Էպիրոսի բռնապետություն (հուն․՝ το Βασίλειο της Ηπείρου) կամ Էպիրոսի թագավորություն (հուն․՝ Δεσποτάτο της Ηπείρου), միջնադարյան հունական պետություն, Բյուզանդիայի երեք իրավահաջորդ պետություններից մեկը՝ Նիկիայի կայսրության և Տրապիզոնի կայսրության հետ միասին։ Ձևավորվել է 1204 թ-ին Հունաստանում` Էպիրոսի շրջանում։ Միապետները կրել են բռնապետ տիտղոսը։ Նվաճվել է թուրքերի կողմից 1479 թ-ին։ Բյուզանդական կայսրության վերջին իրավահաջորդ պետությունն էր։

Էպիրոսի բռնապետություն
հուն․՝ Δεσποτάτο της Ηπείρου
 Բյուզանդական կայսրություն 1204 թ. - 1479 թ. Օսմանյան կայսրություն 
(Դրոշ)
Քարտեզ


(Էպիրոսը 1205-1230 թ-ին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արտա
Լեզու Հունարեն, սլավոնական լեզուներ
Ազգություն Հույներ, սլավոններ
Կրոն Ուղղափառություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Բռնապետ
Պատմություն
Միջերկրածովյան երկրները 1263 թվականին

Թագավորության տարածք

խմբագրել

Պետության տարածքը ժամանակի ընթացքում խիստ փոփոխության էր ենթարկվում։ Սկզբնապես էպիրյան կառավարչի տիրույթները տարածվում էին հյուսիսում Դիրախիայից մինչև հարավում Կորինթոսի ծովածոցը, այսինքն զաբեղեցնում էր հին Էպիրի, Ակարնանիայի և Էտոլիայի տարածքները։ Բոլոր կողմերից նա շրջապատված էր լատինական և սլավոնական պետություններով.

Կաստորիայի ճակատամարտից հետո թագավորության տարածքները սահմանափակվում էին էպիրյան բռնապետի տոհմային տիրույթներով, իսկ նա իրեն ճանաչում էր բյուզանդական կայսրության վասալ։

Պետության մայրաքաղաքն էր Արտան, որը Նիկիայի և Տրապիզոնի հետ միասին հանդիսանում էր բյուզանդական մշակույթի հենարանը։

Բռնապետություն թե՞ թագավորություն

խմբագրել

Երկար ժամանակ գրականությունում, նվիրված Բյուզանդիայի պատմությանը, համարվում էր, որ Էպիրոսի առաջին տիրակալները՝ Միքայել I Կոմնենե Դուկաան և նրա եղբայր Թեոդոր Կոմնենե Դուկաան, տիրապատում էին բռնապետի տիտղոսին, ինչը հիմք էր համարվում Բալկանյան թերակղզում պետական կառուցվածքին «բռնապետություն» տերմինի օգտագործման համար։ 1950−1960-ական թվականներին այդ կարծիքի դեմ հանդես են գալիս սկզբում հայտնի ֆրանսիացի բյուզանդագետ Լ. Ստերնոնը[1], իսկ հետագայում՝ ականավոր հարավսլավացի բյուզանդագետ Բ. Ֆերյանչիչը[2]։ Երկու հետազոտողներն էլ հաստատապես ապացուցել են, որ ոչ մի հայտնի պատմական աղբյուրումնշված կառավարիչները չեն օգտագործել «բռնապետ» տիտղոսը, որը զրկում էր հիմնավորումից Էպիրոսիք պետությունը համարել «բռնապետություն»։ Բռնապետի տիտղոսը կրել են Իոան Դուկաան և Միքայել II Դուկաան (տիտղոսը նրան նվիրվել էր նիկիական կայսր Իոանն III Դուկաա Վատացի կողմից), սակայն դա չի խանգարում նրանց անվանվել կայսր, վիճարկելով այդ տիտղոսը Նիկիայի կայսրության կառավարիչներից։

Իրականում բռնապետ տիտղոսը, ինչպես ցույց է տալիս Բ. Ֆերյանչիչը, չէր ենթադրում ոչ մի գործունեություն շրջանի կառավարման հարցում։ Լ. Ստերնոնի և Բ. Ֆերյանչիչի արտահայտած կարծիքը հետագայում կիսվում է այլ հայտնի բյուզանդագետներ Ռ. Գիյի, Ռ.-Ժ. Լերնետցի և Կ. Վարդզոսի կողմից։

Ռուալեզու պատմագրութունում (История Византии. Т.3; Культура Византии. Т.3) Բալկանյան թերակղզու արևմուտքում ստեղծված պետության համար ընդունված է «Էպիրյան թագավորություն» անվանումը, որպես առավել ընդհանուր։ Անգլալեզու պատմագրություններում հետազոտողները օգտագործում են «Էպիրոսի թագավորություն» (kingdom of Epirus) անվանումը, ինչպես Ջ. Մ. Հասեյի մոտ[3], կամ «Էպիրոսի դքսություն» անվանումը (principality of Epirus), ինչպես Ա. Դ. Կարպոդզիլոսի մոտ[4]։ «Բռնապետություն» տերմինը (despotate of Epiros), որն օգտագործվում է ևս մի քանի աշխատություններում[5], ժամանակակից շատ հետազոտողների կողմից համարվում է սխալ (վերը նշված պատճառներով)։

Կառավարող դինաստիայի հայրանունը 1205-1318 թվականներին

խմբագրել

Էպիրյան թագավորության գլխին գտնվում էին Դուկա դինաստիայի ներկայացուցիչները՝ Միքայել I Կոմնեն Դուկա, թագավորության հիմնադիրը, եղել է սևաստոկրատ Իոան Դուկաի՝ Ալեքսեյ III Հրեշտակի եղբոր արտամուսնական որդին։ Դուկաա հայրանունը, ավելի հազվադեպ, Կոմնենե հայրանունը, էպիրոսյան կառավարիչները օգտագործում էին պաշտոնական փաստաթղթերում՝ նվիրատվական աստաթղթերում և նամակներւմ։ Տվյալ հայրանունները պատկերվում էին կնիքների և դրամների վրա։ Հրեշտակ հայրանունը օգտագործվել է միայն նիկիական պատմաբան Գեորգի Ակրոպոլիտի աշխատություններում[6]։ Տվյալ ընտրությունը պայմանավորված է հեղինակի ձգտմամբ ցույց տալու այն, որ էպիրոսյան կառավարիչները պատկանում են Հրեշտակ տոհմին, ովքեր վերջերս էին արժանացել կայսր տիտղոսի, այն դեպքում, որ Դւկա հայրանունը, որը կրում էին կայսրերը դեռևս XI դարում, պատկանում է միայն նիկիական կայսրին։ Ժամանակակից պատմագիտությունում ընդունված է Բալկանյան թերակղզու արևմուտքում կառավարող դինաստիան նշել որպես էպիրոսյան Դուկաեր։

Պատմություն

խմբագրել

Կազմավորում

խմբագրել

Էպիրոսի թագավորության հիմնադիրն է եղել Միքայել I Կոմնենե Դուկան, սևաստոկրատ Իոան Դուկաի, Ալեքսեյ III-ի եղբոր արտամուսնական որդին։ Միքայելը իր համար կարիերա է ստեղծել մինչև 1195 թվականին Իսահակ II Հրեշտակի անկումը և դառնում է Փոքրասիական թեմի նահանգապետ։ Ալեքսեյ III-ի ժամանակ նա շնորհազուրկ է լինում և գտնվում էր Կոստանդնուպոլիսում, երբ խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցները՝ խաչակիրները և վենետիկցիները, հասնում են քաղաքին 1203 թվականի ամռանը։

1204 թվականի ապրիլին Կոստանդնուպոլիսի գրավումից հետո խաչակիրները և վենետիկցիները սկսում են Բյուզանդական կայսրության բաժանումը։ Ըստ պայմանագրի, կնքված դեռևս Կոստանդնուպոլիսի գրավումը, 1204 թվականի մարտին Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի, կոմս Բալդուին I Ֆլանդրիացու, մարքիզ Բոնիֆացիուս I Մոնֆերատցու և խաչակիրների այլ առաջնորդների միջև, սահմանվում է, որ Բյուզանդական կայսրության տիրույթներից կկազմավորվի ֆեոդալական պետություն, որի գլուխ կլինի ընտրված կայսրը։ Նա կստանա Կոստանդնուպոլիսի մի մասը և կայսրության տարածքների մեկ քառորդը, իսկ մնացած երեք քառորդը հավասարապես կբաժանվի վենետիկցիների և խաչակիրների միջև՝ Սուրբ Սոֆիայի տաճարը և պատրիարքի ընտրությունը կտրամադրվի հոգևորականության այն խմբին, որից կայսրը չի ընտրվի։

Բաժանման պահին վենետիկցիները պահանջում էին Էպիրոսի ափամերձ տարածքները, ներառյալ Հոնիական կղզիները։

Միքայելը միանում է Բոնիֆացիուս I Մոնֆերացու շքախմբին և վերջինս նրան ուղարկում է տիրելու այդ տարածքներին։ Թեսալիայում բաժանում է տեղի ունենում Միքայելի և Բոնիֆացիուսի միջև և հույնը ուղևորվում է Արտա, որը գտնվում էր բյուզանդական կուսակալի վերահսկողության տակ։ Դուկան ցանկանում էր նրան աջակցություն ցույց տալ լատինների հետ հակամարտությունում։

 
Պետրելա ամրոցը

Ժամանելով քաղաք, նա իմանում է կուսակալ Սենեքերիմի մահվան մասին և նրա ներկայացուցիչների դեմ խռովություն է բարձրացնում։ Ամուսնանալով իր նախորդի կնոջ (կամ այրու) հետ, ով ծագում էր Մելիսինների ազնվական տոհմից, Միքայելը տիրում է շրջանում նրա լայնարձակ տիրույթներին։ Դուկան պետական ծառայողներին թողնում է իրենց պաշտոններում և չի խախտում ազնվականության և եկեղեցու իրավունքները, ինչի պատճառով նրանք նրա իշխանությունն ընդունում են առանց դիմադրության։ Միաժամանակ նա դառնում է Բյուզանդիայի ամենահարուստ նահանգներից մեկի տիրակալը, որը ձեռք չէր տրվել խաչակիրների կողմից։

Շուտով Էպիրոս են ուղևորվում փախստականներ Կոստանդնուպոլիսից, Թեսալիայից և Պելոպոնեսից, դրանով ավեզացնելով նրա ենթակաների թվաքանակը և լավացնելով բռնապետության ֆինանսական վիճակը։ Միքայելին սկսում են դիտարկել որպես ժամանակակից Նոյ, ով մարդիկ էր հավաքում «լատինական ջրհեղեղից» (լատինների արշավանքից)։

1205 թվականին վենետիկցիները փորձում են տիրել խաչակիրների հետ պայմանագրով իրենց տրված շրջաններին, որոնք այդ ժամանակ վերահսկվում էին Միքայելի կողմից, որոնք իրենց մեջ էին ներառում մինչև Պինդ լեռից դեպի արևմուտք, Պետրելա և Դուրես ամրոցները՝ հյուսիսում, Կորնթոսյան ծովածոցի Նավպակտա՝ հարավում ընկած բյուզանդական բոլոր տարածքները։

Որպեսզի ապահովագրի իր տիրույթների անվտանգությունը միջազգային մակարդակում, Միքայել I-ը ձեռնարկում է վտանգավոր դիվանագիտական խորամանկություններ։ Նա ճանաչում է Հռոմի պապի տիրապետությունը և խոստանում է էպիրոսյան եկեղեցու ունիա Հռոմի հետ։, քանի որ հույս ուներ ստանալու պապի պաշտպանությունը վենետիկյան հարձակումներից։

Լատինական կայսրության նորընտիր երկրորդ կասր Հենրիխ I Ֆլանդրիացին Մաքայելից պահանջում է հպատակվել իրեն, որը վերջինս անում է անվանապես, թույլ տալով իր աղջկան ամուսնանալ Հենրիխի եղբայր Յուստասի հետ 1209 թվականին։ Սակայն Դուկան չէր պահպանում այդ դաշինքը, ենթադրելով, որ լեռնային Էպիրոսը անմատչելի է իր համար, ում հետ նա կնքում և խախտում է դաշինքներ։ Արդյունքում Հենրիխին հաջողվում է Միքայելին հարկադրել վերականգնելու դաշինքը 1210 թվականին։

Սակայն էպիրոսյան կառավարչի հայացքը ուղղված էր կարևոր ռազմավարական քաղաքներին, որոնք գտնվում էին լատինների իշխանության տակ։ Միքայելի կողմից գրավվում են թեսալական Լարիսա և Դիրահիլ քաղաքները, ինչպես նաև նավահանգիստներ Կորնթոսյան ծովածոցում։ 1214 թվականին նա գրավում է Կորֆուն, որը պատկանում էր Վենետիկին, սակայն 1215 թվականին սեփական անկողնում գլխատվում է ծառայողներից մեկի կողմից։ Նրան հաջորդում է նրա հարազատ եղբայր Թեոդորը։

Նոր կառավարիչ Թեոդոր Կոմնենե Դուկան եղբոր կառավարման ժամանակ գտնվում էր նիկիական կայսրի արքունիքում։ Երբ Միքայել I-ը դիմում է Թեոդոր I Լասկարին կառավարմանը օգնելու համար եղբորը Էպիրոս թողնելու խնդրանքով, վերջինս կատարում է Միքայելի խնդրանքը, նախապես Թեոդորից վերցնելով որպես կայսրի և նրա ժառանգորդներին իրեն հավատարիմ լինելու Էպիրոսյան երդում։ Երբ Թեոդոր Դուկան դառնում է էպիրոսյն կայսր, նա չի սկսում է հավատարիմ մնալ իր երդմանը։

Պայքար Լատինական կայսրության դեմ

խմբագրել
 
Էպիրոսյան բռնապետությունը 1205-1230 թվականներին

Թեոդոր Դուկան մտադիր էր անմիջապես հարձակվել Թեսալոնիկիայի վրա և բուլղարացիների հետ մարտնչել քաղաքի ճանապարհին։

1216 թվականին Հենրիխ I Ֆլանդրիացին մահանում է, բարոնները կայսր են ընտրում նրա փեսա Պետրոս Կուրտենեին, ով ամուսնացած էր Լատինական կայսրեր Բալդուին I-ի և Հենրիխ I Ֆլանդրիացու քույր Իոլանտայի հետ։

Ստանալով ընտրվելու լուրը, զույգը Ֆրանսիայից ուղևորվում է Կոստանդնուպոլիս՝ Հռոմի միջով, որտեղ Ոնորիոս III պապը Պետրոսին թագադրում է կայսերական թագով։ Պետրոսը բանակով նավարկում է Ադրիատիկ ծովով, ափ է իջնում Դիրահիայի մոտ, հույս ունենալով ցամաքով հասնել մինչև մայրաքաղաք։ Սակայն Թեոդոր Դուկան, թակարդ սարքելով լեռնային կիրճերում, ջախջախում է նրան։ Ինքը՝ կայսրը, ըստ որոշ աղբյուրների, զոհվում է մարտում, ըստ մյուսների, գերևարվում է և մահանում հունական գերությունում։ Պետրոսի այրին՝ Իոլանտան, ժամանում է Կոստանդնուպոլիս, մինչ իր մահը երկու տարվա ընթացքում (1217−1219), կառավարում է պետությունը։ Նրան ժառանգորդում է նրա որդի Ռոբերտը (1220−1228

Լատինական կայսրությունը շատ թույլ էր հետագա պայքարի համար։ 1224 թվականին Թեոդորը իրականացնում է Թեսալոնիկի թագավորության գրավումը, իսկ 1225 թվականին, Իոան III Դուկա Վատացի կողմից լատինցիներից Ադրիանապոլիսի գրավումից հետո, քաղաքը գրավում է նիկիացիներից։ Թեոդորը միավորվում է բուլղարացիների հետ և արևմտյան ասպետներին վտարում է Ֆրակիայից։

Ընդարձակելով իր տիրույթները, Թեոդորը իրեն իրավունք է վերապահում թագադրվելու կասերական պսակով, ինչը նշանակում էր դառնալ հռոմեացիների կայսր, այսինքն, այլ խոսքերով, չճանաչել կայսր Իոան Վատացի այդ տիտղոսը, ով մինչ այդ (1222 թվական) բարձրացել էր նիկիական գահին։ Թեսալոնիկիայի միտրոպոլիտ Կոնստանտին Մեսոպոտամիտը հրաժարվում է թագադրումից, չցանկանալով խախտել Նիկիայում ապրող կոստանդնուպոլսյան պատրիարք Մանուիլ Սարանտենի իրավունքները, ով թագադրել էր արքա Իոան Վատացին։ Այդ ժամանակ Օխրիդ քաղաքի և «համայն Բուլղարիայի» անկախ արքեպիսկպոս Դիմիտրի Հոմատիանը պսակադրում և թագավորության է օծում Թեոդորին։

Պայքար բուլղարացիների դեմ

խմբագրել
 
Թեոյոր I-ի թագավորման ժամանակաշրջանի դրամ

Բուլղարիայի հետ դաշինքը երկար չի տևում։ 1228 թվականին լատինական կայսր Ռոբերտի մահից հետո գահին է բարձրանում նրա եղբայր Բալդուին II-ը։ Բարձրանում է խնամակալության հարց և ոմանք խնամակալության թեկնացո էին առաջարկում բուլղարական արքա Իվան II Ասենին (1218−1241/1242), ով որոշակի հարազատության մեջ էր գտնվում Բալդուինի հետ։ Իվան Ասենը համաձայնվում է առաջարկի հետ և խոստում է տալիս Բալդուինի համար ազատագրել այն տարածքները, որոնք գրավվել էին թշնամիներիի կողմից, այսինքն, տվյալ պահին, գլխավորապես Թեոդոր Էպիրոսի կողմից։ Սակայն լատինական ասպետները և հոգևորականության ներկայացուցիչները պնդում են, որ պետության խնամակալ ընտրվի Իոան Բրիենացին։

Խնամակալ Իվան I Ասենի պատմությունը Կոստանդնուպոլիսում Թեոդորի մոտ մեծ կասակծներ է առաջացնում։ Ուխտադրուժորեն խախտելով դաշինքի պայմանագիրը, նա ռազմական գործողություններ է սկսում բուլղարների դեմ։ Կլոկոտնիցայի ճակատամարտում հաղթանակում է բուլղարական բանակը, որին օգնում է պոլովեցական հեծելազորը։ Թեոդոր Դուկան գերի է ընկնում և հետագայում կուրացվում է բուլղարական արքայի դեմ խառնակչությունների համար։

Թեսալոնիկում իշխանության է գալիս Թեոդորի եղբայր Մանուիլ Կոմնենե Դուկան, այն ժամանակ, երբ նրանց ազգական Միքայել II Կոմնենե Դուկան իշխանությունն է ընդունում Էպիրոսում։ Թեոդորը ազատագրվում է 1237 թվականին, գահընկեց է անում եղբորը և իր որդի Իոանին դարձնում է Թեսալոնիկի կառավարիչ։

Նիկիական և բյուզանդական ավատատիրություն

խմբագրել

1246 թվականին Թեոդորի կրտսեր որդի Դիմիտրին Թեսալոնիկը տալիս է նիկիացիներին և Միքայել II-ը միավորվում է լատինցիների հետ՝ ընդդեմ զավթիչների։

1248 թվականին Իոան III Դուկա Վատացը Միլայելին ստիպում է ժամանակավորապես հրաժարվել կայսերական գահի հավակնություններից և իրեն ճանաչել Էպիրոսի բռնապետ, իսկ Տոանին՝ կայսր։

Նույն թվականին Միլայելի դուստր Աննան ամուսնանում է Աքայան իշխանության կառավարիչ Գիլյոմ II Վիլարդուենի հետ։ Այդ դաշինքը բերում է Էպիրոսի մասնակցությանը 1259 թվականի Պելագոնի ճակատամարտին։

Սակայն այդ բոլոր գործողությունները արդյունք չեն բերում, որը շահավետ էր նիկիական կառավարիչներին։ 1250-ական թվականների սկզբին Միլայել II-ը մի շարք ռազմական արշավանտներ է կազմակերպում դեպի Մակեդոնիա։ Ըստ բյուզանդական պատմագիր Նիկիֆոր Գրիգորիի տվյալների (և մասնավորապես՝ Գեորգի Ակրոպոլիտի), էպիրոսյան կառավարչի արշավանքների վերջնական նպատակը Կոստանդնուպոլիսի ազատագրումն էր և որպես բյուզանդական կայսր գահին տիրանալը։ Ընդ որում, Միքայել II-ը իր հրապարակած հրովարտակներում անվանվում էր որպես «իմ արքայություն», ինչը բնորոշ էր բյուզանդական կայսրերին։ Տվյալ հավակնությունները խոսում են այն մասին, որ կայսրի տիտղոսին հավակնող էպիրոսյան կառավարչի կողմից ընդունված «բռնապետի» տիտղոսը զուտ ձևական բնույթ էր կրում, ուղղված նրան, որպեսզի հնարավորություն ունենա հավաքելու բոլոր ուժերը բյուզանդական գահին տիրելու համար։

Նիկիական կայսր Թեոդոր II Լասկարիսը դաշինք է կնքում Միքայել II Դուկաի հետ և նրանց զավակները՝ Մարիա Լասկարիսը, նիկիական կայսր Իոան III-ի թոռնուհին և Նիկիֆոր I Կոմնենե Դուկան 1256 թվականին վերջապես ամուսնանում են, ինչի պատվին Էպիրոսը Դիրահիան հանձնում է Թեոդորին (ճիշտ է, երկու տարի անց Մարիան մահանում է)։

Սակայն Միքայելը չէր ցանկանում սեփական տիրույթները հանձնել և 1257 թվականին ապստամբում է, պարտության մատնելով նիկիական բանակին, որը գլխավորում էր Գեորգի Ակրոպոլիտը։ Երբ էպիրոսցիները մոտենում են Թեսալոնիկին, ապա հարձակման են ենթարկվում Մանֆրեդ Սիցիլիացու կողմից, ովքեր տարածքներ էր գրավել ժամանակակից Ալբանիայի տարածքում և Կորֆուն։ Սակայն Միքայելը, անմիջապես նրան կնության տալով իր դուստր Ելենային, դաշինք է կնքում Սիցիլիայի թագավորության հետ։ Թեոդոր II Լասկարիի մահից հետո Միքայելը, Մանուիլը և Գիլյոմ II-ը պայքար են մղում նիկիական կայսր Միքայել VIII Պալեոլոգոսի հետ՝ Պելագոնիայի ճակատամարտում։ Գիլյոմը գերի է վերցվում, իսկ նրա դաշնակիցները գլխովին ջախջախվում են։

Ճակատամարտի արդյունքում ֆրանկո-էպիրոսյան դաշինքը փլուզվում է։ Կարճ ժամանակաընթացքում նիկիացիները կարողանում են գրավել թագավորության մայրաքաղաք Արտան, անձամբ Միքայելը ստիպված էր նավով լքել Էպիրոսը։ Սակայն էպիրոսյան կառավարչի իշխանությունը վերջնականապես չի ոչնչացվում, նիկիացիներին չի հաջողվում գրավել մեկ այլ խոշոր քաղաք Յանինան։ Կառավարչի արտամուսնական որդի Իոանը շուտով վերադառնում է հոր կողմը իր կողմից գլխավորած վլախների բանակով։ Թագավորության տհողերում, գրավված Նիկիայի կայսրության կողմից, ապստամբություն է սկսվում փոքրասիական զորքերի դեմ։ Նշանակալից իրադարձություն է դառնում Միքայելի որդի Նիկիֆորի հաղթանակը նիկիական բանակի նկատմամբ 1260 թվականին։ Թվարկված իրադարձություններից հետո Միքայել II-ը վերադառնում է Էպիրոս և նույն թվականի վերջին իրեն է ենթարկում ամբողջ երկիրը, ներառյալ Թեսալոնիկը, սակայն մակեդոնական և թրակիական նահանգներ ներխուժելու համար կառավարչի մոտ ուժեր չէին բավարարում։ Էպիրոսյան բանակի հաջողությունները հանգեցնում են նրան, որ նիկիական կայսր Միքայել VIII-ը զորքեր է ուղարկում Բալկանների արևմուտք, որի ջոկատներից մեկը ազատագրում է Կոստանդնուպոլիսը 1261 թվականին, որից հետո վերականգնվում է Բյուզանդական կայսրությունը։

Իտալական ներխուժում

խմբագրել

Միքայել VIII-ի կողմից կայսրության վերականգնումից հետո նա հաճախ անհանգստացնում էր Էպիրոսին, հարկադրելով Միքայել II-ի որդի Նիկիֆորին 1265 թվականին ամուսնանալ իր ազգականուհի Աննա Կանտակուզինայի հետ։ Միքայել VIII Պալեոլոգոսը Էպիրոսին համարում էր իր վասալ, չնայած Միքայել II-ը և նրա որդին շարունակում էին հաղորդակցվել Աքայան լատինական իշխանների և Աթենքի դուքսերի հետ։

Թագավորության անկումը

խմբագրել

Աննային հաջողվում է իր որդում ամուսնացնել Բյուզանդական կայսրության համակառավարիչ Միքայել IX Պալեոլոգոսի դուստր Աննա Պալեոլոգոսի հետ, սակայն Ֆոման սպանվում է 1318 թվականին իր ազգական Նիկոլայ Օրսինիի կողմից, ով ամուսնանաում է նրա այրու հետ և իր ձեռքն է վերցնում Էպիրոսի վերահսկողությունը։

Բյուզանդական կայսր Անդրոնիկոս II Ավագը Նիկոլային ճանաչում է Էպիրոսի օրինական կառավարիչ, սակայն նա գահընկեց է արվում սեփական եղբայր Իոան II-ի կողմից 1323 թվականին։ Իր հերթին, 12 տարի անց Իոանը թունավորվում է իր կնոջ՝ Դիմիտրի Կոմնենե Դուկայի, Էպիրոսի արքա Միքայել II Կոմնենե Դուկայի որդի, դուստր Աննայի կողմից, ով իր որդի Նիկիֆոր II-ի օրոք դառնում է Էպիրոսի խնամակալուհի։

1337 թվականին Բյուզանդիայի նոր կայսր Անդրոնիկոս III Կրտսերը իր դաշնակից, Այդինի էմիր Ումուրին ծառայող 2000 թուրքերի բանակի հետ ժամանում է Հյուսիսային Էպիրոս։ Աննան փորձում է բանակցություններ սկսել, սակայն Անդրոնիկոսը պահանջում է թագավորության լիակատար հանձնում, որին նա համաձայնվում է։ Այսպիսով, Էպիրոսի թագավորությունը անցնում է Բյուզանդիայի իշխանության տակ։

 
Էպիրոսի բռնապետությունը 1315-1358 թվականներին

Էպիրոսի միավորման պայմանագրի պայմաններից էր այն, որ Նիկիֆոր II-ը պետք է ամուսնանա կայսրի ծառաներից մեկի՝ Իոան VI Կանտակուզինի դուստրերից մեկի հետ։ Երբ գալիս է պայմանը կատարելու հերթը, Նիիֆորը անհայտանում է։ Անդրոնիկ III-ը իմանում է, որ նա Իտալիա է փախել էպիրոսյան ազնվականության օգնությամբ, որը ցանականում էր թագավորության անկախացումը։ Նիկիֆորը մնում է Տարանտոյում, Իտալիայում, Եկատերինա II Վալուայի արքունիքում, Կոստանդնուպոլիսի անվանական կայսրուհու։

1339 թվականին սկսվում է ապստամբություն, որը պաշտպանվում է Վալուայի կողմից, ով այդ ժամանակ գտնվում էր Պելոպոնեսում և Նիկիֆորը վերադառնում է Էպիրոս։ Տարվա վերջին կայսերական բանակը վերականգնում է Բյուզանդիայի իշխանությունը և 1340 թվականին այնտեղ է ժամանում Անդրոնիկ III-ը, Իոան VI Կանտակուզինի հետ։ Նիկիֆորը ճանաչում է կայսրի իշխանությունը։ Նա ամուսնանում է Մարիա Կանտակուզինի, Իոանի դստեր հետ և ստանում է «պանիպերսևաստոս» (panhypersebastos) տիտղոսը։

Կայսրությունը շուտով ընկնում է Իոան V Պելեոլոսոգի և Իոան VI Կանտակուզինի միջև քաղաքացիական պատերազմի մեջ, 1348 թվականին, իսկ Էպիրոսը գրավվում է Սերբիայի արքա, այդ ժամանակ արդեն թագադրված որպես սերբերի և հույների արքա Ստեֆան IV-ի կողմից։ Վերջինիս մահից հետո, 1355 թվականին, նրա պետությունը սկսում է արագ քայքայվել, ինչից օգտվում է Նիկիֆոր II-ը և 1356 թվականին վերականգնում է իր իշխանություն Էպիրոսում, որին նա 1357 թվականին միավորում է Թեսալիան։ 1356 թվականի գարնանը նա սերբերին վտարում է թագավորության մայրաքաղաք Արտայից։ Սակայն նա 1359 թվականին սպանվում է ալբանական խռովարարների հետ մարտում և թագավորության տարածքը մտնում է Ստեֆան IV-ի խորթ եղբայր Սիմեոն Պալեոլոգոսի տիրույթների կազմի մեջ։ 1367 թվականին Էպիրոսի թագավորությունը վերականգնվում է սերբական ազնվական Ֆոմա II Պրելյուբովիչի օրոք։ Երկրի մեծ մասը գտնվում էր ալբանական տոհմերի վերահսկողության տակ, բաժանված մի քանի կառավարիչների միջև, որոնցից յուրաքանչյուրը իրեն անվանում էր բռնապետ։ 1384 թվականին, Ֆոմա II-ի մահվանից մեկ տարի անց, նրա այրին կրկին ամուսնանում է և թագավորությունը հանձնում իտալացիներին։ Սերբական և իտալական կառավարիչները ալբանացիների դեմ պայքարի համար օգնություն են խնդրում օսմանյան թուրքերից։ 1416 թվականին Կեֆալինիից Տոկկո ընտանիքը հաջողության է հասնում Էպիրոսի վերամիավորման հացում, սակայն ներքին երկպառակությունները թուլացնում են տարածաշրջանը և թուրքերը գրավում են այն 1430 թվականին, Արտան՝ 1449 թվականին և Վոնիցան՝ 1479 թվականին։ Բացառությամբ վենետիկյան մի քանի ափամերձ քաղաքներից, ֆրանկների իշխանությունը Հունաստանում ավարտվում է։

Թագավորության էթնիկ և սոցիալական կազմը

խմբագրել

Պետության հիմքը կազմում էին ուղղափառները (հույներ և արնաուտներ), ովքեր չէին ենթարկվել խաչակիրներին (Լատինական կայսրություն) և շարունակում էին պայքարը Բյուզանդիայի վերածնունդի համար։ Մակեդոնիա և Ֆրակիա շրջաններում, որոնք ժամանակավորապես մտնում էին պետության կազմի մեջ, գերակշռում էր սլավոնական ազգաբնակչությունը, որը բնակություն էր հաստատել այդ տարածքներում դեռևս VII դարում։ Պիմնական սոցիալական խմբերից էին. ազնվականություն, հոգևորականություն (կուսակրոն և ծխական), քաղաքացիներ, գյուղացիություն։ Ընդ որում, ինչպես ցույց է տրվում դատագործական փաստաթղթերում (Դիմիտրի Հոմատիանի կողմից գլխավորած Օհրիդյան սինոդի որոշումներ), քաղաքացիները հիմնականում հանդիսանում էին մանր հողատերեր։ Գյուղացիների շրջանում գոյություն ունեին կախյալ գյուղացիների խումբը (պարիկներ կամ դուլոպարիկներ), որպոնց բեփականատերեր էին կանդիսանում եկեղեցին կամ ազնվականության ներկայացուցիչները։ Սակայն հիմնական խումբ էին կազմում ազատ գյուղացիները, որոնց համայնքները հատկապես տարածված էին թագավորության հյուսիսային շրջաններում։ Ի հարբերություն Նիկիայի կայսրության, պրոնիան (պայմանական տիրապետություն ծառայության համար) Էպիրոսում չի ստանում լայն տարածում։

Էպիրոսի թագավորության կառավարիչները

խմբագրել

Հիրավի հունական պետությունը եղել է 1205-1318 թվականներին, երբ կառավարում էր բյուզանդական Դուկա դինաստիան, ով մրցաըցում էր այլ հունական պետության՝ Նիկիայի կայսրության հետ, Բյուզանդիայի վերականգնման և նրա մայրաքաղաք Կոստանդնուպոլիսին տիրելու իրավունքի համար։

1318 թվականից հետո Էպիրոսում իշխանությանը անցնում է իտալական Օրսինի դինաստիայի ձեռքը, այնուհետև սերբերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսկ 1460 թվականին թուրքերի (Օսմանյան կայսրություն

Էպիրոսի կառավարիչներ

խմբագրել
Կառավարման տարիներ Անուն
1205—1215 Միքայել I Կոմնենե Դուկա
1215—1230 Թեոդոր Կոմնենե Դուկա
1230—1231 Մանուիլ Կոմնենե Դուկա
1231—1267 Միքայել II Կոմնենե Դուկա
1268—1296 Նիկիֆոր I Կոմնենե Դուկա
1296—1317 Ֆոմա I Կոմնենե Դուկա

(1296-ից մինչև 1313 թվականները որպես խնամակալ կառավարել է նրա մայր Աննա I Կոնտակուզինան, իսկ փաստացի ամբողջ ժամանակաշրջանը՝ Ջովանի Օրսինին)

1318—1323 Նիկոլայ Օրսինի
1323—1335 Իոան II Օրսինի
1335—1340 Նիկիֆոր II Օրսինի

(1335-ից մինչև 1340 թվականը որպես խնամակալ կառավարել է նրա մայր Աննա II Կանտակուզինան) [7]

Գրականություն

խմբագրել
  • «Էպիրոս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Васильев А. А. История Византии. — Москва: Алетейя, 2000. — Т. 2.
  • Денисов С. А. Титулатура, патронимы и генеалогия правителей Эпирского царства (1204−1261) по данным актового материала // «Мир истории» — 2011. — № 1.
  • Жаворонков П. И. Культура Эпирского царства // Культура Византии XIII—XV вв. / Отв. ред. Г. Г. Литаврин — М., 1991.
  • Литаврин Г. Г. Социально-экономический и политический строй Никейской империи,Эпирского царства и Трапезундской империи // История Византии / Под ред. С. Д. Сказкина — М., 1967. — Т. 3.
  • Успенский Ф. И. История Византийской империи XI−XV вв. Восточный вопрос — М., 1997; (М., 1948)
  • Ферjанчић Б. Деспоти у Византији и јужнословенским земљама — Београд, 1960.
  • Ферјанчић Б. Племство у Епирској држави прве половине XIII века (1204−1261) // «Глас САНУ» Отд. истор. наука. — 1986. — Кн. 5. — С. 131−178.
  • Fine, John Van Antwerp (1994), The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest, University of Michigan Press, ISBN 978-0472082605
  • Bredenkamp H. The Byzantine Empire of Thessalonike (1224—1242). — Thessalonike, 1995.
  • Fine J.V.A. The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. — University of Michigan 1994. — ISBN 0-472-08260-4.
  • Λάππας Ν.Αθ. Πολιτική Ιστορία του κράτους της Ηπείρου κατά τον 13 αι. — Θεσσαλονική, 2007.
  • Nicol, Donald MacGillivray (2010), The Despotate of Epiros 1267–1479: A Contribution to the History of Greece in the Middle Ages, Cambridge University Press, ISBN 978-0-521130899
  • Nicol D. M. The Despotate of Epiros (1204−1267). — Oxford, 1957.
  • Nicol D. M. The Last Centuries of Byzantium, 1261−1453. 2. Aufl. — Cambridge, 1993.
  • Stiernon L. Les origines du despotat ďEpire // REB. — 1959. — T. 17. — P. 90−126.
  • Stiernon L. Les origines du despotate ďEpire // Congrès international des études byzantines. XIIe. Ochride. Actes. Ochride. — 1961. — P. 197−202.
  • Karpozilos A. D. The ecclesiastical controversy between the kingdom of Nikaea and the principality of Epiros (1217—1233). — Thessaloniki, 1973. — P. 36−37
  • Loernetz R.-J. Aux origines du despotat ďEpire et de la principaute ďAchaie // Byz. — 1973. — T. 43. — P. 393.
  • Varzos C. La politique dynastique des Comnenes et des Anges la prediction aima (sang) et ľheritage des Grands Comnenes de Trebizonde et de Anges-Comnenes-Doukas ďEpire face aux Lascarides de Nikee // XVI Internationaler Byzantinisten Kongress. — Wien, 1982. — T. 2. — Hbd. 2. — P. 360.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stiernon L. Les origines du despotat ďEpire // REB. 1959. — T. 17. — P. 122−126.
  2. Ферjанчић Б. Деспоти у Византији и јужнословенским земљама. — Београд, 1960. — С. 207.
  3. Hussey J. M. The Orthodox Church of the Byzantine Empire. — Oxford, 1986. — P. 323.
  4. Karpozilos A. D. The ecclesiastical controversy between the kingdom of Nikaea and the principality of Epiros (1217−1233). — Thessaloniki, 1973.
  5. The Cambridge History of the Byzantine Empire. — Cambridge UP, 2008. — P. 662, 732, 760 (две последних ссылки на карты)
  6. Nicol D. M. To the prosopography of the late Byzantium // The Byzantine aristocracy IX to XIII centuries / Ed. M. Angold. — Oxford, 1984. — P. 81−82.
  7. Эрлихман В. Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. Византия и Закавказье)