Կոլյուշ
Կոլյուշ (ֆր.՝ Coluche, իսկական անունը՝ Միշել Ժերար Ժոզեֆ Կոլյուչչի, Michel Colucci; հոկտեմբերի 28, 1944[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - հունիսի 19, 1986, Օպո[4]), ֆրանսիացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Արժանացել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում։
Կոլյուշ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 28, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 19, 1986 (41 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Օպո[4] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | ռադիոհաղորդավար, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, դերասան և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0173354 |
restosducoeur.org |
Կենսագրություն
խմբագրել«Կոլյուշ» կեղծանունն ընդունել է 26 տարեկանում՝ դերասանական կարիերայի շեմին։ Հայտնի է դարձել ամենից առաջ հեռուստատեսային իր ելույթներով, իր ինքնատիպ հումորով, որով կոտրել է մի շարք տաբուներ, հատկապես գռեհկաբանություններ օգտագործելու վերաբերյալ։
1981 թվականին Կոլյուշն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, ու թեև հարցումները ցույց են տվել, որ նա հաջողության հույս կարող էր ունենալ (Le Journal du Dimanche-ի հարցումը տվել է նրան 16 տոկոս աջակցություն), այդուհանդերձ դուրս է եկել ընտրապայքարից. թերևս պատճառն այն է եղել, որ նրան սպառնացել են։
Մահացել է մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով։
Նա միջազգայնորեն այնքան հայտնի չէր, որքան ֆրանսիացի այլ կատակերգակներ, բայց Ֆրանսիայում նրա ժողովրդականությունը բավականին մեծ էր, ինչի մասին վկայում է այն փաստը, որ նա զբաղեցրել է 5-րդ տեղը 2005 թվականին «Մեծագույն ֆրանսիացի» թեմայով անցկացված հեռուստատեսային հարցման արդյունքներով կազմված ցանկում։ Կոլյուշն զգալի ներդրում է ունեցել նաև մարդասիրական նախաձեռնություններում. 2005 թվականին (իր մահից մի քանի ամիս առաջ) ձեռնարկել է Les Restaurants du cœur նախագիծը, որով անվճար սնունդ է տրամադրվում աղքատներին և անօթևաններին։
Հիշատակ
խմբագրել- 2006 թվականից Կոլյուշի անունն է կրում Փարիզի հրապարակներից մեկը, որն ընկած է այն տան մերձակայում, որտեղ ապրել է դերասանը կյանքի վերջին տարիներին[5]։
- 2008 թվականին էկրան է բարձրացել դերասանին նվիրված «Կոլյուշ. պատմություն մի ջահելի մասին» ֆիլմը[6]։
- Ֆրանսիայում ավելի քան 50 փողոց ու հրապարակ[7], ինչպես նաև տասը դպրոց (2015 թվականի դրությամբ)[8] և մոտ 30 այլ հասարակական հաստատություններ կոչվել են Կոլյուշի անունով։
- Կոլյուշի անունով են կոչվել նաև վարդերի մի տեսակ, 2004 թվականին հայտնաբերված մի աստերոիդ (թիվ 170906-ը), Loyezia coluccii ամոնիտը[9][10]։
- Սիրված արվեստագետի ողբերգական մահված 30-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում բացվել է նրան նվիրված ցուցահանդես, որն ունեցել է 70 հազարից ավելի այցելու, դերասանի արվեստի երկրպագուների խնդրանքով փակվել նախատեսված ժամկետից էլ մեկ շաբաթ ուշ[11][12]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կոլյուշի՝ նարգիզներով ձևավորված արձանը ֆրանսիական Ժերարմեր քաղաքում. 2011 թ.
-
Կոլյուշի անունը կրող փարիզյան հրապարակի ցուցատախտակը
-
'Coluche' վարդատեսակը
-
Կոլյուշի շիրիմը Փարիզի Մոնռուժ թաղամասի գերեզմանատանը
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Վերևներում կապեր ունեցողը | Le Pistonné | |
1970 | ֆ | Ավանակի կաշի | Peau d'Âne | վիրավոր գյուղացի |
1971 | ֆ | Բաց թող...սա վալս է | Laisse aller, c'est une valse | ռեժիսոր |
1971 | ֆ | Տիկին, դուք ազա՝տ եք (ТВ) | Madame, êtes-vous libre ? | Ժորժ |
1972 | ֆ | Վազում է, վազում ենթավարպետը | Elle court, elle court la banlieue | Բուբուլ |
1973 | ֆ | Год 01 | L'An 01 | |
1973 | ֆ | Թեմրոք | Themroc | |
1973 | ֆ | Մեծ իրարանցում | Le Grand Bazar | |
1973 | ֆ | Սահմանագիծ | La ligne de démarcation (TV) | Алекс |
1975 | ֆ | Սալավեն (ըստ Ժորժ Դյուամելի) | Salavin | |
1975 | ֆ | Տիբեթյան զանգ | La Cloche tibétaine (TV) | |
1976 | ֆ | Համակարգիչ՝ թաղման համար | L'ordinateur des pompes funèbres | |
1976 | ֆ | Զուգարանը ներսից փակ էր | Les Vécés étaient fermés de l'intérieur | Շարբոնիե |
1976 | ֆ | Թևիկ կամ տոտիկ | L'Aile ou la Cuisse | Ժերար Դյուշմեն |
1977 | ֆ | Զվարճալի վագրաձիեր | Drôles de zèbres | |
1977 | ֆ | Չե՛ք տեսնի Էլզասն ու Լոթարինգիան | Vous n'aurez pas l'Alsace et la Lorraine | |
1980 | ֆ | Բացբերան տեսուչը | Inspecteur la Bavure | инспектор Клеман / Կլեմանի հայր |
1980 | ֆ | Թղթակիցներ | Reporters | |
1981 | ֆ | Նշանը՝ Ֆուրաքս | Signé Furax | |
1981 | ֆ | Դպրոցի դասատուն | Le Maître d'école / The Schoolmaster | Ժերար Բարբյե |
1982 | ֆ | Նա ամենուր թզուկներ է տեսնում | Elle voit des nains partout | |
1982 | ֆ | Մինչև Քրիստոսի ծնունդը՝ երկուսին տասնհինգ պակաս | Deux heures moins le quart avant Jésus-Christ | |
1983 | ֆ | Բանզայ | Banzaï | Мишель Бернарден |
1983 | ֆ | Ընկերոջս ընկերուհին | La Femme de mon pote | Միկկի |
1983 | ֆ | Հաջո՛ղ, պայա՛ց | Tchao Pantin / Ciao, pantin / So Long, Stooge | Լամբեր |
1984 | ֆ | Բարի արքա Դագոբերտը | Le Bon Roi Dagobert | Դագոբերտ I]] |
1984 | ֆ | Թևավոր օձի վրեժը | La Vengeance du serpent à plumes | Լուլու Դյուպեն |
1984 | ֆ | Կատակի արքաները | Les Rois du gag | Ժորժ |
1985 | ֆ | Փաթեթ / Տոպրակ / Հանգուցապարկ | Sac de nœuds / All mixed up | Կոյոտ |
1985 | ֆ | Տխմարը պատերազմում | Le Fou de guerre / Scemo Di Guerra | Օսկար Պիլլի |
Պարգևներ
խմբագրել- «Սեզար» կինոմրցանակ «Հաջո՛ղ, պայա՛ց» ֆիլմում տպավորիչ դերակատարման համար. 1984 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ Géraldine Doutriaux (2006 թ․ հոկտեմբերի 29). «Une place Coluche inaugurée». Le Parisien (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Coluche: l'histoire d'un mec (2008)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Rues de France
- ↑ De Jules Ferry à Pierre Perret, l'étonnant palmarès des noms d'écoles, de collèges et de lycées en France lemonde.fr, 18. April 2015.
- ↑ Der Asteroid 170906 Coluche in der Datenbank des Jet Propulsion Laboratory
- ↑ Zdeněk Vašíček: Stratigraphically significant, sporadic Early Cretaceous ammonites in Butkov Quarry (Central Western Carpathians, Slovakia), Seite 602
- ↑ Coluche, l'histoire d'un mec qui vaut bien une expo lemonde.fr, 6. Oktober 2016.
- ↑ Culture : le succès de l'exposition Coluche à l'Hôtel de Ville de Paris prolongé francebleu.fr, 24. Dezember 2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Coluche Internet Movie Database կայքում
- Official site of Les restos du cœur (French)
- Official site of Les Enfoirés in French and English
- Coluche на сайте cinema-france.ru
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլյուշ» հոդվածին։ |