Թերի Գար
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Թերրի Անն «Թերի» Գար (անգլ.՝ Terry Ann «Teri» Garr, դեկտեմբերի 11, 1944[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 29, 2024[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][2]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առաջադրվել է «Օսկար» և «BAFTA» մրցանակների «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում «Տուտսի» կատակերգությունում, որի գլխավոր դերում խաղացել է Դասթին Հոֆմանը։
Թերի Գար անգլ.՝ Teri Garr | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1944[1][2] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2024[3][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ), North Hollywood High School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա |
Երկեր | Young Frankenstein?, Close Encounters of the Third Kind? և Tootsie? |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Էդի Գար |
Teri Garr Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹերի Գարը ծնվել է 1944 թվականի Օհայո նահանգում՝ վոդևիլի արտիստ Էդի Գարի և պարուհի Ֆիլիս Լինդի ընտանիքում[4][5]։ 1962 թվականին Հյուսիսային Հոլիվուդում ավագ դպրոցն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ սովորել է Հորթրիջում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանում։ Մեկ տարի անց կայացել է նրա կինոառաջնաելույթը, և շուտով նա հանդիպել է խորեոգրաֆ և պրոդյուսեր Դևիդ Ուինթերսի հետ, որը մեծ դեր է խաղացել նրա կարիերայի ձևավորման գործում։ Ուինտերսը Գարիի համար դարձել է ընկեր, ուսուցիչ և դաստիարակ՝ հրավիրելով նրան իր մի շարք վաղ ֆիլմերում և բեմադրություններում խաղալու, որոնց թվում են «Երեկույթ մեծահասակների համար» և «Ողջույն Լաս Վեգասը» (երկուսն էլ՝ 1964)[6]։
Տասնամյակի հաջորդ տարիներին դերասանուհին էպիզոդիկ դերերով հայտնվել է մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում, օրինակ՝ 1968 թվականին «Աստղային ուղի։ Օրիգինալ սերիալ»-ում «Նպատակը՝ Երկիր» սերիալում (2-րդ եթերաշրջան, 26-րդ սերիա)։ Իսկ իր առաջին նշանավոր դերը խաղացել է 1974 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի «Զրույց» դրամայում։ Ապա հաջորդել են նոր դերերը «Երիտասարդ Ֆրանկենշտեյն», «Վոն տոն տոն՝ շուն, որը փրկեց Հոլիվուդը» (1976 թվական), «Երրորդ աստիճանի սերտ կապեր» (1977 թվական), «Ողջ սրտով» (1982 թվական), «Պարոն մայր» (1983 թվական), «Աշխատանքից հետո» (1986 թվական), «Բարձր նորաձևություն» (1994 թվական) և «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թվական) ֆիլմերում։
1982 թվականին Թերի Գարը «Օսկար» մրցանակի հավակնորդ է դարձել «Տուտսի» կատակերգությունում երկրորդ պլանի դերի համար (Դասթին Հոֆմանը գլխավոր դերում)։ Դերասանուհին հեռուստատեսային տարբեր նախագծերի հաճախակի հյուր էր, ներառյալ «Կատակերգության ժամը Սոնիի և Շերի հետ» շոուն, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» և «Բոբ Նյուհարթի շոուն», ինչպես նաև «ՄԵՇ», «Մաքքլաուդ», «Շտապ օգնություն» և «Ընկերներ» հեռուստասերիալները, որտեղ դերասանուհին խաղացել է Ֆիբի Բուֆեյի մոր դերը։
1993-1996 թվականներին Թերի Գարն ամուսնացել է դերասան Ջոն Օ'Նիլի հետ, որից ծնվել է դուստրը՝ Մոլլին, որը, ինչպես ծնողները, դարձել է դերասանուհի։
2002 թվականին Թերի Գարը հրապարակավ հաստատել է, որ երկար տարիներ պայքարում է ցրված սկլերոզի դեմ[7]։ 2006 թվականի դեկտեմբերին դերասանուհու մոտ գլխուղեղի անոթների անևրիզմի նոպա է եղել[8]։ Թերապիայի կուրսից հետո Գարիին հաջողվել է վերականգնել լեզվական կարողությունը և շարժողական հմտությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Teri Garr — Biography.com.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Teri Garr, Comic Actress in Offbeat Roles, Is Dead at 79 — The New York Times, 2024.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Teri Garr, star of ‘Young Frankenstein’ and ‘Tootsie,’ dead at 79 — CNN.
- ↑ Autobiography by Teri Garr (Flooring it Through Hollywood above).
- ↑ Garr, Teri Speedbumps: Flooring it Through Hollywood. — Hudson Street Press[en], 2005. — С. 68. — ISBN 1594630070
- ↑ «Teri Garr — My Life So Far» Արխիվացված 2007-09-27 Wayback Machine Ability Magazine
- ↑ «Teri Garr reveals she has multiple sclerosis». CNN. 2002 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Tan, Michelle (2007 թ․ հունվարի 2). «Teri Garr Recovering from Brain Aneurysm». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերի Գար» հոդվածին։ |