Թհիթ Նյաթ Հան
Թհիթ Նյաթ Հան[3]|Thích Nhất Hạnh|釋一行, արտասանվում է։ tʰǐk ɲə̌t hâːˀɲ, ( )), հայտնի է նաև որպես Թիթ Նաթ Հան[4], աշխարհիկ անունը՝ Նգուեն Սյուան Բաո (վիետ․՝ Nguyễn Xuân Bảo; հոկտեմբերի 11, 1926[1], Հյուե, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին - հունվարի 22, 2022[2], từ hiếu pogoda, Հյուե, Վիետնամ[2]), բուդդայական Թհեն կամ վիետնամական Զեն[Ն 1] վանական, Ֆրանսիայում գտնվող «Սալորների գյուղ» (վիետ․՝ Làng Mai, ֆր.՝ Village des pruniers) բուդդայական մենաստանի մեդիտացիոն կենտրոնի ռեկտոր, հեղինակել է մի շարք գրքեր Զեն բուդդիզմի և ընդհանուր բուդդայական բնույթի մեդիտացիոն պրակտիկաների մասին։
Թհիթ Նյաթ Հան վիետ․՝ Thích Nhất Hạnh | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1926[1] |
Ծննդավայր | Հյուե, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին |
Մահացել է | հունվարի 22, 2022[2] (95 տարեկան) |
Մահվան վայր | từ hiếu pogoda, Հյուե, Վիետնամ[2] |
Քաղաքացիություն | Վիետնամ և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | վիետնամերեն |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
Մասնագիտություն | բհիկու, բանաստեղծ, հակապատերազմային ակտիվիստ, գրող, վանական, հոգևոր ուսուցիչ և կրոնագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | plumvillage.org/fr/au-sujet/thich-nhat-hanh/ plumvillage.org/about/thich-nhat-hanh/ |
Thich Nhat Hanh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹհիթ Նյաթ Հանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 11-ին կենտրոնական Վիետնամում։ Տասնվեց տարեկանում Թհեն դպրոցի բուդդայական վանքում մոնթ է դարձել։ Այնուհետև նա ստացել է վանականի (բհիկխու) լրիվ ձեռնադրություն և վանական «Phùng Xuân» անունը։
1960-ականների սկզբին Թհիթ Նյաթ Հանը Սայգոնում հիմնել է սոցիալական աջակցության երիտասարդական դպրոցը (SYSS)։ Այս կազմակերպությունը զբաղվում էր պատերազմի ժամանակ ավերված գյուղերի վերականգնմամբ, դպրոցների ու հիվանդանոցների կառուցմամբ, օգնում էր անօթևաններին։ Հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Փրինսթոնի համալսարանում, որից հետո որոշ ժամանակ դասախոսել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։
1967 թվականի հունվարին Մարտին Լյութեր Քինգը Թհիթ Նյաթ Հանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն նա այն չի ստացել։
Կյանքի վերջին ռարիները նա ապրել է Ֆրանսիայի հարավում գտնվող փոքրիկ բուդդայական կոմունայում, որտեղ դասավանդել է, գրքեր գրել և զբաղվել այգեգործությամբ։ Ժամանակ առ ժամանակ նա այցելել է այլ երկրներ։ Վիետնամի կառավարությունը թույլ է տվել նրան երկիր այցելել 2005 և 2007 թվականներին։
Թհիթ Նյաթ Հանը հրատարակել է ավելի քան հարյուր գիրք, այդ թվում՝ քառասունից ավելի անգլերեն։
Ըստ Watkins' Mind Body Spirit ամսագրի, 2012 թվականին գտնվել է մեր ժամանակների 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցուցակի երրորդ հորիզոնականում և 2013 թվականի նույն ցուցակի երկրորդ հորիզոնականում[5]։
Մահացել է 2022 թվականի հունվարի 22-ին[6]
Նշումներ
խմբագրել- ↑ Վիետնամական թհեն դպրոցը, որին պատկանում է Թհիթ Նյաթ Հանը, ինչպես զենը, ծագում են չինական Չան բուդդիզմից։ Ճապոներեն անգլերեն աղբյուրներում թհենը անվանվում է Զեն։ Քանի որ Թիչ Նհաթ Հանն ակտիվ է հիմնականում Արևմուտքում, նրա ավանդույթի այս սահմանումը օգտագործվում է հեղինակավոր աղբյուրներում և պահպանվում է հոդվածում։ Այնուամենայնիվ, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ Թիչ Նհաթ Հանը ճապոնական բուդդայական դպրոցի հետևորդն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oliver J. D. Thich Nhat Hanh, Vietnamese Zen Master, Dies at 95(անգլերեն) — New York City: 2022.
- ↑ Философия буддизма: энциклопедия / отв. ред. М. Т. Степанянц; ИФ РАН. — М.: Вост. лит., 2011. — 1045 с. — ISBN 978-5-02-036492-9., էջ 50
- ↑ Майданов А. С. Проблемы контрарности и их решение в чань-буддизме // Вопросы философии. — М.: РАН, 2009. — № 4. — С. 126—138.
- ↑ «Watkins' Spiritual 100 List for 2013» (անգլերեն). «Watkins Books». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Thich Nhat Hanh, Vietnamese Zen Master, Dies at 95 - Tricycle
Արտաքին հղումներ
խմբագրել- Plum Village
- Lang Mai - Plum Village site in Vietnamese
- Plum Village site in French Արխիվացված 2022-11-11 Wayback Machine
- European Institute of Applied Buddhism (EIAB) Արխիվացված 2022-02-02 Wayback Machine
- Community of Mindful Living Community based on the practice of Plum Village
- Thai Plum Village
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թհիթ Նյաթ Հան» հոդվածին։ |