Իլյա Արբատով
Իլյա Արբատով (իսկական անուն-ազգանունը՝ Եղիա Յաղուբյան, մարտի 6 (18), 1894[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 29, 1967[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), հայ ազգային բալետի հիմնադիրներից։
Իլյա Արբատով | |
---|---|
Ծնվել է | մարտի 6 (18), 1894[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1967[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԻլյա Արբատովը 1916-1921 թթ. Թիֆլիսում սովորել է Պերինիի բալետի ստուդիայում, աշակերտել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մորդկինին։
Թատերական աշխատանք
խմբագրել1922–1926 թթ. եղել է Բաթումի թատրոնի պարող, 1926–1938 թվականներին՝ նաև բալետմայստեր Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի, Կազանի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոններում։ Այդ տարիներին բեմադրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», Լեո Դելիբի «Կոպելիա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» և այլ բալետներ։ Այդ ընթացքում նաև մի շարք արտիստների է ուսուցանում և դասավանդում, օրինակ՝ Օրդոյան եղբայրներին։
1938–1958 թթ., ընդմիջումներով, եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր բալետմայստերը։ Այս թատրոնում Արբատովը ստեղծել է մի շարք բարձրարվեստ բեմադրություններ՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն», Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռեյնգոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը», Գրիգոր Եղիազարյանի «Սևան», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» և այլ բալետներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և այլ օպերաներում բեմադրել է պարային տեսարանները։
Արբատովը՝ որպես մենապարող, ստեղծել է մի շարք ցայտուն կերպարներ, որոնցից ուշագրավ են Գիրեյը («Բախչիսարայի շատրվանը»), Լի Շանֆուն և Պետրոս I-ը ( Գլիերի «Կարմիր կակաչ» և «Պղնձե հեծյալը»), Գաբոն («Երջանկություն»), Մաթոն («Սևան»)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Արբատով Իլյա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Արբատով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 705)։ |