին, հետո հետաձգվեց մինչև 2018 թվականի հոկտեմբերի 5, և ի վերջո թողարկվեց դեկտեմբերին[31][52][53]։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Atom Tickets-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ում Ամազոնի անդամները կարող են ներկա գտնվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցող ֆիլմի ցուցադրումներին, որոնք լինելու էին ընտրված կինոթատրոններում[54]։

Ֆիլմը Չինաստանում թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին[55], Մեծ Բրիտանիայում՝ դեկտեմբերի 12-ին[56][57], Արգենտինայում, Բրազիլիայում և Ռուստաստանում՝ դեկտեմբերի 13-ին[58][59] և Հնդկաստանում դեկտեմբերի 14-ին[60]։ Ֆիլմը թողարկվել է Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 20-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  3. Box Office Mojo — 1999.
  4. 4,0 4,1 https://theworldofmovies.com/aquaman-movie-review/
  5. http://filmmusicreporter.com/2018/03/07/rupert-gregson-williams-to-score-james-wans-aquaman/
  6. Aquaman (2018): Technical Specifications — 1990.
  7. 7,0 7,1 7,2 Box Office Mojo — 1999.
  8. http://www.cinemablend.com/news/1655180/looks-like-young-aquaman-has-been-cast
  9. «Patrick Wilson To Play 'Aquaman's Evil Half-Brother ORM». Deadline. 2016 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «Aquaman villain has an eco-warrior motive, Patrick Wilson reveals». EntertainmentWeekly. 2018 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  11. «Aquaman Adds Dolph Lundgren As King Nereus». Empire (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  12. «Aquaman: Nicole Kidman to play Jason Momoa's mother Queen Atlanna». Firstpost (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  13. McTavish, Graham [@grahammctavish] (October 8, 2017). «Delighted to be able to announce my involvement in #Aquaman. Character has to be secret....for now. It's going to be awesome!» (Թվիթ). Վերցված է October 8, 2017-ին – via Թվիթթեր.
  14. «'Star Wars' Actor Temuera Morrison In Talks to Join 'Aquaman' (Exclusive)». The Hollywood Repoter. 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. N'Duka, Amanda (2017 թ․ մայիսի 15). «'Aquaman': 'Power Rangers' Star Ludi Lin Joins Jason Momoa In DC Comics Pic». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  16. «Exclusive: Julie Andrews has a secret role in 'Aquaman'». EW.com. 2018 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. "Aquaman" movie back on track, FilmJerk.com, 2004 թ․ օգոստոսի 26, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին, Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին
  18. «Leo on Aquaman?». Joblo.com. 2009 թ․ հուլիսի 20. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Why 'Man of Steel' Holds the Key to Warner Bros.' Future Franchises(չաշխատող հղում)
  20. «DC Entertainment Chief Reveals What's Next for Superman, Wonder Woman and 5 Superheroes Who Deserve Movies (Q&A)». The Hollywood Reporter. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  21. «An 'Aquaman' Movie? DC Comics Head Would Love To See It Happen». MTV. 2013 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013-07-22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  22. «DC Wants Aquaman To Make A Bigger Splash». Variety. 2013 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  23. «'TMNT' Filmmakers Talk Aliens & Dimension X in 'Ninja Turtles' Sequels». The Hollywood Reporter. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  24. «'Furious 7' Director James Wan Eyed for 'Aquaman' (Exclusive)». 2015 թ․ ապրիլի 10.
  25. «James Wan Sets 'Aquaman' Deal To Direct Jason Momoa In DC Warners Pic». Deadline. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  26. «'Aquaman' Hooks New Writer (Exclusive)». hollywoodreporter.com. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  27. «'Aquaman' Movie Hooks 'Gangster Squad' Writer (Exclusive)». The Hollywood Reporter. 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  28. «Aquaman Films In Australia; Michael Kenneth Williams Said To Be Black Manta». CosmicBookNews. 2016 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. «Filming Locations for Deadpool 2, The Predator, and Aquaman». ComingSoon.net. 2016 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  30. «Jason Momoa Confirms Aquaman For Justice League, Thinks Standalone Movie Will Be Origin Story». comicbook.com. 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. 31,0 31,1 «DC Comics Movies Announced: 'Suicide Squad,' 'Wonder Woman,' 'Justice League,' 'The Flash,' 'Aquaman'». /Film. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  32. «Jason Momoa Talks Aquaman, Wants Zack Snyder to Direct Solo Film». comingsoon.net. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)». The Hollywood Reporter. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  34. «EXCLUSIVE: Amber Heard Confirms Her 'Aquaman' Role in 'Justice League', Dishes on 'Interesting' Mera Costume». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  35. [1]
  36. «Patrick Wilson To Play 'Aquaman's Evil Half-Brother ORM».
  37. «'Aquaman' Finds Its Black Manta Villain With 'Get Down' Actor (Exclusive)».
  38. Վան, Ջեյմս [@creepypuppet] (May 3, 2017). «Months of intensive prep have led to this. Here we go. #DayOne #Ahab» (Թվիթ). Վերցված է May 3, 2017-ին – via Թվիթթեր.
  39. «Production is Underway on Warner Bros. Pictures' Super Hero Action Adventure "Aquaman"». Business Wire. 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  40. Վան, Ջեյմս [@creepypuppet] (October 21, 2017). «Holy mackerel, you scampi serious — that's finally a principal photography WRAP on Aquaman!! Thank You to an awesome cast & crew» (Թվիթ). Վերցված է October 21, 2017-ին – via Թվիթթեր.
  41. «ANNOUNCEMENT: Production is Underway on Superhero Action Adventure Aquaman». Warner Bros UK. 2017 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  42. «Art of VFX Aquaman». Art of VFX. 2018 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  43. «Visual Effects Aquaman». Animation Boss. 2018 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  44. «James Wan on Instagram: "After two years of consuming and devouring my every waking hour, this little indie movie is finally done. It was a monster undertaking. I..."». Instagram (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  45. «Rupert Gregson-Williams to Score James Wan's 'Aquaman'». Film Music Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  46. «Aquaman's Soundtrack Has Release Date». Gvnation.com. 2018 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  47. «Aquaman». Hans-Zimmer.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  48. «James Wan's 'Aquaman' to Feature Original Song by Skylar Grey». Film Music Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  49. Lin, Craig. «Listen To The Epic Music From The Final 'Aquaman' Trailer». DC Films Hub. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  50. «World Premiere: Aquaman». Heart of London Business Alliance. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  51. «Jason Momoa's 'Aquaman' Gets Release Date From Warner Bros». Variety. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  52. «'Aquaman' To Swim Into Theaters October 2018». Deadline Hollywood. 2016 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  53. «Jason Momoa's 'Aquaman' Gets Release Date From Warner Bros». Variety. 2016 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  54. «Early Showings of 'Aquaman' Set for Amazon Prime Members». Variety. 2018 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  55. «'Crazy Rich Asians' Finally Gets China Release Date; 'Aquaman' Diving In Early». Deadline Hollywood. Penske Business Media. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  56. «Aquaman's release date has been moved forward». Digital Spy. 2018 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  57. «Aquaman UK Release Date Moves Up Two Days to the 12th December». Bleedingcool.com. 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  58. AdoroCinema. «Aquaman: Lançamento no Brasil é antecipado». AdoroCinema. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  59. «¿'Annabelle' en 'Aquaman'? | Fandango Argentina». www.fandango.lat (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  60. «Aquaman to release in India a week before US on December 14». Hindustan Times. 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակվամեն (ֆիլմ)» հոդվածին։