Թամար Դեմուրյան
Թամար Ստեփանի Դեմուրյան (նոյեմբերի 26, 1912, Մոզդոկ, Mozdoksky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 2000, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ասմունքող։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)։
Թամար Դեմուրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1912 |
Ծննդավայր | Մոզդոկ, Mozdoksky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 14, 2000 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1937) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլհարմոնիա և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Ընտրանի | Մսյո Ժակը և ուրիշները և Լալվարի որսկանը |
Ծնողներ | հայր՝ Ստեփան Դեմուրյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կոմպոզիտոր, երգիչ Ստեփան Դեմուրյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելԹամար Դեմուրյանը ծնվել է Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1937 թվականին՝ Մոսկվայի հայկական թատերական ստուդիան։ 1937-1944 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 1944 թվականից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող, հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթում[1][2]։
Դերեր
խմբագրելԼավագույն կատարումներով աչքի է ընկել հատկապես ասմունքի բնագավառում։ Հեղինակել է մի շարք կոմպոզիցիաներ։
Ներկայացումներ
խմբագրել- Սանդուխտ՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պարտիզանուհի՝ Գեղամ Սարյանի «Անտառի խորքում»
- Ֆիամեր՝ Կ.Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք»
Ֆիլմեր
խմբագրել- Թագուհի՝ «Մսյո Ժակը և ուրիշները»
- Կարոյի մայրը՝ «Լալվարի որսկանը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Թամար Դեմուրյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Դեմուրյան» հոդվածին։ |