Ժան Պոլ Լորան
Ժան Պոլ Լորան (ֆր.՝ Jean-Paul Laurens, մարտի 28, 1838[1][2][3][…], Ֆուրկվո - մարտի 23, 1921[4][1][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, մոնումենտալիստ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող։
Կենսագրություն
խմբագրելԻ սկզբանե Լորան սովորել է գեղանկարչություն Թուլուզի արվեստի դպրոցում, այնուհետև սովորում է Փարիզում՝ նկարիչ Լեոն Կոնյեյի մոտ։ Բազմիցս մասնակցել է փարիզյան ցուցահանդոսներին։ 1879 թվականին նրա «Կարկասոնի բանտարկյալների ազատ արձակումը» նկարը արժանացավ պատվավոր մեդալի։ 1864 թվականից սկսած Լորանը նկարել է հիմնականում պատմական թեմաներով, նախընտրել է ցուցադրել մի շարք ողբերգական և նույնիսկ անցյալի սարսափելի իրադարձություններ։ Պատկերը սովորաբար ներկայացրել է մութ ու ծանր երանգների մեջ։ Ֆրանսիայի կառավարության պատվերով նկարիչը Փարիզի Պանթեոնի համար նկարել է երկու կտավ, նվիրված Սուրբ Ժենևեվային՝ «Սուրբ Ժենևեվաան մահվան մահճում» և «Սուրբ Ժենևեվան դագաղում»։ Նկարել է նաև Օդեոնի թատրոնի առաստաղը և Թուլուզի կապիտոլի ներքին ինտերիերը։ Բացի պատմական նկարներից Լորանը հաջողությամբ նկարում էր դիմանկարներ։ Նաև պատկերազարդում էր պատմաբան Օգյուստեն Թյերիի աշխատանքները։ Ժան Պոլ Լորանը 1891 թվականից Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի անդամ էր։ Դասավանդել է Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում էր՝ հայտնի ճապոնացի դիմանկարիչ Սոտարո Յասույին, գերմանացի և իզրայելացի գծանկարիչ, նկարիչ, էքսպրեսիոնիստ Հակոբ Շտեյնհարդտին, լեհ Ստանիսլավ Րեյխան, ֆրանսիացի Րենե Պոլ Շտուցենբերգերը, շվեդ Ռիչարդ Բերգը, Վիլյամ Սմեդլին Ամերիկայից։ Ռուս նկարիչներից Ժան Պոլ Լորանայի մոտ սովորել են Լեոն Բակստը, Եվգենի Լանսերեն, Պյոտր Կոնչալովսկին, Իվան Պարխոմենկոն։
Ընտրված կտավներ
խմբագրել- «Կատոնի մահը"
- «Տիբերիոսի մահը Tiberius '
- «Համլետ»
- «Քրիստոսը և մահվան հրեշտակը»
- «Անապատում աղաղակող ձայն»
- «Հռոմի Պապ Ֆորմոզ և Սթիվեն VII» (1870)
- «Սուրբ Բրունո» (1874)
- «Արգելք»
- «Մաքսիմիլիանոյի վերջին պահերը» (1882 թ.)
- «Ուրբանոս VI վրեժը» (1886)
Պատկերասրահ
խմբագրել-
Տիբերիոսի մահը (1864).
-
Հռոմի Պապ Ֆորմոզը և Ստեփան VI (VII) մահվան սինոդում (1870).
-
Լուի Անտուան Անրի դե Բուրբոն Կոնդեին Վենսենի փոսում (1873).
-
Ռոբերտ Բարպաշտի վտարումը (1875, Օրսեյի թանգարան).
-
Բանտարկյալների ազատումը (1879)
-
Հռոմեացի կայսր Գոնորիմուս (1880).
-
Պապը և ինկվիզիտորը (1882).
-
Մաքսիմիլյանի վերջին րոպեները (1882).
-
Խաղամոլը Լանգեդոկից (1887).
-
Հովհան Ոսկեբերանը և կայսրուհի Եվդոքսիան (1894).
-
Պատանդները (1896).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jean Paul Laurens (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Laurens, Jean-Paul // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049602
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Jean-Paul Laurens — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ http://archive.is/EKEWo#34.7%
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/027519/2009-06-23/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պոլ Լորան» հոդվածին։ |