Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն

Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն (ԹՅՈՒՐՔՍՈՅ), թյուրքալեզու երկրները միավորող միջազգային կազմակերպություն, որի հիմնական նպատակը «թյուրք ժողովուրդների միջև համագործակցությունն է` պահպանելու, զարգացնելու և ապագա սերունդներին փոխանցելու թյուրք ժողովուրդների ընդհանուր նյութական և մշակութային հուշարձանները»։

Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
ՏեսակՄիջազգային կազմակերպություն
ՀապավումTÜRKSOY
Հիմնադրվածհուլիսի 12, 1993
Գլխադասային գրասենյակԱնկարա, Թուրքիա
Անձնակազմ9 անդամ[1]
Կայքturksoy.org(թուրքերեն)(անգլ.)(ռուս.)

Կենտրոնակայանը գտնվում է Անկարայում (Թուրքիա)։ Կազմակերպության գլխավոր տնօրենը Դյուսեն Քասեինովն է (Ղազախստանի մշակույթի նախկին նախարար)։

Պատմություն

խմբագրել

Կազմակերպությունն սկիզբ է առնում 1992 թվականին Բաքվում և Ստամբուլում կայացած հանդիպումներից, որոնց ընթացքում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի մշակույթի նախարարները հայտարարել են համատեղ մշակութային նախագծի շրջանակներում համագործակցելու իրենց պատրաստակամության մասին։

1993 թվականի հուլիսի 12-ին Ալմաթիում ստորագրված համաձայնագրի արդյունքում ստեղծվել է Թյուրքական մշակույթի և արվեստի համատեղ զարգացման կազմակերպությունը (թուրքերեն՝ Türk Kültür ve Sanatları Ortak Yönetimi

1996 թվականին սկսվել է Թյուրքսոյի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական համագործակցությունը, ներառյալ համատեղ խորհրդատվությունները և փոխադարձ ներկայացուցչությունը[2]։

2009 թվականին կազմակերպությունն ստացել է ներկայիս անվանումը։

Նույն թվականին Թյուրքսոյը մտել է Թյուրքական խորհրդի և թյուրքական երկրների աշխարհաքաղաքական կազմակերպության կազմում, որը հիմնադրվել է 2009 թվականի նոյեմբերի 3-ին։

Անդամներ

խմբագրել

Թյուրքսոյի անդամ են 6 պետություններ։ Անդամակցությունից բացի, մի շարք տարածաշրջաններ (դաշնային սուբյեկտներ կամ երրորդ երկրների ինքնավար տարածաշրջաններ) ունեն դիտորդի կարգավիճակ[1][3]։

2015 թվականի վերջին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հեռագիր է հղել Ալթայի, Բաշկորտոստանի, Սախայի (Յակուտիա), Թաթարստանի, Տիվայի, Խակասիայի հանրապետությունների ղեկավարներին՝ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (Թյուրքսոյ) հետ շփումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին[4][5]։ Դա հանգեցրել է նրան, որ Բաշկորտոստանը, Տիվան, Ալթայը, Խակասիան և Յակուտիան[6][7] դուրս են եկել կազմակերպությունից[8]։

Անդամներ Լեզու
  Ադրբեջան Ադրբեջաներեն
  Ղազախստան Ղազախերեն
  Ղրղզստան Ղրղզերեն
  Թուրքիա Թուրքերեն
  Թուրքմենստան Թուրքմեներեն
  Ուզբեկստան Ուզբեկերեն
Դիտորդներ Լեզու
  Բաշկորտոստան Թաթարերեն
  Գագաուզիա Գագաուզերեն
  Հյուսիսային Կիպրոս Թուրքերեն
  Թաթարստան Թաթարերեն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Официальный сайт Тюрксой (2010). «Главная страница > Страны-члены». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  2. Сайт ЮНЕСКО (1996). «Relations with the Joint Administration of the Turkic Culture and Arts (TÜRKSOY), and Draft Agreement between that Organization and UNESCO» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  3. Orhan POLAT. «о ТЮРКСОЙ :: ТЮРКСОЙ» (ռուսերեն). www.turksoy.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  4. ТАСС: Культура - Минкультуры РФ прекращает сотрудничество с организацией тюркской культуры ТюрКСОЙ
  5. Минкультуры прекращает сотрудничество с организацией «ТюрКСОЙ» - Известия
  6. «Якутия поддерживает политику России по отношению к Турции | NVK Online». nvk-online.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  7. «Якутия прервет связи с ТюрКСОЙ: «Партнеров в тюркском мире достаточно» - ИА REGNUM». ИА REGNUM. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  8. Власти тюркских регионов выбирают между Россией и Турцией

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն» հոդվածին։