Ժան Պրուվե (ֆր.՝ Jean Prouvé, ապրիլի 8, 1901(1901-04-08)[2][3][4][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - մարտի 23, 1984(1984-03-23)[2][4][5][…], Նանսի[6][1]), ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ։ 20-րդ դարի տաղանդավոր դիզայներներից մեկն է։

Ժան Պրուվե
ֆր.՝ Jean Prouvé
Ի ծնեֆր.՝ Jean Émile Victor Prouvé[1]
Ծնվել էապրիլի 8, 1901(1901-04-08)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էմարտի 23, 1984(1984-03-23)[2][4][5][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՆանսի[6][1]
Պարգևներ
 Jean Prouvé Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ժան Պրուվեն ծնվել է ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ, բնանկարիչ, փորագրող, քանդակագործ, Նանսի դպրոցի մոդեռնի ներկայացուցիչ Վիկտոր Պրուվեի ընտանիքում։ Երիտասարդության տարիներին յուրացրել է փականագործի և գեղարվեստական դարբնագործության մասնագիտությունները։ 1923 թվականին Նանսիում բացել էր իր առաջին արհեստանոց-դարբնոցը։ Ավելի ուշ զբաղվել է կահույքի նախագծմանբ։

1931 թվականին Փարիզում Օժեն Բոդուենի և Մարսել Լոդսի հետ համատեղ կազմակերպել է «Ժան Պրուվեի արվեստանոցում» բյուրոն։ Վերջինիս առավել հայտնի նախագիծն էր Կլիշի լա Գորեննում Ժողովրդական Տունը (ֆր. Maison du Peuple

1940-1951 թվականներին աշխատել է ճարտարապետներ Պերրիան և Պիեռ Ժաններեի հետ, զբաղվել էր կահույքի նախագծմանբ, որն էլ կազմել էր նրա ստեղծագործական աշխատանքի զգալի մասը։

Ժան Պրուվեի աշխատանքները աչքի են ընկել ոչ միայն իրենց բարձր ֆունկցիոնալությամբ և որակով, այլև իրենց պատրաստման բավականնին ցածր արժողությամբ։ Նրա կահույքը մինչև այսօր էլ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ որոշ մոդելներ շարունակում են պատրաստել և այժմ, օրինակ՝ «Fauteuil de Grand Repos»-ը։

Ժան Պրուվեն փորձել է արդյունաբերական մեթոդները ճարտարապետության մեջ՝ դրանով չկորցնելով վերջնական արտադրանքի էսթետիկ որակը։

Շատ դիզայներներն ու ճարտարապետներ շարունակում են կյանքի կոչել Պրուվեի գաղափարները։ Նրանց թվին են պատկանում Ռենցո Պիանոն, Ժան Նուվելը և Նորման Ֆոսթերը։

Շառլ Էդուար լը Կորբյուզիեն բնութագրելով Ժան Պրուվեի ստեղծագործական աշխատանքները, ասել էր.

  Ժան Պրուվեն մեկ անձի մեջ միավորում է ճարտարագետին և ճարտարապետին իսկ ավելի կոնկրետ ասած՝ ճարտարապետին և քարագործին, որովհետև այն ամենը, ինչին նա դիպչում է, և ինչը նա նախագծում է, միանգամից ստանում է նրբագեղ և ճկուն տեսք՝ ակնթարթորեն որոշված ամրությամբ և պատրաստ արդյունաբերական արտադրության  

Կարևոր աշխատանքներ

խմբագրել
  • Ժողովրդական Տուն (фֆրр. Maison du Peuple) Կլիշի լա Գորեննում
  • Ցուցահանդեսային կենտրոնի դարպասը — Պորտ Դորե ամրոցմ Փարիզ
  • Ցուցահանդեսային կենտրոն Գրենոբլում
  • Նոր արդյունաբերության և տեխնոլոգիաների կենտրոն (ինժեներային մասը)
  • Ֆրանսիական կոմկուսակցության շտաբ-բնակարան Փարիզում

Ծանոթագրություններ

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  • Jean Prouvé 8x8 Demountable house - edition Galerie Patrick Seguin, 2013
  • Jean Prouvé 6x6 Demountable house - edition Galerie Patrick Seguin, Paris 2013
  • Prouvé/Nouvel-Ferembal House (édition Galerie Patrick Seguin, Paris 2011).
  • Jean Prouvé (éditions Galerie Patrick Seguin, Paris - Sonnabend Gallery, New York 2007)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պրուվե» հոդվածին։