Թոոմաս Հենդրիկ Իլվես (էստ․՝ Toomas Hendrik Ilves; դեկտեմբերի 26, 1953(1953-12-26)[4][5][6][…], Ստոկհոլմ, Շվեդիա), էստոնացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, լրագրող, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ։

Թոոմաս Հենդրիկ Իլվես
էստ․՝ Toomas Hendrik Ilves
Թոոմաս Հենդրիկ Իլվեսը 2009 թվականին
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Էստոնիայի նախագահ
2006, հոկտեմբերի 9 - 2016
Նախորդող Արնոլդ Ռյուիթել
Հաջորդող Կերստի Կալյուլայդ
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի արտաքին գործերի նախարար
1999 - 2002
Նախորդող Ռաուլ Մյալկ
Հաջորդող Քրիստինա Օյուլանդ
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի արտաքին գործերի նախարար
1996 - 1998
Նախորդող Սիյմ Կալլաս
Հաջորդող Ռաուլ Մյալկ
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և Leonia High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ և հոգեբան
Ազգություն էստոնացի
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր հուլիսի 26, 1953 (70 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն  Էստոնիա
Հայր Endel Ilves?
Ամուսին Մերի Բալլոկ
Էվելին Իլվեսթ
Իևա Կուպցե
Զավակներ առաջին ամուսնությունից
որդի: Լուկաս Քրիստիան (ծնված 1987 թվականին) դուստր: Յուլիա Քրրիստինե (ծնված 1992 թվականին)
երկրորդ ամուսնություն
դուստր:
Կադրի Քեյու (ծնված 2003 թվականին)
 
Կայք՝ presidentilves.ee
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ներկայումս նա Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է։ 2006 թվականի սեպտեմբերի 23-ից Իլվեսը զբաղեցնում է Էստոնիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Իլվեսի մորական կողմի տատիկը՝ Ելիզավետա Չիստոգանովան, ծնունդով Սանկտ Պետերբուրգից էր, Իլվեսի մայրը՝ Իրաիդա Սիյտամը, ծնվել է 1927 թվականի հունվարի 6-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Լենինգրադ քաղաքում, որտեղից 1928 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանում աշխատող Իլվեսի պապի՝ Պեետեր Սիյտամի հետ տեղափոխվել է անկախ Էստոնիա։

Էստոնիայում Իլվեսի մայրը որդեգրվում է Ալեքսանդրա և Պեետեր Ռեբանեների կողմից։ Իրաիդա Սիյտամի խորթ հայրը էստոնացի քաղաքական գործիչ Հանս Ռեբանեի եղբայրն էր, որը 1927-1928 թվականներին զբաղեցնում էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Որդեգրման գործում ասվում է, որ ծնողները համաձայն են, որպեսզի իրենց աղջկան որդեգրեն Տալլինում ապրող Պեետեր և Ալեքսանդրա Ռեբանեները, քանի որ իրենք ի վիճակի չէին պահել երեխային, իսկ Ռեբանեները, ըստ նրանց, հարուստ մարդիկ էին։ Բացի այդ, Ալեքսանդրա Ռեբանեն Ելիզավետայի քույրն էր, հետևաբար, Իրաիդայի հարազատ մորաքույրը։

1944 թվականի աշնանը՝ խորհրդային զորքերի հասնելու ժամանակ Իլվեսի ծնողները փախան Շվեդիա[7]։

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Թոմաս Հենդրիկ Իլվեսը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 26-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

Ավելի ուշ նրա ընտանիքը արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ անցել են Էստոնիայի ապագա նախագահի մանկության և պատանեկության տարիները։1972 թվականին ավարտեց Լեոնիայի (Նյու Ջերսի) միջնակարգ դպրոցը։ 1976 թվականին ավարտեց Կոլումբիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան, իսկ 1978 թվականին՝ Փենսիլվանիայի համալսարանը (հոգեբանության մագիստրոս)։ 1981-1983 թվականներին եղել է Կանադայի Վանկուվերի գրական կենտրոնի գեղարվեստական ադմինիստրատորը և կենտրոնի տնօրենը։ 1983-1984 թվականներին դասավանդել է Կանադայի Վանկուվեր քաղաքի Սայմոն Ֆրեյզերը համալսարանի գրականության և լեզվաբանության վարչության միջճյուղային ուսումնասիրությունների բաժնում էստոներենի գրականության և լեզվաբանության դասախոս էր։

Կարիերայի սկիզբ

խմբագրել

1984-1988 թվականներին Թոոմաս Հենդրիկ Իլվեսը աշխատել է Մյունխենում որպես «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, իսկ 1988-1993 թվականներին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի էստոնական խմբագրությունում բաժնի վարիչ էր։

Քաղաքական կարիերան մինչև նախագահ ընտրվելը

խմբագրել
 
Թոոմաս Իլվեսը այլ պաշտոնյաների հետ (աջից երկրորդը)
Դիվանագիտական ծառայություն
խմբագրել

1991 թվականին Իլվեսը տեղափոխվեց Էստոնիայի Հանրապետություն (երկրի անկախության հռչակումից անմիջապես հետո)։ 1993-1996 թվականներին նա եղել է Էստոնիայի դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։ 1996-1998 թվականներին և 1999-2002 թվականներին զբաղեցրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Քաղաքական պայքար
խմբագրել

2001-2002 թվականներին Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ղեկավարել է Էստոնիայի Ոչ ծայրահեղական ժողովրդական կուսակցությունը։ Այս պաշտոնը նա թողեց 2002 թվականի ավագանու ընտրությունների ձախողումից հետո, երբ նրա կուսակիցները հավաքեցին ամբողջ ձայների ընդամենը 4,4 %-ը։ Ժողովրդական կուսակցությունը շուտով վերանվանվեց Էստոնիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Բազմիցս հանդես է եկել Եվրոպական Միությանը Էստոնիայի անդամակցության օգտին և ակտիվ բանակցություններ է անցկացրել, որի արդյունքում 2004 թվականի մայիսի 1-ին Էստոնիան դարձավ Եվրամիության անդամ։ Նույն տարում Եվրախորհրդարանի ընտրություններում Իլվեսը ներկայացնում էր Էստոնիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, հավաքեց մոտ 76,000 ձայն և ընտրվեց Եվրոպական խորհրդարանի անդամ։ Եվրախորհրդարանում Իլվեսը միացավ Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը։

Պայքար նախագահության համար
խմբագրել

2006 թվականի մարտի 23-ին Իլվեսը ներկայացրել է իր նախագահության թեկնածությունը։ Օգոստոսի 29-ին Իլվեսը Էստոնիայի խորհրդարանի ընտրությունների երկրորդ և երրորդ փուլերի միակ թեկնածուն էր[8]։

Նրա ընդդիմադիր կուսակցություններն էին սոցիալ դեմոկրատները, Հայրենիքի միություն կուսակցությունը և «Res Publica»-ն։

Դրանից հետո կենտրոնական կուսակցությունը և ժողովրդական միությունը բոյկոտեց նախագահական ընտրություննները։ Այս ժամանակ նա հավաքեց 64 ձայն[9].:

2006 թվականի սեպտեմբերի 23-ին Իլվեսը ստացել է 174 ձայն՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Դրանից հետո նա ընտրվեց Էստոնիայի Հանրապետության նախագահ։

Հաջորդ օրը Իլվեսը լքեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվեց Իլվեսի հինգամյա պաշտոնավարումը[10]։

Էստոնիայի նախագահի պաշտոնում

խմբագրել
 
Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ, 2006 թվական, Տալլին, Էստոնիա

Նախագահ ընտրվելուց հետո, Իլվեսը խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել արտաքին քաղաքականությանը։ Ըստ նրա, «այդ ճանապարհը դեպի Մոսկվա է գնում Բրյուսելի միջոցով»։

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա Իլվեսը փորձում էր սկզբում ամրապնդել իր իշխանությունը և հաճախ օգտագործում էր «բարոյական մրցավար» տերմինը քաղաքական ոլորտում։

Նա հանդես է եկել քաղաքական ճնշումների սուր քննադատությունների ներքո։ Դժգոհությունները բարձրացրել էին ընդդիմադիր կուսակցությունները։ Օրինակ՝ կենտրոնական կուսակցության առաջնորդ Էդգար Սավիսաարը իր հերթին հայտարարել է, որ դժգոհ է Իլվեսի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի հետ։

Հարավային Օսիայի զինված հակամարտության ընթացքում, 2008 թվականին օգոստոսին Իլվեսը և Բալթյան երկրների ղեկավարները միասին աջակցություն ցույց տվեցին Վրաստանի ղեկավարությանը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կռվելու նպատակավով[11][12][13]։

Նույն թվականի օգոստոսի 10-ին նա Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի իշխանությունների հետ միասին Վրաստանին աջակցելու նպատակով կազմել է ճակատ, որը դարձել է Ռուսաստանի կառավարության ագրեսիայի պատճառ[14]

Օգոստոսի 12-ին տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այցելել է Վրաստան[15]։ Հետագայում նրանց է միանում նաև Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոն[16]։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը օգոստոսի 26-ին պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների անկախությունը, Իլվեսը Բալթյան երկրների ղեկավարներին և Լեհաստանի դեսպանությանը ասաց, որ Եվրոպայի առաջադեմ հասարակությունը չի կարող ամոթալիորեն լռել Ռուսաստանի մղած սառը պատերազմին[17]։

Հասարակության վերաբերմունք

խմբագրել
 
Ցույց նախագահական պալատի դիմաց՝ ի պաշտպանություն ոչքաղաքացիների իրավունքների
 
Ցույց Կադրիորգեի նախագահական պալատի դիմաց

Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հայտնի է ոչքաղաքացիների և Էստոնիայի ռուսալեզու բնակչության հասցեին իր կտրուկ արտահայտություններով։ Այսպես, BBC թղթակցին իր հարցազրույցում, մեկնաբանելով ռուսերեն խոսելու իր չկամությունը, Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հայտարարեց, որ իր կողմից «դա կնշանակեր ընդունել 50-ամյա բռնակցումը»։ Հարցազրուցավարի ակնարկն ավելի սերտ շփում ունենալ բնակչության հետ, Իլվեսը մերժեց՝ ասելով. «դա որոշված հարց է, ես չեմ ուզում այն այլևս քննարկել»[15]։ Նախագահի խոսքերը հանգեցրին հասարակության մեջ կտրուկ անըմբռնման և տարակարծության։ Նախագահի գրասենյակը շտապեց հանդես գալ հայտարարությամբ՝ ասելով, որ նախագահի խոսքերը ճիշտ չեն թարգմանվել և մեկնաբանվել։ Բայց լրագրողներին հաջողվեց կապ հաստատել Թիմ Վեուելի հետ, որտեղ Վեուելն ասաց, որ Իլվեսի հետ շփվել է անգլերենով, և թարգմանության հետ ոչ մի խնդիր առաջանալ չէր կարող[18]։ Բացի այդ, Վեուելն ուղարկեց հարցազրույցի այն մասի սղագրությունը, որն առնչվում էր ռուսերենին։

  Նախագահ Իլվես: Այս մարդիկ ապրել են այստեղ և չեն սովորել էստոներեն։ Ես սովորել եմ էստոներեն՝ չապրելով այստեղ։ Ես խոսում եմ էստոներեն, այն միակ պետական լեզուն է, և ես լավ եմ խոսում էստոներեն։ Ռուսերեն խոսելու պատճառներն ավելի շատ չեն քան անգլերեն, ուրդու կամ ճապոներեն, որովհետև էստոներեն պետական լեզու է։ Եվ եթե դուք ձեր երկրում խոսեք այլ լեզվով միայն նրա համար, որ ձեր երկիր այցելել են այլ մարդիկ, դուք խնդիրներ կունենաք։

Թիմ Վեուել: Բայց այն տեսանկյունի՞ց, որ Դուք Էստոնիայի նախագահն եք, նորմալ կլիներ. փորձել խոսել ազգաբնակչության մեկ երրորդի լեզվով։

Իլվես: Դե եթե մենք նայենք վիճակագրությանը, այս մարդիկ խոսում են էստոներեն։ Ո՛չ, ճիշտ չէ, դա կնշանակեր ընդունել այս երկրի 50-ամյա բռնակցումը։

Վեուել: Դա ուղղակի կնշանակեր մարդկանց հետ շփվելու կարողություն, որոնց նախագահն եք Դուք, նրանց մայրենի լեզվով։

Իլվես: Եթե քվեարկել են իմ օգտին, նշանակում է՝ նրանք քաղաքացիներ են, գիտեն էստոներեն։ Ո՛չ, սա իրական փակուղի է, ես չեմ ուզում քննարկել դա, ես իրականում... դա խնդիր չէ։ Ռուսաստանում կա 140 միլիոն մարդ, և նրանք բոլորը խոսում են ռուսերեն, կա մեկ միլիոն էստոնացի, և կա աշխարհում միայն վայրը, որտեղ կարող եք խոսել էստոներեն։ Ահա թե ինչու էստոնացիները կարևորում են էստոներեն խոսելը։

 

Գերմանական «Der Spiegel» պարբերականին հարցազրույցում Թոոմաս Հենդրիկ Իլվեսը մասնավորապես հայտարարեց (տեքստ(չաշխատող հղում))[19]՝:

  Ոմանք կարծում են, որ նացիստները սարսափելի էին, քանի որ սարսափելի էր սպանելու գաղափարախոսությունը։ Բայց էստոնացիների տեսանկյունից իրենց հայրենակիցները սպանվել են ոչ թե կոմունիստների կամ նացիստների կողմից, այլ ռուսների և գերմանացիների կողմից։ Սպանության գաղափարախոսությունը մեզ համար նշանակություն չունի։  

Ընտանիք

խմբագրել

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ամուսնացել է երկրորդ անգամ (2004-2015) բժշկական ուսումնարանի ուսանող Էվելինա Ինթ-Լամբոտի (ամուսնական ազգանունը՝ Իլվես) հետ, որի հետ ունի մեկ դուստր՝ Քադրի Քեյու, որը ծնվել էր 2003 թվականին[20]։

Նախկինում ամուսնացած էր հոգեբան Մերի Բալլոքի հետ, որի հետ ամուսնությունից ծնվեցին որդին՝ Լուկաս Քրիստիանը (ծնված 1987 թվականին) և դուստրը՝ Յուուլիա Քրիստիյնեն (ծնված 1992 թվականին)։

2015 թվականի նոյեմբերին նշանադրվեց Իևա Կուպցեի հետ[21]։ 2016 թվականի հունվարին՝ շաբաթ օրը, Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը և Իևա Կուպցեն ամուսնացան Հալլիստեի Սուրբ Աննա եկեղեցում, որը Իլվեսների ընտանեկան եկեղեցին էր դեռևս 18-րդ դարում[22]։

Նրա եղբայրը՝ Անդրես Իլվեսը, BBC-ի լրագրող է։

  • Տիրապետում է էստոներենին, անգլերենին, գերմաներենին և իսպաներենին[23]։
  • Իլվեսը համարյա միշտ կրում է թիթեռնիկ-փողկապ[8]։ Դա բացատրում է նրանով, որ այդպիսի սովորություն ուներ իր հայրը[24]։
  • Էստոներենից, ինչպես նաև իրեն հարազատ ֆիններենից «իլվես» բառը թարգմանաբար նշանակում է «լուսան»[25]։

Մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  2. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  3. https://www.prezident.sk/page/vyznamenania/
  4. Notable Names Database — 2002.
  5. http://www.britannica.com/EBchecked/topic/1002353/Toomas-Hendrik-Ilves
  6. Encyclopædia Britannica
  7. Спасение матери Ильвеса // Молодёжь Эстонии, 09.09.2006
  8. 8,0 8,1 «Тоомас Хендрик Ильвес, президент Эстонии». echo.msk.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Делегация хоккейного клуба "Ильвес" встретится в Москве с руководством КХЛ». Delfi. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «Реклама Президент Ильвес обручился со своей подругой Иевой Купце». Delfi. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Лидеры стран Балтии и Польши призвали международное сообщество поддержать Грузию». Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  12. «Ильвес: Россия готовилась к операции в Грузии». RUS Delfi. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  13. «Ильвес: отказ принять Украину и Грузию в НАТО развязал руки России». RUS Delfi. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  14. «Незалежна Грузія є, незалежна Грузія вічно буде - Віктор Ющенко» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին.
  15. 15,0 15,1 «dv.ee - экономические новости». www.dv.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  16. «Эстония легализовала однополые союзы вопреки волеизъявлению граждан».
  17. «В Таллинне встретились президенты Эстонии, Латвии и Польши». RUS Delfi. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  18. «dv.ee - экономические новости». www.dv.ee. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  19. «Аналитическая программа `Однако` с Михаилом Леонтьевым - Первый канал». www.1tv.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  20. «Бывшая супруга президента Эстонии осталась без пособия по безработице». lenta.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  21. «Реклама Президент Ильвес обручился со своей подругой Иевой Купце». Delfi. 2015 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  22. «В Эстонии официально появилась новая первая леди - Иева Ильвес». // rus.delfi.ee. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  23. «Биография». president.ee. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  24. «Коллекция бабочек президента Эстонии». kp.ua. 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  25. «Делегация хоккейного клуба "Ильвес" встретится в Москве с руководством КХЛ». Delfi. 2015 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոոմաս Հենդրիկ Իլվես» հոդվածին։