Իգոր Սարուխանով

հայկական արմատներով խորհրդային և ռուս փոփ ռոք երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր և բանաստեղծ

Իգոր Արմենի Սարուխանով (ռուս.՝ И́горь Арме́нович Саруха́нов, ապրիլի 6, 1956(1956-04-06)[1][2], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայկական արմատներով խորհրդային և ռուս փոփ ռոք երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր և բանաստեղծ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997)[3], Ռուսաստանի գրողների միության անդամ, Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ[4]։

Իգոր Սարուխանով
Ծնվել էապրիլի 6, 1956(1956-04-06)[1][2] (68 տարեկան)
Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերփոփ ռոք, բլյուզ, սոֆթ ռոք, ռոմանս, Եվրո դիսկո, էլեկտրոփոփ և ռուսական շանսոն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ և հեղինակ-կատարող
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և կիթառ
ԱնդամակցությունՍտաս Նամինի «Ծաղիկներ» խումբ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքsarukhanov.ru
 Igor Sarukhanov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Ծնվել է 1956 թվականի ապրիլի 6-ին Սամարղանդում, ազգությամբ հայ է[4]։ Մայրական կողմի նախնիները ծագումով Գորիսից են, իսկ հայրական կողմի նախնիները՝ Ստեփանակերտից։ Հայրական կողմի նախապապը մեծահարուստ է եղել, զբաղվել է հացահատիկի և փայտանյութի առևտրով, քարի մշակմամբ, իր տնօրինության տակ ունեցել է մի քանի գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1921-1922 թվականներին, Պովոլժիեում սովի ժամանակ այնտեղ է ուղարկել հացահատիկի շարժակազմեր իր գործարաններից։ Զանգվածային բռնաճնշումների ժամանակ ձերբակալությունից և մահապատժից խուսափելու նպատակով նա ոչնչացրել է բոլոր փաստաթղթերը և հրաժարվել սեփական ունեցվածքից[5]։

  • Հայրը՝ Արմեն Վահանի Սարուխանովը (1930-1991), գիտնական է եղել, տեխնիկական գիտությունների թեկնածու, դասավանդել է տեխնիկական համալսարանում։
  • Մայրը՝ Ռոզա Աշոտի Սարուխանովան (1932-1991), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է եղել։
  • Դուստրեր՝ Լյուբով (2008)[6], Ռոզալյա (2015)[7]։
  • Եղբայրը՝ Վահան Սարուխանով (1960)

Մանկություն, պատանեկություն և վաղ շրջանի ստեղծագործություններ

խմբագրել

Իգոր Սարուխանովը ծնվել է Սամարղանդում, բայց կարճ ժամանակ է ապրել այնտեղ։ Նա 4 տարեկան էր, երբ ընտանիքը, հոր ատենախոսություն պաշտպանելու նպատակով տեղափոխվել է Մոսկվա։

 
Ստաս Նամինի խումբը։ Պաստառ, 1981 թվական։ Ձախից աջ՝ Վ. Վասիլև, Միխայիլ Ֆայնզիլբերգ, Իգոր Սարուխանով, Ա. Սլիզունով, Ալեքսանդր Լոսև

Ավարտել է Դոլգոպրուդնի քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի դասական կիթառի դասարանը[8]։ Դպրոցական տարիներին իր ռոք խմբի հետ սկսել է համերգներ տալ Դոլգոպրուդնիի սրճարաններում և պարահրապարակներում՝ այդ ելույթների համար ստանալով դրամական պարգևներ։ Քանի որ խորհրդային տարիներին կոմերիտականն ու դպրոցի աշակերտն աշխատելու իրավունք չունեին, Սարուխանովին փորձել են հեռացնել դպրոցից, բայց հոր շնորհիվ մնացել է ուսումնական հաստատությունում[6]։

Ծնողները վախեցել են իրենց որդուն բանակ ուղարկել, և նրան տեղավորել են Մոսկվայի ռազմական օկրուգի երգի-պարի անսամբլում, որտեղ Սարուխանովը հանդիպել է Ստաս Նամինին։ Դրանից անմիջապես հետո՝ 1979 թվականին, նրան հրավիրել են «Կապույտ թռչուն» անսամբլ, ավելի ուշ՝ «Ծաղիկներ» խումբ, որտեղ ելույթ է ունեցել մինչև 1981 թվականը։ 1981 թվականին Սարուխանովը «Ծաղիկներ» խմբի իր գործընկերների հետ հիմնադրել է «Շրջան» խումբը և այդտեղ աշխատել մինչև 1984 թվականը[4]։

Մենակատարային ստեղծագործություն

խմբագրել

Իգոր Սարուխանովի մենակատարային կարիերան սկսվել է 1985 թվականին՝ Մոսկվայում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի ծրագրի շրջանակներում (որտեղ նա արժանացել է առաջին մրցանակին Մոսկվայի մասին լավագույն երգի մրցույթում՝ «Մոսկովյան տարածություն»)[8]։ 1986 թվականին թողարկվել է երգչի առաջին հսկա սկավառակը՝ «Եթե մենք ճանապարհին ենք»։ Այդ ժամանակից նա սկսել է ակտիվ շրջագայել։ 1984 թվականին Սոպոտի (Լեհաստան) միջազգային փառատոնում արժանացել է առաջին մրցանակի՝ որպես «Ետևում կտրուկ շրջադարձ է» երգի հեղինակ (կատարող՝ Աննե Վեսկի)։ 1988 թվականին մասնակցել է «Բրատիսլավական քնար» (Չեխոսլովակիա) միջազգային փառատոնին։ 1990 թվականին Իգոր Սարուխանովի «Barber» երգի հիման վրա նկարահանվել է առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակը (ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով)[4]։

2008 թվականին նա մասնակցել է НТВ հեռուստաալիքի «Սուպերսթար 2008։ Երազանքի թիմ» նախագծին։ 2022 թվականին նա դարձավ հրավիրված հյուր НТВ -ի «Մասկա» շոուի երրորդ սեզոնի երկրորդ կիսաեզրափակիչում՝ արջի կերպարով։

2023 թվականի ապրիլի 7-ին Ռադիո Մայակի «Վլադիմիր Մատեցկու ստուդիա»[9] հաղորդման ուղիղ եթերում հայտարարեց «Մեկը միլիոնից» տեսահոլովակի թողարկման մասին, որի վրա ներկայումս ակտիվորեն աշխատում են։

Բանաստեղծական կարիերա

խմբագրել

Որպես բանաստեղծ և կոմպոզիտոր, նա աշխատել է Տինիս Մյագիի, Սերգեյ Չելոբանովի, Աննե Վեսկիի, «Կոմբինացիա» խմբի, Ալեքսանդր Մարշալի, Բատիրխան Շուկենովի, «Ա-Ստուդիո» խմբի, Ալեքսեյ Չումակովի, «Քաղաք 312» խմբի, Նիկոլայ Տրուբաչի, Վլադիմիրի Պրեսնյակովի և այլ արտիստների հետ[4]։

 
Իգոր Սարուխանովը Ռյազանում կայացած համերգի ժամանակ, 2015 թվականի նոյեմբերի 20

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • 2007 — «Биография чувств» — Издательство «Игорь Саруханов» ISBN 978-5-9901183-1-7

Սկավառակագրություն

խմբագրել
  • Վինիլային ձայնագրություններ
    • 1987 - Եթե մենք ճանապարհին ենք
    • 1989 - Կանաչ աչքեր
    • 1991 - Ես ուզում եմ մենակ լինել
  • CD
    • 1993 - Լավագույն երգեր (ժողովածու)
    • 1994 - Լավագույն երգեր 2 (ժողովածու)
    • 1994 - Ինչո՞ւ վերադարձաք։
    • 1995 - Երաժշտություն դիսկոտեկների համար
    • 1997 - «Ջութակ-աղվես»[10]
    • 1999 - Դա սեր չէ
    • 2001 - Նավակ, լողա
    • 2002 - Grand Collection (ժողովածու)
    • 2003 - Սիրված երգեր.ru (ժողովածու)
    • 2004 - Նոր հավաքածու (ժողովածու)
    • 2004 - Նոր ալբոմ
    • 2004 - Սիրո տրամադրություն (ժողովածու)
    • 2007 - Զգացմունքների կենսագրություն
    • 2010 – Ալ առագաստներ
    • 2012 - Սև, սպիտակ ժապավեններ
    • 2018 - Վերակենդանացում
    • 2019 - Վերակենդանացում-2
    • 2020 - Ո՞ւմ հետ ես դու
    • 2021 – Զգացմունքներ

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1980 - «Ֆանտազիա սիրո թեմայով» - երգիչ երաժիշտ, «Ֆոկուս» անսամբլից
  • 1997 - «Բուրատինոյի նորագույն արկածները» - Պիեռո
  • 2012 - «Ճամփորդներ-3» սերիալ

Մրցանակներ

խմբագրել
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1997)
  • Մոսկվայի քաղաքային դումայի պատվոգիր (2016 թվականի սեպտեմբերի 28)՝ քաղաքային համայնքին մատուցած ծառայությունների և տարեդարձի կապակցությամբ[11]

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. Почётное звание присвоено указом президента России № 1240 от 19.11.1997 Արխիվացված 2014-08-11 Wayback Machine
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Игорь Саруханов
  5. Աշխարհի հայերը/Ashxarhi Hayer- Igor Saruxanov 24.09.2017
  6. 6,0 6,1 Игорь Саруханов: Пять раз женился по глупости Արխիվացված 2016-01-27 Wayback Machine — Собеседник, 29 июля 2011
  7. Певец Игорь Саруханов стал отцом в 58 лет Արխիվացված 2015-07-03 Wayback Machine — Вести.Ru, 2 февраля 2015
  8. 8,0 8,1 «Эксклюзивное интервью для сайта Радио «Шансон»: «Мною движет только любовь»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  9. «Игорь Саруханов: о коллекции гитар, старых хитах и новом материале». smotrim.ru. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Альбом «Скрипка — лиса»». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  11. О награждении почётными грамотами Московской городской Думы

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Սարուխանով» հոդվածին։