Թլպատում
Ուշադրություն։ Այս հոդվածը պարունակում է աղբյուրների կամ արտաքին հղումների ցանկ, բայց իր աղբյուրները մնում են անհասկանալի, քանի որ բացակայում են ծանոթագրությունները։ Խնդրում ենք բարելավել այս հոդվածը նրան ավելացնելով ավելի ճշգրիտ վկայություններ։ |
Թլփատում (լատիներեն՝ circumcisio - ցիրկումցիզիո), դա վիրահատական միջամտություն է, որի դեպքում առնանդամի ծայրային թլիպը հեռացվում է։ Թլփատություն. տղամարդկության նշա՞ն
ԱՇԽԱՐՀԻ շատ վայրերում առողջական նկատառումներով տղա–երեխաներին փոքր հասակում թլփատում են։ Բայց կան նաև վայրեր, որտեղ արական սեռի ներկայացուցիչներին երբեք չեն թլփատում։ Իսկ հրեաների և մուսուլմանների համար թլփատությունը ոչ միայն առողջական, այլև կրոնական նշանակություն ունի։
Որոշ ժողովուրդների մեջ տղային թլփատում են, երբ նա չափահաս է դառնում։ Սովորաբար նրան այդ նպատակով ուղարկում են հատուկ դպրոց, որտեղ մի քանի շաբաթով առանձնացնում են հասարակությունից, մինչև որ նա ապաքինվի։ Այդ ընթացքում տղան հատուկ արարողությունների է մասնակցում, և նրան սովորեցնում են տղամարդ լինել։ Արդյո՞ք այսպիսի թլփատությունն անհրաժեշտ է փաստելու համար, որ տղան արդեն չափահաս է։ Եկեք տեսնենք, թե համաձայն Սուրբ Գրությունների, ինչ տեսակետ ունի Աստված այս հարցի վերաբերյալ (Առակաց 3։5, 6)։ Թլփատելու, այսինքն՝ առնանդամի ծայրամաշկը (թլիփը) հեռացնելու սովորություն ունեցել են հին ժամանակներում ապրած որոշ ժողովուրդներ, ինչպես օրինակ՝ եգիպտացիները։ Սակայն նույնը չի կարելի ասել Աբրահամի ազգատոհմի մասին։ Իրողությունն այն է, որ նա իր կյանքի մեծ մասը անթլփատ էր։ Բայցևայնպես, դա չխանգարեց նրան լինելու խիզախ տղամարդ։ Օրինակ՝ մի անգամ նա մարդկանց մի սակավաթիվ խմբով հետապնդեց և պարտության մատնեց չորս թագավորների միացյալ բանակի, որը գերեվարել էր իր եղբորորդի Ղովտին (Ծննդոց 14։8–16)։ Այս դեպքից մոտ 14 տարի անց Աստված պատվիրեց Աբրահամին թլփատվել, ինչպես նաև թլփատել իր տան բոլոր արու անդամներին։ Ինչո՞ւ նա այդպիսի պատվեր տվեց։
Ծագումնաբանությունը
խմբագրելՈրոշ երկրներում թլփատում են բոլոր նորածին տղաներին ելնելով կրոնական սովորույթից և արտաքին սեռական օրգանների հիգիենայի պահպանման նպատակով։ Հայտնի է, որ դեռ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում թլփատումը կիրառել են փարավոններն ու քրմերը։ Հին Կտակարանը վկայում է, որ թլփատման ավանդույթը եգիպտացիներից փոխ առած հին հրեաները հպարտանում էին այդ տարբերանշանով և մինչև հիմա նրանց ու մուսուլմանների համար թլփատումն ունի նույն իմաստը, ինչ քրիստոնյաների համար` մկրտությունը։
Թլպատությունն այլ կերպ անվանում են անվանակոչություն։ Հին Կտակարանի (Հին Ուխտ) օրենքի համաձայն ութ օրական Քրիստոսին թլպատեցին և անվանեցին Հիսուս` այսինքն Փրկիչ։ Իսկ Քրիստոսի ծննդի ութերորդ օրը լինում է հունվարի 13-ը, որն անշարժ տոն է։ Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլպատության, սրտի թլպատության` «²⁹ Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց (Նոր Կտակարան, Հռոմեացիներ 2:29)։
Ցուցումները
խմբագրելԹլփատման ցուցում են հանդիսանում ծայրային թլիպի քրոնիկ բորբոքումները, ֆիմոզը և պարաֆիմոզը։ Չթլփատված տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում առնանդամի ուռուցքը, բայց դա բացատրվում է անձնական հիգիենայի թերացումներով և ծագող քրոնիկ ինֆեկցիաներով։
Աղբյուրներ
խմբագրել- Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
- Campbell-Walsh Urology, 10th Edition (By Alan J. Wein, MD, PhD, Louis R. Kavoussi, MD, Andrew C. Novick, MD, Alan W. Partin, MD, PhD and Craig A. Peters, MD, FACS, FAAP)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 191)։ |