Թիրեսիաս (հին հունարեն՝ Τειρεσίας), հին հունական դիցաբանության մեջ Ապոլլոնի կույր մարգարեն` Թեբեից։ Հայտնի է իր մարգարեությունների և 7 տարով կնոջ փոխակերպված լինելու համար։ Նա Էվերես հովվի և հավերժահարս Քարիկլոյի որդին էր[2]։ Թիրեսիասը Թեբեում ապրել է յոթ սերունդ՝ սկսած Կադմուսի խորհրդատուն լինելուց։

Թիրեսիաս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
ՀայրEvereus?[1]
ՄայրChariclo?[1]
ԶավակներDaphne?, Historis? և Մանթո
 Tiresias Վիքիպահեստում
Թիրեսիասը փայտով հարվածում է երկու օձերի, որի համար Հերան նրան կին է դարձնում։ Յոհան Ուլրիխ Կրաուսի փորագրությունը, մոտ 1690 թվական, Die Verwandlungen des Ovidii (Ոդիսևսի կերպարանափոխությունը) աշխատությունից

Նկարագրություն

խմբագրել

Լուկ Բրիսոնն առանձնացրել է դիցաբանական Թիրեսիասին առնչվող տասնութ հղում[3], որոնք բաժանել է երեք խմբի մեջ. առաջին խումբը, երկու մասով, ներառում է Թիրեսիասի սեռափոխությունը և Հերայի ու Զևսի հետ հանդիպումը։ Երկրորդ խումբը ներառում է Աթենասի կողմից կուրացումը և երրորդը՝ Թիրեսիասի անհաջողությունները։

Որոշակի չէ Թիրեսիասի տեղեկատվություն ստանալու ձևը։ Հաճախ նա կարող էր տեսնել տեսիլքներ, լսել թռչունների երգերը կամ բացատրել տրված առարկաների այրումից գոյացած ծխի ձևը։

Մի անգամ Պելոպոնեսի Կիլեն լեռան վրա Թիրեսիասը հանդիպում է երկու մերձեցող օձերի և փայտով հարվածում նրանց։ Հերան զայրանում է և Թիրեսիասին պատժում՝ դարձնելով նրան կին։ Կնոջ կերպարանքով Թիրեսիասը դառնում է Հերայի քրմուհին, ամուսնանում է և ունենում երեխաներ, այդ թվում՝ Մանտոյին, որը նույնպես օժտված էր կանխագուշակման ձիրքով։ Այս հեքիաթի տարբերակների համաձայն՝ Թիրեսիասը եղել է ճանաչված մարմնավաճառուհի։ Յոթ տարի կնոջ կերպարանքով մնալուց հետո, Թիրեսիասը կրկին հանդիպում է մերձեցող օձերի։ Առասպելի համաձայն՝ այս անգամ նա կամ թողնում է, որ օձերը մերձենան, կամ ըստ Հիգինուսի՝ տրորում է դրանց[4]։ Արդյունքում, Թիրեսիասի կախարդանքը վերանում է և նրան է վերադառնում իր տղամարդկությունը։ Այս պատմությունը գրված է նաև Հեսիոդոսի կորսված տողերում[5]։

Հելլենական և հռոմեական ժամանակներում Թիրեսիասի սեռափոխության պատմությունն ավելի է ընդարձակվել[6]։ Թիրեսիասը վերածվել է բարդ կերպարի, դարձել է միջնորդ աստվածների և մարդկանց, կուրության և տեսողության, ներկայի և ապագայի, աշխարհի և անդրաշխարհի միջև[7]

Ըստ դիցաբանական տեղեկատու «Բիբլիոտեկի» (Bibliotheke)[8]՝ Թիրեսիասի կուրության մասին տարբեր պատմություններ կան, որոնցից ամենատարածվածը այն է, որ նրան կուրացրել են աստվածները՝ վերջիններիս գաղտնիքները բացահայտելու համար։ Մեկ այլ պատմություն է պատմում պոետ Ֆերեսիդեսը, որն իր շարունակությունն է գտնում Կալիմաքոսի «Պալլասի լոգանքը» պոեմում։ Այս պատմության համաձայն՝ Թիրեսիասը Աթենասին մերկ է տեսել, որից հետո Աթենասը նրան կուրացրել է։ Քարիկլոն՝ Թիրեսիասի մայրը, խնդրել է Աթենասին վերադարձնել իր երեխայի կուրությունը, բայց աստվածուհին չի կարողացել. սրա փոխարեն նա մաքրել է Թիրեսիասի ականջները[8]՝ օժտելով նրան թռչունների երգը հասկանալու և կանխագուշակման ընդունակությամբ։ Մեկ այլ պատմության մեջ, Թիրեսիասը ներքաշվում է Զևսի և Հերայի միջև ընթացող կռվի մեջ, որտեղ նրանք վիճում էին, թե ում հետ սեռական ակտն է ավելի հաճելի, տղամարդու հետ՝ ինչպես Հերան էր պնդում, թե՝ կնոջ՝ ինչպես Զևսն էր պնդում։ Թիրեսիասը սեռական հարաբերություն էր ունեցել և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ։ Թիրեսիասը պատասխանում է, որ՝ «Տաս մասերից տղամարդը վայելում է միայն մեկը»[8]։ Իր անհարգալից վերաբերմունքի համար Հերան Թիրեսիասին միանգամից կուրացնում է[9]։ Զևսը չի կարողանում վերադարձնել Թիրեսիասի տեսողությունը, բայց որպես նվեր նրան է պարգևում կանխագուշակելու կարողությունը և յոթ անգամ ավելի երկար կյանքի տևողություն։

Ասում են, որ Թիրեսիասը հասկանում էր թռչունների լեզուն և կարող էր ապագան տեսնել կրակի կամ ծխի մեջ։ Բայց ամենից շատ ապագան կանխագուշակելիս նա հիմնվում էր մեռածների հետ զրույցների վրա[10]։

 
Թիրեսիասը հայտնվում է Ոդիսևսի մոտ, Յոհան Հայնրիխ Ֆյուսլի, մոտ 1780-85.

Թիրեսիաս և Թեբե

խմբագրել

Թիրեսիասը տարբեր հունական ողբերգությունների կերպարներից է և հայտնվում է Թեբեին առնչվող առասպելական պատմության մեջ։ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներում» Թիրեսիասը հայտնվում է Թեբեի հիմնադրի և առաջին թագավորի՝ Կադմուսի հետ, այդ ժամանակվա թագավոր Պենթեուսին զգուշացնելու, որ չքննադատի Դիոնիսոսին։

Թիրեսիասը մահանում է Թիլֆուսա նեխած աղբյուրից ջուր խմելուց հետո, որտեղ նա խոցվում է Ապոլլոնի արձակած նետից։

Նրա ստվերն իջնում է Ասֆոդել մարգագետին, որը Հադեսի տարտարոսի առաջին մակարդակն է։ Մահից հետո, անդրաշխարհում նրան այցելում է Ոդիսևսը, որին Թիեսիասը խորհուրդ է տալիս, թե ինչպես շարունակել ոդիսականը. ինչպես անցնել Սկիլլան և Քարիբդիսը։ Նա նույնիսկ Ոդիսևսին խուրհուրդ է տալիս Թրինակիայում չուտել Հելիոսի կովերը, որին Ոդիսևսը չի հետևում։

Գրականության մեջ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Любкер Ф. Tiresias (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1395.
  2. Բիբլիոտեկ, III.6.7, Հիգինուս, Առակներ 75.
  3. Luc Brisson, 1976. Le mythe de Tirésias: essai d'analyse structurale (Leiden: Brill).
  4. Hygini Fabulae, LXXV
  5. Ըստ Բիբլիոտեկ III.6.7-ի և Ֆլեգոնի Mirabilia 4-ի։
  6. Eustathius, Commentary on Homer's Odyssey 10.494.
  7. Լավ բացատրված է կառուցվածքային մոտեցմամբ, այդ շրջանում կենդանիների մոտ տարբեր սեռականությունների գոյության պատկերացումների հետ շատ համեմատականներով («Անտիկ շրջան», Բրիսոն, 1976)
  8. 8,0 8,1 8,2 Բիբլիոտեկ III.6.7.
  9. Հիգինուս, Առակներ 75;
  10. William Godwin (1876). «Lives of the Necromancers». էջեր 46–47.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիրեսիաս» հոդվածին։