Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ

Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ (հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld, օրիորդական անունը՝ Ինգրիդ Գրունևելդ, հոլ.՝ Ingrid Groeneveld, հոկտեմբերի 21, 1921(1921-10-21), Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - մարտի 30, 2015(2015-03-30), Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդուհի աստղագետ։

Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ
հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld
Ծնվել էհոկտեմբերի 21, 1921(1921-10-21)
Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն
Մահացել էմարտի 30, 2015(2015-03-30) (93 տարեկան)
Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
ԳործակիցԼեյդենի աստղադիտարան
Հաստատություն(ներ)Լեյդենի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1]
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինդանիերեն[1] և անգլերեն[1]
Ամուսին(ներ)Կոռնելիս վան Հաուտեն
 Ingrid van Houten-Groeneveld Վիքիպահեստում

Ավարտել է Հայդելբերգի համալսարանը (1944)։ Աշխատել է Լեյդենյան համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։

Հետազոտություններ

խմբագրել

Համատեղ իր ամուսնու՝ Կոռնելիս վան Հաուտենի և Թոմ Գերելսի հետ նա հայտնաբերել և հետազոտել է հազարավոր աստերոիդներ (ավելին քան 4 հազար), ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։

Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, որոնք և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ, Կոռնելիս վան Հաուտեն. Աստերոիդների ֆոտոմետրիկ հետազոտությունները։ VII.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ» հոդվածին։