Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով
«Ժանգադա» (ֆր.՝ La Jangada. Huit Cents Lieues sur l’Amazone), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրված է 1881 թվականին։
Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով ֆր.՝ La Jangada – Huit Cents lieues sur l’Amazone | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային և քրեական |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1881 |
Նկարագրում է | Բրազիլիա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Շոգետուն |
Հաջորդ | Ռոբինզոնների դպրոցը |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
Թվային տարբերակ | fr.wikisource.org կայքում |
Eight Hundred Leagues on the Amazon Վիքիպահեստում |
Հրատարակություն
խմբագրելՎեպի առաջին հրատարակությունը կայացել է 1881 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ «Ժանգադա։ Ութ հարյուր լյո Ամազոնի վրայով»։
Վեպի առանձին հրատարակությունը (նույն անվանումով) սկզբնապես հրատարակվել է երկու հատորով, առաջինը 1881 թվականի հունիսի 20-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի նոյեմբերի 10-ին։
Տվյալ վեպը՝ նույն անվանումով (Լեոն Բենետտիի 82 պատկերազարդումներով), Պոլ Վեռնի «Ռոտտերդամից Կոպենհագեն՝ Սեն-Միշել զբոսանավով» ակնարկի հետ, մտել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի տասնվեցերորդ երկակի հատորի կազմի մեջ՝ այն լույս է տեսել 1881 թվականի նոյեմբերի 17-ին։
1882 թվականին վեպը լույս է տեսել ռուսերեն լեզվով Սանկտ-Պետերբուրգում՝ Ե.Ն. Ախմատովայի հրատարակությունում[1]։
Սյուժե
խմբագրելԺոամ Գարրալը, որը երկեր ժամանակ թաքնվում էր բրազիլական ոստիկանությունից մտացածին անվան տակ, մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, որին նա մասնակից չէր։ Ճակատագրական հանգամանքների բերումով Գարրալը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաժանված է երկու մասի և քառասուն գլուխների[2]։
Մաս առաջին
խմբագրել- Գլուխ առաջին, Անտառային պահակը
- Գլուխ երկրորդ, Գողը և տուժողը
- Գլուխ երրորդ, Գարրալի ընտանիքը
- Գլուխ չորրորդ, Տատանում
- Գլուխ հինգերորդ, Ամազոնկա
- Գլուխ վեցերորդ, Ամբողջ անտառը հաղթված է
- Գլուխ յոթերորդ, Լիաննայի հետքերով
- Գլուխ ութերորդ, Ժանգադա
- Գլուխ իններորդ, Հունիսի 5-ի երեկոն
- Գլուխ տասներորդ, Իկիտոսից մինչ Պևաս
- Գլուխ տասնմեկերորդ, Պևասից մինչ սահման
- Գլուխ տասներկուերորդ, Ֆրագոզոն աշխատանքում
- Գլուխ տասներեքերորդ, Տորրես
- Գլուխ տասնչորսերորդ, Գետն ի վար
- Գլուխ տասնհինգերորդ, Դեռ գետն ի վար
- Գլուխ տասնվեցերորդ, Էգա
- Գլուխ տասնյոթերորդ, Հարձակում
- Գլուխ տասնութերորդ, Տոնական ճաշ
- Գլուխ տասնիններորդ, Հին պատմություն
- Գլուխ քսաներորդ, Երես առ երես
Մաս երկրորդ
խմբագրել- Գլուխ առաջին, Մանաուս
- Գլուխ երկրորդ, Առաջին րոպեները
- Գլուխ երրորդ, Հայացք ապագա
- Գլուխ չորրորդ, Բարոյական ապացույցներ
- Գլուխ հինգերորդ, Իրական ապացույցներ
- Գլուխ վեցերորդ, Վերջին հարված
- Գլուխ յոթերորդ, Որոշում
- Գլուխ ութերորդ, Որոնումների առաջին օրը
- Գլուխ իններորդ, Որոնումների երկրորդ օրը
- Գլուխ տասներորդ, Հրանոթային կրակոց
- Գլուխ տեսնմեկերորդ, Ինչ գտան Տորրեսի արկղում
- Գլուխ տասներկուերորդ, Փաստաթուղթ
- Գլուխ տասներեքերորդ, Խոսքը գաղտնագրի մասին է
- Գլուխ տասնչորսերորդ, Ի հաջողություն
- Գլուխ տասնհինգերորդ, Վերջին փորձերը
- Գլուխ տասնվեցերորդ, Նախապատրաստում
- Գլուխ տասնյոթերորդ, Վերջին գիշերը
- Գլուխ տասնութերորդ, Ֆրագոզո
- Գլուխ տասնիներորդ, Հանցագործություն Տիժոկում
- Գլուխ քսաներորդ, Ներքին Ամազոնկա
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Жюль Верн «Жангада. Восемьсот лье по Амазонке»».
- ↑ «Жангада — Верн Жюль». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով» հոդվածին։ |