«Թևիկը կամ տոտիկը» (ֆր.՝ L'Aile ou la Cuisse), Ֆրանսիական կինոկատակերգություն Լուի դե Ֆյունեսի և Կոլյուշի մասնակցությամբ գլխավոր դերերում։ Ֆիլմը իրենից ներկայացնում է երգիծանք ռեստորանային բիզնեսի ինդուստրացման հանդեպ։

Թևիկը կամ տոտիկը
ֆր.՝ L'Aile ou la Cuisse
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվականհոկտեմբերի 27, 1976[2], նոյեմբերի 4, 1976[2], դեկտեմբերի 10, 1976[2], դեկտեմբերի 16, 1976[2], դեկտեմբերի 18, 1976[2], դեկտեմբերի 26, 1976[2], հունվարի 24, 1977[2], փետրվարի 9, 1977[2], մարտի 17, 1977[2], մարտ 1978[2], օգոստոսի 11, 1978[2] և դեկտեմբերի 27, 1991[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԿլոդ Զիդի[1][3][4]
ՊրոդյուսերՔրիստիան Ֆեշներ
Սցենարի հեղինակԿլոդ Զիդի և Միշել Ֆաբր
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[3][4], Կոլյուշ[4], Կլոդ Ժանսակ, Ժան Մարտին, Մարսել Դալիո, Վիտորիո Կապրիոլի, Ժյուլեն Գիյոմար[3][4], Ալբեր Միշել, Էնն Զախարիաս[4], Անտուան Մարին, Bouboule?, Բրունո Մուանո, Կլոդ Զիդի, Դանիել Լանգլե, Դոմինիկ Դավրե, Ֆեռնան Գիո, Ֆրանսուա Գիյոմ, Ֆրանսուա Վիո, Ժորժ Շամարա, Ժերար Բուկարոն, Ժերար Լանվեն, Ժերար Լորեն, Ժակ Մատու, Ժան Ամադու, Մակ Ռոնայ, Մարի-Ան Շազել, Մարտին Լամոտ, Մաքս Մոնտավոն, Պոլ Բիսցիլիա, Ֆիլիպ Բուվարդ, Պիեռ Դեկազ, Պիեռ Ֆորգետ, Ռայմոն Բյուսեր, Ռոբերտ Լոմբարդ և Իվ Աֆոնսո
ՕպերատորԿլոդ Ռենուար և Վլադիմիր Իվանով
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժՄոնիկ Իսնարդոն և Ռոբերտ Իսնարդոն
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն101 րոպե
 L'Aile ou la Cuisse Վիքիպահեստում

Սցենար

խմբագրել

Ռեստորանային քննադատը՝ Շառլ Դյուշմենը (Լուի դե Ֆյունեսը) ներկայանում է որպես անվիճելի հեղինակություն ճաշարանատերերի և համադամասեր մարդկանց միջև։ Նա ոչ միայն կանոնավորապես բաց է թողնում ուղեցույց Ֆրանսիայի ռեստորաններով, որոնց ղեկավարները լավ խոհանոցի սիրահարներ են, այլ նաև դատապարտում է ռեստորանները կարգերով, որից էլ հետագայում կախման մեջ է լինում նրանց եկամուտները։ Իր գլխավոր խնդիրը նա համարում է Ֆրանսիական խոհանոցի լավագույն ավանդույթների պահպանումը և մարտնչումը իր գլխավոր թշնամու հետ, Ժակ Թրիկատելի, էժանագին ռեստորանների ցանցի սեփականատիրոջ, որն օգտագործում է արհեստական սնունդի միջոցներ՝ իր իսկ գործարանում արտադրվող։ Դյուշմենի ծրագրերի մեջ է մտնում գաղտնի այցելել Թրիկատելի ռեստորանները և ֆաբրիկաները, և արտադրության տեխնալոգիայի ինֆորմացիայի հավաքում, որպեսզի հետագայում հեռուստահաղորդման ժամանակ դիմակազերծի հակառակորդին։ Ծրագրի իրականացման համար նա այս գործի մեջ է ներգրավում իր որդուն՝ Ժերարին (Կոլյուշ) որին տեսնում է, որպես իր հաջորդող։ Սակայն Ժերարը ապրում է երկակի կյանքով և նախընտրում է ելույթ ունենալ թափառական կրկեսում ինչպես ծաղրածու, որի մասին նրա հայրը նույնիսկ չի կասկածում։ Ժերարը ճանապարհ է ընկնում հոր հետ միասին, իսկ կրկեսը հետևում է նրան։ Ճանապարհին Դյուշմենը այցելում է մի ռեստորան, որը մի ժամանակ նրա մեղքով զրկվել է աստղերից; Եվ սեփականատերը երազում է նրանից վրեժ լուծել դրա համար։ Զենքի փողի տակ Դյուշմենին ստիպում են ուտել հոտած ուտեստները, որի հետևանքով նա հայտնվում է հիվանդանոցի մահճակալի վրա։ Ուշքի գալով, նա սարսափով հասկանում է, որ կորցրել է համը տարբերելու ընդունակությունը։ Դա կարող է առաջ բերել մի մեծ անհաջողության հեռուստահաղորդման ժամանակ Թրիկատելի մասնակցությամբ, որի ժամանակ Դյուշմենը պետք է ցուցադրեր իր ֆենոմենալ համի տարբերումը։ Միակ խնդրի լուծումը հանդիսանում է Շառլի փոխարինումը իր որդով, և նույնպես Թրիկատելի ֆաբրիկայի արհեստական սնունդի դեմոնստրիացիան։ Եվ այսպիսով Դյուշմենները ուղևորվում են դեպի ֆաբրիկա։ Գաղտնի մտնելով արտադրամաս, նրան ուշադիր հետևում են արտադրությանը, հավաքում նմուշներ։

Հեռուստահաղորդման ժամանակ Շառլին և Ժերարին հաջողվում է ջախջախել հակառակորդին և զրկել նրան սպառողների վստահությունից։

Դերերում

խմբագրել
  • Լուի դե Ֆյունես-Շառլ Դյուշմեն
  • Կոլյուշ-Ժերար Դյուշմեն
  • Ժյուլեն Գիյամոր-Ժակ Թրիկատել
  • Կլոդ Ժանսակ-Մարգարիտա(1) Շառլ Դյուշմենի քարտուղարուհին
  • Անն Զախարյաս-Մարգարիտա(2) ժամանակավոր քարտուղարուհու պարտականությունները կատարող
  • Ռայմոն Բյուսեր-Անրի, Դյուշմենի վարորդը
  • Դանիել Լանգլե-Լամբեր
  • Ֆիլիպ Բուվար-հաղորդավար(տանում է ինքն իր դերը)
  • Վիտարիո Կապրիոլի-Վիտարիո
  • Ժերար Լանվեն-կրկեսի դերասան
  • Մարի-Անն Շազել-կրկեսի դերասան

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • 1975 թվականի ինֆարկտից հետո Լուի դե Ֆյունեսը այլևս չէր նկարահանվում ֆիլմերում։ Սակայն «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմով նա նորից մուտք գործեց կինոինդուստրիա։
  • Բյուրո Տրիկատելյան գտնվում է Դեֆանսում-ժամանակակից բիզնես թաղամասում, Փարիզում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևիկը կամ տոտիկը» հոդվածին։