Թերսնուցում
Թերսնուցում (սովահարություն[1][2]) ընդհանուր տերմին է, որը միավորում է իր մեջ թերի սնվեու բոլոր հետևանքները։ Հաճախ օրգանիզմում սնուցող նյութերը չափից շատ են, կամ հակառակը՝ քիչ։ Օրգանիզմի համր մեծ նշանակություն ունեն կալորիաները, սպիտակուցները, ածխաջրերը, վիտամինները կամ հանքանյութերը։ Դրանց պակասը կամ ավելցուկը մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Ամենահաճախ հանդիպող հիվանդությունները լինում են հենց օգտակար նյութերի պակասի դեպքում։ Թերսնուցումը հատկապես վտանգավոր է հղիության շրջանում և մինչև երկու տարեկան հասակում, քանի որ կարող է մտավոր և ֆիզիկական խնդիրներ աեաջացնել։ Լրիվ թերսնուցման (սվամահության) ախտանիշներից են՝ կարճ հասակը, չափից նիհար մարմինը, ուռած ոտքեր ու որովայն, ցածր էներգիա։ Թերսնուցման դեպքում վարակվելու հավանականությունը ավելի մեծ է ցրտահարության ժամանակ։
Թերսնուցում | |
---|---|
Տեսակ | գիտական բնագավառ և failure mode? |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա, վերակենդանացում և Սնուցում |
ՀՄԴ-9 | 269 և 269.8 |
ՀՄԴ-10 | E46 |
Malnutrition Վիքիպահեստում |
Թերսնուցումը առավել հաճախ կապված է որակյալ սնունդի պակասի հետ։ Դրա հիմնական պատճառը սննդի բարձր գներն են և աղքատությունը։ Նորածին երեխաների մոտ թերսնուցմ և մի շարք վարակիչ հիվանդություններ են առաջանում կրծքով չկերակրելու պատճառով։ Տարբերում են թերսնուցման երկու տեսակ՝ Սպիտակուցային էներգիայի և դիետիկ անբավարարվածություններ։ Սպիտակուցային էներգիայի անբավարարությունը ունի երկու ձև՝ Մարազմ (սպիտակուցների և կալորիների պակաս) և Կվաշյորկոր (սպիտակուցների պակասը)։ Մարդու օրգանիզմում բացակայող հիմնական միկրոէլեմենտներից են երկաթը, յոդը և այլ վիտամինները։
Ըստ 2015 թվականի տվյալներին աշխարհում գրանցվել է 793 միլիոն (ընդհանուր բնակչության 13 տոկոսը) թերի սնուցվող մարդ։ 1990 թվականին թերի սնվողները կազմում էին բնակչության 23 տոկոսը։ Մարդկանց թիվը կրճատվել էր 216 միլիոնով։ 2012 թվականի տվյալներից պարզ դարձավ, որ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ ունի վիտամինների և հանքանյութերի անբավարարվածություն։ 2015 թվականին սպիտակուցային էներգիայի անբավարարության պատճառով մահացել է 323.000 մարդ, իսկ 1990 թվականին՝ 510.000 մարդ։ Յոդի և երկաթի անբավարարվածության հետևանքով գրանցվել է 83․000 մահվան դեպք։ 2010 թվականին գրանցվել է կանանց և երեխաների մոտ 1.5 մլն․ մահվան դեպք։ Ըստ որոշ տվյալների թիվը հասնում է 3 միլիոնի։ 2013 թվականին թերսնուցումը ամենից հաճախ հանդիպում էր զարգացող երկրներում։ Մահացածնորի մեծ մասը հղի կանայք էին, մինչև հինգ տարեկան երեխաներ և մեծահասակներ[3]։
Հատկանիշներ
խմբագրելԿա թերսնուցման երկու տեսակ։ Դրանք են՝ SAM–ը և MAM–ը։ SAM-ը հատուկ է սուր թերսնուցում ունեցող երեխաների մոտ, իսկ MAM-ը վերաբերում է չափավոր թերսնուցմանը[4]։
Թերսնուցում և գերսնուցում
խմբագրելՈչ Ճիշտ սննդակարգի պատճառով մարդիկ օգտագործում են կամ չափից քիչ կամ չափից շատ քանակությամբ սնունդ, ինչը հանգեցնում է առողջական խնդիրներին[5]։ Այդ խնդիրները այն տեսակ հիվանդություններն են, որոնք ներառում են թերսնուցում և գերսնուցում[6]։ Գերսնուցումը կարող է հանգեցնել գիրության, ավելորդ քաշի։ Որոշ զարգացող երկրներում գերսնուցում է սկսում առաջանալ, այն ինչ այնտեղ տարածված էր թերսնուցում[7]։
Սպիտակուցային էներգիայի անբավարարվածություն
խմբագրելԹերսնուցման հոմանիշ է համարվում սպիտակուցային էներգիայի անբավարարվածությունը (PEM)։ Սպիտակուցային էներգիայի անբավարարվածությունը նույնը չէ, ինչ կալորիաների պակասը, քանի որ կալորիաների պակասից լուրջ առողջական խնդիրներ չեն առաջանում։ «Հիպոալիմենտացիա» տերմինը նշանակում է սովահարություն կամ թերսնուցում[8]։
«Ծանր թերսնուցում» կամ «ծանր սովահարություն» տերմիններ հաճախ օգտագործվում է սպիտակուցային էներգիայի անբավարարվածությունը նկարագրելու համար[9]։ Սպիտակուցային էներգիայի անբավարարությունը ունի երկու ձև՝ Մարազմ և Կվաշյորկոր[5]։
Կվաշյորկոր
խմբագրելԿվաշյորկորը հիմնականում պայմանավորված է սպիտակուցների պակասով[5]։ Հիմնական ախտանշաններից են բորբոքումը, նիհարությունը, լյարդի լայնացումը ընդլայնումը, նաև հնարավոր է մաշկի և մազի դեպիգմենտացում[5]։ «Կվաշյորկոր» տերմինը նշանակում է «տեղահանված երեխա»։ Այն ծագել է Արևմտյան Աֆրիկայի, Գանայի լեզվից և նշանակում է «հիվանդությունը փոխանցվում է ավագ երեխաին, երբ ծնվում է հաջորդ երեխան»։ Դա տեղի է ունենում, քանի որ ավագ երեխան զրկվում է կրծքով սնվելուց[10]։
Հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «malnutrition» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ Facts for life (PDF) (4th ed.). New York: United Nations Children's Fund. 2010. էջեր 61 and 75. ISBN 978-92-806-4466-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ editors, Ronnie A. Rosenthal, Michael E. Zenilman, Mark R. Katlic, (2011). Principles and practice of geriatric surgery (2nd ed.). Berlin: Springer. էջ 78. ISBN 9781441969996.
{{cite book}}
:|last1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Sathish Subramanian; Sayeeda Huq; Tanya Yatsunenko; Rashidul Haque; Mustafa Mahfuz; Mohammed A. Alam (2014 թ․ հունիսի 19). «Persistent gut microbiota immaturity in malnourished Bangladeshi children». Nature. Nature Publishing Group. 510.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Nikolaos Katsilambros (2011). Clinical Nutrition in Practice. John Wiley & Sons. էջ 37. ISBN 978-1-4443-4777-7.
- ↑ «WHO, nutrition experts take action on malnutrition». World Health Organization. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Progress For Children: A Report Card On Nutrition» (PDF). UNICEF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «hypoalimentation» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ Duggan, Christopher; Watkins, John B.; Walker, W. Allan, eds. (2008). Nutrition in pediatrics: basic science, clinical application. Hamilton: BC Decker. էջեր 127–141. ISBN 978-1-55009-361-2.
- ↑ Stanton J (2001). «Listening to the Ga: Cicely Williams' Discovery of Kwashiorkor on the Gold Coast». Clio Medica: Studies in the History of Medicine and Health. 61: 149–171. PMID 11603151.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերսնուցում» հոդվածին։ |