Թափառախումբը գնում է երկինք

Թափառախումբը գնում է երկինք (ռուս.՝ Табор уходит в небо), խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար։ Նկարահանվել է 1975 թվականին, ռեժիսոր Էմիլ Լոտյանուի կողմից, Մաքսիմ Գորկու «Մակար Չուդրա» պատմվածքի հիման վրա։ 1976 թվականին ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարն էր, այն դիտել են 64,9 միլիոն հանդիսատեսներ[3][4]։

Թափառախումբը գնում է երկինք
ռուս.՝ Табор уходит в небо
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և երաժշտական ֆիլմ[1]
Թվականապրիլի 5, 1976[2], հոկտեմբերի 20, 1976, հունվարի 20, 1977, հունվարի 27, 1977[2], ապրիլի 25, 1977[2], ապրիլի 29, 1977[2], հունիսի 15, 1977[2], հոկտեմբերի 31, 1977[2], նոյեմբերի 18, 1977[2], նոյեմբերի 21, 1977[2], ապրիլի 7, 1979[2], հոկտեմբերի 23, 1981[2] և հոկտեմբերի 17, 1992[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷմիլ Լոտյանու[1]
Սցենարի հեղինակՄաքսիմ Գորկի
ԴերակատարներՍվետլանա Տոմա, Գրիգորե Գրիգորիու, Բորիսլավ Բրոնդուկով, Վասիլի Սիմչիչ և Նելլի Վոլշանինովա
ՕպերատորՍերգեյ Վրոնսկի
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն101 րոպե

Սյուժեն

խմբագրել

Ֆիլմի գործողություններն ընթանում են XX դարի սկզբին՝ Անդրկարպատներում, Տիսա գետի հովտում։ Այն պատմում է երիտասարդ ու հպարտ ձիագող Լոյկո Զոբարի և գեղեցկուհի գնչուհի Ռադայի սիրո մասին։ Չնայած, որ նրանք սիրում են միմյանց, սակայն կարծում են, որ ընտանեկան կյանքը դա մի շղթա է, որով կաշկանդվում է իրենց ազատությունն ու անկախությունը։ Լոյկոն հանդիպել էր Ռադային, երբ վիրավոր էր, իսկ Ռադան գտել ու բուժել էր իրեն։ Հետո նրանք կրկին հանդիպեցին, երբ Լոյկոն գնչու Բուչայի հետ գնաց գնչուների թափառախումբ, որտեղ ապրում էր Ռադան։

Տեղացի կալվածատեր, ազնվական Անտոլ Սիլադին նույնպես սիրահարվել էր Ռադային, երբ պատահաբար փողոցում հանդիպել էր նրան։ Սակայն Ռադան բոլորի ներկայությամբ մերժել էր նրան, որի պատճառով ազնվականը նախատինքով անիծել էր գնչուհուն։

Ձիագող Լոյկոն հանդուգն էր ու հաջողակ իր արհեստում։ Նա հաջողությամբ կատարում է Ռադայի ցանկությունը և գողանում է սպիտակ հովատակը։ Սակայն դրանով նա իր վրա է ուղղում իշխանությունների ցասումը։ Լոյկոյի հայրը իր մոտ եկած ժանդարմներին մատնում է որդու տեղը։ Իշխանությունները Լոյկոյին դատապարտում են մահվան, սակայն նա կարողանում է փախչել՝ կորցնելով օգնության եկած ընկերոջը։ Նա հասնում է Ռադայի հեռացող թափառախմբին և Ռադային նվիրում սպիտակ հովատակը։ Ռադան գետի ափին գիշերում է Լոյկոյի հետ։

Ֆիլմի վերջում Լոյկոն, չնայած ծեր գնչուհու մռայլ գուշակությանը, ընկերոջ հետ գալիս է Ռադայի թափառախումբ՝ խնդրելու նրա ձեռքը։ Մինչ այդ Ռադան պայման էր դրել Լոյկոյի առջև, որ նա ողջ թափառախմբի ներկայությամբ պետք է ծնկի գա իր առջև, որը սակայն Լոյկոյի համար ստորացուցիչ էր և նա ընդդիմանալով Ռադայի պահանջին, դաշույնով հարվածում է Ռադային ու սպանում։ Ռադայի հայրը՝ Դանիլոն, տեսնելով այդ ամենը, դանակով հարվածում է Լոյկոյին և սպանում նաև նրան։

Դերասանական կազմ

խմբագրել
Դերակատար Կերպար
Սվետլանա Տոմա Ռադա
Գրիգորե Գրիգորիու Լոյկո Զոբար
Բարասբի Մուլաև Մակար Չուդրա
Իոն Սանդրի Շկուրյա Անտոլ Սիլադի
Վսևոլոդ Գավրիլով Դանիլո
Բորիսլավ Բրոնդուկով Բուչա
Միխայիլ Շիշկով Նուր
Վասիլի Սիմչիչ Բալինտ
Լյալյա Չոռնայա ծեր գնչուհի

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Էմիլ Լոտյանու սցենարիստ
Էմիլ Լոտյանու ռեժիսոր
Սերգեյ Վրոնսկի օպերատոր
Եվգենի Դոգա կոմպոզիտոր

Պարգևներ ու մրցանակներ

խմբագրել
  • 1976 թվականին արժանացել է Սան-Սեբաստիանի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խեցի»։
  • 1977 թվականին ստացել է Բելգրադի «Fest-77» միջազգային կինոփառատոնի դիպլոմը՝ լավագույն ռեժիսուրայի համար։
  • 1977 թվականին ստացել է Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմը, որպես լավագույն ֆիլմ։
  • 1978 թվականին Փարիզում ստացել է ֆիլմերի տեխնիկական մրցույթի պատվավոր դիպլոմը՝ UNIATEC կոնգրեսի շրջանակներում։
  • 1976 թվականին «Советский экран» ամսագրի հարցումներով Սվետլանա Տոման ճանաչվել է լավագույն դերասանուհի։

Երաժշտական համարներ

խմբագրել

Ֆիլմում հնչում են դեռևս 1930-ական թվականներից հայտնի «Маляркица», «Дывес и рат», «Яблоко», «Нанэ цоха» և այլ երգեր, որոնք կատարում են Մոսկվայի «Ռոմեն» երաժշտական դրամատիկական թատրոնի գնչու երգիչները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0073781/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.imdb.com/title/tt0073781/releaseinfo
  3. «Табор уходит в небо» (Russian). KinoPoisk. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Табор уходит в небо» (Russian). Vokrug TV. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)