Աֆորիզմ
(Վերահղված է Թևավոր խոսքից)
Աֆորիզմ (հունարեն՝ αφορισμός), սեղմ, լակոնիկ ոճով արտահայտված ավարտուն, ինքնատիպ և խոր միտք։ Աֆորիզմեր հանդիպում են թե՛ ժողովրդական բանահյուսությունում և թե՛ գեղարվեստական գրականության մեջ։
Իմաստալից խոսքի նմուշներ են հայ ժողովրդական հետևյալ ասացվածքները.
- Ահը վեր է, քան մահը։
- Օրենքը հարստի համար է գրված, պատիժը՝ աղքատի։
- Հին դարմանը քամուն չեն տա։
Օրինակներ գեղարվեստական գրականությունից
- Մահ իմացյալ անմահություն է։ (Եղիշե)
- Ամենայն տեղ մահը մի է... (Միքայել Նալբանդյան)[1]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 128.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 175)։ |