Էմիրեյթս (մարզադաշտ)
«Էմիրեյթս» (անգլ.՝ The Emirates, քանի որ ՈւԵՖԱ-ի հսկողության տակ անցկացվող խաղերին արգելվում է կոմերցիոն անվանումների գործածումը, նաև օգտագործվում է Էշբերթոն Գրոուվ (անգլ.՝ Ashburton Grove) և Արսենալ ստեդիում (անգլ.՝ Arsenal Stadium) անվանումները), ֆուտբոլային մարզադաշտ է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ «Արսենալ»-ի տան դաշտն է։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Emirates Stadium |
Տեղագրություն | Իսլինգթոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 2003 թ. |
Բացված | 2006 թ. |
Կառուցող | Sir Robert McAlpine |
Կառուցման գին | £390 միլիոն |
Ճարտարապետ | Populous |
Ճարտարագետ | Buro Happold |
Սեփականատեր | Arsenal Holdings plc? |
Տարողություն | 60 338 |
Տնային թիմ | Արսենալ ՖԱ և Arsenal W.F.C.? |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster?[1] և գազոն |
Կայք | arsenal.com/the-club/emirates-stadium(անգլ.) |
Emirates Stadium Վիքիպահեստում |
Կառուցվել է 2006 թվականի հուլիսին, և փոխարինեց «Արսենալ»-ի հին խաղադաշտին՝ Հայբերիին։ Կառուցման ծախսերը կազմեցին 390 միլիոն ֆունտ ստերլինգ[2]։ «Էմիրեյթս»-ը Անգլիայի մեծությամբ չորրորդն մարզադաշտն է Լոնդոնի «Ուեմբլիից», Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդից» և «Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտից» հետո։
Պատմություն
խմբագրելԱկումբի ղեկավարության մոտ նոր խաղադաշտի կառուցման գաղափարը ծագեց դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ի սկզբանե նախատեսվում էր հին «Հայբերի» խաղադաշտի ընդարձակում, բայց բնակչությունն ու քաղաքային խորհուրդը դեմ էին դրան։ Արենայի կառուցման հարթակ ընտրվեց Էշբերթոն Գրոուվ արդյունաբերական շենքը, որն ընդամենը 500 յարդ է հեռու «Հայբերի»-ից։ Խաղադաշտը նախատեսվում էր բացել 2003 թվականին, բայց ֆինանսական ճգնաժամի հետևանքով դա հնարավոր եղավ անել միայն 2006 թվականին։
2004 թվականի գարնանը պատրաստ էին խաղադաշտի բոլորաթասը և Հյուսիսային երկաթգծի վրայով անցնող երկու կամուրջները։ Տանիքը մոնտաժվեց 2005 թվականի օգոստոսին։ Առաջին աթոռակը հանդիսավոր կերպով տեղադրվեց «Արսենալ»-ի խաղացող Աբու Դիաբիի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hybrid football pitches: why the grass is always greener — 2006.
- ↑ Tom Davies (2006 թ․ հուլիսի 19). «New Arsenal Stadium». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիրեյթս (մարզադաշտ)» հոդվածին։ |