Օրդոյան եղբայրներ, պարարվեստի կոլեկտիվ՝ հիմնված Երևանում (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում), 1938 թվականին[1]։ Պարային անսամբլը կազմում էին երեք եղբայր՝ Բաբկեն Օրդոյանը (ավագ եղբայր), Լևոն Օրդոյանը (միջնեկ եղբայր) և Գևորգ Օրդոյանը (կրտսեր եղբայր)[2], նրանք բոլորը անցել էին արբատովյան դպրոցը։ Անսամբլի ղեկավարն էր Բաբկեն Օրդոյանը։ Պարախումբն ձևավորեց Իլյա Արբատովի և Կոնստանին Չիվաձեի պարային դպրոցն անցած Բաբկեն Օրդոյանը, ով նախ իբրև պարող-մենակատար էր ներկայանում, ապա՝ պարուսույց ու պարաստեղծ[3]։

Նրանց պարացանկը բաղկանում էր Կովկասի տարբեր ազգությունների ժողովրդական պարերից, ինչպես նաև՝ երաժշտական բեմականացումներ Հայաստանի պետական ջազ նվագախումբում (սակայն Լևոն Օրդոյանը չէր մասնակցում նրանց մեջ։ Անսամբլի կատարմամբ պարերից են՝ «Մեր լեզգինկան», տղամարդու անդրկովկասյան մենապար «Շալախո», «Կինտաուրի» (վրացերեն՝ კინტოური), «Մթիվլուրի», հայկական կենտ պար «Զիվանի», հայկական մենապար «Զանգեզուրի», օսեթական «Օսեթական լեզգինկա», «Կալոսի պոկեն» խմբապար, «Ղազախի» խմբապար, լիրիկակական պար «Աղբյուրի մոտ» և այլ համարներ։ Երաժշտական բեմականացումներից են՝ «Շարմանկա», «Ռումինական Շարմանկա» և այլն։

Գործունեություն

խմբագրել

1929 թվականին Թիֆլիս քաղաքի լուսժողկոմատին կից պարարվեստի № 2 ստուդիայի ավարտական հանդեսին Իլյա Արբատովի կողմից բարձր գնահատված Բաբկեն Օրդոյանը ցուցադրեցհմտւթյան բարձր մակարդակ։ Պարային վարժարանը ավարտելուց հետո Բաբկենը չի լքում վարժարանը, այլ Իլյա Արբատովի պնդմամբ ստանձնեց նրա ասիստենտի պարտավորությունը։ Այդ ընթացքում վարժարանում պարարվեստի հմտւթյուններն էին ուսումնասիրում Բաբկեն Օրդոյանի կրտսեր եղբայրները՝ Լևոն Օրդոյանը և Գևորգ Օրդոյանը։

Եռյակի առավել վիրտուոզ եղբայրն էր համարվում Լևոն Օրդոյանը, քանի որ բազմաթիվ նոր տեխնիկաներ էր ցուցադրում պարային համարներում, իսկ ծնկների վրա կատարած նրա պտւյտները առավել տպավորիչ էին իրենց արագության շնորհիվ։ Նրան սկսում են կոչել անմրցելի։

Գևորգ Օրդոյանն ամենակրտսերն էր, սակայն դեռ 6 տարեկանից Գևորգը ոտք է դնում Իլյա Արբատովի պարային դպրոց։ Առաջին իսկ ամիսներից Գևորգը այնքան առաջադիմեց, որ նույն տարի ստուդիայի երևանյան հյուրախաղերի ժամանակ հանդես եկավ իր ավագ եղբայրների հետ մեկտեղ՝ հանրահայտ «Կինտաուրի» պարի կատարմամբ։ Գևորգին իր փոքր հասակի համար անդրկովկասյան տարբեր բեմահարթակներում սկսեցին կատակով կոչել «վելիկան Կուկու»։

30-ական թվականներին ձևավորվում է Օրդոյան եղբայրներ պարախումբը Բաբկեն Օրդոյանի գլխավորությամբ։ 1938 թվականին ձևավորվում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը, և եղբայրները դառնում են նվագախմբի անբաժանելի մի մաս։ 1939 թվականին Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակն է տեղի ունենում։ Նվագախմբի ներկայացումների հիշարժան հատվածներից մեկն էր Օրդոյան եղբայրների ելույթը, որի շնորհիվ պարախումբը հայտնի դարձավ հանդիսստեսին ԽՍՀՄ-ի տարածքում։

1941 թվականին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, եղբայրները նվագախմբի հետ միասին ուղվեցին Կերչ, Ղրիմի թերակղզի, որտեղ եղբայրները իրենց պարերով և ուրախ երգերով բարձնում էին զինվորների մարտական ոգին։ Թերակղզում ընթացող մարտերի ընթացքում զոհվում է նրանց եղբայր, հատուկ ինժեներային գումարտակի պետ՝ կապիտան Սահակ Օրդոյանը[4]։

1942 թվականին եղբայրներին ուղարկում են Տաշքենդ Բաքու-Կրասնովոդսկ ծովային ճանապարհով։ Մի քանի շաբաթով հյուրախաղերի եկած հայերը ջերմ ընդունվեց ուզբեկ ժողովրդի կողմից։ Նշանավոր սովետական գործիչ Սերաֆիմա Բիրմանը բաց նամակ է գրում նվագախմբի ներկայացումների, որտեղ գովում է հայ արտիստներին[5]։

1942 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ է ունենում Պարսկաստանոի բազմաթիվ քաղաքներում, օրինակ՝ Թեհրան, Թավրիզ, Ղազվին, Միանե, Զանջան, Ռեշտ, Փեհլեվի, Խոյ, Մակու, Փայաջուկ և այլք։ Փայաջուկ գյուղում տեղի ունեցած ներկայացումը մեծ հետք թողեց Օրդոյան եղբայրների վրա, քանի թր այն տեղի էր ունենում Րաֆֆու ծննդավայրում, վարժարանում, որտեղ նա ստացել է իր տարրական կրթությունը։

Նվագախմբի համերգային գործունեությունը շարունակվել է՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը՝ Թունիս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա և Մերձբալթիկա։ Էստոնիայում, Տարտու քաղաքում. եղբայրները այցելում են համալսրանը, որտեղ սովորել է հայ մեծ գրող՝ Խաչատուր Աբովյանը։

Հետագայում Բաբկեն Օրդոյանը ներկայանում է որպես խորեոգրաֆ և զարգացնելով իր ստեղծած պարային տեխնիկաները պատրաստում է հմուտ պարողների մի նոր սերունդ[6]։

Օրդոյան եղբայրները շարունակել են իրենց գործունեությունը մինչ 70-ական թվականներ թողնելով զգալի հետք հայկական պարարվեստի, կովկասյան պարարվեստի և խորեոգրաֆիայի բնագավառներում։

Հիշատակ

խմբագրել

1979 թվականին լույս է տեսել Ծովակ Համբարձումյանի «Օրդոյան եղբայրներ» մենագրությունը[7][8]։

  Օրդոյան երեք եղբայրներին գիտեմ իմ գրական պատենական օրերից։ Նրանք ողջ մայր Հայաստանի բեմերը երկար ու երկար տարիներ թնդացնում էին, ճկուն-աննկուն, նազելի և առնական հայկանուշ, հայեցի բազում և բազում պարերով․․․

Եվ քանի հայ աշխարհը պարի՝ պիտի այս շնորհագեղ հայորդիներին հատուցենք գեթ խոսքի ոսկով․․․

Երանի կյանքով այնքան երկարեն, ապրեն, որ Մասիսների վրա էլ պարեն։
 

Տես նաև

խմբագրել

Արտեմի Այվազյան

Կոնստանտին Օրբելյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջ 28.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջեր 13–32.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջ 13.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջեր 32–35.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջեր 39–41.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջեր 62–65.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Համբարձումյան, Ծովակ Բագրատի; Յարալյան, Գեորգի Յակովի (1979). Ավագյան, Խաչատուր Աբգարի (ed.). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ.(չաշխատող հղում)
  8. Համբարձումյան Ծովակ Բագրատի, Ավագյան Խաչատուր Աբգարի, Յարալյան Գեորգի Յակովի (1979). Օրդոյան եղբայրներ. Երևան: ՀԹԸ. էջ 87.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

խմբագրել

https://www.aravot.am/2002/12/12/797631/