Նկարահանման շրջան
Նկարահանման շրջանը կինոարտադրության այն փուլն է, որտեղ ֆիլմը նկարահանվում է դերասանների կամզով և շարժվող տեսախցիկներով, ի տարբերություն նախաարտադրությունից և հետարտադրությունից[1]։
Հիմնական նկարահանումները, սովորաբար, կինոարտադրության ամենաերկարատև և ամենաթանկ փուլն է, քանի որ մեծ գումարներ են ծախսվում դերասանների, ռեժիսորի, նկարահանող խմբի և հատուկ էֆեկտների վրա։ Այդ պատճառով, այն պահանջում է ճշգրիտ ծրագրում և մանրամասն մտածված մոտեցում։ Նկարահանումների ճիշտ կազմակերպումը և պլանների ժամանակին համակարգումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել նկարահանման փուլը։ Նկարահանումների ծրագրման կարևոր մաս է համարվում ապահովել դրա անխափանությունն ու խմբի պարապուրդի բացառումը[2]։
Որպես կանոն, այն կապող օղակ է համարվում նախապատրաստական փուլի և հենց ֆիլմի մոնտաժի միջև։ Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում, լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը նկարահանվում են խմբով, որը կարող է ներառել մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր աշխատակից, ինչը կախված է նկարվող նյութի մասշտաբից և բարդությունից[3]։
Ժամանակակից տեխնոլոգիաներ
խմբագրելԹվային տեխնոլոգիաների տարածման հետ մեկտեղ, կինոարտադրության գործընթացը սկսեց տարբերվել դասականից։ Այն իրենից ներկայացնում է ժապավենային տարբեր համադրություններ և աշխատանքի թվային հնարքներ։ Որոշ տեխնոլոգիական փուլեր լիովին դադարել են գոյություն ունենալ կամ փոփոխվել են։ Այսօր չեն ստեղծվում ֆիլմեր միայն ժապավենային կամ թվային մեթոդներով։ Գործնականորեն, մոնտաժային ողջ փուլն իրականացվում է համակարգիչների միջոցով։
Տես նաև
խմբագրելՌուսերեն գրականություն
խմբագրել- Б. Коноплёв Основы фильмопроизводства. — 2-е изд. — М.,: "Искусство", 1975. — 448 с.
- «Кинопроизводство. Систематизированный сборник нормативных актов и ведомственных указаний. ДСП» Москва, Искусство, 1973 год
- Ю.А.Кравцов «Конспект по теории кино. 2006г.»
- Девид К. Ирвинг и Питер В. Ри «Продюсирование и режиссура короткометражных кино- и видеофильмов» Москва, ГИТР, 2008
- Барнуэл Дж. «Фундаментальные основы кинопроизводства» Москва, Тридэ-кукинг, 2010
- «Единое положение о съемочной группе по производству художественных кинофильмов и правах и обязанностях основного её состава» Москва, Госкиноиздат, 1947 год
- «Справочник по производству художественных фильмов» Москва, Искусство, 1958 год
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լի, John J. Jr.; Ջիլեն, Էն Մարի (2010 թ․ նոյեմբերի 1). The Producer's Business Handbook: The Roadmap for the Balanced Film Producer. Focal Press. էջեր 218–. ISBN 9780240814636. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Kelly Crabb (2005). The Movie Business: The Definitive Guide to the Legal and Financial Secrets of Getting Your Movie Made. Simon & Schuster. էջ 276. ISBN 0743264924. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Campbell, Bruce (2006). The Complete Guide to Low-Budget Feature Filmmaking. Rockville, MD: Wildside Press. էջ 82. ISBN 9780809556908. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.