Չկալով (Լոռու մարզ)
Չկալով, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Չկալով | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1350 մ | ||
Խոսվող լեզուներ | Հայերեն | ||
Բնակչություն | 144[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Քրիստոնյա | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գտնվում է Դեբեդ գետի աջափնյակում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1 350 մետր է, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 23 կմ, Դսեղից՝ 5 կմ[3]։ 1939 թվականի փետրվարի 22-ին վերանվանվել է Չկալով[4]։
Պատմություն
խմբագրելՉկալով համայնքը հիմնադրվել 1850 թվականին Գուգարաց Սադուն իշխանի կողմից։ Գյուղը նախկինում կոչվել է Սադունաբագդի (Սդիբագդի, Սադիբագդի, Սեյիդ Բագդի)՝ ի պատիվ Սադուն Բ Արծրուն իշխանի[5]։ 1939 թվականից գյուղը կոչվում է Չկալով՝ Խորհրդային Միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի անունով[3]։
2022 թվականի փետրվարի 20-ից գյուղը ներառվել է Թումանյան համայնքի կազմում։ Համայնքի վարչական տարածքը գտնվում է ծովի մակերևույթից 1 450 մ բարձրության վրա, ինչը հանգեցնում է տարածքի ներքին, միջին և վերին հատվածներում կլիմայական պայմանների ընդգծված տարբերության։
Համայնքում գործում է հիմնական դպրոց, բուժկետ, հեռուստակայան, գրադարան։ Դպրոցը կառուցվել է 1958 թվականին, վերաբացվել է 1995 թվականին և նախատեսված է շուրջ 90 աշակերտի համար։ Ներկայումս դպրոցում սովորում է 9 աշակերտ։
Բնակչություն
խմբագրելԸստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Չկալովի մշտական բնակչությունը կազմել է 144, առկա բնակչությունը՝ 140 մարդ[2]։ 2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 158 մարդ։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1886 | 1897 | 1908 | 1914 | 1916 | 1919 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2022 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 232 | 297 | 385 | 518 | 543 | 548 | 531 | 522 | 665[7] | 620 | 474 | 415 | 286 | 408 | 216 | 144[2] | 158 |
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և մեղվաբուծությամբ։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքը գյուղատնտեսության համար ռիսկային գոտի է, քանի որ հողերը չեն ոռոգվում, տարվա ընթացքում տեղումներն անհամաչափ են։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում կարկտահարումները, ցրտահարությունները, երաշտները։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ, քանի որ հանդերն ու դաշտերը մինչև խորը աշուն ծածկված են փարթամ կանաչով։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են գյուղատնտեսական մթերքներ՝ կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։
Գյուղում գործել է կրամիտի գործարան, ունեցել է նաև հացի փուռ։ Տարիներ շարունակ գյուղի հիմնական խնդիրը եղել է ջրի բացակայությունը, որը լուծվել է 2014 թվականին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» ջանքերով։ Համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ[8]։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳյուղի եկեղեցին կառուցվել է 1862 թվականին։ Առաջին քահանան Տեր Ավետիք Մելիքյանն էր, որը կնոջ հետ թաղված է եկեղեցու բակում։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր (13-17-րդ դարեր) և գյուղատեղիներ (13-19-րդ դարեր)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Չկալովում անասնապահության բեռը կանանց ուսերին է». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 258 — 804 էջ։
- ↑ admina (2021 թ․ ապրիլի 14). «Չկալով գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
- ↑ admina (2021 թ․ ապրիլի 14). «Չկալով գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Լոռու մարզի Չկալով համայնքը հիմնովին նորոգված խմելու ջրագիծ ունեցավ». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.