Համր վկա
«Համր վկա» (անգլ.՝ Dumb Witness), Ագաթա Քրիստիի վեպը։ Գրվել և առաջին անգամ հրառտարակվել է Collins Crime Club֊ի կողմից 1937 թվականին։ Վեպը բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյին նվիրված շարքից է։ Դա նախավերջին վեպն է, որտեղ պատմությունը ներկայացվում է կապիտան Հասթինգսի կողմից։
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Բերկշիր |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Սպանություն անցողիկ բակում |
Հաջորդ | Մահ Նեղոսի վրա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 5, 1937 |
Հաղորդագրություն
խմբագրելԳիրքը սկսվում է արտասովոր հաղորդագրությամբ․
Նվիրում եմ սիրելի ընկեր և անքմահաճ ուղեկից Փիթեր շանը:
Սյուժե
խմբագրելՎեպի գործողությունները տեղի են ունենում Բերքշիրում՝ տիկին Արունդելի կալվածքում։ Վերջինս ծեր կին է, որը շրջապատված է ընչաքաղց բարեկամներով։ Արունդելն ընկնում է աստիճաններից, և բոլորը կարծում են, որ նա սայթաքել է նրա սիրելի ֆոքսերիեր Բոբի թողած գնդակի պատճառով։ Արունդելը մահանում է, և նրա ամբողջ ունեցվածքն անցնում է գործընկեր տիկին Լոուսոնին։ Էրքյուլ Պուարոն ստանում է նամակ՝ գրված Արունդելի մահից առաջ, և չնայած արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար, դեռ կա ժամանակ մարդասպանին փնտրելու համար։ Պուարոն սկսում է աշխատել ամենաանսովոր վկայի՝ Բոբ շան հետ։ Հանցանքը քննելով՝ Պուարոն և Հաստինգսը կապվում են շան հետ, իսկ վեպի վերջում Հաստինգսը Բոբին վերցնում է իր մոտ։
Վեպի հերոսներ
խմբագրել- Էրքյուլ Պուարո՝ բելգիացի խուզարկու
- Նավապետ Գաստինգս՝ Պուարոյի ընկերը և օգնականը
- Թերեզա Արունդել Տիկին Արունդելի զարմուհին
- Բժիշկ Ռեքս Դոնալդսոն՝ Թերեզայի ամուսինը
- Չարլզ Արունդել՝ տիկին Արունդելի զարմիկը
- Բելլա Թանիոս տիկին Արունդելի զարմուհին
- Բժիշկ Ջեկոբ Լոուսոն՝ Բելլայի ամուսինը
- Վիլգելմինա Լոուսոն՝ տիկին Արունդելի գործընկերը և ժառանգորդը
- Վիտ քույրեր՝ էքստրասենսներ
Կապը Ագաթա Քրիստիի այլ ստեղծագործությունների հետ
խմբագրելՎեպի 18-րդ գլխում Էրքյուլ Պուարոն հիշեցնում է իր քննած ուրիշ սպանությունների մասին («Ռոջեր Ակրոյդի սպանությունը» (1926), «Մահ երկնքում» (1935), «Խորհրդավոր պատահար Սթայլզում» (1920) և «Կապույտ գնացքի» գաղտնիքը)։
Էկրանավորում
խմբագրել1996 թվականին վեպի հիման վրա նկարահանվեց բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալի էպիզոդներից մեկը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Դևիդ Սուշեն։ Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Լճային երկրամասում[3]։
Վեպի և էկրանավորման տարբերությունները
խմբագրել- Փոխված են Պուարոյի և Արունդել ընտանիքի առաջին հանդիպման հանգամանքները։ Ֆիլմում նրանք հանդիպում են լճի մոտ, իսկ վեպում այդպիսի բան չկա։
- Վիտ քույրերը վերափոխվում են քույր Տրիպների, և նրանց դերերը թեթևակի փոխվում են։
- Վեպում տիկին Արունդելը ինքն է փոխում կտակը՝ այն վերագրելով Մինիին, ֆիլմում դա նրան Պուարոն է խորհուրդ տալիս, որպեսզի նա կարողանա իրեն ապահովել։
- Արաբելա Տանիոսը ինքնասպանություն չի գործում, ինչպես գրքում է։
- Արաբելան երեխաների հետ չի տեղափոխվում Տրիպ քույրերի մոտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — ISBN 1-903047-77-3
- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ Agatha Christie: Poirot «Dumb Witness» (1996)