Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դուբայ (այլ կիրառումներ)

Դուբայը (արաբ․՝ دبيّ‎‎‎‎), Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքն է և Դուբայի Էմիրության ադմինիստրատիվ[1], ֆինանասական և առևտրի կենտրոնը[2] (այդ թվում նաև ամբողջ Միջին Արևելքի)[3]։ Գտնվում է Պարսից ծոցի ափին։ Դուբայի ծովային նավահանգիստը, շնորհիվ ցածր մաքսատուրքերի, տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում, որտեղ իրականացվում է ակտիվ ապրանքաշրջանառություն(այդ թվում՝ ոսկի)։

Քաղաք
Դուբայ
دبيّ‎‎
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ՀամայնքԴուբայի Էմիրություն
ԷմիրՄուհամմադ իբն Ռաշիդ ալ Մաթքում
Հիմնադրված է1833 թ.
Մակերես1114 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն2․106․177 մարդ (2013)
Խտություն408,18 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+9714
Պաշտոնական կայքdm.gov.ae(արաբ.)(անգլ.)
Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ)

1954—1971 թվականներին եղել է բրիտանական Trucial States պրոտեկտորատի վարչական կենտրոնը[2]։ Դուբայում անցկացվում են մի շարք միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ[4]։

Պատմություն

խմբագրել

Դուբայը աշխարհի հնագույն քաղաքներից է։ Քաղաքի մոտակայքում գտնվող կոյուղագծերից կարելի է ենթադրել, որ մոտավորապես 7000 տարեկան է։ Մոտ 5000 տարի առաջ ջրափնյա գիծը ետ քաշվելով` քաղաքը ժամանակակից տեսքը ստացավ, իսկ տարածքը ծածկվեց ավազով[5][6]. Նախքան իսլամի ի հայտ գալը, մարդիկ այս տարածաշրջանում երկրպագում էին Բաջաինին (կամ Բաջար)[7]։ Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, Ք.ա VI դարում եղել է պարսկական դինաստիայի` Աքեմենյանների ենթակայության տակ, իսկ Ք.ա III—VI դարերում` Սասանյանների։ VIII դարում Դուբայի իշխանը մասնակցում է խալիֆայության կուսակալի դեմ կազմակերպած ապստամբությանը, որի շնորհիվ էլ VIII—IX դարերում փաստացի անկախություն է ձեռքբերում։ IX դարի վերջին մի որոշ ժամանակով ընկնում են Աբբասյանների իշխանության տակ, իսկ XIII դարում` Հուլավուների։ Մինչև ХVIII դարի վերջ տարածքային կռիվներ էին մղում Պորտուգալիայի, Իրանի, Թուրքիայի, Օմանի, վահաբիստների դեմ[8]. Վենետիկյան մարգարտավաճառ Գասպերո Բալբին, 1580 թվականին այցելելով այդ շրջանները, նկարագրել է մարգարիտների բեռների, ինչպես նաև Դուբայի մասին (Dibei)[9]: XVIII դարում բնակչության հիմնական զբաղմունքը ծովեզրյա նավագնացությունն ու առևտուրն էին։ Հաճախ հակամարտության մեջ էին մտնում բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, որի հետևանքով էլ բրիտանացիները այդ շրջանը կոչեցին «Ծովահենների ափ»։ 1820 թվականին Արևելահնդկական ընկերությունը ռազմական ուժ գործադրեց ծովահենների վրա:Հարցը լուծվեց գեներալի համաձայնությամբ, ինչի արդյունքում Օմանը բաժանվեց 3 մասի։ 1835, 1839, 1853 և 1892 պայմանագրերի արդյունքում ստեղծվում է բրիտանական պրոտեկտորատը, իսկ 1853 թվականին այդ տարածքի մի մասը մտնում է Trucial Oman-ի մեջ[8]։

Առաջին հիշատակումը Դուբայի կազմավորման մասին վերաբերում է 1799 թվականին[2]։ XIX սկզբին Դուբայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1200 մարդ։ Դա մի փոքրիկ բնակավայր էր` շրջապատված պաշտպանական պարսպով, որի կենտրոնը Ալ-Ֆահիդ (Al Fahidi) ամրոցն էր[4]։ Մինչև 1833 թվականը եղել է Աբու-Դաբիի էմիրության կազմում,ավելի ուշ, մինչև 1971 թվականի անկախությունը, այն պատկանել է Trucial States-ին[2]։ 1833 թվականին Դուբայը մտնում է Ալ Մակտումի իշխանության տակ[10]։ XIX դարի ընթացքում երկու աղետները մեծ վնասներ են հասցնում բարեկարգ քաղաքին։ Առաջինը 1841 թվականին տարածված ծաղիկ հիվանդության համաճարակն էր, որի հետևանքով բնակչությունը ստիպված է լինում տեղափոխվել արևելք` Դեր Զոր, իսկ երկրորդը` 1894 թվականին բռնկված մեծ հրդեհն էր[11]։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը շարունակում էր գրավել վաճառականներին` տարբեր նահանգներից։ Դուբայի էմիրը, ցանկանալով գրավել արտասահմանյան առևտրականներին, իջեցնում է հարկերը, որի շնորհիվ էլ գրավում է այդ ժամանակների առտևտրական կենտրոնի` Շարջայի վաճառականներին[11][12]։

 
Դերիայի շրջանը` Դուբայ-Կրիկի ափին (1960-ական թվականներ)

Իրանի հարևանությամբ գտնվելու շնորհիվ` Դուբայը շուտով գրավեց արտասահմանյան առևտրականների ուշադրությունը, հատկապես Իրանից, որոնցից շատերը, ի վերջո, բնակություն հաստատեցին Դուբայում, իսկ XX դարի սկզբին, դարձավ Պարսից ծոցի կարևորագույն նավահանգիստներից մեկը[13]։ 1910 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր մոտ 10.000 մարդ, շուկան, որ գտնվում էր Դերիայի ափին, ուներ ավելի քան 350 խանութներ[4]։ Դուբայում ծաղկում էր մարգարտի արտադրությունը և արտահանումը, որը իրականցվում էր մինչև անգամ Մեծ ճգնաժամի (1930) ժամանակ----[5]։

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Գտնվում է Պարսից ծոցի ափին, մայրաքաղաք Աբու-Դաբիից հյուսիս-արևելք՝ Շարջա քաղաքի հարևանությամբ։ Աշխարհագրական կոորդինատներ` հյուսիսային լայնության 25°27' և արևելյան երկայնություն 55°33': Քաղաքի երկարությունը՝ 134 կմ, լայնությունը՝ 35 կմ։

Կլիման չորային է, չափազանց տաք։ Դուբայը համարվում է աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկը։ Միջին ջերմաստիճանը օգոստոսին (ամենատաք ամիս) +35,1 °C է, իսկ միջին առավելագույնը, որպես կանոն +40 °C է, օդի ջերմաստիճանը երբեմն կարող է լինել մինչև 50 °C: Ձմեռը զով է, մոտավորապես ջերմաստիճանը կազմում է այնքան, որքան ամռանը կենտրոնական Ռուսաստանում։ Հունվարի միջին ջերմաստիճանը +19 °C է (ամենացուրտ ամիսը)։ Տեղումները Դուբայում հազվադեպ են (տարեկան մոտ 80 մմ), հիմնականում ձմռան երկրորդ կեսին (փետրվար-մարտ), իսկ մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրեթե չկան։

Քաղաքի շրջաններ

խմբագրել
  • Բուր-Դուբայ՝ պատմական կենտրոն
  • Գարդենս՝ հանգստյան շրջան
  • Դաունթաուն՝ գործարարական շրջան
  • Դեիրա՝ առևտրի կենտրոն
  • Ջումերիա՝ բնակելի տարածք

Տնտեսություն

խմբագրել

Դուբայը Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային, ֆինանսական և տուրիստական կենտրոնն է։ Քաղաքը զարգացման տեմպով հաճախ համեմատվում է Շանհայի հետ։ Արտահանման ծավալներով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում` Հոնկոնգից և Սինգապուրից հետո։ Դուբայում բացակայում են հարկի որոշ տեսակներ, ինչպիսիք են` եկամտահարկը, անձնական եկամտահարկը, նույնիսկ հայրենադարձության հարկը։ Միացյալ Արաբական Էմիրությունները ունի նաև կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր ավելի քան քսան երկրների հետ ամբողջ աշխարհում։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքն ունի երկու ծովային նավահանգիստ, մի քանի ավտոկայան(ամենամեծը Բար-Դուբայն է) և երկու խոշոր միջազգային օդանավակայանները Դուբայը և Ալ Մաքթումը։ Ունի նաև զարգացած տրանսպորտային ցանց, 2009 թվականի սեպտեմբերի 9-ին բացվում է Դուբայի մետրոպոլիտենը։ Նույն թվականի ապրիլի 30-ին բացվում է Դուբայի մոնորելսը, իսկ 2014 թվականի նոյեմբերի 12-ին` Դուբայ տրամվայը` Դուբայ Մարինայում (քաղաքի շրջաններից)։

Օդային տրանսպորտ

խմբագրել

Դուբայի միջազգային օդանավակայանը (IATA: DXB) Emirates Airlines և FlyDubai ավիաընկերությունների բազան է, որը ծառայում է Դուբայի և այլ երկրի համար։ 2014 թվականին սպասարկել է 70.4 մլն ուղևորի, տեղափոխել 2.37 մլն տոննա բեռ և այդ ցուցանիշներով աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը[14]։ Emirates Airline համաշխարհային ավիաընկերություն է։ Աշխատում է միջազգային ստանդարտներով, 2014 թվականին սպասարկել է 70 երկրների 142 կետեր[15]։

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Բուրջ Խալիֆա. երկնաքեր Դուբայում, իր տեսքով նմանվում է պտկաքարի։ Ամենաբարձր շենքը, որը երբևէ գոյություն է ունեցել աշխարհում։ Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին, բարձրությունը 828 մետր է, ունի 165 հարկեր։ Ենթադրվում է, որ գործում է 50 վերելակ՝ 18 մ/վ արագությամբ։
  • Բուրջ ալ-Արաբ. հյուրանոց առագաստի տեսքով, աշխարհում ամենաշքեղը։
  • Դուբայի շատրվաններ. երգող շատրվան, գտնվում է Բուրջ Խալիֆա երկնաքերի մոտ։ Աշխարհի ամենաբարձր և մեծ շատրվանը, բարձրությունը կազմում է 150 մետր։
  • Դուբայ ակվարիում. ամենամեծ ակվարիումը աշխարհում, գտնվում է Միջին Արևելքի առևտրի և ժամանցի ամենախոշոր կենտրոնում՝ Դուբայում։
  • The World. իրական կղզեխումբ ԱՄԷ-ի ափամերձ շրջանում։
  • Emirates Towers. երկու արծաթամոխրագույն աշտարակներ, որոնցից մեկը համարվում է Միջին Արևելքի ամենաբարձր շենքը[16]։
  • Արմավենիների կղզիներ. արհեստական կղզեխումբ։ Կազմված է երեք կղզիներից, որոնցից յուրաքանչյուրը ունի արմավենու տեսք (Արմավենի Ջումեյրա, Արմավենի Ջեբել Ալի, Արմավենի Դեյրա)։

Պատկերասրահ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Դուբայի քույր քաղաքները[17][18]`:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Government and Politics of the Middle East and North Africa. D Long, B Reich. p.157
  2. 2,0 2,1 2,2 2,3 Словарь современных географических названий. — Под ред. акад. В. М. Котлякова. Екатеринбург: У-Фактория. 2006 [1]
  3. «The 2008 Global Cities Index». Foreign Policy. 2008 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 [2] Энциклопедия туризма Кирилла и Мефодия. 2008
  5. 5,0 5,1 «History and Traditions of the UAE» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  6. «The old ... turned new». Travel & Culture. 2001 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
  7. Ibrahim Al Abed, Peter Hellyer (2001). United Arab Emirates: A perspective. Trident Press. ISBN 978-1-900724-47-0. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 Объединённые арабские эмираты // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  9. «The Coming of Islam and the Islamic Period in the UAE. King, Geoffrey R.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  10. «Bani Yas». Sheikh Mohammed Official Website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  11. 11,0 11,1 «Modernity and tradition in Dubai architecture. Karim, Luiza». Alshindagah.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  12. Davidson, Christopher, The Emirates of Abu Dhabi and Dubai: Contrasting Roles in the International System. March 2007.
  13. "Dubayy" Արխիվացված 2013-09-03 Wayback Machine. Encyclopædia Britannica. 2008
  14. «2008 Annual Report». Dubai Airport. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 28-ին.
  15. «Our Destinations». Emirates.
  16. Описание Эмирата Дубаи
  17. «Dubai's sister cities». dubaicityguide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Twinning Cities Agreements». UAE Official Website. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 19,27 19,28 19,29 http://www.dubaicityguide.com/site/features/index.asp?id=3149
  20. http://www.dubaicityguide.com/m/features/?id=3149#.Y6SHahWZNj8
  21. https://frankfurt.de/service-und-rathaus/verwaltung/aemter-und-institutionen/hauptamt-und-stadtmarketing/referat-fuer-internationale-angelegenheiten/partnerstaedte/dubai
  22. http://www.dubaicityguide.com/m/features/?id=3149#.YBasBBYxkUE

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբայ» հոդվածին։