Էռնստ Վայս
Դոկտոր Էռնստ Վայս (գերմ.՝ Weiß, օգոստոսի 28, 1882[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] - հունիսի 15, 1940[1][5], Փարիզ[5] ) գերմանախոս ավստրիացի բժիշկ և հրեական ծագումով հեղինակ։ Նա Ich, der Augenzeuge (Ականատեսը) վեպի հեղինակն է, որը վերաբերում է Հիտլերի ժամանակաշրջանին։
Olympic medal record | ||
---|---|---|
Արվեստի մրցույթներ | ||
Արծաթ | Ամստերդամ, 1928թ․ | Էպիկական գործեր |
Էռնստ Վայս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] |
Մահացել է | հունիսի 15, 1940[1][5] (57 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[6] |
Մասնագիտություն | գրող, բժիշկ-գրող, վիրաբույժ, բժիշկ և արձակագիր |
Ստորագրություն | |
Ernst Weiß (Schriftsteller) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷռնստ Վայսը ծնվել է Բրունում, Մորավիա, Ավստրո-Հունգարական կայսրություն (այժմ՝ Բռնո, Չեխիա) կտորեղենի վաճառական, բարեկեցիկ հրեայի ընտանիքում[7]։ Հոր մահից հետո, երբ նա չորս տարեկան էր, նրան դաստիարակել է մայրը՝ Բերտա Վայնբերգը, որը նրան ուղղորդել է դեպի արվեստը[7]։ Սակայն, Բռնոյում, Լիտոմեժիցեում և Հոստիննեում միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո[8], նա եկել է Պրահա՝ բժշկություն սովորելու։ 1908 թվականին ավարտել է ուսումը Վիեննայում և դարձել վիրաբույժ։ Նա իր պրակտիկան անցել է Բեռնում, Վիեննայում և Բեռլինում, սակայն հիվանդացել է տուբերկուլյոզով և փորձել է ապաքինվել՝ 1912 թվականին Հնդկաստան և Ճապոնիա ճանապարհորդության ժամանակ նավում որպես բժիշկ անցկացնելով[7]։ 1913 թվականին նա հանդիպել է Ռահել Սանզարային՝ պարուհի, դերասանուհի և հետագայում նաև վիպասան, և նրանց հարաբերությունները տևել են մինչև 1936 թվականը, երբ աղջիկը մահացել է քաղցկեղից[7]։ Նույն թվականին նա ծանոթացել է Ֆրանց Կաֆկայի հետ և նրանք մտերիմ ընկերներ են դարձել։ Կաֆկան իր «Օրագրերում» գրել է՝ 1914թ .. «Հունվարի 2. Դոկտոր Վայսի հետ լավ անցկացրած շատ ժամանակ»[9]։ Վայսը կապի մեջ էր նաև Պրահայի շրջանի այլ գրողների հետ, ինչպիսիք են Ֆրանց Վերֆելը, Մաքս Բրոդը և Յոհաննես Ուրզիդիլը[10]։ 1914 թվականին Վայսը վերադարձել է Ավստրիա՝ սկսելու ռազմական բժշկի կարիերա։ Նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Արևելյան ճակատում[11]՝ ի վերջո քաջության համար վաստակելով ոսկե խաչ շքանշանը[7]։ Պատերազմից հետո ապրել է Պրահայում, այն ժամանակ Չեխոսլովակիայի մայրաքաղաքում։ 1920 թվականին նա թողել է բժշկական կարիերան, երբ ավարտել է աշխատանքը Պրահայի հիվանդանոցում[10]։ 1921 թվականին տեղափոխվել է Բեռլին[8] և սկսել գրելու իր ամենաբեղմնավոր շրջանը՝ տարեկան հրատարակելով գրեթե մեկ վեպ[11]։ Այս շրջանն ավարտվել է, երբ 1933 թվականին նա վերադարձել է Պրահա՝ խնամելու իր մահամերձ մորը[9]։ Նա չէր կարող մուտք գործել Նացիստական Գերմանիա, ուստի 1934 թվականին մեկնել է Փարիզ։ Այնտեղ նա խղճուկ կյանք է վարել՝ օգնություն ստանալով այնպիսի հեղինակներից, ինչպիսիք են Թոմաս Մանը և Ստեֆան Ցվայգը[12]։ Նա դիմել է Գերմանական մշակութային ազատության ամերիկյան գիլդիայի դրամաշնորհի համար, սակայն չի ստացել[8]։
Վայսի վերջին վեպը՝ «Ականատեսը», գրված 1938 թվականին, նկարագրում է Առաջին համաշխարհային պատերազմի երիտասարդ գերմանացի վետերանին, որին ճանաչում էին որպես «Ա.Հ.» և որին ուղարկել են զինվորական հոսպիտալ, քանի որ նա ունեցել է հիստերիկ կուրություն (այժմ կոչվում է կոնվերսիոն խանգարում): Կերպարն ակնհայտորեն ստեղծվել է Ադոլֆ Հիտլերի օրինակով, ով իսկապես բուժվել է կոնվերսիոն խանգարման դեմ Փեյսվոքի զինվորական հոսպիտալում, սակայն փորձագետները վիճում են, թե որքանով է պատմությունը հորինված: Գրող Վալտեր Մեհրինգն իր ինքնակենսագրության մեջ պնդել է, որ Վայսը Փարիզում մուտք է ունեցել Հիտլերի՝ Փեյսվոքի բժշկական թղթապանակին, որը երկրից ապահովության նպատակներով դուրս էր ուղարկել Հիտլերին բուժող հոգեբույժ Էդմունդ Ֆորսթերը: Այնուամենայնիվ, թղթապանակի գտնվելու վայրն այսօր հայտնի չէ, և իսկական Էդմունդ Ֆորսթերը հավանություն չէր տալիս հիպնոսին՝ Վայսի վեպում «Ա․Հ․»-ի բուժելու համար օգտագործվող բուժմանը[13][14]։
Վայսն ինքնասպանություն է գործել, երբ 1940 թվականի հունիսի 14-ին գերմանական զորքերը ներխուժել են քաղաք[15][16][17]։ Հյուրանոցի իր համարում թույն խմելու նրա փորձն անմիջապես չի հաջողվել, բայց արդյունքում նա մահացել է միայն հաջորդ գիշեր Փարիզի հիվանդանոցներից մեկում։
Հիտլերի և Փեյսվոք կլինիկայում նրա ունեցած պատմության մանրակրկիտ հետազոտության հիման վրա հոգեբան Դեյվիդ Լյուիսն իր «Մարդը, որը հորինել է Հիտլերին» գրքում, պատմում է նաև Էռնստ Վայսի և Հիտլերի մասին պատմող գրքի պատմությունը՝ օգտագործելով Ա․Հ․ կեղծանունը [18]
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա ստեղծագործությունները ոգեշնչված են Զիգմունդ Ֆրոյդի, նրա ընկեր Ֆրանց Կաֆկայի և այն ժամանակվա ժամանակակից գրական էքսպրեսիոնիզմի հեղինակների կերպարներից[19]։ Նա իր վեպերում ու պատմվածքներում հաճախ ակնարկել է բժշկական դեպքերի և էթիկայի մասին։
- Die Galeere (1913); մերժել են 23 հրատարակիչներ․ Ֆրանց Կաֆկան օգնել է խմբագրել[20]
- Der Kampf (1916), վերահրատարակվել է և այսօր հայտնի է «Ֆրանցիսկա» անվանումով
- Tiere in Ketten (1918)
- Mensch gegen Mensch (1919)
- Stern der Dämonen (1920)
- Nahar (1922)
- Männer in der Nacht (1925)
- Boetius von Orlamünde (1928, retitled Der Aristokrat in 1966), 1928 թվականի Ամստերդամի օլիմպիական խաղերի գրական մրցույթում պարգևատրվել է արծաթե մեդալով[21] և Ադալբերտ Շտիֆթերի մրցանակով[22]
- Georg Letham. Arzt und Mörder (1931)
- Der Geisterseher (1934)
- Der Gefängnisarzt (1934, վերատպվել է 1969)
- Der arme Verschwender (1936, վերատպվել է 1965)
- Der Verführer (1937).
- Der Augenzeuge (հրատարակվել է հետմահու 1963 թ.); հրատարակվել է որպես Ich, der Augenzeuge՝ Ալեն Ռոբբծ-Գրիյեի Le Voyeur-ի հեղինակային իրավունքի վերաբերյալ վարույթի պատճառով, որը լույս է տեսել նույն վերնագրով[23]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118630458 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 S. Saur, Pamela. "Ernst Weiss". The Literary Encyclopedia. 23 September 2006. Accessed 22 June 2008.
- ↑ 8,0 8,1 8,2 Ernst Weiß – Kurzer Lebensabriß, «Ernst Weiß Kurzer Lebensabriß» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2008-03-21-ին. Վերցված է 2008-06-22-ին.
- ↑ 9,0 9,1 M.A.Orthofer: Ernst Weiß: A Preliminary Survey, Complete Review, Volume II, Issue 4, November, 2001,
- ↑ 10,0 10,1 Encyklopedie dějin města Brna, (cs)
- ↑ 11,0 11,1 Altman, Elias (September 20, 2010). «Reverse Psychology: On Ernst Weiss». The Nation.
- ↑ Dominique Fliegler: Doslov k Jarmile, Praha 1998, 80-901626-6-5 (cs)
- ↑ Koepf, Gerhard; Soyka, Michael (2007). «Hitler's missing psychiatric file». European Archives of Psychiatry and Clinical Neuroscience. 257 (4): 245. doi:10.1007/s00406-006-0648-4. PMID 17464549. S2CID 11501955.
- ↑ Ächtler, Norman (2007). «Hitler's hysteria: War neurosis and mass psychology in Ernst Weiss's Der Augenzeuge». The German Quarterly. 80 (3): 325–49. doi:10.1111/j.1756-1183.2007.tb00078.x.
- ↑ S. Saur, Pamela. "Ernst Weiss". The Literary Encyclopedia. 23 September 2006. Accessed 22 June 2008.
- ↑ Lester, David (January 2005). Suicide and the Holocaust. Nova Publishers. էջ 2. ISBN 978-1-59454-427-9.
- ↑ «Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 17 April 2020-ին. Վերցված է 24 July 2018-ին.
- ↑ Lewis, David (2004). The Man who Invented Hitler. Headline Book Publishing.
- ↑ S. Saur, Pamela. "Ernst Weiss". The Literary Encyclopedia. 23 September 2006. Accessed 22 June 2008.
- ↑ M.A.Orthofer: Ernst Weiß: A Preliminary Survey, Complete Review, Volume II, Issue 4, November, 2001, [1]
- ↑ «Ernst Weiss». Olympedia. Վերցված է 25 July 2020-ին.
- ↑ M.A.Orthofer: Ernst Weiß: A Preliminary Survey, Complete Review, Volume II, Issue 4, November, 2001,
- ↑ M.A.Orthofer: Ernst Weiß: A Preliminary Survey, Complete Review, Volume II, Issue 4, November, 2001,
Արտաքին հղումներ
խմբագրել- Ernst Weißի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Էռնստ Վայս at LibriVox (public domain audiobooks)
- Profile in AEIOU Oesterreich Lexikon Արխիվացված 2007-11-27 Wayback Machine (de)
- Short biography (de)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Վայս» հոդվածին։ |