Թոմաս Ուիլսոն
Թոմաս Լեոպոլդ "Քարբայդ" Ուիլսոն (անգլ.՝ Thomas Leopold "Carbide" Willson, մարտի 14, 1860[1], Փրինսթոն, Blandford-Blenheim, Oxford County, Օնտարիո, Կանադա - դեկտեմբերի 20, 1915[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կանադացի գյուտարար։
Թոմաս Ուիլսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1860[1] |
Ծննդավայր | Փրինսթոն, Blandford-Blenheim, Oxford County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1915[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
Thomas Willson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹոմաս Ուիլսոնը ծնվել է 1860 թվականին Օնտարիոյի Փրինսթոն համայնքին մոտ գտնվող ֆերմայում։ Դպրոց հաճախել է Համիլթոնում, Օնտարիո։ 21 տարեկանում նա նախագծել և արտոնագրել է Համիլթոնում օգտագործվող առաջին էլեկտրական աղեղնավոր լամպը։ Տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր գաղափարները վաճառելու փնտրտուքներում[2]։
1892 թվականին Ուիլսոնը հայտնաբերել է կալցիումի կարբիդ ստեղծելու համար տնտեսապես արդյունավետ մեթոդ, որն օգտագործվում է ացետիլենային գազի արտադրության մեջ։ 1895 թվականին նա իր արտոնագիրը վաճառել է Union Carbide- ին[2]։
Նույն թվականին Կալիֆոռնիայում ամուսնացել է Մերի Փարկսի հետ և վերադարձել Կանադա։ 1895 թվականին Օնտարիո նահանգի Վուդսթոք քաղաքում մոր համար տուն է կառուցել։ 1900-1901 թվականներին տեղափոխվել է Օտտավա և կարբիդի գործարաններ բացել Օնտարիոյում (Մերիտոն և Օտտավա) և Քվեբեկում (Շավինիգան)։ 1911 թվականին ստեղծել է Ծովային միջազգային ազդանշանային ընկերությունը` ծովային խարսխավոր լողանների և փարոսների ազդանշանների արտադրության համար[2]։
Ուիլսոնն առաջին մարդն էր Օտտավայում, որն ավտոմեքենա ուներ։
1907 թվականին Միչ լճի շրջակայքում Ուիլսոնը կառուցեց ամառանոց, որն այժմ գտնվում է Գատինո այգում (տունն այժմ պատկանում է դաշնային կառավարությանը և հայտնի է որպես Միչ լճի պայմանագրի շուրջ բանակցությունների վայր )։ 1911 թվականին Ուիլսոնը Միչ լճի այգում գտնվող գործարանում սկսեց փորձարկել օրթոֆոսֆորական թթու խտացմամբ պարարտանյութերի արտադրություն։ Այս ռիսկային ձեռնարկման շնորհիվ նա կորցրեց իր կապիտալը և գրեթե ամբողջ ունեցվածքն անցավ նրա պարտատեր ամերիկյան ծխախոտային թագավոր Ջ. Բ. «Բաք» Դյուքին։
Ուիլսոնը մահացել է 1915 թվականին Նյու Յորքում սրտի կաթվածից, երբ փորձում էր Լաբրադորի հիդրոէլեկտրակայանի նախագծի համար գումար հավաքել։ Նրա երազանքն իրականացվել է 1974 թվականին՝ որպես Չերչիլ ջրվեժի ծրագիր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Biography at the Dictionary of Canadian Biography Online, Thomas Willson
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուիլսոն» հոդվածին։ |