Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թումանյան (այլ կիրառումներ)

Թումանյան, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2]։ Սահմանակցում է արևելքում Տավուշի մարզի հետ, հյուսիսում՝ Ալավերդի, հարավում՝ Փամբակ, իսկ արևմուտքում Գյուլագարակ համայնքի հետ։

Թումանյան համայնք
Համայնքի վարչական կենտրոն Թումանյան քաղաքի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էԹումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր
ՎարչկենտրոնԹումանյան քաղաք
ՀամայնքապետՍուրեն Վաչագանի Թումանյան[1]
(23․12․2021 թ․-ից)
tumanyancity.am

Կառավարում

խմբագրել

Թումանյան համայնքը կազմված է 10 բնակավայրից՝ Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղերից և Թումանյան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։

Համայնքի ավագանի և ղեկավար

խմբագրել

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021թդեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում Լոռվա մարզի Թումանյան համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամներից, որոնցից 8-ը «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ 7-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Հանրապետություն խմբակցությունից Սուրեն Թումանյանն է։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականի դրությամբ Թումանյան քաղաքն ունեցել է 1600 բնակիչ[3]։ Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Աթան գյուղի բնակչությունը կազմել է 281[4], Ահնիձորում՝ 218[4], Դսեղում՝ 2137[4], Լորուտում՝ 843[4], Մարցում՝ 496[4], Շամուտում՝ 257[4], Չկալովում՝ 144[4], Քարինջում՝ 643 մարդ։

Ծանոթագրություններ

խմբագրել