Նանսի
Նանսի (ֆր.՝ Nancy [nɑ̃.si], պատմ. գերմ.՝ Nanzig[4]), քաղաք և կոմունա Ֆրանսիայում, Լոթարինգիա տարածաշրջանում գտնվող Մյորթ և Մոզել դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մոզել գետի ափին, այն վայրում, որտեղ այն հատվում է Մառն-Հռենոս ջրանցքի հետ։ Քաղաքում գործում է երկաթուղային հանգույց դեպի Փարիզ, Ստրասբուրգ, Լիեժ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Նանսի | |||
ֆր.՝ Nancy[1] լյուքս.՝ Nanzeg | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Nancy? և Մյորթ և Մոզել | ||
Առաջին հիշատակում | 947 | ||
Մակերես | 15,01 կմ² | ||
ԲԾՄ | 212 մետր, 188 մետր, 353 մետր | ||
Բնակչություն | ▼104 260 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Խտություն | 7,000 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 54000[3] և 54100[3] | ||
INSEE | 54395 | ||
Պաշտոնական կայք | nancy.fr | ||
| |||
Բնակչությունը՝ 105 067 մարդ (2012 թվականի դրությամբ)։ Քաղաքը զբաղեցնում է 15,01կմ² տարածք։
Պատմություն
խմբագրելՉնայած բազմաթիվ նախապատմական արտեֆակտներին, որոնք հայտնաբերվել են ժամանակակից Նանսի քաղաքի տարածքում, Մյորթ գետի ափին գտնվող քաղաքն առաջին անգամ հիշատակվել էր դեռևս 8-րդ դարում։ 12-րդ դարից Նանսի քաղաքն եղել է Լոթարինգյան թագավորության մայրաքաղաքը, այնուհետև Լոթարինգիա (Lorraine) նահանգի և տարածաշրջանի մայրաքաղաքը։ 1477 թվականին Նանսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ շվեյցարա-լոթարինգիական զորքերի և բուրգունդյան դուքս Կարլոս Խիզախի զորքերի միջև։ Վերջինս զոհվել է այդ ճակատամարտի ժամանակ։ 1766 թվականին Լոթարինգիայի հետ միասին Լյուդովիկոս XV-ի աներոջ լոթարինգիական վերջին դուքսի՝ Ստանիսլավ Լեշինսկու մահվանից հետո, քաղաքը մտել է Ֆրանսիայի կազմի մեջ։ 1870-1871 թվականների Պրուս-Ֆրանսիական պատերազմի ժամանակ գրավվել էր գերմանական զորքերի կողմից, սակայն պատերազմից հետո Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով մտել է Լոթարինգիայի այն ոչ մեծ տարածքի մեջ, որը չի անցել Գերմանիային և մնացել է Ֆրանսիայի կազմի մեջ։ Նանսի քաղաքում կանգնեցվել է կորցված նահանգներին նվիրված հուշարձան։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նանսի քաղաքի մոտակայքում կատաղի մարտեր էին ընթանում։ Հիտլերյան Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո (1940 թվական) Նանսին դարձել է Դիմադրողական շարժման օջախներից մեկը։ 1944 թվականի սեպտեմբերին Նանսին ազատագրվել է օկուպանտներից։
Տնտեսություն
խմբագրելՆանսի քաղաքը համարվում է մեքենաշինության, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերության, ապակյա և հախճապակյա գեղարվեստական իրերի արտադրության կենտրոն։
Բնակչություն
խմբագրել2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 105 421 մարդ։ Մեծ Նանսիի բնակչությունը կազմում էր 434 900 մարդ։ 2012 թվականի դրությամբ՝ 105 067 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 7,000 մարդ/կմ²։
Կլիմա
խմբագրելՆանսիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.6 (40.3) |
6.4 (43.5) |
10.9 (51.6) |
14.8 (58.6) |
19.2 (66.6) |
22.6 (72.7) |
25.1 (77.2) |
24.7 (76.5) |
20.3 (68.5) |
15.1 (59.2) |
8.9 (48) |
5.4 (41.7) |
14.83 (58.7) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
−0.7 (30.7) |
2.0 (35.6) |
4.1 (39.4) |
8.4 (47.1) |
11.7 (53.1) |
13.7 (56.7) |
13.2 (55.8) |
10.1 (50.2) |
6.8 (44.2) |
2.8 (37) |
0.4 (32.7) |
5.98 (42.76) |
Տեղումներ մմ (դյույմ) | 65.4 (2.575) |
55.3 (2.177) |
59.5 (2.343) |
49.3 (1.941) |
67.6 (2.661) |
69.2 (2.724) |
62.4 (2.457) |
63.0 (2.48) |
64.7 (2.547) |
73.8 (2.906) |
65.9 (2.594) |
79.0 (3.11) |
775.1 (30.515) |
Միջին ամսական արևային ժամ | 55.9 | 79.7 | 129.1 | 173.9 | 199.1 | 220.9 | 229.1 | 213.7 | 162.8 | 104.8 | 51.7 | 44.3 | 1665 |
աղբյուր: Météo-France |
Ճարտարապետություն
խմբագրելՆանսին բաժանվում է հին քաղաքի, որտեղ պահպանվել են նեղ փողոցները և հին կառույցները (14-16-րդ դարեր) և նոր քաղաքի՝ ժամանակակից կառույցներով, հրապարակներով, շատրվաններով, հիմնականում կառուցվել է 18-րդ դարում (ճարտարապետ Էրե Էմանուել, Ժ. Լամուր և այլք)։
Քույր քաղաքներ
խմբագրել- Նյուքասլ-ափոն-Թայն, Մեծ Բրիտանիա (1954)
- Լիեժ, Բելգիա (1954)
- Կարլսրուե, Գերմանիա (1955)
- Պադովա, Իտալիա (1964)
- Կանաձավա, Ճապոնիա (1973)
- Կիրյատ-Շմոնա, Իսրայել (1984)
- Լյուբլին, Լեհաստան (1988)
- Ցինցինատի, ԱՄՆ (1991)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ The usage of German Nanzig is outdated.
Աղբյուրներ
խմբագրել- «Աշխարհագրական անունների բառարան» Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան։ «Լույս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանսի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 180)։ |