Էնդհաուզի առեղծվածը
«Էնդհաուզի առեղծվածը» կամ «Ծայրամասի տան վտանգը» (անգլ.՝ Peril at End House), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրված 1932 թվականին։
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Կոռնուոլ |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Սիթաֆորդի առեղծվածը |
Հաջորդ | Երեսուն խորհրդավոր խնդիրներ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 1932 |
Սյուժե
խմբագրելԱնգլիայի ծովափում հանգստի ժամանակ, Էրքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայիչ Նիկ Բաքլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բաքլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։
Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բաքլիին։
Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր չինական շալի պատճառով։
Այժմ Պուարոն զբաղվում է սպանության հետաքննությամբ և պետք է պահպանի Նիկ Բաքլիին։
Հերոսներ
խմբագրել- Էրքյուլ Պուարո - հայտնի դետեկտիվ, հետաքննել է մի շարք գործեր
- Կապիտան Հասթինգս - Պուարոյի հավատարիմ ուղեկիցը
Էնդհաուզի բնակիչներ
- Նիկ Բաքլի - երիտասարդ աղջիկ, շատ ակտիվ
- Էլլեն - Նիկի ծառան
- Պարոն Քրոֆթ - արմատներով Ավստրալիայից, սենյակ է վարձում Էնդհաուզում
- Տիկին Քրոֆթ - պարոն Քրոֆթի կինը, նույնպես Ավստրիալիայից
Ուրիշներ
- Ֆրեդերիկա Ռայս - Նիկի ընկերուհին, գլխավոր կասկածյալ
- Ջիմ Լազարուս - երիտասարդ մարդ, ով ունի ընկերություն, Ֆրեդերիկայի ծանոթը
- Կապիտան Չելլենջեր - երիտասարդ ծովահեն, Նիկի ծանոթը
- Չարլզ Վայզ - Նիկ Բաքլիի զարմիկը
- Մեգգի Բաքլի - Նիկ Բաքլիի զարմուհին
Երկրորդական հերոսներ
- Պարոն Ուիթֆիլդ - փաստաբան
- Պարոն Ռայս - Ֆրեդերիկա Ռայսի կորած ամուսինը, ով փախել է
- Ավագ տեսուչ Ջեպ - Պուարոյի ծանոթ ոստիկանը
- Տիկին Բաքլի - Մեգգիի մայրը
Ագաթա Քրիստին իր վեպի մասին
խմբագրելՀրատարակչության պատմություն
խմբագրելԱռաջին անգամ տպագրվել է Ամերիկայում Dodd Mead and Company ընկերությունում (270 էջ), 1932 թվականի փետրվարին (270 էջ)։ Հետագայում Collins Crime Club (250 էջ) ընկերությունում, որը միշտ առաջին է տպագրել Ագաթի Քրիստիի վեպերը[2].
Էկրանավորում
խմբագրել- Էնդհաուզի գաղտնիքները (1989 թվական) — Վադիմ Դերբենևի ռուսական էկրանավորումն է։ Էրքյուլ Պուարոյի դերը խաղացել է Անատոլի Ռավիկովիչ։
- Ծայրամասի տան վտանգը (1990 թվական) — հայտնի անգլիական «Ագաթի Քրիստի Պուարոն» հեռուստասերիալի լավագույն էպիզոդներից է, գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե, Նիկ Բաքլիի դերը մարմնավորել է Պոլլի Ուոկերը։
Ծանոթացում
խմբագրելԳրքի հետ ծանոթացման մասում ասվում է՝
«Էդեն Ֆիլպոտսին, ում ես միշտ պարտական եմ նրա ընկերության և քաջալերանքների համար, որը նա ինձ տվել է մի քանի տարի առաջ» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ Բոլոր առաջին վեպերում Քրիստին նշվսծ է որպես Collins Crime Club։
- ↑ Dedications in Works
Արտաքին հղումներ
խմբագրել- Peril at End House at the official Agatha Christie website
- Peril at End House (1990)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Agatha Christie: Peril at End House computer game
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնդհաուզի առեղծվածը կատեգորիայում։ |