Էրքյուլ Պուարո

Ագաթա Քրիստիի մտացածին կերպար, բելգիացի խուզարկու

Էրքյուլ Պուարո (ֆր.՝ Hercule Poirot, 1870-ականներ կամ 1880-ականներ, Սպա, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[3] - հոկտեմբեր 1949[4] կամ 1970-ականներ), հայտնի անգլիացի գրող Ագաթա Քրիստիի գրական կերպարը, մասնավոր դետեկտիվ, ծագումով բելգիացի, 33 վեպերի, 54 պատմվածքների և 1 պիեսի գլխավոր հերոս։ Այդ ստեղծագործությունները հրատարակվել են 1920 և 1975 թվականների միջև, և դրանց հիման վրա բեմադրվել են ֆիլմեր, հեռուստասերիալներ, թատերական բեմադրություններ և ռադիո ներկայացումներ։

Էրքյուլ Պուարո
Քեննեթ Բրանան Էրքյուլ Պուարոյի դերում, էկրանակադրը «Մահը Նեղոսի վրա» ֆիլմից
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, հեռուստատեսային կերպար, գեղարվեստական խուզարկու և քրեական ֆիլմի կերպար
ՀեղինակԱգաթա Քրիստի
Ներկայացված էԱռեղծվածային պատահար Սթայլզում[1], Պուարոն վարում է հետաքննությունը, Սպանություն գոլֆի դաշտում[1], Հաջողության ափը[1], Ննջեցյալի անմտությունը[1], Տխուր կիպարիս[1], Հիքորի Դիքորի Դոք, Ռոջեր Աքրոյդի սպանությունը, Հելոուինի երեկույթ, Հինգ խոզուկները, Համր վկա[2], Սև սուրճ, Էրկյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը, Մահ Նեղոսի վրա, Հուղարկավորությունից հետո, One, Two, Buckle My Shoe?, Մահը ամպերի մեջ, Փղերը կարողանում են հիշել, Կապույտ գնացքի գաղտնիքը, Սպանություն Միջագետքում[2], Երրորդ աղջիկը, Three Act Tragedy?[2], Սպանություններ այբբենական կարգով[2], Վարագույր, Սեղանի վրայի խաղաքարտերը[2], Մեծ քառյակը, Չարը արևի տակ, Լորդ Էջվերի մահը[2], Ժամադրություն մահվան հետ[2], Ժամացույց, Հովիտը, Տիկին Մակգինթին մահացել է, Սպանություն «Արևելյան ճեպընթացում», Կատուն աղավնիների մեջ, Էնդհաուզի առեղծվածը, Ագաթա Քրիստիի Պուարո, Yellow Iris? և Սպանություն անցողիկ բակում[2]
Սեռարական
Քաղաքացիություն Բելգիա
Հրարած տիեզերքիցԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ԾննդավայրՍպա, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[3]
Մահվան տարեթիվհոկտեմբեր 1949[4] կամ 1970-ականներ
Մասնագիտությունդետեկտիվ և մասնավոր խուզարկու
Դերը կատարել ենԱլբերտ Ֆիննի, Փիթեր Ուստինով, Օստին Տրևոր, Թոնի Ռենդալ, Ջոն Մալկովիչ, Քեննեթ Բրանա, Կոնստանտին Ռայկին, Անատոլի Ռավիկովիչ, Ալֆրեդ Մոլինա, Յան Հոլմ, Horst Bollmann? և Դևիդ Սուշե
ԵրկիրԲելգիա Բելգիա
Կայքagathachristie.com/characters/hercule-poirot(անգլ.)
ՎիքիքաղվածքԷրքյուլ Պուարո
 Hercule Poirot Վիքիպահեստում

Արտաքին տեսք և անձնական հատկանիշներ

խմբագրել

Էրքյուլ Պուարոն ցածրահասակ, ձվաձև գլխով, բեղերով և սև մազերով, որոնք ժամանակի ընթացքում նա ներկում է[5], լավ արդուկված հագուստով, խնամված կոշիկներով։ Պուարոն իր բնակարանը միշտ մաքուր էր պահում։ Նրա տանը կատարյալ մաքրություն էր տիրում և ամեն բան իր տեղում էր գտնվում։ Նրա այս՝ գրեթե մանիակային հատկությունը՝ կարգապահության հանդեպ կրքոտ սերը, նրան օգնում է հանցագործություններ բացահայտելիս։ Պուարոն շատ ճշտապահ է, իր մոտ գրպանի ժամացույց է պահում[6]։ Նա միշտ իր բանկային հաշվի վրա պահում է 444 ֆունտ 4 շիլլինգ 4 պենս[7]։

Էրքյուլ Պուարոն իր համեստությամբ աչքի չի ընկնում և բացահայտ իրեն կոչում է աշխարհահռչակ մարդ։ Հետաքննությունը նա փորձում է ավարտել դրամատիկ ձևով, երբեմն նույնիսկ թատերական տարրեր է մտցնում։ Հատկապես դրա համար նա երբեք իր հետևությունները չի հայտնում մեկ այլ անձի, ոչ կապիտան Հաստինգսին, ոչ տեսուչ Ջեպին։ Նա վերջնական և որոշիչ խոսքն ասում է ամենավերջում, երբ ամեն ինչ մանրամասնորեն իրեն հայտնի է և մութ կետեր չկան։

Հետաքննությունների ժամանակ բացահայտված սիրային գաղտնիքների և ընտանեկան դրամաների մասին նա սկսում է խոսել միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը։ Մյուս բոլոր դեպքերում լռում է։

Ամբողջ կյանքում ապրելով Անգլիայում՝ Պուարոն գեթ մեկ անգամ չի հատաքրքրվել կանանցով։ Նա ինքն է ասում, որ կանայք իր թուլությունն են, բայց երբեք նրանցով չի տարվում։ Նա սիրահարվել է միայն մեկ անգամ Բելգիայում եղած ժամանակ, երբ երիտասարդ էր և աշխատում էր ոստիկանությունում, սիրահարվել է Վիրջինիա Մեսնար անունով մի աղջկա, բայց սիրավեպը հաջողություն չի ունեցել։

Կոմսուհի Վերա Ռուսկովան (Countess Vera Rossakoff) Պուարոյի վաղեմի սերն է («Մեծ քառյակը»՝ The Big Four)։ Պուարոն խոսում է վարժ անգլերենով, բայց երբեմն կոպիտ սխալներ է թույլ տալիս և խոսում է կոպիտ շեշտադրությամբ․ այդ հանգամանքը նա բացատրում է իր վեպերից մեկում հետևյալ կերպ․

  Երբ ես սկսում եմ խոսել վատ անգլերենով, բոլորը սկսում են մտածել, որ ես սովորական օտարերկրացի եմ և ուշադրություն չեն դարձնում ինձ վրա։ Դա օգնում է ինձ չվախեցնել հանցագործին և արագ բռնել[8]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.agathachristie.com/stories?format=novel&character=hercule-poirot&sorting=yearFirstReleased
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 (unspecified title)ISBN 1-903047-77-3
  3. 3,0 3,1 3,2 Christie A. The Big Four, As Quatro Potências do MalWilliam Collins, Sons, 1927.
  4. 4,0 4,1 4,2 ITV — 1955.
  5. «Убийства по алфавиту». Глава 1.
  6. «Мечта»
  7. «Ранние дела Пуаро», рассказ «Затерянный прииск»
  8. «Трагедия в трёх актах». Акт третий, глава пятнадцатая
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրքյուլ Պուարո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրքյուլ Պուարո» հոդվածին։