Իլո Օնիսիմի Մոսաշվիլի (վրաց.՝ ილო მოსაშვილი, 7 հունվարի, 1896, Չարգալի, Ախալգորի շրջան, Ռուսական կայսրություն - 4 օգոստոսի, 1954, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)[2]։

Իլո Մոսաշվիլի
վրաց.՝ ილო მოსაშვილი
Ծնվել էհունվարի 7, 1896(1896-01-07)
ԾննդավայրՉարգալի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 3, 1957(1957-08-03) (61 տարեկան) կամ օգոստոսի 4, 1954(1954-08-04)[1] (58 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունսցենարիստ և գրող
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի հոգևոր ճեմարան
Ժանրերպիես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Ilo Mosashvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իլո Մոսաշվիլին ծնվել է 1896 թվականի հունվարի 7-ին Չարգալի գյուղում (այժմ՝ Վրաստանում), գյուղացու ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1914-1917 թվականներին սովորել է Պետրոգրադի նյարդահոգեբանության ինստիտուտում, ապա Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1921-1924 թվականներին Իլո Մոսաշվիլին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 1926-1932 թվականներին եղել է «Շոլթի» ամսագրի պատասխանատու քարտուղարն ու «Կոմունիստ» թերթի խմբագիրը։ 1937-1940 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գրական ֆոնդի նախագահ։ Ընտրվել է Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահության անդամ։ Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1-3 գումարման պատգամավոր է։ Եղել է Խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ։

Իլո Մոսաշվիլին մահացել է 1954 թվականի օգոստոսի 4-ին Թբիլիսիում։

Ստեղծագործություն

խմբագրել

Գրական գործունեությամբ Իլո Մոսաշվիլին սկսել է զբաղվել 1915 թվականին։ 1920-ական թվականներից նշանակալի տեղ է զբաղեցրել վրացական քաղաքացիական բանաստեղծության վարպետների շարքում։ Նրա բանաստեղծություններն առանձնանում են ռոմանտիկական ոգևորությամբ, ձևի հղկվածությամբ։ Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի քանի ժողովածուներ, ակնարկների գիրք, մի քանի կինոսցենարներ սոցիալիստական շինարարության հաջողությունների, սոցիալիստական հայրենիքի փառավորման մասին։ Դրանց թվին են պատկանում «Մանկական պոեմներ», «Բազալեթի» պոեմները, «Հատընտիր» բանաստեղծական ժողովածուն, «Առաջնորդին», «Փառք նրանց», «Հրաժեշտ հին գյուղին», «Բելառուսում» բանաստեղծությունները և այլն։ Հետպատերազմյան տարիներին հանդես է եկել որպես դրամատուրգ։ «Կայարանի պետ» (1947) պիեսը նվիրված է Կովկասի հերոսական պաշտպանությանը, «Ջրասույզ քարեր» (1949) պիեսը 1921 թվականին Թուրքիային միացված հողերում (1945-1953 թվականներին ԽՍՀՄ-ը հաակնում էր Թուրքիայից վերցնել այդ տարածքները) ապրող վրացիների՝ անկախության համար մղած պայքարի մասին է, «Նրա աստղը» (1950) պիեսում պատկերված է վրացի ոչխարաբույծների՝ աշխատանքում ցուցաբերած անձնվիրությունը։ «Ճանապարհ դեպի ապագա» (1953) պատմական դրաման պատմում է ռուս ու վրաց ժողովուրդների բարեկամության հիմքերի մասին։ Իլո Մոսաշվիլին գրել է նաև մանկական բանաստեղծություններ ու կինոսցենարներ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլո Մոսաշվիլի» հոդվածին։