Իմ հարևան Տոտորոն (ճապ.՝ となりのトトロ, Տոնարի նո Տոտորո), 1988 թվականին թողարկված ճապոնական ֆենթեզի անիմացոն ֆիլմ է, որը գրել և նկարահանել է Հայաո Միյաձակին։ Այն արժանացել է Animage Anime Grand Prix մրցանակին և ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ 1988 թվականի Mainichi Film Award մրցանակաբաշխությունում։

Իմ հարևան Տոտորոն
となりのトトロ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա ժանրի անիմե կամ մանգա, ֆենթեզի անիմե և մանգա, մանկական ֆիլմ և գերբնական անիմե[1]
ԵրկիրՃապոնիա
Թվական1988
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՊրոդյուսերՏոորու Հարա
Սցենարիստ(ներ)Հայաո Միյաձակի
ՕպերատորՀիսաո Սիրաի
ԵրաժշտությունՁյո Հիսաիսի
ՄոնտաժՏակեսի Սեյամա
Տևողություն86 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Իմ հարևան Տոտորոն» (բնօրինակ անվանում — となりのトトロ)

Սյուժե

խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 1958 թ․ Ճապոնիայում։ Համալսարանի դասախոս Տացուո Կուսակաբեն իր երկու դուստրերի՝ Սացուկիի և Մեյի հետ տեղափոխվում է հին տուն, որպեսզի նրանք մոտիկ լինեն հիվանդանոցում գտնվող և երկարատև հիվանդությունից ապաքինվող իրենց մայրիկին՝ Յասուկոյին։ Սացուկին և Մեյը պարզում են, որ այդ հին տանը բնակվում են փոքրիկ ոգիներ՝ սոսովատարիներ, որոնք նման են փոքրիկ փոշու հատիկների և որոնց կարելի է տեսնել, երբ նրանք լուսավոր վայրից տեղափոխվում են դեպի տան մութ անկյունները։ Երբ աղջիկները արդեն հարմարվում են իրենց նոր տանը և սկսում են հայրիկի հետ միասին ծիծաղել, փոքրիկ ոգիները լքում են տունը և քամու կողմից քշվում են։ Ենթադրվում է, որ նրանք գնացին իրենց համար նոր դատարկ տուն փնտրելու։

Մի օր Մեյը խոտի մեջ նկատում է երկու ճերմակ ճագարանման ականջներ և գնում է դրանց հետևից։ Նա հայտնաբերում է երկու փոքրիկ կախարդական կենդանիների, որոնք նրան փշատների միջով հասցնում են հսկա Կամֆորա ծառի բնի մոտ։ Այնտեղ նա հանդիպում է և ընկերանում նույն կախարդական կենդանիների ավելի խոշոր տեսակի հետ, որը մի շարք բարձր ձայներ է արձակում, որոնք աղջիկը "Տոտորո" է անվանում։ Նա քնում է մեծ Տոտորոյի փորին, բայց երբ Սացուկին նրան գտնում է, նա պառկած է լինում գետնին։ Չնայած իր բոլոր ճիգերին՝ Մեյը չի կարողանում ցույց տալ Տոտորոյի ծառը իր հարազատներին։ Նրա հայրիկը հանգստացնում է նրան, ասելով որ դա "անտառի պահապանն" էր, և որ Տոտորոն կհայտնվի, երբ կցանկանա։

Մի անձրևոտ երեկո աղջիկները սպասում են իրենց հայրիկի վերադարձին և շատ անհանգստացած են մնում, երբ նրա ավտոբուսը չի գալիս։ Մինչ նրանք սպասում են, Մեյը քնում է Սացուկիի ուսերին նստած և նրանց կողքին հանկարծ հայտնվում է Տոտորոն, որին արդեն առաջին անգամ կարողանում է տեսնել նաև Սացուկին։ Աղջիկը նրան իր հոր համար նախատեսված անձրևանոցն է առաջարկում, որովհետև Տոտորոն միայն մեկ տերևով է պաշտպանվում անձրևից։ Տոտորոն գոհ է մնում թե՛ անձրևանոցից և թե՛ դրա վրա ընկնող անձրևի կաթիլների ձայնից։ Նա էլ իր հերթին Սացուկիին նվիրում է մի բուռ ընկույզ և սերմեր։ Շուտով նրանց մոտենում է մի հսկա ավտոբուսանման կատու, և Տոտորոն նստում է դրա մեջ՝ իր հետ վերցնելով անձրևանոցը։ Քիչ անց աղջիկների հայրիկի ավտոբուսը ժամանում է։

Աղջիկները ցանում են սերմերը։ Մի քանի օր հետո նրանք արթնանում են գիշերվա կեսին և հայտնաբերում են իրենց ցանած սերմերի շուրջը ծիսակատարություն հիշացնող պար պարող Տոտորոյին և նրա երկու փոքրիկ կոլլեգաներին։ Երեխաները միանում են նրանց և պարի ընթացքում սերմերը ծաղկում են և աստիճանաբար վերածվում մի հսկա ծառի։ Տոտորոն վերցնում է իր փոքրիկ կոլլեգաներին և աղջիկներին ու նրանք միասին ճանապարհ են ընկնում կախարդական հոլի վրա նստած։ Առավոտյան, երբ աղջիկները արթնանում են, ծառը այնտեղ չի լինում, բայց սերմերը իրոք ծիլեր են տալիս։

Աղջիկները իմանում են, որ իրենց՝ մայրիկին այցելելը հետաձգվել է Յասուկոյի վիճակի վատացման պատճառով։ Վրդովվելով այդ նորությունից՝ Սացուկին զայրացած բղավում է Մեյի վրա։ Մեյը որոշում է գնալ հիվանդանոց և մայրիկին թարմ եգիպտացորեն տանել։

Մեյի անհետացումը անհանգստացնում է Սացուկիին և իրենց հարևաններին, և բոլորը սկսում են փնտրել աղջկան։ Սացուկին վերադառնում է Կամֆորա ծառի մոտ և խնդրում է, որ Տոտորոն իրեն օգնի։ Ուրախանալով, որ կարող է օգնել Սացուկիին, Տոտորոն կանչում է Կատվաբուսին, որը աղջկան հասցնում է ուղիղ այնտեղ, ուր նստած է լինում Մեյը։ Աղջկան գտնելուց հետո Կատվաբուսը նրանց հասցնում է հիվանդանոց, որտեղ նրանք գաղտնի ականջ են դնում իրենց ծնողների խոսակցությանը և իմանում, որ մայրիկին հիվանդանոցում սպասվածից երկար պահել էին սովորական մրսածության պատճառով, և որ ոչ մի լուրջ բան նրա հետ չէր պատահել։ Աղջիկները կամաց լքում են ծնողներին՝ պատուհանագոգին թողնելով եգիպտացորենի կանթը, որը հետո գտնում են ծնողները, և Կատվաբուսով վերադառնում են տուն։ Լքելով նրանց՝ Կատվաբուսը անհետանում է տեսադաշտից։

Ֆիլմի վերջում երևում է, որ Մեյի և Սացուկիի մայրիկը վերադառնում է տուն, որ աղջիկները խաղում են ուրիշ երեխաների հետ և որ այդ ամենին անտեսանելի մնալով հետևում է Տոտորոն՝ ծառի գագաթին նստած։

Հետաքրքրիր փաստեր

խմբագրել
  • Տոտորոյին կարելի է հանդիպել "Toy Story 3" անիմացիոն ֆիլմում, որտեղ նա հանդես է գալիս որպես փափուկ խաղալիք։
  • Տոտորոյին կարելի է հանդիպել "South Park" սերիալի տսնմեկերորդ սեզոնի մի-քանի սերիաներում, իսկ Կարտմանի և Կտուլխույի հանդիպման տեսարանը ամբողջովին կրկնօրինակում է Մեյի և Տոտորոյի հանդիպման տեսարանը Հայաո Միյաձակիի «Պոնյո Ձկնիկը ժայռին» աշխատանքում կա հատված, որտեղ Լիսան երգում է «Տոտորո»-ի առաջին երաժշտական ստեղծագործությունը։
  • "Սամուրայ Ջեք" սերիալի գլխավոր հերոսը 33-րդ սերայում հանդիպում է Տոտորոյի, որը խանգարում է նրա ամեն շարժմանը
  • "Top o Nerae! Gunbuster" անիմեի 5-րդ և 6-րդ սերիաներում կարելի է տեսնել «Իմ հարևան Տոտորո»-ի ազդագիրը։
  • Մակոտո Շինկայի «5 սանտիմետր/վայրկյան» անիմեի տեսարաններից մեկում կարելի է տեսնել Կատվաբուսին՝ սառնարանին փակցված մագնիսի տեսքով։

Հավելումներ

խմբագրել
  • 1988 թվականի Մայիսին Ճապոնիայում հրատարակվել է չորս գլխանի գունավոր մանգան, որը անմիջականորեն հիմված էր հենց ֆիլմի իրադարձությունների վրա
  • 2003 թվականին լույս է տեսել Մեյը և Փիսոբուսը (ճապ.՝ めいとこねこバス, Մեյ տո Կոնեկոբասու) տասներեք րոպեանոց անիմեն, որը հանդիսանում է ֆիլմի սիքվելը։ Այս անիմեն պատմում է Մեյի, Փիսոբուսի (օրիգինալ ֆիլմի Կատվաբուսի ձագուկի) և այլ կատվանման տրանսպորտի միջոցների արկածների մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ հարևան Տոտորոն» հոդվածին։