Պիրիդօքսին, հայտնի է նաև որպես վիտամին B6, մթերքում և սննդային հավելումներում առկա վիտամին B6-ի ձևերից[1]։ Որպես հավելում այն օգտագործվում է բուժելու և կանխարգելելու պիրիդօքսինի պակասը, սիդերոբլաստային անեմիան, պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան, որոշ մետաբոլիկ խանգարումները, իզոնիազիդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սնկային թունավորումների որոշ տիպեր[1][2]։ Այն օգտագործվում է կամ ներքին ընդունման, կամ ներարկման եղանակով[2]։

Պիրիդօքսին
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Ներերակային, Ներքին ընդունում, միջմկանային
Նույնացուցիչներ
CAS համար65-23-6
PubChem CID1054
DrugBankDB00165
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.548 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC8H11NO3
Մոլային զանգված169180 g·mol−1

Հիվանդները սովորաբար լավ են տանում[2]։ Երբեմն կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը, թմրածությունը և քնկոտությունը[2]։ Նորմալ դեղաչափերն անվտանգ են հղիության և կրծքով կերակրման ընթացքում[2]։ Պիրիդօքսինը պատկանում է B վիտամինային խմբին[2]։ Այն անհրաժեշտ է օրգանիզմին ամինաթթուների, կարբոհիդրատների և լիպիդների առաջացման համար[2]։ Այս վիտամինի սննդային աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և հացահատիկը[3]։

Պիրիդօքսինը հայտնաբերվել է 1934 թվականին, առանձնացվել է 1938 թվականին և առաջին անգամ պատրաստվել է 1939-ին[4][5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[6]։ Պիրիդօքսինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց և տրամադրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը ամսական մոտավորապես 0.59–3.54 ԱՄՆ դոլար է[7]։ Որոշ երկրներում չոր նախաճաշերը պարունակում են պիրիդօքսին[3]։

Բժշկական կիրառում

խմբագրել

Որպես հավելում այն օգտագործվում է բուժելու և կանխարգելելու պիրիդօքսինի պակասը, սիդերոբլաստային անեմիան, պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան, որոշ մետաբոլիկ խանգարումները, իզոնիազիդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սնկային թունավորումների որոշ տիպեր[2][8]։ Պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան էպիլեպսիայի բավական հազվադեպ հանդիպող տարատեսակ է և չի շտկվում անգամ տիպիկ հակացնցումային դեղամիջոցների կիրառման պարագայում[9]։ Պիրիդօքսինը օգտագործվում է կամ ներքին ընդունման, կամ ներարկման եղանակով[2]։

Դոքսիլաինի հետ զուգակցման պարագայում պիրիդօքսինը կիրառվում է հղի կանանց շրջանում առավոտյան թուլությունը վերացնելու նպատակով։ Այն օգտագործվել է հիդրազինի ազդեցության տակ՝ անորոշ էֆեկտով[10]։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Հիվանդները սովորաբար լավ են տանում պիրիդօքսինի կիրառումը[2]։ Երբեմն կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը, թմրածությունը և քնկոտությունը[2]։Նորմալ դեղաչափերն անվտանգ են հղիության և կրծքով կերակրման ընթացքում[2]։

Մեխանիզմ

խմբագրել

Պիրիդօքսինը պատկանում է B վիտամինային խմբին[2]։ Այն անհրաժեշտ է օրգանիզմին ամինաթթուների, կարբոհիդրատների և լիպիդների առաջացման համար[2]։ Այս վիտամինի սննդային աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և հացահատիկը[3]։

Պատմություն և մշակույթ

խմբագրել

Պիրիդօքսինը հայտնաբերվել է 1934 թվականին, առանձնացվել է 1938 թվականին և առաջին անգամ պատրաստվել է 1939-ին[4][5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[6]։ Պիրիդօքսինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց և տրամադրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում է ամսական մոտավորապես 0.59–3.54 ԱՄՆ դոլար[7]։ Որոշ երկրներում չոր նախաճաշերը պարունակում են պիրիդօքսին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 496. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 «Pyridoxine Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Office of Dietary Supplements - Dietary Supplement Fact Sheet: Vitamin B6». ods.od.nih.gov. 2016 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Squires, Victor R. (2011). The Role of Food, Agriculture, Forestry and Fisheries in Human Nutrition - Volume IV (անգլերեն). EOLSS Publications. էջ 121. ISBN 9781848261952.
  5. 5,0 5,1 Harris, Harry (2012). Advances in Human Genetics 6. Springer Science & Business Media. էջ 39. ISBN 9781461582649.
  6. 6,0 6,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «Vitamin B6». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 496. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Abend, NS; Loddenkemper, T (July 2014). «Management of pediatric status epilepticus». Current Treatment Options in Neurology. 16 (7): 301. doi:10.1007/s11940-014-0301-x. PMC 4110742. PMID 24909106.
  10. «Hydrazine (EHC 68, 1987)». www.inchem.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրիդօքսին» հոդվածին։