Թիմեա Բաչինսկի
Թիմեա Բաչինսկի (գերմ.՝ Timea Bacsinszky, հունգ.՝ Bacsinszky Tímea, հունիսի 8, 1989[1], Լոզան, Շվեյցարիա[1]), հունգարական ծագումով շվեյցարացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Բաչինսկին արծաթե մեդալ է նվաճել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարում, WTA չորս մրցաշարերի հաղթող (որից 4-ը մենախաղում), ITF 26 մրցաշարերի հաղթող (որից 12-ը մենախաղում), Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկան մրցաշարերի կիսաեզրափակիչի եռակի մասնակից։
Թիմեա Բաչինսկի ֆր.՝ Timea Bacsinszky | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Բնակվելու վայր | Belmont-sur-Lausanne? |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա[1] |
Հասակ | 170 սանտիմետր սմ |
Քաշ | 62 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 2004 թվական հոկտեմբեր |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Դմիտրի Զավյալոֆֆ |
Պարգևավճար, USD | 4,749,520 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 422–246[1] |
Տիտղոսներ | 4 WTA, 12 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 9 (2016 մայիսի 16) |
Ներկայիս վարկանիշ | 18 (2016 հոկտեմբերի 31) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (2015) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2015) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2015) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (2008) |
Օլիմպիական խաղեր | Արծաթ 2016 Ռիո դե Ժանեյրո (զուգախաղ) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 171–106[1] |
Տիտղոսներ | 4 WTA, 14 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 36 (2011 հունվարի 31) |
Ներկայիս վարկանիշ | 211 ( 2016 հոկտեմբերի 31) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (2010, 2011) |
Ֆրանսիա | 2-րդ շրջան (2008, 2015) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (2010) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (2010) |
timea-b.com | |
Թարմացվել է՝ 2016 հոկտեմբերի 31 |
Ընդհանուր տեղեկություն
խմբագրելԹիմեա Բաչինսկին մեկն է էթնիկ հունգարացիներ Սուսաննա և Իգոր Բաչինսկիների չորս երեխաներից։ Եղբորը անվանում են Դանիել, իսկ քույրերին՝ Սոֆի և Մելինդա։ Շվեյցարուհու մայրը մասնագիտությամբ ատամնաբույժ Դեբրեցենից, իսկ հայրը՝ թենիսի մարզիչ ծնունդով տրանսիլվանյան Սատմարաից (սւզբնապես աշխատել է ռումինական ակումբներից մեկում), նրա ազդեցության տակ ամբողջ ընտանիքը հրապուրվել է թենիսով։ Թիմեան թենիս սկսել է խաղալ 3 տարեկան հասակում։
Խաղի ժամանակ շվեյցարուհին նախընտրում է գործել ետին գծում, նրա լավագույն հարվածը մատուցումն է, սիրելի ծածկույթը՝ կոշտ։
Մարզական կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելITF առաջին մրցաշարը Բաչինսկին հաղթել է 2003 թվականին։ 2004-2005 թվականների շրջանում Բաչինսկին Մեծ Սաղավարտի պատանեկան մրցաշարերում երեք անգամ հասնում է կիսաեզրափակիչ։ WTA մրցաշարերում նորմուտը կայացել է արդեն 2003 թվականին, Ցյուրիխի զուգախաղի մրցաշարում։ Մրցաշարերի մենախաղում նա առաջին անգամ խաղացել է 2004 թվականի Ստրասբուրգի մրցաշարում։ 2005 թվականի ապրիլին Թիմեան առաջին խաղերն է քաղացել Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում, Ֆեդերացիայի գավաթում։ 2006 ապրիլին նրան հաջողվել է հաղթանակ տանել Դինանի 75-հազարանոց մրցաշարում, որտեղ նա հաղթանակ էր տարել դեռ 2004 թվականին, երբ մրցանակային հիմնադրամը 50 000 էր։ 2006 թվականի մայիսին նա հաղթանակ է տարել Սեն Գոդենսի ITF 50-հազարանոց մրցաշարում, մրցաշարը սկսելով որակավորման փուլից։ Հոկտեմբերին Ցյուրիխի I մակարդակի մրցաշարում Բաչինսկին իրական բեկում է իրականացրել։ Մրցաշար անցնելով որակավորման մրցաշարում հաղթելով, նա կարողացել է պայքարից դուրս թողնել Թոփ 20-ի երկու թենիսիստուհիների՝ Անաստասիա Միսկինային և Ֆրանչեսկա Սկիավոնեին (իտալուհին հրաժարվել է պայքարից առաջին սեթում պարտությունից հետո)։ Քառորդ եզրափակիչում Թիմեան պարտվել է Մարիա Շարապովային, ով արդյունքում հաղթանակ է տարել մրցաշարում։
2007 թվականի ապրիլին Թիմեան հաղթական դուբլ է իրականացրել Կան-Սյուր-Մերի 100-հազարանոց ITF մրցաշարում, հաղթանակ տանելով մենախաղում և զուգախաղում։ Մայիսին, անցնելով Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլը, նա նորամուտել է Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում և հասել է երկրորդ շրջան։ Այդ արդյունքը շվեյցարուհուն թույլ է տվել մտնել վարկանիշային Թոփ 100։ Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում Բաչինսկին պարտվել է Վերա Դուշևինային։ Հաջորդ անգամ նա կորտ է դուրս եկել միայն երկու ամիս անց, ելույթ ունենալով ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ առաջին շրջանում պարտվել է մեկ այլ ռուսաստանցի Նադեժդա Պետրովային։
Դուրս մնալով առաջին հարյուրյակից, 2008 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Բաչինսկին ստիպված էր անցնել որակավորման փուլով, որը նա հաջողությամբ հաղթահարել է, արդյունքում մրցաշարում հասնելով մինչև երկրորդ շրջան։ Նույն թվականի փետրվարին որակավորման փուլի միջոցով նա մասնակցել է Անտվերպենի մրցաշարին, որտեղ կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ և մրցաշարի ընթացքում հաղթահարել այդ պահին աշխարհի 8-րդ ռակետ Դանիելա Հանտուխովայի արգելքը (մրցակցուհու հրաժարում 6-2, 4-6, 4-1 հաշվի ժամանակ, հօգուտ Բաչինսկիի)։ կիսաեզրափակիչում նա պարտվել է աշխարհի թիվ 1 ռակետ Ժյուստին Էնենին, կարողանալով հզոր մրցակցուհուն հաթել մեկ սեթում (6-2, 3-6, 3-6)։ հաջորդ անգամ մինչև կիսաեզրափակիչ Թիմեան հասել է մայիսին, Ստրասբուրգի գրունտային մրցաշարում։ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, ինչպես և մեկ տարի առաջ, նա հասել է երկրորդ շրջան։ նույն արդյունքին է նա հասել նաև Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նրա հետագա ճանապարհը ընդհատել է աշխարհի 5-րդ ռակետ Ելենա Դեմենտևան։ Օգոստոսին նա առաջին անգամ մասնակցություն է ունեցել Ամառային օլիմպիական խաղերին, որոնք անց էին կացվում Պեկինում։ Առաջին շրջանում նրա մրցակցուհին աշխարհի 8-րդ ռակետ Վենուս Ուիլյամսն էր և Բաչինսկին առավել փորձառու մրցակցուհուն պարտվել է երկու սեթում՝ 3-6, 2-6։ ԱՄՆ բաց առաջնությունում Թիմեան առաջին անգամ դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ չի կարողացել առավելության հասնել աշխարհի 7-րդ ռակետ Դինարա Սաֆինայի նկատմամբ, նրան զիջելով երեք սեթում՝ 6-3 5-7 2-6։ 2008 թվականի մրցաշրջանը նա առաջին անգամ եզրափակել է Թոփ 100-ում, զբաղեցնելով վարկանիշային 53-րդ հորիզոնականը։
2009-2013 թվականներ. Վնասվածքներ
խմբագրել2009 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Բաչինսկին դուրս է մնացել երկրորդ շրջանում, իսկ հունիսին նույն արդյունքն է ցույց տվել նաև Ուիմբլդոնի մրցաշարում։ Հուլիսին, սկսելով որակավորման փուլից, նա դուրս է եկել Բուդապեշտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մեկ շաբաթ անց նա մասնակցել է Պրահայի մրցաշարում, որտեղ նա նույնպես մեկնարկել էր որակավորման փուլից։ Այնուհետև Բաչինսկին մինչև կիսաեզրափակիչ է հասել նաև Ստամբուլի մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունում նա պարտվել է երկրորդ շրջանում։ Հոկտեմբերին, Լյուքսեմբուրգի մրցաշարում, Թիմեային հաջողվել է նվաճել WTA առաջին տիտղոսը։ Եզրափակիչում նա առավելության է հասել գերմանուհի Սաբինա Լիսիցկիի նկատմամբ՝ 6-2, 7-5։
2010 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Բաչինսկին դուրս է մնացել առաջին իսկ շրջանում։ Այդ փուլը հաղթահարել նրան հաջորդ անգամ հաջողվել է միայն մարտի վերջին, Մայամիի մրցաշարում, որտեղ նա կարողացել է դուրս գալ չորրորդ շրջան և երկրորդ շրջանում հաղթել աշխարհի 11-րդ ռակետ Նա Լիին՝ 6-4, 4-6, 7-6(3)։ Ապրիլին անցնելով գրունտային ծածակույթի վրա, նա դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Թիմեան պարտվել է երկրորդ շրջանում, իսկ Ուիմբլդոնում՝ արդեն առաջին շրջանում։ Հուլիսին, զուգախաղում հանդես գալով Տատյանա Գարբինի հետ զույգով, նա հաղթանակ է տարել հաջորդական երկու մրցաշարերում՝ Բուդապեշտում և Պրահայում։ Այնուհետև, Բադգաստայնի մրցաշարում, Թիմեան եզրափակիչ է դուրս եկել ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում, սակայն երկու անգամն էլ պարտություն է կրել (մենախաղում Յուլիա Գյորգեսին՝ 1-6, 4-6)։ ԱՄՆ բաց առաջնությունում նա պարտվել է մեկնարկային փուլում։ Հոկտեմբերին Բաչինսկին դուրս է եկել Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ինչպես նաև, Գարբինի հետ միասին տիտղոս են նվաճել Լյուքսեմբուրգի մրցաշարում։ 2010 թվականը նա եզրափակել է Թոփ 50-ից նախաշեմին, զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը։
2011 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Թիմեան կրկին պարտվել է առաջին շրջանում։ Մրցաշրջանը նա ստիպված էր ավարետ ժամկետից շուտ։ Մարտին նա ոտքի լուրջ վնասվածք է ստացել և համարյա մեկ տարի կորտ դուրս չի եկել։ Վերադարձը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի։ Ցածր վարկանիշի պատճառով Բաչինսկին մսանակցություն է ունեցել նաև ITF մրցաշարերում։ Հուլիսին նա հաղթանակ է տարել 15-հազարանոց մրցաշարում, իսկ աշնանը՝ 25-հազարանոց երկու մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հատուկ հրավեր է ստացել և մասնակցել է հիմնական ցանցի մրցաշարին, սակայն պարտվել է մեկնարկային փուլում։ 2013 թվականի մրցաշրջանի ընթացքում նա վնասավածքի պատճառով կրկին բաց է թողել բազմաթիվ մրցաշարեր։ Առաջին անգամ նա մասնակցել է փետրվարին, ITF մրցաշարում, իսկ երկրորդ անգամ մայիսին, Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման մրցաշարում։ Հուլիսին Թիմեան կարողացել է հաղթանակ տանել Ֆրանսիայում կայացած ITF 50-հազարանոց մրցաշարում։ Առողջության հետ կապված խնդիրները Բաչինսկիին թույլ չեն տվել լիաժեք ելույթ ունենալ մրցաշարերում և երեք մրցաշրջան անընդմեջ նա վարկանիշում տեղ է զբաղեցրել Թոփ 100-ի սահմաններից բավականին հեռու։
2014-2015 թվականներ. Վերադարձ և մուտք Թոփ 10
խմբագրել2014 թվականը Բաչինսկին սկսել է Ֆրանսիայում ITF 25-հազարանոց և Էստոնիայում 15-հազարանոց մրցաշարերում հաղթանակներով։ Ապրիլի վերջին որակավորման փուլի միջողով նա անցել է Օեյրեշի WTA մրցաշար, որտեղ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել խառորդ եզրափակիչ։ Այդ մրցաշարի առաջին շրջանում նա հաղթել է այդ պահին աշխարհի 19-ռակետ Սամանտա Ստոսուրին։ Հաղթելով որակավորման երեք փուլերը, նա անցել է Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանց, որտեղ երկրորդ շրջանում նրան կանգնեցրել է 15-րդ ռակետ Կարլա Սուարես Նավարոն։ Բաչինսկին անցել է նաև Ուիմբլդոնի մրցաշար, որտեղ նա կրկին պարտվել է երկրորդ շրջանում, այս անգամ Մարիա Շարապովային։ ԱՄՆ բաց առաջնության նույն փուլում նա պարտվել է Վենուս Ուիլյամսին։ Սեպտեմբերին նրան հաջողվել է կիսաեզրափակիչ դուրս գալ Գուանչժոուի մրցաշարում։ Այնուհետև նա հաջողությամբ ելույթ է ունեցել Ուհանի Premier շարքի մրցաշարում։ Բաչինսկին, հաղթահարելով որակավորումը և առաջին շրջանը, այնուհետև կարողացել է պայքարից դուրս թողնել երկու ուժել ռուսաստանցիներիֆ 14-րա ռակետ Եկատերինա Մակարովային և 4-րդ ռակեիտ Մարիա Շարապովային։ Այդպիսով դուրս գալով քառորդ եզրափակիչ, Թիմեան պարտվել է 7-րդ ռակետ Կարոլին Վոզնյացկիին։ Հոկտեմբերին, Կրիստինա Բարուայի հետ համատեղ, նա մասնակցել է Լյուքսեմբուրգի զուգախաղի մրցաշարին։ Բաչինսկին կարողացել է վնասվածքներից հետո վերականգնել մարզավիճակը և մրցաշարջանի արդյունքներով զբաղեցրել է վարկանիշային 48-րդ հորիզոնականը։
2015 թվականի մրցաշրջանի սկզբին Թիմեան հաջող ելույթներ է ունեցել Շենչժենի մրցաշարում, որտեղ նա դուրս է եկել եզրափակիչ։ Այդ մրցաշարի կիսաեզրափակիչում նա կարողացել է հաղթել աշխարհի 4-րդ ռակետ Պետրա Կվիտովային՝ 6-4, 6-4, իսկ եզրափակիչում զիջել է աշխարհի 3-րդ ռակետ Սիմոնա Հալեպին՝ 2-6, 2-6։ Ավստրալիայի բաց առաջնությունում նրան հաջողվել է առաջին շրջանում դուրս թողնել աշխարհի 15-րդ ռակետ Ելենա Յանկովիչին՝ 6-1, 6-4։ Հասնելով երրորդ շրջան, Բաչինսկին պարտվել է Գարբինե Մուգուրուսային։ Փետրվարին, առաջինից հետո ավելի քան հինգ տարի անց, նա կարիերայում երկրորդ մենախաղի տիտղոսն է նվաճել WTA մրցաշարում։ Դա տեղի է ունեցել Ակապուլկոյում, որտեղ եզրափակիչում նա հաղթել է ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6-3, 6-0։ Մեկ շաբաթ անց նույն մրցակցուհիները կրկին հանդիպել են Մոնտերեյի մրցաշարի եզրափակիչում և կրկին հաղթանակ տարել Բաչինսկին (4-6, 6-2, 6-4)։ Ձեռք բերելով լավ մարզավիճակ, Թիմեան մարտին դուրս է եկել Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ճանապարհին առավելության հասնելով 8-րդ դասակարգված Եկատերինա Մակարովայի նկատմամբ և պարտվելով միայն աշխարհի 1-ին ռակետ Սերենա Ուիյամսին։
2015 թվականի ապրիլին անցնելով գրունտային ծածակույթի վրա, Թիմեան քառորժդ եզրափակիչ է դուրս եկել Մարաքեշի մրցաշարում։ Մրցաշրջանի գլխավոր արդյունքը նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բաչինսկին կարիերայում առաջին անգամ կարողացել է հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է Լարա Արաուբարենային, Թերեզա Սմիտկովային, Մեդիսոն Կիսին (դասակարգման 16-րդ համար), Պետրա Կվիտովային (դասակարգման 4-րդ համար) և Էլիսոն վան Ույտվանկին։ Եզրափակիչ դուրս գալու պայքարում Բաչինսկին պարտվել է համաշխարհային դասակարգման առաջատար Սերենա Ուիլյամսին՝ 6-4, 3-6, 0-6։ Արդյունքը, որը ձեռք էր բերվել Փարիզում, Նրան թույլ է տվել համաշխարհային վարկանիշում զբաղեցնել 15-րդ հորիզոնականը։ Մրցաշարջանի Մեծ Սաղավարտի հաջորդ Ուիմբլդոնի մրցաշարում նա նույնպես լավ ելույթներ է ունեցել, անցնելով քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ճանապարհին Թիմեան հաղթել է Յուլիա Գյորգեսին, Սիլվիա Սոլեր Էսպինոսային, Սաբինա Լիսիցկիին (դասակարգման 18-րդ համար) և Մոնիկա Նիկուլեսկուին։ քառորդ եզրափակիչից այն կողմ նրան խանգարել է նույն մրցաշարի եզրափակիչի մասնակից Գարբինե Մուգուրուսան։
Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում հաջողություններից հետո Բաչինսկին անհավող է անցկացրել ԱՄՆ բաց առաջնության նախապատրաստումը, մրցաշարերում պարտվելով առաջին շրջանում։ Նույնպես մեկնարկային փուլում նա ապարտվել է նաև ԱՄՆ առաջնությունում։ Դրանից հետո դադար վերցնելով մինչև հոկտեմբեր, շվեյցարուհին կարողացել է եզրափակիչ դուրս գալ Պեկինի մրցաշարում, այդ թվում առավելության հասնելով Թոփ 20-ի մի շարք ուժեղ թենիսիստուհիների նկատմամբ՝ Կարլա Սուարես Նավարո, Սառա Էրանի և Անա Իվանովիչ։ Եզրափակիչում նա պարտվել է իսպանուհի Գարբինե Մուգուրուսային։ Այդ ելույթից հետո Բաչինսկին կարիերայում առաջին անգամ մուտք է գործել Թոփ 10, սակայն մինչ մրցաշարջանի վերջկ պահպանել դիրքը առաջին տասնյակում նրան չի հաջողվել և նա տարին ավարտել է 12-րդ հորիզոնականում։
2016 թվական. WTA 4-րդ տիտղոս, Օլիմպիական արծաթե մեդալ զուգախաղում
խմբագրելՄրցաշրջանի առաջին երկու մրցաշարերը Բաչինսկին ավարտել է առաջին շրջանում պարտությամբ, Անաստասիա Պավլյուչենկովային և Աննա Կարոլինա Շմիդլովային պարտվելով Brisbane International և Sydney International մրցաշարերում։ Հաջորդ մրցաշարը եղել է Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ նա առաջին շրջանում հաղթել է Կատերինա Սինիակովային, սակայն երկրորդ շրջանում պարտվել է Անիկա Բեկին։ Ֆեդերացիայի գավաթում Բաչինսկին պարտվել է Գերմանիայի հավաքականի դեմ երկու մենախաղերում, սակայն դա չի խանգարել Շվեյցարիային վերջնական հաղթանակ տանել։ Այնուհետև նա բաց է թողել Դուբայի մրցաշարը։ Դոհայի Qatar Open մրցաշարում Բաչինսկին հաղթել է Բեթանի Մատեկ Սանդսին և Յուլիա Պուտինցևային, սակայն պարտվել է Կարլա Սուարես Նավարոյին։ Բաչինսկին չի կարողացել պաշտպանել տիտղոսները Ակապուլկոյի և Մոնտերեյի մրցաշարերում, որոնք անց էին կացվում այդ մրցաշարերի հետ նույն ժամկետներում։
Մարտին Բաչինսկին հասել է Ինդիան Ուելսի մրցաշարի չորրորդ շրջան, հաղթելով Ցվետանա Պիրոնկովային և Էժենի Բուշարին, սակայն պարտվել է Դարյա Կասատկինային։ Այնուհետև նա անսպասելիորեն հասել է Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ, առավելության հասնելով Թոփ 5-ի երկու թենիսիստուհիներ Ագնեշկա Ռադվանսկաի և Սիմոնա Հալեպի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։
Գրունտային շրջանում Բաչինսկին նվաճել է մենախաղի կարիերայում իր չորրորդ WTA տիտղոսը, հաղթանակի հասնելով Ռաբաթի մրցաշարում, զիջելով ընդամենը մեկ սեթ։ Նա կրկին մուտք է գործել Թոփ 10, իսկ մայիսի 9-ին Հռոմի մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվելով Գարբինե Մուգուրուսային, նա կարիերայում հասել է առավելագույն վարկանիշին, հասնելով 9-րդ հորիզոնական։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հաղթել է Սիլվիա Սոլեր Էսպինոսային, Էժենի Բուշարին, Պոլին Պարմենտիերին և Վենուս Ուիլյամսին և երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել է Կիկի Բերտենսին[2]։
Անցնելով խատածածկի մրցաշարերին, Բաչինսկին խաղացել է Իսթբորնի մրցաշարում, սակայն երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է Կրիստինա Մլադենովիչին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա մեկնարկել է առաջին շրջանում Լուկսիկա Կումհումի նկատմամբ հաղթանակով և երկրորդ շրջանում նախորդ տարվա մրցաշարի չորրորդ շրջանի ռևանշ-մրցամարտում հանդիպել է Մոնիկա Նիկուլեսկուի հետ։ Որոշիչ սեթում 6 անընդմեջ գեյմերում հաղթանակից հետո Թիմեան դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։ Այնուհետև նա կիսաեզրափակիչ է հասել Գշտաադի Ladies Championship Gstaad մրցաշարում, որտեղ պարտվել է Կիկի Բերթենսին։
2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում Բաչինսկին առաջին շրջանում պարտվել է չինուհի Չժան Շուային։ Այնուամենայնիվ, զուգախաղի մրցաշարում, Մարտինա Հինգիսի հետ համագործակցությամբ, նա արժանացել է արծաթե մեդալի։ Նրանք հաղթանակներ են տարել ափստրալուհիներ Դարյա Գավրիլովա-Սամանտա Ստոսուր, ամերիկուհիներ Բեթանի Մատեկ Սանդս-Կոկո Վանդևենգե, Թայբեյից Չժան Հաոցին-Չժան Յունժան և չեխուհիներ Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգերի նկատմամբ։ Եզրափակիչում նրանք պարտվել են ռուսական Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգին։ Նրանք դարձել են շվեյցարուհի առաջին երկու թենիսիստուհիները, ովքեր երբևիցե մեդալ են նվաճել կանանց թենիսի օլիմպիական մրցաշարում։
Հետ-օլիմպիական շրջանում Բաչինսկին անհաջող ելույթներ է ունեցել, դուրս մնալով մրցաշարերի առաջին և երկրորդ շրջաններում, այդ թվում ԱՄՆ բաց առաջնությունում (երկրորդ շրջանում պարտվելով Վարվարա Լեպչենկոյին) և Պեկինի մրցաշարում (երկրորդ շրջանում պարտվելով Դարյա Գավրիլովային)։ Սակայն մրցաշրջանի առաջին կեսի հաջող ելույթների շնորհիվ նա որակավորվել է Չժուայի Elite Trophy մրցաշարին։
Հովանավորներ և մարզագույք
խմբագրելԹիմեա Բաչինսկին օգտագործում է Babolat ռակետ և Asics մարզահագուստ, նախկինում հանդես գալով Lacoste հագուստով և Nike խաղակոշիկներով։ Նա նաև հանդիսանում է ավտոմեքենաներ արտադրող ճապոնական Honda ընկերության դեսպանը[3]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելՎարկանիշը տարվա վերջին
խմբագրելԹվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
2015 | 12 | 143 |
2014 | 48 | 138 |
2013 | 285 | 531 |
2012 | 185 | 125 |
2011 | 242 | 347 |
2010 | 51 | 37 |
2009 | 54 | 107 |
2008 | 53 | 180 |
2007 | 123 | 171 |
2006 | 121 | 241 |
2005 | 392 | 393 |
2004 | 247 | 584 |
2003 | 455 |
Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄրցաշար | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | ՀՄ | Հ-Պ | Հ % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | Ո1 | ՉՄ | Ո3 | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | 0 / 5 | 4–5 | 44% | ||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | Ո1 | 2 շրջան | 1/2 | 1/4 | 0 / 7 | 14–7 | 67% | ||
Ուիմբլդոն | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | Ո2 | 2 շրջան | 1/4 | 3 շրջան | 0 / 7 | 9–7 | 56% | ||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 0 / 8 | 5–8 | 38% | |
Հ–Պ | 0–0 | 0–0 | 1–3 | 5–4 | 3–3 | 1–4 | 0–1 | 0–1 | 0–0 | 3–3 | 11–4 | 8–4 | 0 / 27 | 32–27 | 54% |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WTA կայքէջ
- ↑ «Bacsinszky: Behind The Mic». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
- ↑ B., Timea. «Timea Bacsinszky - Official Website». timea-b.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թիմեա Բաչինսկիի պաշտոնական կայք Արխիվացված 2021-03-01 Wayback Machine
- Թիմեա Բաչինսկին WTA կայքում
- Թիմեա Բաչինսկին ITF կայքում Արխիվացված 2017-03-10 Wayback Machine
- Թիմեա Բաչինսկին Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2016-08-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմեա Բաչինսկի» հոդվածին։ |