Ժյուլ Բրետոն
Ժյուլ Ադոլֆ Էմե Լուի Բրետոն (ֆր.՝ Jules Adolphe Aimé Louis Breton մայիսի 1, 1827[1][2][3][…], Courrières, Պա-դը-Կալե - հուլիսի 5, 1906[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ժանրիստ, բնանկարիչ, ռեալիզմի ներկայացուցիչ, պոետ։
Ժյուլ Բրետոն ֆր.՝ Jules Breton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Courrières, Պա-դը-Կալե |
Վախճանվել է | հուլիսի 5, 1906[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Albert Chatelet High School? |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և բանաստեղծ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Blessing of the wheat in Artois?, Q17492007? և Calling in the Gleaners? |
Ուսուցիչ | Félix de Vigne?, Égide Charles Gustave Wappers?, Դոմինիկ Էնգր և Օրաս Վերնե |
Աշակերտներ | Վիրժինի Դեմոն-Բրետոն, Emile Adélard Breton? և François Brillaud? |
Ներշնչվել է | François Bonvin? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Élodie Breton? |
Զավակներ | Վիրժինի Դեմոն-Բրետոն |
Ազգականներ | Félix de Vigne?, Adrien Demont? և Jules-Louis Breton? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄայրը մահացել է, երբ Ժյուլը 4 տարեկան էր, իսկ նրան մեծացրել է հայրը։ 1842 թվականին հանդիպել է նկարիչ Ֆելիքս դե Վինեին, որը տպավորվելով պատանու տաղանդով համոզել է իր ընտանիքին, որ թույլ տան նրան զբաղվել արվեստով։ 1843 թվականին Բրետոնը գնացել է Գենտ, որտեղ շարունակել է սովորել արվեստը Գեղարվեստի ակադեմիայում։ 1846 թվականին Բրետոնը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ դասեր է վերցրել Էգիդուս Գուստավ Վապերսից և որոշ ժամանակ պատճենել ֆլամանդացի վարպետների գործերը։ 1847 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Գեղարվեստի դպրոցում։
Բրետոնի նկարների սյուժեները փոխառված են ժողովրդական կյանքից։ Նրա նկարների մեծ մասն ունեն հովվերգական բնույթ. նրանք պատկերում են դաշտում հովիվների կամ գյուղացիների կյանքը։
Դուստրը` Վիրժինի ԴԵմոն-Բրետոն, նկարչուհի։ Եղբայր՝ Էմիլ Բրետոն, նկարիչ (1831-1902)։
Հայտնի նկարներ
խմբագրել- «Բերքահավաք» (1853)
- «Բերք հավաքողները (Le rappel des glaneuses)» (1859)
- «Արտույտի երգը» (1885)
- «Առաջին մասնակցություն» (1886)[4]
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՎան Գոգը անցել է 200 կիլոմետր՝ Բրետոնի մոտ գնալու համար, բայց չի մտել իր արհեստանոց, քանի որ ամաչկոտ էր։ Այս դրվագը հանդիպում է Ա. Պերրյուշոյի «Վան Գոգ» գրքում, ինչպես նաև Իրվինգ Սթոունի «Կյանքի ծարավը» գրքում։ Վան Գոգը բարձր է գնահատել Բրետոնին նաև որպես բանաստեղծ և Բրետոնի բանաստեղծությունները վերարտադրել 1884 թվականիի մարտի 8-ին Անտոն Ռապարդին ուղղված նամակում[5]։
Գրականություն
խմբագրել- «Ժյոուլ-Ադոլֆ Բրետոն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jules Breton (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jules Adolphe Aimé Louis Breton // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026275
- ↑ «The American Annual Cyclopedia and Register of Important Events ..., Volume 26». 1887.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Martin Gayford, The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles, Fig Tree, Penguin, 2006. 0-670-91497-5. See page 177.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Բրետոն» հոդվածին։ |