Էնթոնի Ջոշուա
Էնթոնի Ջոշուա (անգլ.՝ Anthony Joshua; հոկտեմբերի 15, 1989[1], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ծանրքաշային կարգում բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 2012 թվականին 91 կգ-ից բարձր քաշային կարգում դարձել է օլիմպիական չեմպիոն։ «Ռինգ» ամսագրի վարկածով ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը (2014)։ Ծանրքաշային կարգում IBF (2016-2019, 2019-2021), WBA (2017-2019, 2019-2021), WBO (2018-2019, 2019-2021), IBO (2017-2019, 2019-2021) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության ժամանակ հաղթել է 9 բռնցքամարտիկների[2]։ Բրիտանական կայսրության շքանշանի դափնեկիր (2013)։
Էնթոնի Ջոշուա | ||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||
Մականուն | Էյ Ջեյ (անգլ.՝ AJ) | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1989[1] (35 տարեկան) | |||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||||||||||||
Քաշային կարգ | ծանր (90,7 կգ-ից բարձր) | |||||||||||||||||||||||||||
Հասակ | 198 սմ | |||||||||||||||||||||||||||
Մարզիչ | Ռոբերտ Մակկրակեն | |||||||||||||||||||||||||||
Պրոմոուտեր | Էդդի Հիրն | |||||||||||||||||||||||||||
Պրոֆեսիոնալ կարիերա | ||||||||||||||||||||||||||||
Վերջին մարտ | 2020 թվական դեկտեմբերի 12 | |||||||||||||||||||||||||||
Մարտերի թիվ | 25 | |||||||||||||||||||||||||||
Հաղթանակների թիվ | 24 | |||||||||||||||||||||||||||
Հաղթանակ նոկաուտով | 22 | |||||||||||||||||||||||||||
Պարտություն | 1 | |||||||||||||||||||||||||||
Սիրողական կարիերա | ||||||||||||||||||||||||||||
Մարտերի թիվ | 43 | |||||||||||||||||||||||||||
Հաղթանակների թիվ | 40 | |||||||||||||||||||||||||||
Պարտությունների թիվ | 3 | |||||||||||||||||||||||||||
Մեդալներ
| ||||||||||||||||||||||||||||
anthonyjoshua.com | ||||||||||||||||||||||||||||
boxrec-ի ցանկ |
2014 թվականից համալրել է BoxRec ամսագրի «Ծանրքաշային կարգում լավագույն 10 բռնցքամարտիկներ» ցուցակը։ 2016-2017 թվականներին գլխավորել է այդ ցուցակը[3]։ Լեննոքս Լյուիսից հետո հաջորդ բրիտանացի ծանրքաշայինը, ով Օլիմպիական խաղերում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո դարձել է աշխարհի չեմպիոն։ Նրա կուռքը բռնցքամարտում Մուհամմեդ Ալին և Մայք Թայսոնն են[4], ընդհանուր մենամարտերում՝ Քոնոր ՄաքԳրեգորը[5]։
Կենսագրություն
խմբագրելԷնթոնի Ջոշուան ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 15-ին Ուոթֆորդում[6]։ Մայրը՝ Էտա Օդուսանիին, նիգերիացի սոցիալական աշխատող էր, հայրը՝ Ռոբերտ Ջոշուան նիգերիական և իռլանդական արմատներ ունեցող բրիտանացի[7][8]։ Այսինքն Ջոշուան ուներ առավելապես նիգերական ծագում[9]։ Ունեցել է մեկ եղբայր (Ջեյկոբ) և երկու քույր (Լորետա և Ժանետ)։ Վաղ մանկությունը անց է կացրել Նիգերիայում։ Անգլիա է տեղափոխվել այն ժամանակ, երբ եկել էր դպրոց հաճախելու ժամանակը։ Դպրոցը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ուոթֆորդ և աշխատել աղյուսի գործարանում
Լոնդոն է վերադարձել 17 տարեկանում։ Մեկ տարի անց ազգականներից մեկի խորհրդով սկսել է զբաղվել բռնցքամարտով։
Ապագա բռնցքամարտիկը իսկական մարզիկ էր։ Նա բարձր մակարդակով ֆուտբոլ էր խաղում, ուներ լավ արագություն (դպրոցական տարիներին 100 մ հեռավորությունը անցել է 11 վայրկյանում)[10][11]։
Սիրողական կարիերա
խմբագրելԲռնցքամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում։ Սակայն կարճ ժամանակ անց գրանցել է մեծ հաջողություններ՝ հաղթելով տարբեր առաջնություններում։ Սկզբում բռնցքամարտում նրա գործերը այդքան էլ հարթ չէին ընթանում և մի ժամանակ նույնիսկ մտածում էր թողնել բռնցքամարտը։ Այդ որոշումից նրան հետ է պահել մարզիչը։
2008 թվականին հանդիպել է Դիլիան Ուայթի հետ։ Սիրողական բռնցքամարտում այդ մարտը Ուայթի առաջնաելույթն էր։ Դրանից առաջ նա զբաղվել էր քիքբոքսինգով։ Ուայթը մարտի ընթացքում կարողացել է նոկդաունի ենթարկել Ջոշուային և հաղթել միավորների առավելությամբ։
2009 թվականին ծանրքաշային կարգում նվաճել է Հարինգեյի գավաթ։
2010 թվականի մայիսին ծանրքաշային կարգում ABAE վարկածով դարձել է Անգլիայի առաջնության չեմպիոն։
2011 թվականին հանդիպել է Օլիմպիական խաղերի ապագա արծաթե մրցանակակիր Ջոզեֆ Ջոյսոնի հետ։ Ջոշուան հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին։
2011 թվականին պաշտպանել է ABAE տիտղոսը և դուրս եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ Երրորդ ռաունդում պարտություն է կրել ռումինացի Միհայ Նիստորից։ Հետագայում Ջոշուան որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ նշել է, որ այդ ժամանակ լավ ֆիզիկական վիճակում չի եղել, քանի որ նրան առաջնության մասին հայտնել էին դրանից 2 շաբաթ առաջ[12]։
2011 թվականին մասնակցել է Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ արժանացել է արծաթե մեդալի։ 1/8 եզրափակչում հաղթել է Մուհամեդ Արջաուին, քառորդ եզրափակչում՝ Ռոբերտո Կամարելեին, կիսաեզրափակչում՝ Էրիկ Պֆայֆերին։ Վերջինիս հետ մարտի առաջին ռաունդում Ջոշուան կոտրել է նրա քիթը, որից հետո մարտը դադարեցվել է։ Եզրափակչում հանդիպել է Մահոմեդրասուլ Մեջիդովի հետ։ Երկրորդ ռաունդում Մեջիդովը նոկդաունի է ենթարկել նրան։ Արդյունքում Մեջիդովը հաղթել է միավորների չնչին առավելությամբ (21-22)։ Որոշումը վիճարկելի էր։ Այնուամենայնիվ Ջոշուային հաջողվել է ապահովել որակավորումը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում։
Մեջիդովի դեմ մարտից հետո Ջոշուայի մայրը, որը համաձայն չէր որդու բռնցքամարտիկ դառնալու որոշման հետ, դադարել է ներկա գտնվել նրա մարտերին[13]։
2012 թվականին մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին, որտեղ 91 կգ քաշային կարգում հասել է մինչև եզրափակիչ։ 1/8 եզրափակչում հաղթել է Էրիսլանդի Սավոնին (17-16), քառորդ եզրափակչում՝ Չժան Չժիլեյին (15-11), կիսաեզրափակչում՝ Իվան Դըչկոյին (13-11)։ Եզրափակչում Ջոշուան և 2008 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոբերտոե Կամարելեն հավաքել էին հավասար 18 միավոր։ Սակայն դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Ջոշուան։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել2013 թվականի հուլիսի 24-ից սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում և պայմանագիր կնքել Էդի Հիրնի հետ (Matchroom Sport)։ Առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 2013 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հանդիպելով Էմանուելե Լեոյի հետ։ Ջոշուան հակառակորդին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։
Առաջին 6 մարտերը անց է կացրել քիչ հայտնի բռնցքամարտիկների հետ և հեշտությամբ հաղթանակներ տարել մրանց հանդեպ։
2014 թվականի հուլիսին հանդիպել է Բրիտանական միության էքս-չեմպիոն Մեթ Սքելթոնի հետ։ Երկրորդ ռաունդում Ջոշուան նոկդաունի է ենթարկել հակառակորդին։ Նա դժվարությամբ կարողացել է բարձրանալ 9 հաշվին։ Ջոշուան շարունակել է հարձակողական մարտ վարել, որի արդյունքում Սքելթոնը կրկին դժվար վիճակի մեջ է հայտնվել։ Տեսնելով, որ նա այլևս չի կարող շարունակել, մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
2014 թվականի հոկտեմբերի 11-ին Դենիս Բահտովի դեմ մարտից հետո նվաճել է WBC վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը։
Առաջնաելույթը PPV-ում
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 22-ին հանդիպել է Մայքլ Սպրոտի հետ։ Այս մենամարտը կարևորվում էր նրանով, որ այն ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Ջոշուան առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել հակառակորդին։
2015 թվականի ապրիլի 4-ին հանդիպել է Ջեյսոն Գավերնի հետ։ Ջոշուան իր հակառակորդին երկու անգամ նոկդաունի է ենթարկել 2-րդ և երկու անգամ 3-րդ ռաունդում։ Երրորդ ռաունդում Գավերնը նոկաուտի է ենթարկվել։
2015 թվականի մայիսի 9-ին հանդիպել է Ռաֆայել Զումբանի հետ։ Ջոշուան երկրորդ ռաունդում աջ ուղիղ հարվածով նոկաուտի է ենթարկել հակառակորդին։
Մարտ Կևին Ջոնսոնի դեմ
խմբագրել2015 թվականի մայիսի 30-ին աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Կևին Ջոնսոնի հետ։ Սկզբում մարտը պլանավորված էր հունվարի 31-ին, բայց Ջոշուան մեջքի վնասվածք էր ստացել և օրը տեղափոխվել էր։ Երկրորդ ռաունդում Ջոշուան նոկդաունի է ենթարկել Ջոնսոնին (իր կարիերայում 2-րդը)։ Նա բարձրացել է, բայց Ջոշուայի հարվածներից հետո կրկին ենթարկվել նոկդաունի։ Հնչել է գոնգի ձայնը։ Մրցադատավորը Ջոնսոնին հնարավորություն է տվել շարունակել մարտը։ 2-րդ ռաունդում Ջոշուան սկսել է մեծ թափով հարձակումներ իրականացնել դեպի հակառակորդը, որից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։ Սա եղել է Ջոնսոնի կարիերայի առաջին և միակ պարտությունը։ Այս մարտից հետո Ջոշուան WBC վարկանշային աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական։
Մարտ Գերի Կորնիշի դեմ
խմբագրել2015 թվականի սեպտեմբերի 12-ին մարտ էր նախատեսված Էնթոնի Ջոշուայի և Մարիուշ Վախի միջև։ Մարտը պետք է ունենար 12 ռաունդ։ Ամբողջովին պատրաստվելու համար Ջոշուան որոշել է հրաժարվել միջակա մարտերից և պատրաստվել որոշիչ ելույթին։ Սակայն բռնցքամարտիկների պրոմոուտերները չեն կարողացել ֆինանսական առումով մի հայտարարի գալ, և մարտը հետաձգվել է[14]։ Այդ օրը Ջոշուայի դեմ ռինգ է դուրս եկել մեկ ուրիշ շոտլանդացի բռնցքամարտիկ՝ Գերի Կորնիշը։ Արդեն առաջին ռաունդում Ջոշուան նոկաուտի է ենթարկել նրան։ Այս պարտությունը Կորնիշի համար եղել է առաջինը։ Ջոշուայի համար սա առաջին և միակ մարտն էր, որը շարունակվել է մինչև 12-րդ ռաունդ։
Մարտ Դիլիան Ուայթի դեմ
խմբագրել2015 թվականի դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի և Բրիտանական միության չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել երկու անպարտելի բռնցքամարտիկներ Էնթոնի Ջոշուայի և քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Դիլիան Ուայթի միջև։ Այս մարտը համարվել է ռևանշ երկու բռնցքամարտիկների համար, որովհետև նրանք հանդիպել էին սիրողական ռինգում, որտեղ հաղթող էր ճանաչվել Ուայթը։ Բռնցքամարտիկները հենց առաջին վայրկյաններից էլ սկսել են ակտիվ հարձակումներ իրականացնել և փոխանակվել հարվածներով։ Առաջին ռաունդի վերջում հարձակումից ոգևորված Ջոշուան Ուայթին հարվածել է գոնգի հնչելուց հետո։ Վերջինս փորձել է հետ գնալ և պատասխանել այդ հարվածին։ Դրա արդյունքում ակյուններում գտնվող բոլոր անձինք բարձրացել են ռինգ և կարող էր մասայական ծեծկռտուք սկսվել։ Սակայն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Երկրորդ ռաունդում Դիլիանը ձախ հուկ հարվածով կարողացել է ցնցել Ջոշուային։ Այդ հարվածից հետո նա սկսել է ավելի զգույշ մարտ վարել։ Չնայած այդ ամենի, բռնցքամարտիկները շարունակել են անընդհատ հարձակումներ իրականացնել միմյանց նկատմամբ։ Մարտի գագաթնակետը 7-րդ ռաունդն էր։ Ջոշուային հաջողվել է ուժեղ աջ կողային հարված հասցնել մրցակցի քներակին, որից հետո աջ ապերկոտ հարվածով եզրափակել է մարտը։ Դրանից հետո Ուայթը հայտնվել է ռինգի հատակին և երկար ժամանակ չի կարողացել բարձրանալ։ Սա եղել է պրոֆեսիոնալ կարիերայում նրա առաջին պարտությունը։ Մարտից հետո Ջոշուան հայտարարել է, որ Ուայթի դեմ պատրաստ է ռևանշի[15]։
Չեմպիոնական մարտ Չարլզ Մարտինի դեմ
խմբագրել2016 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում հանդիպել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն Չարլզ Մարտինի հետ։ Դա եղել է Մարտինի չեմպիոնական տիտղոսի առաջին պաշտպանությունը։ Հենց առաջին ռաունդից Ջոշուան հեռավորության վրա աջ հարվածներ է հասցրել հակառակորդին։ Երկրորդ ռաունդում Ջոշուան աջ կրոս հարվածով նոկդաունի է ենթարկել Մարտինին։ Նա բարձրացել է 9 հաշվին։ Ջոշուան միանգամից հարձակման է անցել և աջ կրոս հարվածից հետո Չարլզը կրկին հայտնվել է ռինգի հատակին։ Բարձրացել է 10 հաշվին։ Սակայն մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Ջոշուան դարձել է IBF վարկածով աշխարհի նոր չեմպիոն։
Մարտը առաջարկել է Մարտինի թիմը։ Մինչ այդ նա ոչ մի պարտություն չէր գրանցել։ Ավելի ուշ Ջոշուայի պրոմոուտեր Էդի Հիրնը հայտարարել է, որ Մարտինի հետ կնքել է գործարք՝ նրան վճարելով մի ամբողջ կարողություն[16]։
Այդ ժամանակ աշխարհի գործող չեմպիոն Թայսոն Ֆյուրին 1000 ֆունտ խաղադրույք է կատարել Մարտինի նոկաուտով հաղթելու վրա և պարտվել[17]։
Այդ մարտից կարճ ժամանակ անց Ջոշուան պայմանագիր է կնքել ամերիկյան «Showtime» հեռուստաալիքի հետ[18]։
IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Ջոշուան շարունակել է պարապմունքները՝ ամեն օր մարզասրահում անցկացնելով 13 ժամ[13]։
Մարտ Դոմինիկ Բրիզիլի դեմ
խմբագրել2016 թվականի հունիսի 25-ին Լոնդոնում հանդիպել է ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Դոմինիկ Բրիզիլին։ Դա եղել է չեմպիոնի տիտղոսի նրա առաջին պաշտպանությունը։ Բրիզիլը մարտից առաջ հայտարարել է, որ կնվաճի չեմպիոնի տիտղոսը։ Մարտի հենց առաջին ռաունդում Ջոշուան զգալի առավելության է հասել հակառակորդի նկատմամբ։ Բրիզիլը ամբողջ մարտում ուշացել է և չի կարողացել դիմակայել Ջոշուայի արագությանը։ Մարտի երկրորդ կեսում Բրիզիլը նույնպես մի քանի ճշգրիտ հարձակումներ է իրականացրել։ Սակայն 7-րդ ռաունդի սկզբում հայտնվել է ռինգի հատակին։ Նա բարձրացել է, բայց ևս մեկ նոկդաունից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։
Մարտ Էրիկ Մոլինայի դեմ
խմբագրելՏիտղոսի պաշտպանության շրջանակներում հանդիպել է Էրիկ Մոլինայի հետ։ Շատերը կարծում էին, որ Մոլինան կկարողանա դիմակայել Ջոշուային, որովհետև նա որոշակի հաջողություններ էր ունեցել Դեոնտեյ Ուայլդերի դեմ մարտում։ Առաջին ռաունդում Մոլինան կարողացել է միայն մեկ ուժեղ հարված հասցնել մրցակցին և հաջող կերպով պաշտպանվել։ 3-րդ ռաունդում Ջոշուայի աջ ուղիղ հարվածից հետո Մոլինան հայտնվել է ռինգի անկյունում և ընկել գետնին։ Նա մեծ դժվարությամբ է կարողացել ոտքի վրա բարձրանալ։ Ջոշուան անընդհատ հարվածներ է հասցրել մրցակցին, իսկ վերջինս կախվել էր ռինգի պարաններից։ Մի քանի վայրկյան անց մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Հաղթող է ճանաչվել Ջոշուան։
Մարտ Վլադիմիր Կլիչկոյի դեմ
խմբագրել2017 թվականի ապրիլի 29-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում չեմպիոնական մարտ է տեղի ունեցել Էնթոնի Ջոշուայի և նախկին չեմպիոնի Վլադիմիր Կլիչկոյի միջև։ Մարտը տեղի է ունեցել IBF (Ջոշուայի կողմից տիտղոսի պաշտպանություն), WBA և IBO (ազատ տիտղոսներ) վարկածով չեմպիոնական տիտղոսների համար։ Այս մարտին պատրաստվելու համար Ջոշուային օգնել են իր ընկերներ Մարիուշ Վախը, Լոուրենս Օկոլին, Ժոզեֆ Ջոյսը և Ֆրեյզեր Քլարկը։
Չնայած Վլադմիր Կլիչկոյի վերջին մարտից հետո երկար ժամանակ էր անցել, բայց նա գտնվել է լավ ֆիզիկական մարզավիճակում։ Առաջին ռաունդում Կլիչկոն իրականացրել է ջեբ հարվածներ և գործնականում չի օգտագործել աջ ձեռքը։ Հիմնականում աշխատել է իրանի պաշտպանության վրա։ Ջոշուան իր մրցակցի հետ ծանոթանալուց հետո սկսել է հարձակվել աջից։ Առաջին ռաունդի արդյունքում մրցադատավորները առավելություն են տվել Ջոշուային։ Երկրորդ ռաունդի սկզբում Վլադիմիրը հարձակվել է, բայց աստիճանաբար մարտի թափը կոտրվել է։ Բրիտանացին փորձել է կրյուկ հարվածներ հասցնել իր հակառակորդին, բայց ռաունդը ավարտվել է Կլիչկոյի օգտին։ 3-րդ ռաունդում հարձակման է անցել Ջոշուան, որի միակ նպատակը հակառակորդին ապերկոտ հարված հասցնելն էր։ Նա աջ ուղիղ հարված է հասցրել Կլիչկոյին, բայց դա որևէ լուրջ արդյունք չի ունեցել։ Այդպիսի մի հաջողոթյուն էլ Վլադիմիր Կլիչկոն է գրանցել։ Սակայն ռաունդի հաղթողը եղել է բրիտանացին։ 5-րդ ռաունդում մարտի ռիթմիկությունը ընկել է, որովհետև Ջոշուան միանգամից հարձակման է անցել և նոկդաունի ենթարկել Կլիչկոյին։ Վերջինս հասկացել է, որ մարտը ձգել այլևս պետք չէ և անցել է պատասխան հարվածի։ Դա իր արդյունքն է տվել։ Ջոշուան նույնպես երկու անգամ հայտնվել է ծանր վիճակում, բայց կարողացել է ոտքի կանգնել և շարունակել մարտը։ Երկու բռնցքամարտիկներն էլ արդեն հոգնել էին մարտից։ 6-րդ ռաունդում Կլիչկոն աջ ուղիղ հարվածով ծանր նոկդաունի է ենթարկել Ջոշուային։ Նա բարձրացել է։ 7-8-րդ ռաունդներում երկու բռնցքամարտիկները հանգստացել են, բայց առավելությունը Կլիչկոյի կողմն է եղել։ 9-րդ ռաունդում Ջոշուան ակտիվորեն սկսել է հարձակվել և հաշիվը հավասարեցնել մի քանի լավ հարվածների շնորհիվ։ 11-րդ ռաունդում Ջոշուան կրկին հարձակման է անցել և հակառակորդին ապերկոտ հարված հասցնելով՝ նրան նոկդաունի ենթարկել։ Կլիչկոն բարձրացել է, բայց մարտը սկսելուց մի քանի վայրկյան անց նորից ընկել։ Դժվարությամբ բարձրանալուց հետո նա հայտնվել է Ջոշուայի հարվածների տարափի տակ։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը, որովհետև Կլիչկոն այլևս չի կարողացել որևէ դիմադրություն ցուցաբերել։ Մարտի կանգնեցման ժամանակ դատավորների մոտ առավելությունը Ջոշուայինն է եղել։ Այդ մարտից հետո Վլադիմիր Կլիչկոն հեռացել է բռնցքամարտից։ Մարտը արժանացել է «Տարվա մարտ» տիղոսին։
Մարտ Կառլոս Տակամի դեմ
խմբագրելՎլադիմիր Կլիչկոյի դեմ մարտից հետո IBF-ի որոշմամբ տիտղոսի պաշտպանության համար պետք է հանդիպեր Կուբրատ Պուլևի հետ։ Սակայն Ջոշուան նախընտրել է ռևանշ ունենալ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ IBF-ը համաձայնել է աջակցել նրան, բայց 2017 թվականի օգոստոսի 3-ին Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է բռնցքամարտիկի կարիերայի ավարտի մասին։ Դրանից հետո հաստատվել է Պուլևի դեմ մարտը։ Մարտից առաջ Պուլևը վնասվածք է ստացել։ Տիտղոսի պաշտպանության համար որոշվել է հանդիպում իրականացնել Կառլոս Տակամի հետ։ Մարտը տեղի է ունեցել Քարդիֆի Միլենիում մարզադաշտում։
Ամբողջ մարտի ընթացքում առավելությունը եղել է Ջոշուայի կողմը։ 4-րդ ռաունդում նա նոկդաունի է ենթարկել Տակամին։ Վերջինս կարողացել է դիմադրել և պարբերաբար հակագրող իրականացնել։ 10-րդ ռաունդում Ջոշուան հարվածների շարք է իրականացրել Տակամի գլխին։ Մրցադատավորը կանգնեցրել է մարտը։ Տակամը չի համաձայնվել մրցադատավորի որոշմանը։ Մինչև օրս էլ այն համարվում է վիճելի։ Շատերը, այդ թվում նաև Ջոշուան, համարել են, որ մարտը վաղաժամ է կանգնեցվել։ Նա նաև նշել է, որ այդ մարտը այլ կերպ է պատկերացրել, այլ ոճի մեջ։ Սա Ջոշուայի անընդմեջ 20-րդ մարտն էր, որը ավատվել էր նոկաուտով։ Այս արդյունքով նա առաջ է անցել Մայք Թայսոնից։ Վերջինս ունեցել է նոկաուտով 19 անըդնմեջ հաղթանակ։
Մարտ Ժոզեֆ Պարկերի դեմ
խմբագրել2018 թվականի մարտի 31-ին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Ժոզեֆ Պարկերին (24-0, 18 КО) և նվաճել WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Այդպես նա ծանրքաշային կարգում նվաճել է աշխարհի չեմպիոնի ևս մեկ տիտղոս և աշխարհի չեմպիոնական գոտիների քանակով հավասարվել Գենադի Գոլովկինին[19]։ Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար Ջոշուային պակասել է միայն WBC վարկածով չեմպիոնական գոտին, որը մինչև 2020 թվականի փետրվարը պատկանել է ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերին (40-0-1, 39 КО)։
Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն
խմբագրել25 ելույթ, 24 հաղթանակ (22-ը նոկաուտով), 1 պարտություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
26 | 24–2 | 2021 թվական սեպտեմբերի 25 | Ալեքսանդր Ուսիկ (18-0) | Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ, Տոտտենհեմ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | UD 12 (12) | Հաշիվ՝ 117-112, 116-112, 115-113։ Կորցրել է ծանրքաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով չեմպիոնի տիտղոսները (Ջոշուայի երկրորդ պաշտպանությունը)։ |
25 | 24-1-0-0 (22 KO) | 2020 թվական դեկտեմբերի 12 | Կուբրատ Պուլև (28-1) | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է WBA, WBO, IBF և IBO (Ջոշուայի առաջին պաշտպանությունը) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Մարտի ընթացքում երեք անգամ հակառակորդին նոկդաունի է ենթարկել։ Վճռական հաղթանակ է տարել 9-րդ ռաունդում՝ հակառակորդին նոկաուտի ենթարկելով։ | |
24 | 23-1-0-0 (21 KO) | 2019 թվական դեկտեմբերի 7 | Էնդի Ռուիս (2) (33-1) | Diriyah Arena, Էդ Դիրիյահ, Սաուդյան Արաբիա | Դատավորների հաշիվ՝ 118-110, 119-109, 118-110։ Նվաճել է WBA, WBO, IBF և IBO (Ռուիսի առաջին պաշտպանությունը) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ | |
23 | 22-1-0-0 (21 KO) | 2019 թվական հունիսի 1 | Էնդի Ռուիս (32-1) | Մեդիսոն Սքուեր Գարդեն, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ | Կորցրել է WBA (4-րդ պաշտպանություն), WBO (2-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Ռուիսը նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Ջոշուան 2-ական անգամներ նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 7-րդ ռաունդներում։ | |
22 | 22-0-0-0 (21 КО) | 2018 թվական սեպտեմբերի 22 | Ալեքսանդր Պովետկին (34-1) | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է WBA (3-րդ պաշտպանություն), IBO (3-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն), WBO (առաջին պաշտպանություն) վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ Պովետկինը նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ | |
21 | 21-0-0-0 (20 КО) | 2018 թվական մարտի 31 | Ժոզեֆ Պարկեր (24-0) | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա | Դատավորների հաշիվ՝ 118-110, 118-110, 119-109։ WBA, IBO (2-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն), WBO (Պարկերի 3-րդ պաշտպանությունը) վարկածներով չեմպիոնի տիտղոսների համար միավորիչ պայքար։ | |
20 | 20-0-0-0 (20 КО) | 2017 թվական հոկտեմբերի 28 | Կառլոս Տակամ (35-3-1) | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է WBA, IBO (առաջին պաշտպանություն) և IBF (4-րդ պաշտպանություն) վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ Տակամը նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ Դատավորների հաշիվ՝ 89-81, 89-81, 90-80։ | |
19 | 19-0-0-0 (19 КО) | 2017 թվական ապրիլի 29 | Վլադիմիր Կլիչկո (64-4) | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | WBA, IBO վարկածներով աշխարհի ազատ չեմպիոնի տիտղոսների համար միավորիչ պայքար և IBF վարկածով չեմպիոնական տիտղոսի 3-րդ պաշտպանություն։ Ջոշուան իր կարիերայի մեջ առաջին անգամ նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Կլիչկոն մեկ անգամ նոկդաունի է ենթարկվել 5-րդ և երկու անգամ 11-րդ ռաունդներում։ Դատավորների հաշիվ՝ 96-93, 93-95, 95-93։ | |
18 | 18-0-0-0 (18 КО) | 2016 թվական դեկտեմբերի 10 | Էրիկ Մոլինա (25-3) | Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (2-րդ պաշտպանություն)։ Մոլինան նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ | |
17 | 17-0-0-0 (17 КО) | 2016 թվական հունիսի 25 | Դոմինիկ Բրիզիլ (17-0) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (առաջին պաշտպանություն)։ Բրիզիլը նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ | |
16 | 16-0-0-0 (16 КО) | 2016 թվական ապրիլի 9 | Չարլզ Մարտին (23-0-1) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Նվաճել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Մարտինի առաջին պաշտպանությունը)։ Մարտինը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ | |
15 | 15-0-0-0 (15 КО) | 2015 թվական դեկտեմբերի 12 | Դիլիան Ուայթ (16-0) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Նվաճել է BBBofC վարկածով Անգլիայի չեմպիոնի ազատ տիտղոսը և պաշտպանել Բրիտանական ազգերի համագործակցության (Commonwealth) և WBC International վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ | |
14 | 14-0-0-0 (14 КО) | 2015 թվական սեպտեմբերի 12 | Գերի Քորնիշ (21-0) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Նվաճել էԲ րիտանական ազգերի համագործակցության (Commonwealth) և WBC International վարկածներով չեմպիոնի տիտղոսները։ | |
13 | 13-0-0-0 (13 КО) | 2015 թվական մայիսի 30 | Կևին Ջոնսոն (29-6-1) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Պաշտպանել է WBC International վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Ջոնսոնը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ | |
12 | 12-0-0-0 (12 КО) | 2015 թվական մայիսի 9 | Ռաֆաել Զումբանու (36-10-1) | Barclaycard Aрена, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | ||
11 | 11-0-0-0 (11 КО) | 2015 թվական ապրիլի 4 | Ջեյսոն Գավերն (26-19-4) | Մետրո Ռադիո մարզադաշտ, Նյուքասլ ափոն Թայն, Մեծ Բրիտանիա | Գավերնը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում, մեկ անգամ՝ երրորդ ռաունդում։ | |
10 | 10-0-0-0 (10 КО) | 2014 թվական նոյեմբերի 22 | Մայքլ Սփրոթ (42-22) | Echo Арена, Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա | Պաշտխանել է WBC International վարկածով չեմպիոնի տիտղոսը։ | |
9 | 9-0-0-0 (9 КО) | 2014 թվական հոկտեմբերի 11 | Դենիս Բախտով (38-9) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Նվաճել է WBC International չեմպիոնի տիտղոսը | |
8 | 8-0-0-0 (8 КО) | 2014 թվական սեպտեմբերի 13 | Կոնստանտին Այրիխ (21-9-2) | Phones 4u Arena, Մանչեստր, Մեծ Բրիտանիա | Այրիխը իջել է ծնկների վրա 3-րդ ռաունդում։ | |
7 | 7-0-0-0 (7 КО) | 2014 թվական հուլիսի 12 | Մեթ Սքելթոն (28-8) | Echo Арена, Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա | Սքելթոնը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ | |
6 | 6-0-0-0 (6 КО) | 2014 թվական մայիսի 31 | Մեթ Լեգ (7-2) | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | ||
5 | 5-0-0-0 (5 КО) | 2014 թվական մարտի 1 | Հեկտոր Ավիլա (22-15-1) | Scottish Exhibition Centre, Գլազգո, Մեծ Բրիտանիա | ||
4 | 4-0-0-0 (4 КО) | 2014 թվական փետրվարի 1 | Դորիան Դարչ (7-2) | Մոթորփոինթ մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա | ||
3 | 3-0-0-0 (3 КО) | 2013 թվական նոյեմբերի 14 | Խրվոե Կիսիչեկ (5-6) | Յորք Հոլ,Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Կիսիչեկը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ | |
2 | 2-0-0-0 (2 КО) | 2013 թվական հոկտեմբերի 26 | Փոլ Բաթլին(14-19) | Շեֆիլդ մարզադաշտ, Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա | Բաթլինը նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։ | |
1 | 1-0-0-0 (1 КО) | 2013 թվական հոկտեմբերի 5 | Էմանուելե Լեո (8-0) | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Գերծանրքաշային կարգում առաջնաելույթը պրոֆեսիոնալ բռնցքամարտում | |
Մարտերից ստացած եկամուտներ
խմբագրել№ | Ամիս | Մարտ | Մարտի վայր | Հեռուստաալիք | Եկամուտ |
---|---|---|---|---|---|
1 | 2015 թվական դեկտեմբերի 12 | Էնթոնի Ջոշուա - Դիլիան Ուայթ | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 10 830 000 $ |
2 | 2016 թվական ապրիլի 9 | Էնթոնի Ջոշուա - Չարլզ Մարտին | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 12 720 000 $ |
3 | 2016 թվական հունիսի 25 | Էնթոնի Ջոշուա - Դոմինիկ Բրազիլ | O2 արենա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 13 040 000 $ |
4 | 2016 թվական դեկտեմբերի 10 | Էնթոնի Ջոշուա - Էրիկ Մոլինա | Մանչեստր արենա, Մանչեստր, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 11 450 000 $ |
5 | 2017 թվական ապրիլի 29 | Էնթոնի Ջոշուա - Վլադիմիր Կլիչկո | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 38 990 000 $ |
6 | 2017 թվական հոկտեմբերի 28 | Էնթոնի Ջոշուա - Կառլոս Տակամ | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 22 580 000 $ |
7 | 2018 թվական մարտի 31 | Էնթոնի Ջոշուա - Ժոզեֆ Պարկեր | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 37 080 000 $ |
8 | 2018 թվական սեպտեմբերի 22 | Էնթոնի Ջոշուա - Ալեքսանդր Պովետկին | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | SKY Box Office | 28 300 000 $ |
Մարդաչափական տվյալներ
խմբագրել- Հասակ - 198 սմ,
- քաշ - 113 կգ,
- բիցեպս - 48,8 սմ,
- ազդր - 68,6 սմ,
- իրան - 91,5 սմ,
- պարանոց - 46 սմ,
- կրծքավանդակ - 119,4 սմ,
Էնթոնի Ջոշուան աջլիկ է[20]։
Սպորտային հաջողություններ
խմբագրելՏիտղոսներ
խմբագրելՍիրողական
խմբագրել- 2010−2011 Ծանրքաշային կարգում ABAE վարկածով Անգլիայի չեմպիոն։
- 2011 Ծանրքաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
- 2012 Ծանրքաշային կարգում օլիմպիական չեմպիոն։
Պրոֆեսիոնալ տարածաշրջանային
խմբագրել- 2014-2015 WBC վարկածով ինտերնացիոնալ չեմպիոն։
- 2015 BBBofC (British Boxing Board of Control) վարկածով Մեծ Բրիտանիայի չեմպիոն։
- 2015 Բրիտանական համագործակցության չեմպիոն
Պրոֆեսիոնալ համաշխարհային
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրել2014 թվականի հուլիսին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Մուհամմեդ Ալիին, Մայք Թայսոնին, Լարի Հոլմսին, Լեննոքս Լյուիսին և Էվանդեր Հոլիֆիլդին անվանել է ծանրքաշային կարգում բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներ[21]։
Ամուսնացել է պարի ուսուցչուհի Նիկոլե Օշբոուրնի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջոզեֆը[22]։
Խնդիրներ օրենքի հետ
խմբագրել2009 թվականին ձերբակալվել և տեղափոխվել է Ռեդինգի բանտ։ Բռնցքամարտիկի խոսքերով, դա եղել է մի քանի փողոցային վեճերի և այլ խենթությունների պատճառով (Էնթոնին սիրել է զբաղվել փողոցային ավտոարշավներով)։ Բանտից ազատվելուց հետո ապագա չեմպիոնին ստիպել են կոճի վրա էլեկտրոնային պիտակ կրել[23]։
2011 թվականին դատապարտվել է վաճառքի նպատակով մարիխուանա պահելու համար։ Բռնցքամարտիկը ընդունել է իր մեղքը և պայմանականորեն ազատ արձակվել։ Պատժվել է միայն 100 ժամյան հասարակական աշխատանքով[24][25][26][27]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Most Opponents Beaten for World Heavyweight Title». Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «BoxRec's Annual Ratings։ Heavyweight Annuals». BoxRec. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Энтони Джошуа о Майке Тайсоне».
- ↑ «У Кличко большие проблемы. 10 фактов об Энтони Джошуа». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Gareth Davies (2016 թ․ ապրիլի 6). «From drug offences to heavyweight superstardom։ The making of Anthony Joshua». The Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ [http։//www.espn.com/espn/story/_/id/19288636/anthony-joshua-stirs-emotion-nigerian-town-sagamu «Joshua stirs emotion in Nigerian town of Sagamu»]. ESPN.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Fricker, Martin (2017 թ․ հոկտեմբերի 29). «Anthony Joshua hails 'Big Josh' - the dad who gave champ his fighting spirit». mirror. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Colin Udoh. [http։//www.espn.com.au/espn/story/_/id/19263648/how-nigeria-rejection-led-anthony-joshua-rise-stardom «How Nigeria rejection led to Anthony Joshua's rise to stardom»]. ESPN (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Smith, Frank (2014 թ․ հունիսի 10). [http։//www.yorkpress.co.uk/news/11268612._Make_the_most_of_your_time_here____Watford_boxer_Anthony_Joshua_speaks_to_pupils_at_Kings_Langley_school/ «'Make the most of your time here' – Watford boxer Anthony Joshua speaks to pupils at Kings Langley school»]. The York Press. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ [http։//www.watfordobserver.co.uk/olympics/local_news/9864305.Olympic_stars_back_Joshua_s_golden_quest/ «Audley Harrison and David Price believe Watford-born Anthony Joshua and Finchley ABC's can win Olympic gold»]. Watfordobserver.co.uk. 2012 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Энтони Джошуа рассказал о том злосчастном дне, когда его вырубил Дэвид Прайс
- ↑ 13,0 13,1 Оксана Баюлова (2016 թ․ հոկտեմբերի 17). «Соперник Кличко - Энтони Джошуа։ плейбой, наркодилер и любитель быстрой езды». «КП в Украине». Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Мариуш Вах отказался от боя с Луисом Ортисом
- ↑ Энтони Джошуа։ Я готов дать реванш Диллиану Уайту
- ↑ Ջոշուայի հետ մարտի համար ամերիկացի Չարլզ մարտինը ստացել է ամբողջ կարողություն-պրոմոուտեր
- ↑ «Ֆյուրին պարտվել է խաղադրույքը Ջոշուայի դեմ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Էնթոնի Ջոշուան պայմանագիր է կնքել Showtime-ի հետ՝ մի քանի մարտի համար(չաշխատող հղում)
- ↑ Джошуа сравнялся с Головкиным по количеству поясов чемпиона мира
- ↑ stance orthodox // boxrec.com
- ↑ MY TOP FIVE GREATEST HEAVYWEIGHTS OF ALL TIME - BY ANTHONY JOSHUA MBE (WITH KUGAN CASSIUS) (անգլերեն), Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին
- ↑ «When GQ met Anthony Joshua and JJ». British GQ (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Taylor, Declan (2015 թ․ դեկտեմբերի 12). [http։//www.express.co.uk/sport/boxing/626048/Anthony-Joshua-Dillian-Whyte-British-heavyweight-bout «Anthony Joshua out to put Dillian Whyte away in British heavyweight bout»]. Daily Express. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «10 фактов об Энтони Джошуа».
- ↑ Hayes, Alex (2011 թ․ մարտի 3). [http։//www.times-series.co.uk/news/8887883.Olympic_boxing_hopeful_to_face_crown_court_over_drug_charges/ «Golders Green boxer Anthony Joshua to face crown court on drug supply charges»]. Hendon and Finchley Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Gray, James (2017 թ․ ապրիլի 24). «How Anthony Joshua was spared jail over drugs conviction before boxing changed his life». Daily Express. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Davies, Gareth A. (2016 թ․ ապրիլի 6). «From drug offences to heavyweight superstardom։ The making of Anthony Joshua». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Էնթոնի Ջոշուա(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Olympics.com
- International Olympic Committee
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ջոշուա» հոդվածին։ |