Իզոնիազիդ
Իզոնիազիդ, նաև հայտնի է որպես իզոնիկոտինիլհիդրազիդ, հակաբիոտիկ դեղամիջոց, որը օգտագործվում է տուբերկուլոզի բուժման համար[1]։ Ակտիվ տուբերկուլոզի դեպքում օգտագործվում է ռիֆամպիցինի, պիրազինամիդի, ստրեպտոմիցինի կամ էթամբուտոլի հետ[2]։ Լատենտ տուբերկուլոզի դեպքում հաճախ կիրառվում է առանձին[1]։ Այն նաև օգտագործվում է ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների հետ, օրինակ՝ M. avium, M. kansasii և M. xenopi[1]։ Այն սովորաբար կիրառվում է պերօրալ, բայց կարող է կիրառվել նաև ներմկանային[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | Պերօրալ, ներմկանային, ներերակային |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Նյութափոխանակություն | լյարդ՝ CYP450: 2C19, 3A4 պաշարիչ |
Կիսատրոհման պարբերություն | 0.5–1.6ժ (արագ ացետիլացնողներ), 2-5ժ (դանդաղ ացետիլացնողներ) |
Դուրսբերում | մեզ (հիմնականում), կղանք |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
Պիրիդին-4-կարբոհիդրազիդ
| |
CAS համար | 54-85-3 |
PubChem CID | 3767 |
DrugBank | DB00951 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.195 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 137.139 գ/մոլ |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են լյարդային ֆերմենտների քանակի բարձրացումը արյան մեջ և ձեռքերում,ոտքերում թմրածության զգացողությունը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններից է հեպատիտը[1]։ Հայտնի չէ այս դեղամիջացի անվտանգ լինելը հղիության ընթացքում[3]։ Կրծքով կերակրման ժամանակ օգտագործումը ապահով է[3]։ Պիրիդօքսինի օգտագործումը կարող է թուլացնել կողմնակի ազդեցությունները[4]։ Իզոնիազիդը խաթարում է բակտերայի թաղանթի առաջացումը, որի արդյունքում բակտերիան մահանում է[1]։
Իզոնիազիդը ստեղծվել է 1952 թվականին[5]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցուցակում է, որպես առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[6]։ Այն հասանելի է որպես ունիվերսալ դեղամիջոց[1]։ Զարգացող երկրներում արժեքը 0.60–4.75$ է 1 ամսվա բուժման կուրսի համար[7]։ ԱՄՆ-ում ամսական արժեքը 25$-ից քիչ է[4]։
Բժշկական կիրառություն
խմբագրելՏուբերկուլոզ
խմբագրելԻզոնիազիդը հաճախ օգտագործվում է տուբերկուլոզի լատենտ և ակտիվ ձևերը բուժելու համար։ Իզոնիազիդի նկատմամբ զգայուն տուբերկուլոզով հիվանդների մոտ իզոնիազիդի օգտագործումը բերում է լավ արդյունքի, եթե պահպանվում է դեղի օգտագործման կարգը։ Իզոնիազիդի նկատմամբ կայուն տեսակի տուբերկուլոզով հիվանդների մոտ այս դեղի օգտագործումը չի բերում ցանկալի արդյունքի[8]։
Իզոնիազիդը օգտագործվում է որպես կանխարգելիչ բուժում հետևյալ մարդկանց մոտ՝
- ՄԻԱՎ վարակ ունեցող, կամ PPD ռեակցիային ամենաքիչը 5 մմ կարծրեցումով պատասխան տվող մարդկանց մոտ
- Տուբերկուլոզով մարդկանց հետ շփված մարդիկ, որոնք PPD ռեակցիային պատասխանել են ամենաքիչը 5 մմ կարծրեցումով
- Մարդիկ, որոնց PPD ռեակցիայի արդյունքները բացասականից դառնում են դրական 2 տարվա ընթացքում՝ ամենաքիչը 10 մմ մինչև 35 տարեկան մարդկանց մոտ և ամենաքիչը 15 մմ 35 տարեկանից մեծ մարդկանց մոտ
- Մարդիկ, որոնց կրծքավանդակի ռենտգեն պատկերի վրա երևում է թոքի վնասման օջախներ, որոնք հավանաբար բուժված տուբերկուլոզի հետևանքներն են, և PPD ռեակցիային տալիս են ամենաքիչը 5 մմ կարծրեցումով պատասխան
- Ներարկումային դեղամիջոց օգտագործողներ, որոնք ՄԻԱՎ բացասական են և PPD ռեակցիային տալիս են պատասխան ամենաքիչը 10 մմ կարծրեցումով
- Մարդիկ, ովքեր PPD ռեակցիային տալիս են պատասխան 10 մմ և ավելի մեծ չափի կարծրեցումով, որոնք տուբերկուլոզի մեծ տարածվածություն ունեցող վայրերից են[9][10]
Ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներ
խմբագրելԻզոնիազիդը լայնորեն օգտագործվում էր Mycobacterium avium կոմպլեքսի բուժման համար՝ ռիֆամպիցինի և էթամբուտոլի հետ միասին[11] Փաստերը վկայում են, որ իզոնիազիդը կանխարգելում է միկոլային թթվի սինթեզը M. avium կոմպլեքսի մոտ, ինչպես որ M. tuberculosis-ի մոտ[12] և ուժեղացնում է ռիֆամպիցինի ազդեցությունը։ Մակրոլիդների ի հայտ գալը իջեցրեց դրա օգտագործումը։ Համենայնդեպս, քանզի ռիֆամպիցինի ազդեցությունը M. avium կոմպլեքսի վրա թերագնահատվում է, անհրաժեշտ է նրա ազդեցությունը վերանայել[13]։
Հատուկ պոպուլյացիաներ
խմբագրելԽարհուրդ է տրվում կիրառել ակտիվ տուբերկուլոզով հիվանդ հղիներին և կրծքով կերակրող կանանց։ Կանխարգելիչ բուժումը պետք է հետաձգվի մինչ ծննդաբերությունը[14]։ Բուժվեղ մայրերը արտազատում են քիչ քանակով և ցածր տոքսիկությամբ իզոնիազիդ կրծքի կաթով, ուստի նրանց երեխաների մոտ ցածր է ռիսկը կողմնակի ազդեցությունների։ Իզոնիազիդ ստացող կերակրող մայրերը և նրանց երեխաները պետք է ստանան վիտամին B6՝ պիրիդոքսինի ձևով՝ պերֆերիկ նյարդերի վնասումից խուսափելու նպատակով[15]։ Վիտամին B6-ը օգտագործվում է իզոնիազիդի կողմից հարուցված B6 պակասուրդը լրացնելու և նեյրոպաթիան կանխարգելելու համար այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ռիսկի գործոններ, օրինակ՝ հղիություն, կաթնատվություն, ՄԻԱՎ վարակ, ալկոհոլիզմ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և թերսնուցում[16]։
Լյարդային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կա իզոնիազիդի կողմից հարուցվող հեպատիտի ավելի մեծ ռիսկ և կարող է դեղաչափը իջեցնելու անհրաժեշտություն ծագել[14]։
Լյարդային ֆերմենտների մակարդակները արյան մեջ պետք է հաճախակի ստուգվեն ալկոհոլ օգտագործողների, հղի կանանց, ներերակային դեղորայք օգտագործողների, 35-ից բարձր տարիքի մարդկանց, լյարդի քրոնիկ հիվանդություն ունեցողների, երիկամների ծանր անբավարարություն ունեցողների, նեյրոպաթիա ունեցողների և ՄԻԱՎ վարակակիրների մոտ, քանզի նրանց մոտ ավելի մեծ է իզոնիազիդի կողմից հարուցված հեպատիտ զարգանալու ռիսկը[14][17]։
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելՄարդկանց 20%-ը, որոնք օգտագործում են 6 մգ/կգ, կամ ավելի բարձր դեղաչափեր, նշում են պերֆերիկ նեյրոպաթիա[18]։ Ստամոքսաղիքային ախտանիշները ներառում են սրտխառնոցը և փսխումը[9]։ Ապլաստիկ անեմիան, թրոմբոցիտոպենիան և ագրանուլոցիտոզը նույնպես կարող են առաջ գալ որպես կողմնակի ազդեցություն[9]։ Գերզգայունության ռեակցիաները նույնպես հաճախ են և կարող են արտահայտվել բծապապուլյոզ ցանի և տենդի ձևով[9]։
Լյարդային ֆերմենտների քանակի անախտանիշ բարձրացումը արյան մեջ դիտվում է իզոնիազիդ օգտագործող մարդկանց 10%-ից 20%-ի մոտ, իսկ լյարդի ֆերմենտների մակարդակը վերադարնում է նորմալին նույնիսկ երբ բուժումը շարունակվում է[19]։ Իզոնիազիդի փաթեթավորման մեջ կա նախազգուշացում ծանր և երբեմն մահացու հեպատիտի մասին, որը տարիք կախյալ է, և դիտվում է 21-ից 35 տարեկան մարդկանց 0.3%-ի, 50 տարեկանից բարձր մարդկանց 2%-ի մոտ[9][20]։ Դիտվում են հատուկ ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխում, որովայնային ցավ, մուգ մեզ, որովայնի աջ վերին քառանկյան ցավ և ախորժակի կորուստ[9]։ Սևամորթ կանանց մոտ ավելի հաճախ է զարգանում իզոնիազիդից առաջացած հեպատիտ[9]։ Իզոնիազիդի կողմից առաջացած հեպատոտոքսիկությունը ի հայտ է գալիս բուժման առաջին 2 ամիսների ընթացքում[21]։
Որոշ մասնագետներ առաջարկում են ուշադիր հետևել լյարդի ֆունկցիային իզոնիազիդ ստացող բոլոր մարդկանց մոտ[22], բայց այլք խորհուրդ են տալիս հետևել միայն կոնկրետ խնբերի մարդկանց մոտ[19][23][24]։
Գլխացավը, թույլ կենտրոնացումը, քաշ հավաքելը, հիշողության վատացումը, անքնությունը և դեպրեսիան կապված են իզոնիազիդի օգտագործման հետ[25]։ Բոլոր հիվանդները և մասնագետները պետք է զգույշ լինեն այս կողմնակի ազդեցություններից, հատկապես հիվանդների կողմից՝ ինքնասպանության հակում ունենալու դեպքում[25][26][27]։
Իզոնիազիդը կապված է վիտամին B6-ի պակասի հետ։ Իզոնիազիդը ունի վիտամին B6-ին նման կառուցվածք, ինչի արդյունքում լինում է այդ վիտամինի անբավարարություն։ ԴԱ կարող է բերել պելագրայի ախտանիշների ի հայտ գալուն։ Իզոնիազիդը նաև ունի կապ պիրիդօքսինի մեծ քանակով դուրսբերման հետ։ Պիրիդօքսալ ֆոսֆատը անհրաժեշտ է d-ամինոլևուլինաթթու սինթազայի սինթեզման համար, որը մասնակցում է հեմի սինթեզին։ Իզոնիազիդի կողմից հարուցված պիրիդօքսինի պակասի արդյունքում առաջանում է անբավարար քանակի հեմ, ինչը կարող է բերել սիդերոբլաստային անեմիայի[16]։
Դեղորայքային փոխազդեցություններ
խմբագրելԱցետամինոֆեն և իզոնիազիդ օգտագործող մարդիկ ացետամինոֆենային թունավորման մեծ ռիսկի տակ են։ Իզոնիազիդը խթանում է լյարդային ֆերմենտ, որի շնորհիվ ացետամինոֆենի ավելի մեծ քանակ է նյութափոխանակվում տոքսիկ ձևի[28][29]։
Իզոնիազիդը թուլացնում է կարբամազեպինի նյութափոխանակությունը, այդպիսով իջեցնելով նրա հեռացումը մարմնից։ Կարբամազեպին ստացող մարդկանց մոտ պետք է վերահսկվի կարբամազեպինի դեղաչափը և անհրաժեշտության դեպքում դեղաչափը պետք է փոփոխվի[30]։
Հավանական է, որ իզոնիազիդը իջեցնում է պլազմայի կետոկոնազոլի մակարդակը երկար բուժումից հետո։ Դա նկատվում է ռիֆամպինի, իզոնիազիդի և կետոկոնազոլի միաժամանակյա օգտագործման դեպքում[31]։
Իզոնիազիդը կարող է իջեցնել մարմնի ֆենիտոինի մակարդակը։ Իզոնիազիդի հետ նշանակման դեպքում ֆենիտոինի դեղաչափերը պետք է վերահսկվեն[32][33]։
Իզոնիազիդը կարող է բարձրացնել պլազմայի թեոֆիլինի մակարդակը։ Կան որոշ դեպքեր, երբ թեոֆիլինը թուլացնում է իզոնիազիդի դուրսբերումը։ Թեոֆիլինի և իզոնիազիդի մակարդակները պետք է վերահսկվեն[34]։
Վալպրոաթթվի մակարդակը կարող է մեծ լինել իզոնիազիդի հետ օգտագործման դեպքում։ Վալպրոաթթվի մակարդակը պետք է վերահսկվի և անհրաժեշտության դեպքում կարգավորվի[32]։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելԻզոնիազիդը նախադեղ է և ակտիվանում է կատալազա-պերօքսիդազա էնզիմով, որը արտադրվում է Mycobacterium tuberculosis կողմից և կոչվում KatG[35]։ KatG-ն կատալիզում է ազոնիկոտինաթթվի ացիլ ռադիկալի առաջացումը, որը կապվում է NADH հետ՝ նիկոտինոիլ-NAD առաջացնելու նպատակով։ Այս համալիրը ամուր կապվում է էնոիլ-ացիլ կրող սպիտակուցի ռեդուկտազային (InhA), այդպիսով պաշարելով բնական էնոիլ-AcpM սուբստրատի առաջացումը և ճարպաթթուների սինթազը։ Այս գործընթացը պաշարում է միկոլային թթուների սինթեզը, որոնք միկոբակտերիաների թաղանթի կարևոր բաղադրիչ են։ Իզոնիազիդի կողմից KatG ակտիվացումը բերում է տարբեր ռադիկալների առաջացման, ներառյալ NO-ն[36], որը կարևոր է մեկ ուրիշ հակամիկոբակտերիային դեղամիջոցի՝ պրետոմանիդի ազդեցության համար[37]։
Իզոնիազիդը բակտերիցիդ ազդեցություն ունի արագ կիսվող բակտերիաների նկատմամբ, իսկ դանդաղ կիսվողների նկատմամբ ունի բակտերիոստատիկ ազդեցություն[38]։ Այն պաշարում է ցիտոքրոմ P450 համակարգը և այդպիսով ծառայում է որպես ազատ ռադիկալների աղբյուր[39]։
Իզոնիազիդը մեղմ մոնոամինոօքսիդազայի (ՄԱՕ-I) պաշարիչ է[40]։
Նյութափոխանակություն
խմբագրելԻզոնիազիդը հասնում է թերապևտիկ խտությունների պլազմայում, ուղեղ-ողնուղեղային հեղուկում և կազեոզ գրանուլոմաներում։ Այն նյութափոխանակվում է լյարդում՝ ացետիլացումով և վերածվում է ացետիլհիդրազինի։ Ֆերմենտի երկու տեսակներ են պատասխանատու ացետիլացման համար, ուստի որոշ մարդկանց մոտ արագ է նյութափոխանակվում, իսկ մնացածների մոտ ոչ։ Հետևաբար, կիսատրոհման պարբերությունը ունի երկու պարամետր՝ դանդաղ ացետիլացնողների և արագ ացետիլացնողների հետ կապված։ Նյութափոխանակության արգասիքները դուրս են գալիս մեզով։ Երիկամային անբավարարության դեպքում դեղաչափի կարգավորում անհրաժեշտ չէ։
Պատմություն
խմբագրելԵրեք դեղագործական կազմակերպություններ միաժամանակ փորձել են պատենտավորել այդ դեղամիջոցը[41], սակայն Roche կազմակերպությունը թողարկել իր տարբերակը՝ Ռիմիֆոնը 1952 թվականին[42]։ Իզոնիազիդի հայտնվելու հետ միասին տուբերկուլոզի բուժումը դարձավ հնարավոր։
Այս դեղը առաջին անգամ փորձարկվել է Արիզոնա նահանգում գտնվող Մէնի Ֆարմսի Նավայո համայնքում, որտեղ տուբերկուլոզը շատ մեծ խնդիր էր, իսկ բնակչությունը բուժվում էր ստրեպտոմիցինով[43]։
Իզոնիազիդը, իպրոնիազիդի հետ միասին առաջին դեղորայքներից էին, որոնք կոչվում էին հակադեպրեսանտներ[44]։
Պատրաստում
խմբագրելԻզոնիազիդը իզոնիկոտինաթթվի ածանցյալ է։ Այն արտադրվում է օգտագործելով 4-ցիանոպիրիդինը և հիդրազինի հիդրատը[45]։ Այլ եղանակով արտադրման դեպքում որպես սկզբնական հումք օգտագործվում է ցիտրատը[46]։
Վաճառքային անվանումներ
խմբագրելՀիդրա, Հիզիդ, Իզովիտ, Լանիազիդ, Նիդրազիդ, Ռիմիֆոն և Ստանոզիդ[47]։
Այլ կիրառություններ
խմբագրելՔրոմատոգրաֆիա
խմբագրելԻզոնիկոտինային թթու հիդրազիդը կիարառում են նաև քրոմատոգրաֆիայում[48]։
Շներ
խմբագրելԻզոնիազիդը օգտագործում են շների մոտ, բայց տվյալներ կան, որ շների մոտ կարող են առաջանալ ցնցումներ[49]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Isoniazid». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 136. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Isoniazid (Nydrazid) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 4,0 4,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 49. ISBN 9781284057560.
- ↑ Walker, S. R. (2012). Trends and Changes in Drug Research and Development (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 109. ISBN 9789400926592. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Isoniazid». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-08-25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Gegia M, Winters N, Benedetti A, van Soolingen D, Menzies D (February 2017). «Treatment of isoniazid-resistant tuberculosis with first-line drugs: a systematic review and meta-analysis». Lancet Infect Dis. 17 (2): 223–234. doi:10.1016/S1473-3099(16)30407-8. PMID 27865891.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Isoniazid (package insert)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «The Use of Preventive Therapy for Tuberculosis Infection in the United States – Recommendations of the Advisory Committee for Elimination of Tuberculosis». Morbidity and Mortality Weekly Report. 39 (RR-8): 9–12. 1990 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Research Committee of the British Thoracic Society (2001). «First randomised trial of treatments for pulmonary disease caused by M avium intracellulare, M malmoense, and M xenopi in HIV negative patients: Rifampicin, ethambutol and isoniazid versus rifampicin and ethambutol». Thorax. 56 (3): 167–72. PMC 1758783. PMID 11182006.
- ↑ Mdluli, K; Swanson, J; Fischer, E; Lee, R. E; Barry Ce, 3rd (1998). «Mechanisms involved in the intrinsic isoniazid resistance of Mycobacterium avium». Molecular Microbiology. 27 (6): 1223–33. PMID 9570407.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Van Ingen, J; Egelund, E. F; Levin, A; Totten, S. E; Boeree, M. J; Mouton, J. W; Aarnoutse, R. E; Heifets, L. B; Peloquin, C. A; Daley, C. L (2012). «The pharmacokinetics and pharmacodynamics of pulmonary Mycobacterium avium complex disease treatment». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 186 (6): 559–65. doi:10.1164/rccm.201204-0682OC. PMID 22744719.
- ↑ 14,0 14,1 14,2 «DailyMed - ISONIAZID- isoniazid tablet».
- ↑ Bothamley, G. (2001). «Drug treatment for tuberculosis during pregnancy: safety considerations». Drug Safety. 24 (7): 553–565. doi:10.2165/00002018-200124070-00006. PMID 11444726.
- ↑ 16,0 16,1 Steichen, O.; Martinez-Almoyna, L.; De Broucker, T. (April 2006). «Isoniazid induced neuropathy: consider prevention» (PDF). Revue des Maladies Respiratoires. 23 (2 Pt 1): 157–160. PMID 16788441.
- ↑ Saukkonen, J.J.; Cohn, D.L.; Jasmer, R.M. (2006 թ․ հոկտեմբերի 15). «An official ATS statement: hepatotoxicity of antituberculosis therapy». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 174 (8): 935–952. doi:10.1164/rccm.200510-1666ST. PMID 17021358.
- ↑ Alldredge, Brian (2013 թ․ փետրվարի 12). Applied Therapeutics. ISBN 9781609137137.
- ↑ 19,0 19,1 «Latent Tuberculosis Infection: A Guide for Primary Health Care Providers». cdc.gov. Center for Disease Control. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Trevor, A. & Katzung, B. (2013). Katzung & Trevor's Pharmacology: examination & board review (10th ed., p. 417). New York. McGraw-Hill Medical, Lange.
- ↑ «Isoniazid UpToDate». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «DailyMed – Isoniazid – isoniazid tablet». dailymed.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Treatment of Tuberculosis – Guidelines (4th ed.)» (PDF). who.int. World Health Organization. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Chemotherapy and management of tuberculosis in the United Kingdom: recommendations 1998. Joint Tuberculosis Committee of the British Thoracic Society». Thorax. 53 (7): 536–548. July 1998. doi:10.1136/thx.53.7.536. PMC 1745276. PMID 9797751.
- ↑ 25,0 25,1 Alao A.O.; Yolles J.C. (September 1998). «Isoniazid-induced psychosis». Annals of Pharmacotherapy. 32 (9): 889–891. doi:10.1345/aph.17377. PMID 9762376.
- ↑ Iannaccone, R.; Sue, Y.J.; Avner, J.R. (2002). «Suicidal psychosis secondary to isoniazid». Pediatric Emergency Care. 18 (1): 25–27. doi:10.1097/00006565-200202000-00008. PMID 11862134.
- ↑ Pallone K.A.; Goldman M.P.; Fuller M.A. (February 1993). «Isoniazid-associated psychosis: case report and review of the literature». Annals of Pharmacotherapy. 27 (2): 167–170. doi:10.1177/106002809302700205. PMID 8439690.
- ↑ Murphy, R.; Swartz, R.; Watkins, P.B. (1990 թ․ նոյեմբերի 15). «Severe acetaminophen toxicity in a patient receiving isoniazid». Annals of Internal Medicine. 113 (10): 799–800. doi:10.7326/0003-4819-113-10-799. PMID 2240884.
- ↑ Burk, R.F.; Hill, K.E.; Hunt Jr., R.W.; Martin, A.E. (July 1990). «Isoniazid potentiation of acetaminophen hepatotoxicity in the rat and 4-methylpyrazole inhibition of it». Research Communications in Chemical Pathology and Pharmacolog. 69 (1): 115–118. PMID 2218067.
- ↑ Fleenor, M.E.; Harden, J.W.; Curtis, G. (June 1991). «Interaction between carbamazepine and antituberculosis agents». Chest. 99 (6): 1554. doi:10.1378/chest.99.6.1554a. PMID 2036861.
- ↑ Baciewicz, A.M.; Baciewicz Jr., F.A. (1993 թ․ սեպտեմբերի 13). «Ketoconazole and fluconazole drug interactions». Archives of Internal Medicine. 153 (17): 1970–1976. doi:10.1001/archinte.153.17.1970. PMID 8357281.
- ↑ 32,0 32,1
Jonville, A.P.; Gauchez, A.S.; Autret, E.; Billard, C.; Barbier, P.; Nsabiyumva, F.; Breteau, M. (1991). «Interaction between isoniazid and valproate: a case of valproate overdosage». European Journal of Clinical Pharmacology. 40 (2): 197–198. doi:10.1007/BF00280078 (inactive 2018 թ․ նոյեմբերի 7). PMID 2065702.
{{cite journal}}
: CS1 սպաս․ DOI inactive as of 2018 (link) - ↑ Bass, Jr., J.B.; Farer, L.S.; Hopewell, P.C.; O'Brien, R.; Jacobs, R.F.; Ruben, F.; Snider, Jr., D.E.; Thornton, G. (May 1994). «Treatment of tuberculosis and tuberculosis infection in adults and children. American Thoracic Society and The Centers for Disease Control and Prevention». Am J Respir Crit Care Med. 149 (5): 1359–1374. doi:10.1164/ajrccm.149.5.8173779. PMID 8173779.
- ↑ Höglund, P.; Nilsson, L.G.; Paulsen, O. (February 1987). «Interaction between isoniazid and theophylline». European Journal of Respiratory Diseases. 70 (2): 110–116. PMID 3817069.
- ↑ Suarez, J.; Ranguelova, K.; Jarzecki, A.A.; և այլք: (March 2009). «An oxyferrous heme/protein-based radical intermediate is catalytically competent in the catalase reaction of Mycobacterium tuberculosis catalase-peroxidase (KatG)». The Journal of Biological Chemistry. 284 (11): 7017–7029. doi:10.1074/jbc.M808106200. PMC 2652337. PMID 19139099.
- ↑ Timmins, G.S.; Master, S; Rusnak, F.; Deretic, V. (August 2004). «Nitric oxide generated from isoniazid activation by KatG: source of nitric oxide and activity against Mycobacterium tuberculosis». Antimicrobial Agents and Chemotherapy. 48 (8): 3006–3009. doi:10.1128/AAC.48.8.3006-3009.2004. PMC 478481. PMID 15273113.
- ↑ Singh, R.; Manjunatha, U.; Boshoff, H.I.; և այլք: (November 2008). «PA-824 kills nonreplicating Mycobacterium tuberculosis by intracellular NO release». Science. 322 (5906): 1392–1395. Bibcode:2008Sci...322.1392S. doi:10.1126/science.1164571. PMC 2723733. PMID 19039139.
- ↑ Ahmad, Z.; Klinkenberg, L.G.; Pinn, M.L.; Fraig, M.M.; Peloquin, C.A.; Bishai, W.R.; Nuermberger, E.L.; Grosset, J.H.; Karakousis, P.C. (2009). «Biphasic Kill Curve of Isoniazid Reveals the Presence of Drug‐Tolerant, Not Drug‐Resistant, Mycobacterium tuberculosis in the Guinea Pig». The Journal of Infectious Diseases. 200 (7): 1136–1143. doi:10.1086/605605. PMID 19686043.
- ↑ Harvey (November 2009). Pharmacology (4th ed.).
- ↑ Judd, F. K.; Mijch, A. M.; Cockram, A.; Norman, T. R. (1994). «Isoniazid and antidepressants: is there cause for concern?». International Clinical Psychopharmacology. 9 (2): 123–125. doi:10.1097/00004850-199400920-00009. ISSN 0268-1315. PMID 8056994.
- ↑ Hans L. Riede (2009). «Fourth-generation fluoroquinolones in tuberculosis». Lancet. 373 (9670): 1148–1149. doi:10.1016/S0140-6736(09)60559-6. PMID 19345815.
- ↑ Roche USA Արխիվացված 2007-12-12 Wayback Machine
- ↑ Jones, David S. (2002). «The Health Care Experiments at Many Farms: The Navajo, Tuberculosis, and the Limits of Modern Medicine, 1952–1962». Bulletin of the History of Medicine. 76 (4): 749–790. doi:10.1353/bhm.2002.0186. PMID 12446978.
- ↑ Moncrieff, Joanna (June 2008). «The creation of the concept of an antidepressant: an historical analysis». Social Science & Medicine. 66 (11): 2346–2355. doi:10.1016/j.socscimed.2008.01.047. ISSN 0277-9536. PMID 18321627.
- ↑ William Andrew Publishing (2008). Pharmaceutical Manufacturing Encyclopedia (3rd ed.). Norwich, NY: Elsevier Science. էջեր 1968–1970. ISBN 9780815515265.
- ↑ Baizer, Manuel M.; Dub, Michael; Gister, Sidney; Steinberg, Nathan G. (1956). «Synthesis of Isoniazid from Citric Acid». Journal of the American Pharmaceutical Association (Scientific Ed.). 45 (7): 478–480. doi:10.1002/jps.3030450714. ISSN 0095-9553.
- ↑ «Drugs@FDA». fda.gov. United States Food and Drug Administration. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Smith, L.L.; Foell, Theodore (1959). «Differentiation of Δ4-3-Ketosteroids and Δ1,4-3-Ketosteroids with Isonicotinic Acid Hydrazide». Analytical Chemistry. 31 (1): 102–105. doi:10.1021/ac60145a020.
- ↑ Sykes, Jane E. (2013). Canine and Feline Infectious Diseases - E-BOOK (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 425. ISBN 978-0323241946.
Արտաքին հղումներ
խմբագրել- Core Curriculum on Tuberculosis (2000) Տուբերկուլոզի վերացման բաժին, Հիվանդության վերահսկման և կանխարգելման կենտրոններ
- Տես Գլուխ 6, Treatment of LTBI Regimens – Isoniazid::
Տես Գլուխ 7 – Treatment of TB Disease Monitoring – Adverse Reactions to First-line TB Drugs – Isoniazid::
Տես աղյուսակ 5 First-Line Anti-TB Medications
- Տես Գլուխ 6, Treatment of LTBI Regimens – Isoniazid::
- Isoniazid Overdose: Recognition and Management Արխիվացված 2011-11-01 Wayback Machine American Family Physician 1998 Feb 15