Հետարտադրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հետարտադրություն (ժարգ. փոստ փրադաքշն, անգլ.՝ post- - հետո, անգլ.՝ production - արտադրություն), կինոնկարի էպիզոդների նկարահանումից հետո տեսանյութի մշակման ժամանակաշրջանը, համակարգչային օբյեկտների նախապատրաստումը և ստեղծումը, խմբագրումը, մոնտաժը, ձայնավորումը և կինոնյութի մշակումը։
Հետարտադրության փուլերն են՝
- նկարահանված նյութի երևակում և քիմիական մշակում,
- պատկերի համաժամանակյա փոխակերպումը թվային նիշքերի,
- կինոնկարի թվային ֆորմատով համակարգիչ բեռնումը, հետագա գունային մշակման և մոնտաժի համար,
- նկարահանված նյութի փոփոխելը ըստ ռեժիսորի հանձնարարությունների, նաև կինոնյութի համակցումը համակարգչային կայուն և շարժական պատկերների հետ,
- պատրաստի կինոնյութի համաժամանակյա ձայնավորում, ֆոնային ձայների և աղմուկների ավելացում,
- կինոնկարի վերջնական մոնտաժ (թվային ֆորմատով),
- տելեսայն (անգլ.՝ telecine), պատրաստի կինոնկարի գույների ուղղում,
- պատրաստի կինոնկարի համաժամանակյա տեղափոխում կինոժապավենի վրա։